Վճարային քարտ (անգլ.՝ Payment cards), նույնականացման քարտ, վճարային համակարգի մաս կազմող գործիք՝ թողարկված ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են բանկերը։ Վճարային քարտը հաճախորդին (քարտապանին) հնարավորություն է տալիս մուտք գործել և ունենալ հասանելիություն իր բանկային հաշիվներին, կատարել էլեկտրոնային վճարումներ[1], փոխանցումներ, բանկոմատից կանխիկացումներ։ Այս քարտը հայտնի է նաև տարբեր անուններով, այդ թվում՝ բանկային քարտ, բանկոմատային քարտ, հաճախորդի քարտ կամ կանխիկի քարտ։

Գնումներ դեբետային քարտով

Վճարային քարտը կարող է լինել նաև որպես խելացի քարտ, որն ունի անհատական համար և պարունակում է անվտանգային որոշ տեղեկություններ, ինչպիսիք են վավերականության ժամկետը կամ հետևի մասում մագնիսական ժապավենը, որը թույլ է տալիս քարտի հասանելիություն՝ տարբեր ավտոմատացված մեքենաներով (բանկոմատներ, POS տերմինալներ) [2]։

Վճարային քարտերի առավել տարածված տեսակներն են՝ կրեդիտային և դեբետային քարտերը։ Դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին և իրենցից ներկայացնում են մմ x մմ x մմ չափսի պլաստիկ սմարթ-քարտեր՝ հիմնականում ռելիեֆային համարով։

ՊատմությունԽմբագրել

Պատմականորեն բանկային քարտերը ծառայել են նաև որպես երաշխավորված չեկ-քարտեր։

Առաջին բանկային քարտերը եղել են ավտոմատացված բանկոմատային քարտերը՝ թողարկված Լոնդոնի Բարկլեյս բանկի (Barclays) կողմից 1967 թվականին[3], և Նյու Յորքի Քեմիքալ բանկի (Chemical Bank) կողմից 1969 թվականին[4]։

1972 թվականին Լլոյդս բանկը (Lloyds Bank) առաջին անգամ թողարկեց բանկային քարտ՝ մագնիսական ժապավենով, որը անվտանգությունից ելնելով պարունակում էր անձնական նույնականացման կոդ (PIN)[5]:

Աթալլա տեխնոլոգիական ընկերությունը (Atalla Technovation, ներկայումս՝ Utimaco Atalla)՝ հիմնադրված 1972 թվականին Մուհամեդ Աթալլայի կողմից, 1973 թվականին օգտագործելով միկրոպրոցեսորային տեխնոլոգիա[6]՝ ներկայացրել է առաջին ապարատային անվտանգության մոդուլը (HSM)՝ քարտով վճարային գործարքների ապահովման համար[7]։ Աթալլա HSM մոդուլները ներկայումս էլ կիրառվում են վճարային քարտերի արտադրության ոլորտում[8], և մինչև 2013 թվականը օրական ապահովել են 250 միլիոն քարտային գործարքներ (տարեկան ավելի քան 90 միլիարդ գործարք)[7]։

Վճարայաին քարտի տարրերԽմբագրել

 
Դեբետային քարտի դիմերեսի մեկ օրինակ.
1․ թողարկող բանկի լոգո
2․ EMV չիպ
3․ հոլոգրաֆիկ նշան
4․ քարտի համար
5․ վճարային համակարգի լոգո
6․ վավերականության ժամկետ
7․ քարտատիրոջ անուն
 
Դեբետային քարտի դարձերեսի մեկ օրինակ.
1. մագնիսական ժապավեն
2. ստորագրության ժապավեն
3. քարտի անվտանգության կոդ

Ընդհանուր առմամբ, վճարային քարտը բաղկացած է հետևյալ տարրերից.

  1. թողարկող բանկի լոգո (տարբերանշան)
  2. EMV չիպ (ինտեգրալ սխեմա)
  3. հոլոգրաֆիկ նշան
  4. քարտի համար (բանկային համար, վճարային համար)
  5. վճարային համակարգի լոգո (էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող)
  6. վավերականության ժամկետ
  7. քարտատիրոջ անուն (քարտը օգտագործողի անունը, օրենքով՝ քարտի սեփականատերը բանկն է)։

Վճարային քարտի գործառույթներԽմբագրել

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

  1. ստանալ աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին,
  2. կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող դրամապանակում ունենալու
  3. բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարել կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքեր, տուգանքներ, հարկեր) վճարումներ,
  4. իրականացնել ինտերնետային առևտուր
  5. կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ
  6. պարբերաբար ստանալ հաշվի քաղվածքներ և հետևել ֆինանսական վարքագծին (ինչ ծախսեր է կատարվել, որոնք կարելի է կրճատել և այլն)
  7. քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափել դրամական միջոցների կորստից
  8. շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն։

Քարտի գործածման ողջ ընթացքում դրա սեփականատերը քարտը թողարկող բանկն է[9]։

Վճարային քարտի տեսակներԽմբագրել

 
Վճարային քարտի 2 օրինակ

Գոյություն ունեն վճարային քարտերի մի շարք տեսակներ, որոնցից ամենատարածվածներն են վարկային քարտերը, դեբետային քարտերը և կանխավճարային քարտերը։ Հաճախ վճարային քարտը էլեկտրոնային եղանակով կապված է քարտապանին պատկանող բանկային հաշվի կամ հաշիվների հետ։

Վճարային քարտերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.

Ըստ քարտապաններիԽմբագրել

  1. ֆիզիկական անձ
  2. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

Ըստ նպատակայնությանԽմբագրել

  1. Դեբետային քարտ. օգնում է առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվին առկա սեփական միջոցները, այդ թվում՝ կանխիկացնել, գնումներ կատարել։ Հիմնականում տրամադրվում է այն ժամանակ, երբ ցանկանում եք օգտագործել ձեր աշխատավարձը կամ այլ սեփական միջոցները, որոնք մուտքագրվել են ձեր բանկային հաշվին։
  2. Վարկային քարտ (նաև կրեդիտային քարտ). նախատեսված է բանկի կողմից ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցները օգտագործելու՝ կանխիկացնելու, առևտուր կատարելու կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով։ 
  3. Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները։ Օրինակ՝ դեբետային քարտով հնարավորություն է ընձեռվում նաև ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ

Ըստ տեղեկատվության պահպանման (գրառման)Խմբագրել

  1. Միկրոպրոցեսորային (չիպային) քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ավելի շատ տեղեկատվություն, քան մագնիսական ժապավենի վրա։ Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկատվություն ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և անձին վերաբերող մի շարք այլ տվյալնեի մասին։ Սա առաջատար տեխնոլոգիայով քարտ է, որը կեղծելու և ապօրինի օգտագործելուց խուսափելու առումով ավելի անվտանգ է, քանի որ ավելի պաշտպանված է, քան մագնիսական ժապավենով քարտը։ Արդյունքում՝ ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են չիպային և մագնիսական ժապավենով համատեղ հիբրիդ քարտեր։ 
  2. Մագնիսական քարտ. պատված է մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով։ 
  3. Հիբրիդային քարտ. նախորդ երկուսի միավորումն է, երբ քարտի վրա առկա է և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։
  4. վիրտուալ։

Ըստ վճարային համակարգիԽմբագրել

  1. «ԱրՔա» (ArCa) քարտ, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում
  2. «ՄաստերՔարտ» (MasterCard)
  3. «Վիզա» (Visa) քարտ
  4. «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտ

ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից, և նշված վերջին երեք քարտերը կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս։

Ըստ կիրառման միջավայրիԽմբագրել

  1. Իրական միջավայրում կիրառվող
  2. վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող, օգտագործվում է միայն էլեկտրոնային գնումներ կատարելու համար, որի դեպքում բանկը տրամադրում է առցանց հաշիվ ու քարտային տվյալներ։ Անհրաժեշտ է միայն դրանք գրանցել առցանց հարթակում և կատարել գնումներ։

Այլ տեսակներԽմբագրել

Հանդիպում են նաև բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր՝ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» և այլն։ Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» համակարգերում և, ըստ էության, դրանց ենթատեսակն են և սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ։

Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակարգերի պատկանող քարտեր, օրինակ` American Express: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված։

PIN կոդ և գաղտնաբառԽմբագրել

PIN կոդը վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ։ Գաղտնաբառը ընտրվում է քարտային պայմանագիրը կնքելիս։

Գնումներ և կանխիկացումԽմբագրել

Վճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների, բանկոմատների ու համակարգիչների միջոցով։

POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու։

POS տերմինալը հնարավորություն է տալիս գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես քարտը POS տերմինալին մոտեցնելով։ Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. About-Payments.com – Card Payments, http://www.about-payments.com/knowledge-base/methods#cards, վերցված է 2014-05-30 
  2. Wonglimpiyara Jarunee (1 March 2005)։ Strategies of Competition in the Bank Card Business։ Sussex Academic Press։ էջ vi։ ISBN 978-1903900550 
  3. Jarunee Wonglimpiyara, and by Chemical Bank in Long Island, New York, in 1969. Strategies of Competition in the Bank Card Business (2005), p. 1-3.
  4. Wonglimpiyara, 2007, էջ 1-3
  5. Wonglimpiyara, 2007, էջ 5
  6. «Four Products for On-Line Transactions Unveiled»։ Computerworld (IDG Enterprise) 10 (4): 3։ 26 January 1976։ Արխիվացված է օրիգինալից 23 December 2019-ին։ Վերցված է 14 April 2020 
  7. 7,0 7,1 Langford Susan (2013)։ «ATM Cash-out Attacks»։ Hewlett Packard Enterprise։ Hewlett-Packard։ Արխիվացված է օրիգինալից 21 August 2019-ին։ Վերցված է 21 August 2019 
  8. Turajski Nathan (17 January 2018)։ «Stronger together – Voltage SecureData enabled with Atalla HSM protection»։ Micro Focus։ Արխիվացված է օրիգինալից 13 October 2019-ին։ Վերցված է 13 October 2019 
  9. «Քարտ»։ abcfinance.am