Վկայի անհետացումը
«Վկայի անհետացումը» (ռուս.՝ «Пропажа свидетеля»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Նազարովը։ «Տայգայի տերը» ֆիլմի շարունակությունն է և նկարահանվել է հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքներով[1] Բորիս Մոժաևի համանուն վեպի հիման վրա։ Սկզբնաղբյուրում գլխավոր հերոսը ոստիկանության լեյտենանտ Չմուշկովն է, Սերյոժկինը միայն հիշատակվում է, սակայն ֆիլմի սցենարով նա կենտրոնական տեղ է զբաղեցնում սյուժեում։
Վկայի անհետացումը ռուս.՝ Пропажа свидетеля | |
---|---|
Երկիր | ![]() |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Նազարով |
Սցենարի հեղինակ | Boris Mozhayev? |
Դերակատարներ | Վալերի Զոլոտուխին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր տայգայական գյուղում։ Տեղամասային տեսուչ Վասիլի Սերյոժկինը ծառայության է մեկնում նոր շրջան։ Նրա հերթապահության առաջին իսկ օրերին Լիսայա Կոսայի ափին հայտնաբերում են կենդանաբան Կոլգանովի մարմինը, որը զոհվել է որսորդական հրացանից արձակված կրակոցից։ Դեպքի վայրում Սերյոժկինը ոչ մի հանցանշան չի գտնում, բացառությամբ 37 համարի կոշիկի հետքի։
Կասկածյալների շրջանակը առաջին հերթին ներառում է տեղացի որսորդ-որսագողերին, որոնց հետ Կալգանովը վաղուց և սկզբունքորեն պայքարել է։ Միակ հնարավոր վկան՝ անտառապահների բրիգադի խոհարար Իվան Սադիկը, անհետացել է տայգայում։ Որսորդներն ասում են, որ նա կարող էր մարդակեր վագրի զոհ դառնալ։
Դերերում
խմբագրել- Վալերի Զոլոտուխին – լեյտենանտ Վասիլի Սերյոժկին
- Մաքսիմ Մունզուկ – Տեխե
- Մարտա Զորիկտուևա – Ինգա
- Լյուդմիլա Մակսակովա – Նաստյա
- Արտյոմ Ինոզեմցև – Զուև
- Նիկոլայ Կրյուկով – Յուրի Ստեպանիչ, քննիչ
- Բորիս Յուրչենկո – Միխայիլ Եմելյանովիչ Բալաբին
- Ալլա Մեշչերյակովա – Տատյանա
- Բուդա Վամպիլով – Սեմյոն Դուգարովիչ, արտելի նախագահ
Նկարանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Վլադիմիր Նազարով
- Սցենարիստ՝ Բորիս Մոժաև
- Օպերատոր՝ Վլադիմիր Նիկոլաև
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «6 ролей и 7 фильмов Валерия Золотухина». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Бурятия у Валерия Золотухина ассоциируется с Кыреном». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ ««Думы»: Валерий Золотухин. Интервью и фрагменты спектакля». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
Արտաքի հղումներ
խմբագրել- Золотухин, В. С. Знаю только я. — М. : Вагриус, 2007. — 552 с. — (Мой 20 век). — ISBN 978-5-9697-0336-0. 1970 год, 23 декабря.
- Бурятия у Валерия Золотухина ассоциируется с Кыреном.
- «Думы»: Валерий Золотухин. Интервью и фрагменты спектакля.
- Кто есть кто в мире : 1500 имён. Золотухин Валерий Сергеевич, стр. 573. «ОЛМА-Пресс». Москва, 2003. — 1678 стр.