Վլադ Մունտեանու (անգլ.՝ Vlad Munteanu, հունվարի 16, 1981(1981-01-16)[1][2], Բակեու, Ռումինիա), ռումինացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում էր կիսապաշտպանի դիրքում[3]։

Վլադ Մունտեանու
ռումիներեն՝ Vlad Munteanu
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1981(1981-01-16)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Բակեու, Ռումինիա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Մունտեանուն հայտնի է դարձել իր հայրենի քաղաքի՝ Բակեուի ֆուտբոլային ակումբի միջոցով, որից հետո տեղափոխվել է «Դինամո Բուխարեստ» և այնտեղ անցկացրել վեց տարի՝ հանդես գալով ավելի քան 90 հանդիպումներում։ Կարճ ժամանակ հանդես է եկել նաև «Poiana Câmpina» և «FC Progresul București» թիմերի կազմում։ 2006 թվականին պայմանագիր է ստորագրել գերմանական Բունդեսլիգայի անդամ Կոտբուս քաղաքի «FC Energie Cottbus» թիմի հետ։ 2007 թվականի ամռանը Սերգիու Ռադուի հետ տեղափոխվել են «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբը։ Հաջորդ երեք տարիների ընթացքում չի կարողացել կայանալ այդ թիմում և վարձակալվել է ֆրանսիական «Օսեր», գերմանական «Արմինիա» և «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբների կողմից։ 2011 թվականի հունվարին նա ավարտել է իր պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ և վեց ամսվա պայմանագիր կնքել իր հին ակումբի՝ «Դինամո Բուխարեստի» հետ։

Միջազգային կարիերա խմբագրել

Մասնակցել է մեկ միջազգային խաղի՝ 2002 թվականին Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին։

Անձնական կյանք խմբագրել

Նրա հայրը՝ Իոնը, նույնպես ֆուտբոլիստ է եղել, որը Ռումինիայի ֆուտբոլի առաջնությունում Բակեուի ֆուտբոլային ակումբում և «FC Universitatea Cluj» թիմի կազմում անցկացրել է ավելի քան 250 հանդիպում ու դարձել 60 գոլի հեղինակ[4][5][6]։

Մրցանակներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Դինամո Բուխարեստ»[7]

  • Ռումինիայի ֆուտբոլի առաջնություն, 2001–02, 2003–04
  • Ռումինիայի գավաթի խաղարկություն, 2000–01, 2002–03, 2003–04
  • Ռումինիայի սուպերգավաթի խաղարկություն 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Vlad Munteanu». worldfootball.net. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  4. «"U" Cluj: Vlad Munteanu are pedigree "studenţesc"» [„U” Cluj: Vlad Munteanu has a student "pedigree"] (Romanian). transilvaniareporter.ro. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Istoria scrisa in familie! Tatal lui Vlad Munteanu a adus ultima victorie a lui U Cluj in fata CFR-ului, in urma cu 42 de ani!» [History written in the family! Vlad Munteanu's father brought Cluj's last victory in front of CFR, 42 years ago!] (Romanian). sport.ro. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Aşchia nu sare departe de trunchi! TOP 10 perechi tată-fiu care au scris istorie pentru fotbalul românesc» [The splinter does not fall far from the tree! TOP 10 father-son pairs who have written history for Romanian football] (Romanian). prosport.ro. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «V. Munteanu». Soccerway. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադ Մունտեանու» հոդվածին։