Վլադիսլավ Լիստև
Վլադիսլավ Նիկոլայի Լիստև (ռուս․ Владислав Николаевич Листьев, առավել հայտնի է Վլադ Լիստև անունով, մայիսի 10, 1956[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[5][6] - մարտի 1, 1995[1][2], Մոսկվա, Ռուսաստան[7][8][9]), խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար և լրագրող, Ռուսական առաջին ալիքի հիմնադիր և առաջին գլխավոր տնօրեն, «Հայացք», «Պիկ ժամ», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումների հեղինակ և վարող:
Վլադիսլավ Նիկոլայի Լիստև ռուս․ Владислав Николаевич Листьев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1956 |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 1, 1995 (38 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և խմբագիր |
Աշխատանք | Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | ՏԷՖԻ և «Օվացիա» մրցանակ |
Vladislav Listjev Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վլադիսլավ Լիստևը ծնվել է 1956 թվականին, սովորել է Զնամենսկի եղբայրների անվան դպրոցում, եղել է թեթև ատլետիկայի սպորտի վարպետի թեկնածու, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն՝ 1000 մ մրցավազքում[10]: Աշխատել է «Սպարտակ» սպորտային ակումբում՝ որպես հրահանգիչ: Զինծառայությունն անցել է Մոսկվայի Թամանյան դիվիզիայում[11]:
Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը: 1982 թվականին ավարտել է ուսումը և ստացել հեռուստատեսային գրականության աշխատակցի մասնագիտացում: Բուհն ավարտելուց հետո պետական ռադիոյում աշխատել է որպես խմբագիր: 1987 թվականին աշխատել է որպես «Հայացք» հաղորդման վարող: Լիստևը և նրա ընկերները ստեղծում են «ВИД» հաղորդաշարը, հաղորդումներ պատրաստում ռուսական առաջին ալիքի համար: 1991 թվականին Լիստևը դառնում է այդ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 1993 թվականին՝ պրեզիդենտ: Հետագայում իր կոլեգաների հետ խնդիրներ է ունենում. այդ պատճառով հաղորդաշարի պրեզիդենտ է դառնում Ալեքսանդր Լյուբիմովը: 1994 թվականին նախաձեռնում է ավտոշոու` «Гонки на выживание», որը 1996 թվականից անց է կացվում ՌԴ տարբեր քաղաքներում: 1995 թվականին նշանակվում է Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն: Նա արագորեն ձեռնամուխ է լինում ընկերության տնտեսական քաղաքականության վերափոխմանը: Լիստևը բազմիցս հրավիրվել է ՈւՀԱ՝ որպես ժյուրիի անդամ: Նա տպավորիչ հեռուստահաղորդավար էր, տեխնիկապես հմուտ և ստեղծագործող: Վլադիմիր Պոզները շատ բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը: Նա կարողանում էր էկրանից այն կողմ հայտնվել յուրաքանչյուր անհատի կողքին: Նրա վարած յուրաքանչյուր հաղորդումը հսկայական հեղինակություն էր վայելում:
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը՝ Նիկոլայ Իվանովիչ Լիստև (1931-1973), եղել է ժողովրդական վերահսկողության կոմիտեի շտաբի պետ, մահացել է 42 տարեկանում՝ ինքնասպանություն գործելով։
- Մայրը՝ Զոյա Վասիլևնա Լիստևա (1934—1996), աշխատել է որպես գրագիր «Դինամո» գործարանում։ Թոշակի անցնելուց հետո հավաքարար է աշխատել «Կախովսկի» մետրոյում։ 1996 թվականի հունիսի 30-ին ճանապարհային վթարի է ենթարկվել և մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրա արյան մեջ մեծ քանակի ալկոհոլ է հայտնաբերվել[12]։ Խորթ հայրը 10 տարի մեծ էր Վլադիսլավից։ Եղել է հարբեցող ու թմրամոլ[13][14][15]։
- Առաջին կինը- Ելենա Եսինա, ամուսնացել են 1977 թվականին, երբ Վլադն ավարտել է գիշերօթիկ դպրոցը։ Բաժանվել են երկուսուկես տարի անց։ Որդին մահացել է ծնվելուց հետո[16]։ Աղջիկը՝ Ելենան (1981) մասնագիտությամբ մատնահարդար է։ Վլադը նրա դաստիարակությամբ չի զբաղվել։ Ելենան ունի երկու երեխա, Անաստասիան և Բոգդանը[17]։
- Երկրորդ կինը՝ Տատյանա Լապինան է, նրանք ծանոթացել են 1980 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Որդին՝ Վլադիսլավը մահացել է 6 տարեկանում (1982—1988),[16] մյուս որդին՝ Ալեքսանդրը մի քանի անգամ պրոբլեմներ է ունեցել ճանապարհային ոստիկանների հետ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Ալեքսանդրը ունի մեկ աղջիկ[18][19]։
- Երրորդ կինը՝ Ալբինա Նազիմովան, նկարչուհի, պրոդյուսեր և ինտերիերի դիզայներ է, Վլադի մահից հետո ամուսնացել է ռեժիսոր Անդրեյ Ռազբաշի հետ։ Անդրեյը եղել է ՎԻԴ հաղորդաշարի հիմնադիրներից։
ՍպանությունԽմբագրել
1995 թ մարտի 1-ի երեկոյան Վլադ Լիստևը սպանվում է Նովոկուզնեցկ փողոցի վրա գտնվող իր տան շքամուտի մոտ: Առաջին գնդակը խոցում է աջ ուսագոտին, երկրորդը՝ գլուխը[20]: Նրա մոտ եղած գումարին ու թանկարժեք իրերին ձեռք չեն տալիս, և քննչական վարկածն այն էր, որ նրան սպանել են քաղաքական կամ մասնագիտական գործունեության պատճառով[21]: Վերջին հրաժեշտը տեղի է ունեցել Օստանկինո համերգային դահլիճից, թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Լիստևի սպանությունը 1990-ականների ամենաաղմկահարույց սպանություններից էր և առ այսօր չի բացահայտվել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.rferl.org/content/russia-murders-cast-pall-over-post-soviet/26875795.html
- ↑ 2,0 2,1 http://www.rferl.org/content/article/1071368.html
- ↑ http://www.baker1974.com/1974.aspx
- ↑ http://russiapedia.rt.com/prominent-russians/entertainment/vladislav-listyev/
- ↑ 5,0 5,1 http://foxync.hellobeautiful.com/650631/naomi-campbell-sits-down-with-oprah/
- ↑ 6,0 6,1 http://theybf.com/2010/05/03/naomi-on-the-oprah-show-talks-her-married-boyfriend-her-temper-her-killer-body
- ↑ 7,0 7,1 http://www.themoscowtimes.com/news/article/listyev-murder-still-unsolved-15-years-on/400708.html
- ↑ 8,0 8,1 http://www.independent.co.uk/news/people/obituary--vladislav-listyev-1609775.html
- ↑ 9,0 9,1 http://sputniknews.com/art_living/
- ↑ Информация из телепередачи «Адамово яблоко» (1992)
- ↑ «Битвы экстрасенсов»… с Владиславом Листьевым // Московская правда
- ↑ Вдова Владислава Листьева Альбина Назимова: «Влад мечтал, что, выйдя на пенсию, создаст спортивный канал»
- ↑ Владислав Листьев. Смерть ходила за ним по пятам
- ↑ Без Влада Листьева
- ↑ 15 лет назад убили Влада Листьева
- ↑ 16,0 16,1 Страшная жизнь Владислава Листьева (1956—1995)
- ↑ Что стало с детьми Влада Листьева? Общаются ли его внуки между собой?
- ↑ Пьяный сын Владислава Листьева бежал с места ДТП
- ↑ Сын Влада Листьева вышел на свободу, отсидев две недели за пьяные гонки
- ↑ «Дело об убийстве Владислава Листьева. Справка»։ РИА Новости։ 2013-11-27։ Վերցված է 2017-04-14
- ↑ Սպանվել է Լիստևը
ԱղբյուրներԽմբագրել
- Дроздов П. (2010-02-27)։ «Страшная жизнь Владислава Листьева (1956-1995)»։ aif.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-10
- Верницкий А. (2010-03-01)։ «Сегодня — день памяти Владислава Листьева, первого директора Первого канала»։ Первый канал. Новости։ 1tv.ru; archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-10