Վլադիմիր Պետրովիչ Տկաչենկո (ռուս.՝ Владимир Петрович Ткаченко, սեպտեմբերի 20, 1957(1957-09-20), Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա), խորհրդային բասկետբոլիստ: Սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ (1979), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1976, 1980), աշխարհի չեմպիոն (1982), Եվրոպայի եռակի չեմպիոն (1979,1981,1985), ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1983, 1984, 1988, 1990): Ավարտել է Կիևի ֆիզկուլտուրայի համալսարանը (1982): Պահեստի գնդապետ: Եղել է Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ, Եվրոպայի տարվա բասկետբոլիստ և Միստեր Եվրոպա (1979 թվական):

Վլադիմիր Տկաչենկո
Ծնվել էսեպտեմբերի 20, 1957(1957-09-20) (62 տարեկան)
ԾննդավայրՖուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունՍոչի
Մասնագիտությունբասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Հանդես է եկել «Ստրոիտել» (Կիև), ՑՍԿԱ (Մոսկվա) ակումբներում և ԽՍՀՄ հավաքականում` դառնալով աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը: Եզակի ուժ ունի: 220 սմ հասակի հետ ուներ լավ արագություն, լավ ցատկ, կայուն նետում միջին հեռավորությունից:

Սպորտային կենսագրությունԽմբագրել

Երեխա հասակում ամենից շատ նախապատվությունը տալիս էր ֆուտբոլին, վատ դարպասապահ չէր: Որոշ ժամանակ անց Տկաչենկոյին նկատեց բասկետբոլային մարզիչ Վլադիմիր Ելդինը և ընդունեց մարզադպրոց:

1972 թվականի ամռանը Կրասնոդարի շրջանի դպրոցականների առաջնությունում ճանաչվել է լավագույն կենտրոնական խաղացող և նկատվել է մարզիչների կողմից ու միանգամից առաջարկ է ստացել խաղալու ՑՍԿԱ-ում, լենինգրադյան «Սպարտակ»-ում և կիևյան «Ստրոիտել»-ում: Ծնողների խորհրդով ընտրվել է «Ստրոիտել»-ը:

Որպես խաղացող ֆիզիկապես ուժեղ էր, լավ կոորդինացիայով: Լավ արագություն ուներ, տիրապետում էր լավ ցատկի, կայուն նետման միջին հեռավորությունից: Կենտրոնական Եվրոպայում 70-80-ականներին եղել է լավագույն բասկետբոլիստներից մեկը: Դրա հետ միասին առանձնանում է չափազանց փափուկ խաղով, երբ խաղում է իր կիսադաշտում[1]:

2004 թվականից աշխատում է «Բարվիխա» քաղաքային կազմակերպությունում (Օդենցովի շրջան, Մոսկովյան շրջան), ղեկավարում է տրանսպորտային ծառայությունը[2]:

ԿարիերաԽմբագրել

Սկսել է մասնագիտական կարիերան 16 տարեկանում «Ստրոիտել»-ում (Կիև) (1974-1982), 1983-1989 խաղացել է ՑՍԿԱ ակումբում: 1989-1990 թվականներին խաղացել է «Գվադալախար»-ի կազմում (Իսպանիա), առաջին լիգայի խմբում: Գործունեությունը ավարտել է մեջքի և ծնկի հատվածներում սրված հին վնասվածքների պատճառով:

ՁեռքբերումներԽմբագրել

  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1976, 1980 թթ.
  • Աշխարհի չեմպիոն, 1982 թ.
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1977,1987 թթ.
  • ԽՍՀՄ չեմպիոն, 1983,1984,1988,1990 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր. 1977,1979,1980,1981,1982,1987 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր. 1974 թ.
  • Ուկրաինայի հավաքականի կազմում ԽՍՀՄ ազգերի Սպարտակիադայի չեմպիոն, 1983 թ.
  • 1979 տարվա Եվրոպայի ամենալավ բասկետբոլիստ

ՊարգևներԽմբագրել

  • «Պատվո շքանշան» (1985)
  • 2015 թվականի սեպտեմբերի 19-ին Տկաչենկոն ներառվել է ՖԻԲԱ-յի Փառքի սրահում[3]

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Կինը Նելյա Տկաչենկոն է: Ծանոթացել են, երբ նա աշխատել է ՑՍԿԱ-յի բուժա-մարզական դիսպանսերում (սա Վլադիմիր Տկաչենկոյի երկրորդ ամուսնությունն է): Մեծ տղան Օլեգն է: Փոքր տղան` Իգորը, բասկետբոլիստ է, խաղացել է ԲԿ «Դինամո» բասկետբոլային թիմում (Մոսկվա)[4]:
  • Ոտքի համարը 54-ն է:
  • Տկաչենկոյի և Սբոնիսի ընկերության մասին մի անեկդոտ կա. Տկաչենկոն ու Սաբոնիսը մի անգամ վերադառնում են երեկույթից և ճանապարհին երկու մետաղադրամ են գտնում: Առավոտյան պարզվում է, որ դրանք կոյուղու կափարիչներ են:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել