Վլադիմիր Սարուխանյան (օգոստոսի 16, 1989(1989-08-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի և ռուսասատանցի բռնցքամարտիկ, թեթև և կիսամիջին քաշային կարգերի ներկայացուցիչ։ 2000-ական թվականների կեսերից մինչև 2010-ական թվականների սկիզբը ելույթ է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի բռնցքամարտի հավաքականներում, 2011 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, միջազգային և ազգային տարբեր մրցաշարերի հաղթող է, բռնցքամարտի Ռուսաստանի սպորտի վարպետ է։ 2016 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

Վլադիմիր Սարուխանյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1989(1989-08-16) (34 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սարուխանյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 16-ին հայկական ԽՍՀ-ի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոչի (Ռուսաստան)` մշտական բնակության։ Բռնցքամարտով ակտիվորեն սկսել է զբաղվել 11 տարեկանից, պարապել է Սոչիի «Ցենտուրիոն» ակումբում` Ռուսաստանի վաստակավոր մարզիչներ Աշոտ Մինասյանի և Նիկոլայ Պոդրեզովի ղեկավարությամբ։ Պարապել է փոքր եղբոր` Վահեի հետ, ով հետագայում նույնպես դարձել է հայտնի բռնցքամարտիկ։

Սիրողական կարիերա խմբագրել

Իր մասին առաջին անգամ հայտարարել է 2005 թվականին՝ հաղթելով Եվրոպայի կադետների առաջնությունը Հունգարիայում և աշխարհի կադետների առաջնությունն Անգլիայում։ Մեկ տարի անց կրկին դարձել է աշխարհի կադետների առաջնության չեմպիոն` եզրափակիչում հաղթելով ուժեղ մարզիկ Յասնիել Տոլեդոյին։ 2007 թվականին հաղթել է Վոլգոգրադում կայացած «Ստալինգրադի ճակատամարտ» միջազգային մրցաշարում և Չինաստանում հասել է Սինցզյանի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2007 թվականի Ռուսատսանի բռնցքամարտի առաջնությունում կիսամիջին քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի` կիսաեզրափակիչում զիջելով Ալբերտ Սելիմովին։

2008 թվականին Սարուխանյանն անցել է թեթև քաշային կարգ, սակայն 2008 թվականի Ռուսաստանի առաջնությանը հասել է միայն կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Սերգեյ Շիգաշևին։ Այդ տարի արժաթե մեդալ է ստացել Ռումինիայում կայացած «Ոսկե գոտի» միջազգային մրցաշարում։

2009 թվականի Ռուսաստանի առաջնությանը հասել է միայն 1/8 եզրափակիչ, որտեղ կրկին ռինգում հանդիպել է Սերգեյ Շիգաշևին և զիջել է նրան։ Տարվա վերջում ձմեռային ազգային «Օլիմպիական հույսեր» առաջնությունում ստացել է բրոնզե մեդալ։ 2010 թվականի Ռուստասանի բռնցքամարտի առաջնությանը չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։

Չկարողանալով ընդգրկվել Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի հիմնական կազմում` Վլադիմիր Սարուխանյանն սկսել է միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանը և շուտով դարձել է Հայաստանի բռնքամարտի հավաքականի անդամ։ 2011 թվականին նա առաջին տեղն է գրավել Երևանում կայացած Գագիկ Ծառոկյանի միջազգային մրցաշարում և մասնակցել է Անկարայում կայացած Եվրոպայի բռնքամարտի առաջնությանը, որտեղից վերադարձել է բրոնզե մեդալով` կիսաեզրափակիչում պարտվելով թուրք մարզիկ Ֆատիխ Քելեշին։

Բացի դրանից, ելույթ է ունեցել նաև Բաքվում կայացած 2011 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ արդեն 1/32 եզրափակչում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցի Խոսե Ռամիրեսին։ 2012 թվականին հաղթել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, փորձել է որակավորվել 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար, սակայն չի ստացել օլիմպիական արտոնագիր, ինչի պատճառով էլ հեռացել է սիրողական բռնցքամարտից[1][2]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

2016 թվականին Վլադիմիր Սարուխանյանը որոշել է ուժերը փորձել պրոֆեսիոնալ սպորտում և հաջողությամբ է նշել իր նորամուտը։ Մեկ տարվա ընթացքում նա յոթ հաղթանակ է տարել Ռուսաստանի տարբեր մրցաշարերում` չկրելով որևէ պարտություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ըստ amateur-boxing.strefa.pl կայքի տվյալների
  2. Хачик Чахоян (2012 թ․ ապրիլի 2). «Владимир Саруханян: «На турнире в Трабзоне будет жарче, чем в Лондоне»». NEWS.am Sport. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել