Վլադիմիր Սանոյան

հայ ճարտարագետ-հիդրոշինարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Գալուստի Սանոյան (դեկտեմբերի 25, 1927(1927-12-25), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 1999(1999-11-19), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980):

Վլադիմիր Սանոյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1927(1927-12-25)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 19, 1999(1999-11-19) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1947)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ

Մայիս Սանոյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սանոյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 25-ին, Կրասնոդար (Ռուսաստան) քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում։ 1963-1999 թվականներին եղել է ջրաբանության և ջրամեխանիկայի բաժանմունքի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են ջրաբերուկ տանող հոսանքի շարժման օրինաչափության, հոսանքի տանողունակության տեսության, հիդրոտեխնիկական կառույցների նոր կառուցատարրերի և հունակազմության հարցերին[1]։ Մշակել է մեծ օգտակար գործողության գործակից ապահովող «Մարգարիտկա» տիպի վթարային ջրերի հեռացման կառուցատարր, որը կիրառվել է Կեչուտի, Շամբի և Ազատի ջրամբարներում։ 1999 թվականին ՌԴ բնական գիտությունների ակադեմիան Սանոյանի «Ջրաբերուկներ տանող բաց հոսանքներում տանողունակության փոփոխման օրինաչափությունը՝ կախված դրանց շարժման արագությունից» աշխատանքը գրանցել է որպես գիտական հայտնագործություն (դիպլոմ համար 103) և պարգևատրել մեդալով[2]։

Երկեր խմբագրել

  • К вопросу о движении наносов в турбулентном потоке, в. кн: Исследования максимального стока, волнового воздействия и движения наносов, М., 1960 (համահեղինակ)
  • Prediction of ill Reservoir Silting Process, Hydra 2000, v. 4, L., 1995.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Патенты автора САНОЯН ВЛАДИМИР ГАЛУСТОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 398։