Բացել գլխավոր ցանկը

Վլադիմիր Պետրոսյան (պատմաբան)

հայ պատմաբան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Պետրոսյան (այլ կիրառումներ)

Վլադիմիր Գևորգի Պետրոսյան (մայիսի 12, 1935(1935-05-12), Հարթավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Վլադիմիր Պետրոսյան
Ծնվել է1935 թվականի մայիսի 12
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ապարանի շրջանի Հարթավան գյուղ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԵրկերԳրիգոր Հարությունյանի ժամանակը, գիրք 1, Երևան, 2008, 476 էջ, գիրք 2, Երևան, 2008, 516 էջ, գիրք 3, Երևան, 2009, 526 էջ, Հայաստան: Չմոռանանք…, Երևան, 2006, 816 էջ:
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիոն կենտրոն, «Հրաչյա Աճառյան» համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀԽՍՀ Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար (1988-1990 թթ.), «Հրաչյա Աճառյան» համալսարանի Պատմության ամբիոնի վարիչ (1992-2011 թթ.)
Քաղաքական կուսակցությունՀայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

ԿենսագրությունԽմբագրել

Վլադիմիր Պետրոսյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 12-ին Խորհրդային Հայաստանի Ապարանի շրջանի Հարթվան գյուղում: 1942-1952 թվականներին սովորել և ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը: 1952-1956 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետը: 1956-1961 թթ. որպես պատմության ուսուցիչ և ուսմասվար աշխատել է Ապարանում: 1961-1965 թթ. որպես պատասխանատու քարտուղար աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության «Ագիտատոր և պրոպագանդիստ» ամսագրի խմբագրությունում: 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1965-1980 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային կոմիտեում որպես հրահանգիչ: 1980-1988 թթ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում աշխատել է որպես կազմ-հրահանգչական բաժնի վարիչ: 1988 թվականին «Անդրկովկասի և Միջին Ասիայի բոլշևիկյան կազմակերպությունների համատեղ պայքարը (1903-1920 թթ.)» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար: 1991-1995 թթ. որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիոն կենտրոնում: 1992-2011 թվականներին ղեկավարել է նորաստեղծ «Հրաչյա Աճառյան» համալսարանի Պատմության ամբիոնը: Միաժամանակ հայոց պատմություն և Ռուսաստանի պատմություն է դասավանդել նույն համալսարանում: 2011 թվականից մինչև օրս հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ, այնուհետև՝ առաջատար գիտաշխատող: 2014 թվականից միաժամանակ հայոց պատմություն է դասավանդում Հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Գիտական հետաքրքրությունների շրջանակըԽմբագրել

Վլադիմիր Պետրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են հայկական հարցի, հայ ազատագրական շարժումների պատմության, Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների, Խորհրդային Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքահայ կազմակերպությունների պատմության հիմնահարցերը: Այս գիտական հիմնահարցերին են նվիրված նրա հրատարակած 30 պատմագիտական աշխատությունները:

ՊարգևներըԽմբագրել

Վլադիմիր Պետրոսյանը պարգևատրվել է

Երկերի մատենագիտությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել