Վլադիմիր Յակովլև (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Յակովլև (այլ կիրառումներ)
Վլադիմիր Յակովլև (ռուս.՝ Владимир Игоревич Яковлев, մարտի 15, 1934[1], Բալախնա, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1998, Մոսկվա, Ռուսաստան), ռուս նկարիչ, այլընտրանքային արվեստի ներկայացուցիչ։
Վլադիմիր Յակովլև | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1934[1] |
Ծննդավայր | Բալախնա, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1998 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1934 թվականի մարտի 15-ին, Բալախնա քաղաքում (Նիժնի Նովգորոդի մարզ)։ Իգոր և Վերոնիկա Յակովլևների որդին է։ Բնանկարիչ, ռուսական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի` Միխայիլ Յակովլևի թոռն է (1880-1941)։ Քույրը Օլգա Յակովլևան է, զարմուհին` Եկատերինա Պոլուբոյարինովան։ Այն բանից հետո, երբ ընտանիքը 1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել է «Արվեստ» հրատարակչությունում, այցելել է Վասիլի Սիտնիկովի արվեստանոցը։ 1950-ական թվականներին նա որպես ռետուշոր է աշխատել «Արվեստ» հրատարակչությունում և սովորել է նկարիչ Վասիլի Սիտնիկովի արվետսանոցում։ 1945 թվականից ի վեր պարբերաբար բուժում է ստացել հոգեբուժարաններում և եղել է հսկողության տակ։ Կյանքի վերջին երեսուն տարիների ընթացքում գրեթե կույր է եղել։
Մոսկվայում նա ծանոթացել է նկարիչ Միխայիլ Գրոբմանի (որն իր օրագրերում գրառումներ է թողել նրա մասին), Անատոլի Զվերևի, բանաստեղծ Գենադի Այգիի (Յակովլևը նկարներ է նկարել նրա բանաստեղծությունների համար, 1966 թվականին ստեղծում է բանաստեղծի դիմանկարը), կոմպոզիտոր և կլավեսինահար Անդրեյ Վոլկոնսկու (նրա բնակարանում 1959 թվականին անցկացվել է Յակովլևի ստեղծագործությունների ցուցահանդեսը) հետ, հանդիպել է ավանգարդի չեխ տեսաբան Ինդրժիխ Հալուպեցկու հետ։
Ստեղծագործություն խմբագրել
1963 թվականին կազմակերպվել է Յակովլևի առաջին պաշտոնական ցուցահանդեսը ԽՍՀՄ-ում` մեկօրյա ցուցահանդես Էդուարդ Շտայնբերգի հետ, Ֆ. Դոստոևսկու թանգարանում։ Արտերկրում նկարչի աշխատանքները ներկայացվել են «Ռուսական ավանգարդը այսօրվա Մոսկվայում» ցուցահանդեսի ժամանակ, Քյոլնի Գմուրժինսկի պատկերասրահում (1970 թվական)։
Յակովլևը նկարել է հիմնականում գուաշով` թղթի կամ տախտակի վրա, նախընտրելով զուսպ, սառը տոներ։ Անցել է անառարկա գեղանկարչության ժամանակաշրջանը (քնարական աբստրակցիոնիզմ` Ջեքսոն Պոլլոքի ոճով), վերապրել է Պիկասոյի ազդեցությունը։ Նկարչի հասուն գործերն ստեղծվել են «նոր գծապատկերի» հունով, ավանգարդ շարժում, որը աբստրակտից վերադարձել է դեպի նոր դրամատիզմով ընկալվող առարկան։ Նրա դիմանկարները, նատյուրմորտները, ինչպես նաև` հայտնի «ծաղիկները» տպավորվում են գեղանկարչության տարածքում միայնակ գոյության խորությամբ, թաքնված դիմադրության էներգիայով։
Ճանաչում խմբագրել
Վլադիմիր Յակովլևի գործերը պահվում են ռուսական և արտասահմանյան բազմաթիվ թանգարաններում, Ռուսաստանում և արտերկրում գտնվող մասնավոր հավաքածուներում։ 1990-1991 թվականներին նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Այլ արվեստ։ Մոսկվա, 1956-1976» ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Տրետյակովյան պատկերասրահի և Ռուսական պետական թանգարանի կողմից։
1995 թվականին նրա անհատական ցուցահանդեսը անցկացվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։
Հավաքածուներ, որտեղ պահվում են աշխատանքները խմբագրել
- Տրետյակովյան պատկերասրահ[2]
- Ժամանակակից արվեստի պետական կենտրոն
- «Այլ արվեստ» թանգարան, Մոսկվա։
- Նոր թանգարան, Սանկտ Պետերբուրգ
- Չուվաշիայի արվեստի պետական թանգարան, Չեբոքսարի
- АРТ4 թանգարան, Մոսկվա
Ցուցահանդեսի կատալոգներ խմբագրել
- Vladimir Jakovlev. Jindrich Chalupecky. tekster af Gennadij Aigi. Borgen 1976. ISBN 874184066-6
- Владимир Игоревич Яковлев. Живопись, графика. М.: ГТГ, 1995
- Eimermacher K. Vladimir Jakovlev: Gemälde Aquarelle, Zeichnungen. Bietigheim-Bissingen: Bayer, 1995
- Геннадий Айги—Владимир Яковлев: дружба, творчество, сотворчество. М.: Виртуальная галерея, 2004.
- Владимир Яковлев. К 70-летию со дня рождения. Произведения Владимира Яковлева в собраниях московских коллекционеров. Каталог выставки. М.: Виртуальная галерея, 2004.
- Шедевры Владимира Яковлева. Работы разных лет из частных собраний. М.: Галерея «Кино», 2005.
- Владимир Яковлев. К 70-летию со дня рождения. Произведения Владимира Яковлева в собраниях московских коллекционеров. Каталог выставки. М.: Виртуальная галерея, 2004.
- «И хочется остаться на этом светлом...». К 80-летию художника Владимира Яковлева. Каталог выставки в Государственном литературном музее 17 марта - 10 апреля 2014 / Составители С.А. Александров, Н.К. Реброва и А.А. Смык. — Москва: Виртуальная галерея, 2014. — 116 с. — 1000 экз. — ISBN 978-5-98181-094-7.
Գրականություն նկարիչի մասին խմբագրել
- Пятницкая Л. Луч света из Мертвого дома. М.: Студия «Крук-Престиж», 2002 (включает архивные фотографии)
- Алейников Вл. Вспоминая Владимира Яковлева…// Русское искусство, 2004, № 1
- Аймермахер К. От единства к многообразию. Разыскания в области «другого» искусства 1950—1980-х годов. М.: РГГУ, 2004, с. 309—368
- Кантор-Казовская Л. Владимир Яковлев: портрет художника в юности. Опыт исторического анализа// Зеркало, 2005, № 25 (На сайте Журнального зала)
- Другое искусство. Москва 1956—1988. М.: ГАЛАРТ — Государственный Центр современного искусства, 2005 (по указателю)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Яковлев Владимир Игоревич (1934, Балахна — 1998, Москва)». Государственная Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Անատոլիա Զվերևի Արխիվացված 2007-10-08 Wayback Machine կայքում
- Կինոյի պատկերասրահ
- Vladimir Jakovlev (ֆր.)
- Jakovlev> Über den Künstler(չաշխատող հղում)
- Վլադիմիր Յակովլևի բանաստեղծությունները