Վլադիմիր Վասիլիևիչ Մարկովնիկով (ռուս.՝ Владимир Васильевич Марковников, դեկտեմբերի 22, 1838(1838-12-22)[1], Կնյագինինո, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 29 (փետրվարի 11), 1904, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս քիմիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, Ալեքսանդր Բուտլերովի աշակերտը և նրա աշխատանքների զարգացնողը։

Վլադիմիր Մարկովնիկով
Владимир Марковников
Ծնվել էդեկտեմբերի 22, 1838(1838-12-22)[1]
Կնյագինինո, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 29 (փետրվարի 11), 1904 (65 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքիմիկոս, Դիպուկահար և հետախույզ
Հաստատություն(ներ)Կազանի կայսերական համալսարան, Օդեսայի ազգային համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԿազանի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][3]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Բուտլերով
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Պրյանիշնիկով, Aleksei Chichibabin?, Նիկոլայ Կիժներ, Նիկոլայ Դեմյանով, Ivan Alekseyevich Kablukov? և Միխայիլ Կոնովալով
Հայտնի աշակերտներIvan Alekseyevich Kablukov? և Նիկոլայ Դեմյանով
 Vladimir Vasilyevich Markovnikov Վիքիպահեստում

Զարգացրել է մոլեկուլներում ատոմների փոխադարձ ազդեցության մասին Բուտլերովի գաղափարները՝ այդ բնագավառում հայտնաբերելով մի շարք օրինաչափություններ։ Ուսումնասիրել է Ռուսաստանի բնական հարստությունները, հատկապես նավթային հանքավայրերը։ Կովկասի նավթերում հայտանաբերել է նոր ածխաջրածիններ՝ ցիկլոպարաֆիններ։

Կենսագրություն խմբագրել

 
Մարկովնիկով գերեզմանը Մոսկվայի Վագանսկովի գերեզմանատանը

Ծնվել է 1837 թվականի դեկտեմբերի 13 (25)-ին, լեյտենանտ Վ. Վ. Մարկովնիկովի ընտանիքում։

  • 1849 թվականին ուսումը սկսել է Նիժնի Նովգորոդի ազնվականների ինստիտուտում։
  • 1856 թվականին ավարտել Նիժնի Նովգորոդի Ալեքսանդրի անվան ինստիտուտի գիմնազիայի բաժինը և ընդունվել Կազանի համալսարան[4]։
  • 1860 թվականին Կազանի համալսարանը ավարտելուց հետո աշխատել է Ա. Մ. Բուտլերովի լաբորատորիայում։
  • 1864 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Օրգանական միացությունների իզոմերիկայի մասին» թեմայով։
  • 1867 թվականին քիմիայի բաժնում ընտրվել է պրիվատ-դոցենտ և սկսել դասախոսական գործունեություն ծավալել։
  • 1869 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան «Նյութերի քիմիական միացություններում ատոմների փոխազդեցության հարցի հարցի շուրջը» թեմայով և դարձել արտահաստիքային պրոֆեսոր քիմիայի բաժնում։
  • 1870 - իսկական պրոֆեսոր Կազանի համալսարանում։
  • 1880 - թվականին Մրկովնիկովը սկսեց ուսումնասիրել կովկասյան նավթի բաղադրությունը։ Նա առաջինը ապացուցեց, որ նավթը պարունակում է մեծ քաքնակությամբ ցիկլոպարաֆիններ, որոնց անվանեց «Նավթեններ»։

Բացահայտումներ ու ձեռքբերումներ խմբագրել

  • 1869 - Սինթեզեց կառուցվածքային տեսությամբ կնխատեսված մի շարք միացություններ և լայնորեն զարգացրեց մոլեկուլներում ատոմների փոխազդեցության մասին գաղափարնեևը, որոնք այժմ հայտնի են որպես՝ Մարկովնիկովի կանոն։
  • 1879 - Գ .Ա. Կրեստովնիկովի հետ միասին իրականացրել է ցիկլոպարաֆինների սինթեզը։
  • 1883 - Բացահայտել է օրգանական միացությունների նոր դասը՝ նավթեններ։
  • 1889 - Առաջին անգամ ստացել է սուբերոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Платэ А. Ф., Быков Г. В., Эвентова М. С. // Владимир Васильевич Марковников. Очерк жизни и деятельности (1837ñ1904). М., 1962.
  • Decker H. // Ber. 1905. 38. S. 4249.
  • Lester H.M. // Chem. Educ. 1941. 18. № 2. P. 53.
  • Платэ А. Ф. // Ус п. хим. 1949. 18. № 3. C. 267.
  • Разумовский В. В. // Ус п. хим. 1949. 18. № 3. C. 278.
  • Попов М. Н. // Ученые записки Моск. гос. ун-та. Юбилейная серия. Химия. 1940. Вып. 53. С. 13.
  • Фигуровский Н. А., Быков Г. В., Комарова Т. А. // Химия в Московском университете за 200 лет. М., 1955.
  • Марковников В. В. // Нормальный курс аналитической химии. Для высших и средних учебных заведений и фармацевтов. Ч. I. Качественный анализ. М., 1887.
  • Органическая химия. Лекции, читанные ординарным профессором В. В. Марковниковым в 1880ñ1881 ак. г., литогр. изд., 1886. б) Производные бензола или Ароматические соединения. Курс органической химии, читанный О. П. В. В. Марковниковым в 1886/1887 г., изд. литогр., 1887.
  • Обозрение преподавания на физико-математическом факультете Императорского Московского университета на осеннее полугодие 1887 г. С. 2.
  • Зефирова О. Н., Зайцева Е. А., Богатова Т. В. // Вестн. Моск. ун-та. Сер. 2. Химия. 2002. 43. № 2. С. 87.
  • Марковников В. В. Исторический очерк химии в Московском университете // Ломоносовский сборник. М., 1901.
  • Каблуков И. А. // Ус п. хим. 1939. 8. № 2. С. 300.
  • Памяти Владимира Васильевича Марковникова. М., 1905.
  • Марковников В. В. // Избранные труды. М., 1955.
  • Протоколы заседаний Совета Московского университета за сентябрь, октябрь, ноябрь, декабрь 1874 г. М., 1875. С. 131.
  • Марковников В. В. // Письма русских химиков к А. М. Бутлерову. М., 1961. С. 212.
  • Кузнецов В. И. // Возникновение химии алициклических соединений. М., 1961.
  • Каблуков И. А. // ЖРФХО. 1905. 37. № 3. С. 247.
  • Наметкин С. С. // Ус п. хим. 1940. 9. № 6. С. 703.
  • Стадников Г. Л. // Ученые записки Моск. гос. ун-та. 1934. Вып. 3. С. 134.
  • Протокол заседания отделения химии Русского физико-химического общества 5 -го февраля 1904 года. / / ЖРФХО. 1904. 36. № 2. С. 177.
  • Каблуков И. А. // Ус п. хим. 1940. 9. № 6. С. 727.
  • Марковников В. В. // Русский архив. 1910. Книга 1. Вып. 3. С. 357.
  • Протокол соединенного заседания императорского общества любителей естествознания, антропологии и этнографии и отделения химии, происходившего 25-го

февраля 1901 года. // ЖРФХО. 1901. 33. Ч. II. № 9. С. 175.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մարկովնիկով» հոդվածին։