Վլադիմիր Կիսելյով
Վլադիմիր Կիսելյով (ռուս.՝ Влади́мир Ива́нович Киселёв, հունվարի 16, 1935, Սլովանսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2017, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Վլադիմիր Կիսելյով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1935 |
Ծննդավայր | Սլովանսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 12, 2017 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1977 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։
1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանն ավարտելուց հետո Ուկրաինայում պատասխանատու կոմերիտական և կուսակցական աշխատանքի է անցել։ Դրանից հետո տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լատինական Ամերիկայի երկրների բաժնում, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան առաջին բաժնում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտում։ 1977-1984 և 1987-1991 թվականներին եղել Է Կուբայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
1991 թվականի մարտի 18-ից մինչև 1995 թվականի հունվարի 31-ը Բոլիվիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է եղել, ունի երեք երեխա։
Դիվանագիտական աստիճանԽմբագրել
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ