Վլադիմիր Կարապետյան (գնդապետ)

հայ ռազմական գործիչ

Վլադիմիր Եղիշի Կարապետյան (հունվարի 6, 1956(1956-01-06), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 1992(1992-06-17), Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ (թաղված է Սևան քաղաքում), հայ ռազմական գործիչ, ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ (1988 թվական)։

Վլադիմիր Կարապետյան
հունվարի 6, 1956(1956-01-06) - հունիսի 17, 1992(1992-06-17) (36 տարեկան)
ԾննդավայրՍևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1956 թվականին Սևան քաղաքում։ Աշխատել է Հոկտեմբերյանի ուղեկալում, այնուհետև Էջմիածնում եղել է ուղեկալի պետ։ 1978 թվականին ավարտել է ԽՄՀՄ ԶՈՒ Վորոշիլովի անվան ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարանը, 1986 թվականին՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1979-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ սահմանապահ զորամասում։ 1992 թվականի հունվարից՝ սահմանապահ №1 գնդի հրամանատար։

 
Վլադիմիր Կարապետյանի կիսանդրին Սևանի համանուն հրապարակում

Գործունեություն խմբագրել

1992 թվականից մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Հիշատակ խմբագրել

Կարապետյանի անունով է կոչվել Սևանի 3-րդ հիմնական դպրոցը[1], որտեղ բացվել է Վլադիմիր Կարապետյանի անվան թանգարան։ Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում[2] 2008 թվականին Սևան քաղաքի բնակիչների հավաքած գումարով և Հատուկ գնդի վետերանների միության օգնությամբ տեղադրվել է Կարապետյանի կիսանդրին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Spyur. «ՍԵՎԱՆԻ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.(չաշխատող հղում)
  2. «Սևան քաղաքում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Կարապետյանի 60-ամյակը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. ««Հենց շորերս փոխում եմ, զոհ եմ տալիս տղաներիս» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։