Վլադիմիր Խվոստով
Խվոստով Վլադիմիր Միխայլովիչ (1905—1972), սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ԳԴՀ և Սերբիայի ԳԱ անդամ։ Եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցի տնօրեն (1945), ՍՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ (1946-1954), ՍՍՀՄ արտգործմինիստրության վարչության պետ և կոլեգիայի անդամ (1946-1957)։ 1959-1967 թթ.-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1967-1971 թթ.-ին՝ ՍՍՀՄ մանկավարժական ակադեմիայի պրեզիդենտ։ Խվոստովը հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրտ., 1963) 2-րդ հատորի, խմբագիր և հեղինակակից է «ՍՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 1-2, 1966-1971) աշխատության։ «Դիվանագիտական բառարան»-ի (1-3 հրտ.) խմբագիրներից է։ Եղել է «Սովետական պատմական հանրագիտարան»-ի գլխավոր խմբագրության անդամ։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946)։ Իր աշխատություններում Խվոստովն անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր հարցերի, մասնավորապես Հայկական հարցի պատմությանը։ Բեռլինի դաշնագիրը (1878) նա դիտում էր որպես կապիտալիստական պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ արևմտահայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Хвостов Владимир Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
ԳրականությունԽմբագրել
- История дипломатии, т. 2, 2 изд ., M., 1963* Copoк лет борьбы за мир, M., 1958.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 92)։ |