Վլադիմիր Լիտրովնիկ (ռուս.՝ Литровник, Владимир Кимович ապրիլի 24, 1954(1954-04-24), Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային հնչյունային օպերատոր և սաունդ-պրոդյուսեր։

Վլադիմիր Լիտրովնիկ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1954(1954-04-24) (69 տարեկան)
ԾննդավայրՅալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Մասնագիտությունակադեմիկոս
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1954 թվականի ապրիլի 24-ին Յալթայում` բանվորի ընտանիքում։ Սովորել է Կիևի Ի. Կարպենկո-Կարոյի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտում։ 1985 թվականից սկսել է աշխատել որպես հնչյունային ռեժիսոր։ Աշխատել է Յալթայում, Յալթայի կինոստուդիայում,Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական մանկական և երիտասարդական կինոստուդիայի ֆիլմերում, «Դիրեկցիա կինո» կինոընկերությունում։

Որպես հնչյունային ռեժիսոր նկարահանել է ավելի քան 30 գեղարվեստական ֆիլմ։ Ձևավորել է «Մղձավանջը» (1988 թվական), «Դիակառքը» (1989 թվական, մրցանակ լավագույն հնչյունավորման համար Սան Սեբաստիանի կինոփառատոնում), «Ուրախ ուղևորությունները» (1994 թվական), «Կղզին» (ռեժիսոր` Պավել Լունգին, 2006 թվական), «Ադմիրալը» (ռեժիսոր` Ա. Կրավչուկ, 2009 թվական), «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ կաս» (ռեժիսոր` Բուսլով, 2012 թվական) ֆիլմերը։

«Նիկա» և «Ոսկե արծիվ» մրցանակների, «Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում` «ՏԷՖԻ» մրցանակի 2010 թվականի դափնեկիր։

Եվրոպական կինոակադեմիայի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Ապրում և աշխատում է Ռուսաստանում։ 2009 թվականից դասավանդում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ է։ 2014 թվականի հավաքածի վարպետ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել