Վլադիմիր Էռն

ռուս փիլիսոփա

Վլադիմիր Ֆրանցևիչ Էռն (ռուս.՝ Влади́мир Фра́нцевич Эрн, օգոստոսի 5 (17), 1882[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 29, 1917(1917-04-29)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս փիլիսոփա, ռուս ռազմական գործիչ, սպիտակ էմիգրանտ Նիկոլայ Էռնի հարազատ եղբայրը։

Վլադիմիր Էռն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5 (17), 1882[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 29, 1917(1917-04-29)[1] (34 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1904)
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
 Vladimir Ern Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում 1882 թվականին գերմանա-շվեդական-լեհ-ռուսական ծագում ունեցող ազնվական ընտանիքում[2]։ Նա Գ. Ա. Արեֆիևի որդին է, որդեգրվելուց հետո (1884) ստացել է խորթ հոր ազգանունն ու հայրանունը։ Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում։ Եղել է Պավել Ֆլորենսկու համադասարանցին[3]։ 1900-1904 թվականներին փիլիսոփայություն է ուսանել Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, հետագայում դարձել է դոցենտ և պրոֆեսոր։ 1905 թվականին եղել է «Քրիստոնեական պայքարի եղբայրության» հիմնադիրներից, որը հանդես է եկել քրիստոնեական սոցիալիզմի դիրքերից և աջակցել հեղափոխական շարժմանը։ 1906 թվականին, Վլադիմիր Սոլովյովի հիշատակի Կրոնա փիլիսոփայական ընկերության հիմնադրների կազմում Մոսկվայում, ակտիվորեն մասնակցել է ընկերության աշխատանքին, դասախոսություններ կարդացել «Սոցիալիզմը և քրիստոնեությունը» թեմայով։ Համագործակցել է նաև «Ճանապարհ» հրատարակչության հետ։ Տոգորված քրիստոնեական պլատոնիզմի (հիմնականում արևելյան հայրաբանության) գաղափարների ոգով և Վլադիմիր Սոլովյովի գաղափարներով, Էռնը զարգացրել է լոգոսի մասին տեսությունը որպես կեցության ստեղծագործական սկզբունք[4]։ Ինչպես ընդգծել է փիլիսոփա և հրապարակախոս Ն. Օ. Լոսսկին․

  Էռնի ուսմունքի՝ լոգոսը կոնկրետ կենդանի էակ է, Երրորդության երկրորդ հիպոստասը, որը մարմնավորված և ներկա է պատմական գործընթացում։ Էռնն իր փիլիսոփայությունն անվանում է «լոգիզմ»։ Նրա գիրքը «Լոգոսի համար պայքարը» ակնարկների ժողովածու է, որտեղ նա հակադրում է 2 փիլիսոփայական ուղղությունները՝ ռացիոնալիզմը և սեփական «լոգիզմը»։ Ռացիոնալիզմը հետազոտում է փորձի սուբյեկտիվ տվյալները և դրանց զարգացումը տրամաբանության պաշտոնական կանոններին համապատասխան, այսինքն՝ ըմբռնումով[5]  

Իր հասուն աշխատություններում Էռնը հակադրվում է այն ժամանակներին բնորոշ ուղղափառության արդիականացմանը։ 1912 թվականին նա հրատարակել է «Գրիգորի Սկովորոդա։ Կյանքը և ուսմունքը» աշխատությունը։ 1914 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Ռոսմինին և նրա գիտելիքի տեսությունը»։ Մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո նա հաստատվել է Մոսկվայի համալսարանի պրիվատ-դոցենտի պաշտոնում[6]։

1915 թվականին լույս է տեսել Վլադիմիր Էռնի «Սուր և խաչ։ Հոդված ժամանակակից իրադարձությունների մասին» գրքույկը՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղափառ հայրենասիրության խնդիրներին։

1916 թվականին Էռնը նախապատրաստել է իր դոկտորական ատենախոսությունը «Վինչենցո Ջոբերտիի փիլիսոփայությունը», սակայն չի հասցրել պաշտպանել։ Մահացել է 1917 թվականին, երիկամաբորբից։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը (3-րդ տեղամաս)։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Աննա Գոլուբկինա դիմանկարային կիսանդրի աշխատանքը

Գրականություն

խմբագրել
  • Поляков Л. В. Учение В. Эрна о русской философии // Религиозно-идеалистическая философия в России XIX—XX вв. — М., 1998. — С. 85-105.
  • Марченко О. В. В поисках своеобразия русской философии: В. Ф. Эрн // Философия в России XIX — нач. XX вв.: Преемственность идей и поиски самобытности. — М., 1991. — С. 101—113
  • Вьюнник Е. Владимир Францевич Эрн // Литературная учёба. 1991. — № 2. — С. 141—146.
  • Императорский Московский университет: 1755-1917 : энциклопедический словарь / А. Ю. Андреев, Д. А. Цыганков. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 864—865. — 894 с. — 2000 экз. — ISBN 978-5-8243-1429-8

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Борьба за Логос». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Императорский Московский университет, 2010, էջ 864
  4. См. сборник «Борьба за Логос», 1911.
  5. Н. Лосский, Большая энциклопедия русского народа.
  6. Императорский Московский университет, 2010, էջ 865

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Էռն» հոդվածին։