Վլադիմիր Դյադյուն

ռուս ֆուտբոլիստ

Վլադիմիր Սերգեևիչ Դյադյուն (հուլիսի 12, 1988(1988-07-12)[1][2], Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Խիմկի ակումբի հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2014)։

Վլադիմիր Դյադյուն
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1988(1988-07-12)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր[3]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Մոլնիա (Օմսկ)
2005—2007 Ռուսաստան Ռուբին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2013 Ռուսաստան Ռուբին 58 (11)
2008  Ռուսաստան Ռոստով 32 (8)
2009  Ռուսաստան Տոմ 20 (0)
2010  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 28 (10)
2013—2014 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 19 (0)
2014—2017 Ռուսաստան Ռուբին 36 (2)
2017—2018 Ռուսաստան Ռոստով 16 (1)
2018—2019 Ռուսաստան Բալտիկա 26 (5)
2019—մ.հ. Ռուսաստան Խիմկի 3 (3)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 5 (0)
2012 Ռուսաստան Ռուսաստան-2 2 (1)
2013 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 6 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21.7.2019:

Ակուբային կարիերա խմբագրել

Ռուբինի սան է։ 2005-2007 թվականներին Ռուբինի երկրորդ կազմում անցկացրել է 76 խաղ և խփել 7 գոլ։ 2007 թվականին անցկացրել է մի քանի խաղ ակումբի հիմնական թիմում, սակայն հետո ակումբի ղեկավարությունը հետաքրքրություն չի ցուցաբերել նրա նկատմամբ , և նա երեք անգամ վարձավճարով տեղափոխվել է այլ թիմեր։

2010 թվականի հունվարի 2-ին հայտարարվել է, որ վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտի և Տոմ ակումբի ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգել չցանկանալու պատճառով վերադարձել է Ռուբին[4]։ Նույն թվականի հունվարի երկրորդ կեսին Դյադյունը դարձել է Համագործակցության Գավաթի դափնեկիր, որը այդ մրցաշարին ներկայացրել է պահեստային կազմ։

2010 թվականի փետրվարի 20-ին վարձավճարով տեղափոխվել է Սպարտակ Նալչիկ ակումբ։ Դյադյունը կարողացել է լավագույնս ցուցաբերել իրեն այդտեղ՝ խփելով 10 գոլ առաջնությունում (հատկապես տպավորվել է Մոսկվայի Դինամոյի դարպասին խփած հեթ-տրիկը։ Մրցաշրջանի ավարտին վերադարձել է Ռուբին և կնքել նոր պայմանագիր։

2011/12 մրցաշրջանում դարձել է Ռուբինի հիմնական հարձակվողը։ 2011 թվականի հուլիսի 26-ի նորամուտը կատարել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում և խփել երկու գոլ (Կիևի Դինամոյի և Ֆրանսիական Լիոնի դարպասին)։ Սակայն առաջնությունում Դյադյունը իրեն չի կարողացել ցույց տալ լավագույնս՝ խփելով ընդամենը երեք գոլ։

2012 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի Սուպերգավաթային խաղում խփել է երկրորդ գոլը «Զենիթի» դարպասին։

2013 թվականի մարտի 14-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Լևանտեի դեմ երկրորդ խաղում Դյադյունը խփել է գոլ ավելացված ժամանակում, Ռուբինը հաղթել է 2:0 հաշվով՝ անցնելով հաջորդ փուլ[5]։

2013 թվականի հուլիսի 15-ին դարձել է Մոսկվայի Դինամո ակումբի ֆուտբոլիստ՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։

2014 թվականի հուլիսի 16-ին վերադարձել է Կազանի Ռուբին ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[6]։

2017 թվականի հուլիսի 2-ին Ռուբինը խզել է հարձակվողի հետ պայմանագիրը։ Նույն օրը Վլադիմիր Դյադյունը պայմանագիր է կնքել Ռոստով ակումբի հետ[7]։

Հավաքական խմբագրել

Մասնակցել է Եվրոպայի 2007 թվականի պատանեկան առաջնությանը։ 2010 թվականին Վլադիմիրը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում անցկացրել է 3 հանդիպում։

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը որոշել է Դյադյունին հրավիրել թիմ վնասվածք ստացած Ալեքսանդր Կերժակովի փոխարեն՝ մասնակցելու Սլովակիայի և Անդորրայի դեմ խաղերին[8]։

2011 թվականի հոկտեմբերի 7-ին Սլովակիայի դեմ խաղի հայտացուցակում[9]։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ցանկում՝ մասնակցելու Կազանում անցկացվող Համաշխարհային Ունիվերսիադային[10], հունիսի 23-ին ընդգրկվել է վերջնական ֆուտբոլիստների ցանկում[11]։ Դյադյունը մասնակցել է Ունիվերսիադայի բոլոր 6 խաղերին և խփել 5 գոլ։ Հարձակվողը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Ռոստով»
  • Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հաղթող - 2008
«Ռուբին»
  • ԱՊՀ և Բալթիկայի երկրների Համագործակցության չեմպիոնների գավաթի դափնեկիր - 2010
  • Ռուսաստանի Գավաթի հաղթող - 2012
  • Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող - 2012

Անձնական խմբագրել

  • Ուսանողական առաջնության լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու - 2013

Ելույթների վիճկագրություն խմբագրել

Ակումբ[12] Մրցաշրջան Լիգա[13] Գավաթ[14] Եվրագավաթ[15] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուբին 2007 5 1 1 0 0 0 6 1
Ընդհանուր 5 1 1 0 0 0 6 1
Ռոստով 2008 32 8 0 0 0 0 32 8
Ընդհանուր 32 8 0 0 0 0 32 8
Տոմ 2009 20 0 0 0 0 0 20 0
Ընդհանուր 20 0 0 0 0 0 20 0
Սպարտակ-Նալչիկ 2010 28 10 1 0 0 0 29 10
Ընդհանուր 28 10 1 0 0 0 29 10
Ռուբին 2011/12 30 3 3 0 10 3 43 6
2012/13 23 7 2 1 8 2 33 10
Ընդհանուր 53 10 5 1 18 5 76 16
Դինամո 2013/14 19 0 1 0 0 0 20 0
Ընդհանուր 19 0 1 0 0 0 20 0
Ռուբին 2014/15 11 0 2 1 0 0 13 1
Ընդհանուր 11 0 2 1 0 0 13 1
Ընդհանուր կարիերայում 168 29 10 2 18 5 196 36

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Sportbox.ru, Sportbox.ru
  4. ««Томь» рассталась с Радосавлевичем и Поляковым». championat.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 02.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.
  5. ««[[Леванте]]» взяли измором». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Владимир Дядюн возвращается в «Рубин»». ФК «Рубин». 16.07.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Дядюн подписал контракт с «Ростовом»». Чемпионат.com. 12.07.2017.
  8. «Владимир Дядюн вызван в сборную России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Дик Адвокат назвал стартовый состав на матч со Словакией». lenta.ru. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  11. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
  12. պրոֆեսիոնալ մակարդակում
  13. Պրեմիեր Լիգա, ՊՖԼ երկրորդ դիվիզիոն
  14. Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի Սուպերգավաթ
  15. ՈՒԵՖԱ Գավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դյադյուն» հոդվածին։