Վլադիմիր Գոնչարենկո (ռուս.՝ Гончаренко, Владимир Максимович, օգոստոսի 1, 1932(1932-08-01), Կրովնոե, Սումիի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2016(2016-05-07), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (1986-1993)։

Վլադիմիր Գոնչարենկո
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1932(1932-08-01)
Ծննդավայր Կրովնոե, Սումիի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր մայիսի 7, 2016(2016-05-07) (83 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ուկրաինայի ԽՍՀ Սումսկի մարզի Արյուննոյե շրջանում

Բարձրագույն դիվանագիտական դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է կենտրոնական ապարատում (Լատինական Ամերիկայի երկրների բաժին, կադրերի վարչություն) և արտասահմանում՝ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում, Մեքսիկայում և Կուբայում ԽՍՀՄ դեսպանատներում։

1986 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1992 թվականի հունվարի 24-ը Վենեսուելայում և Դոմինիկյան Հանրապետությունում և Տրինիդադ և Տոբագոյում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնություն)[1][2][3][4]։

1992 թվականին պաշտոնաթող է արվել[4]։

1996 թվականի հուլիսի 8-ին արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանի Դաշնությանը մատուցած հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության նախագահը սահմանել է Վլադիմիր Գոնչարենկոյի լրացուցիչ ցմահ ամսական նյութական ապահովում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի վարձատրության 10-ապատիկի չափով։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի հոկտեմբերի 18)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посольство СССР в Венесуэле» в Справочнике по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991
  2. Послы Российской Федерации в странах Американского региона Արխիվացված 2006-11-29 Wayback Machine
  3. Указ Президента СССР о назначении тов. Гончаренко В.М. Чрезвычайным и Полномочным СССР В Доминиканской Республике по совместительству
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 24 января 1992 года № 71 «Об освобождении Гончаренко В. М. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Венесуэле и Доминиканской Республике по совместительству»
  5. «Указ Президента СССР «О присвоении тов. Гончаренко В. М. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.