Վլադիմիր Գաբուլով

ռուս ֆուտբոլիստ

Վլադիմիր Բորիսովիչ Գաբուլով (օսերեն՝ Гæбулты Борисы фырт Владимир, հոկտեմբերի 19, 1983(1983-10-19)[1], Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Տուլայի «Արսենալի» դարպասապահ։ Համարվում է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[3]։ 2005 թվականի ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր, Ռուսաստանի երկակի չեմպիոն, 2006 թվականի Ռուսաստանի գավաթի դափնեկիր, 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Վլադիմիր Գաբուլով
Վլադիմիր Գաբուլովը «Զենիթի» կազմում, Ռուսաստանի առաջնության խաղերից մեկի ժամանակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վլադիմի Բորիսովիչ Գաբուլով
Ազգությունը Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1983(1983-10-19)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Արսենալ
Համար 25
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՍԴ-1 (Մոզդոկ)[2]
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999֊2000 Ռուսաստան Մոզդոկ 33 (-54)
2001 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 11 (-14)
2001֊2003 Ռուսաստան Ալանիյա 43 (-63)
2004֊2006 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 3 (-2)
2007֊2008 Ռուսաստան Կուբան 29 (-36)
2008  Ռուսաստան Ամկար 10 (-6)
2008֊2011 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 56 (-56)
2011֊2013 Ռուսաստան Անժի 43 (-45)
2011  Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 7 (-7)
2013֊2016 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 65 (-91)
2017֊մ.հ. Ռուսաստան Արսենալ 0 (0)
Ազգային հավաքական
2003֊2005 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 19 (-15)
2007֊2013 Ռուսաստան Ռուսաստան 10 (-6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի հունվարի 13֊ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի հունիսի 24֊ի

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Վլադիմիր Գաբուլովը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 19-ին օսիական Մոզդոկ քաղաքում։ Մանուկ հասակից սկսած հոր հետ հաճախ գնացել է ֆուտբոլային մրցաշարեր դիտելու, իսկ հեռուստատեսությամբ բաց չի թողել որևէ եթեր կապված սպորտի այս տեսակի հետ[4]։ Դարպասները պաշտպանելու որոշումը Գաբուլովը կայացրել է դեռևս վաղ տարիքում։ Մի անգամ նա մեծ եղբոր հետ դրսում մշակում էին իրենց հարվածները. Գեորգին՝ մեծ եղբայրը, հարվածներ էր կատարում, իսկ Վլադիմիրը պաշտպանում էր ֆուտբոլային դարպասները։ Ավագ Գաբուլովի խոսքերով, Վլադիմիրի դարպասին կանգնելու պատճառներից մեկը՝ գնդակի ետևից վազելուց խուսափելն էր[5]։

Վլադիմիրը ֆուտբոլով զբաղվելու նպատակով, վաղ դպրոցական տարիքում ընդունվում է Մոզդոկի համար 1 ՄՊՍԴ[6]։ Ապագա ֆուտբոլիստի առաջին մարզիչն է դառնում Սերգեյ Գեորգևիչ Ջանաևը։ 16 տարեկան հասակում Գաբուլովը հրավեր է ստանում Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մոզդոկ» ֆուտբոլային ակումբից, որը անմիջապես ընդունվում է։ Իր առաջին թիմի կազմում Վլադիմիրը անցկացնում է երկու մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցում է 33 հանդիպումների և բաց է թողնում է 54 գնդակ[7]։

Տաղանդավոր դարպասապահի հաջողությունները աննկատ չեն մնում. 2001 թվականին մոսկովյան «Դինամոյի» գլխավոր մարզիչը համարվող Վալերի Գազաևը հրավիրում է նրան իր թիմ[8]։ Վլադիմիրը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում 2001 թվականի մարտի 11-ին սամարայական «Կռիլյա Սովետովի» դեմ կայացած խաղում։ Խաղն ավարտվում է «Դինամոյի» 0-1 հաշվով պարտությամբ[9]։ Մոսկովյան ակումբի կազմում այդ մրցաշրջանի ընդհանուր վիճակագրությամբ Վլադիմիրը մասնակցում է 11 հանդիպման և ստիպված է լինում հանել գնդակը դարպասային ցանցից 14 անգամ։

Շուտով Վալերի Գազաևը լքում է «Դինամոն» և նրան է հետևում նաև Գաբուլովը. հեռանկարային դարպասապահը պայմանագիր է կնքում վլադիկավկազյան «Ալանիյայի» հետ։ Նոր թիմի կազմում նրանից շատ քիչ ժամանակ է պահանջվում հիմնական կազմի դարպասապահը դառնալու համար։ 2003 թվականի օգոստոսի 31-ին, Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում կայացած «Չերնոմորեցի» դեմ խաղում՝ Վլադիմիրը առաջացած վիճաբանության արդյունքում հարվածում է նովորոսիյսկյան ակումբի ֆուտբոլիստներից երկուսին։ Միջադեպից հետո Ռուսաստանի առաջնության խորհուրդը որոշում է որակազրկել դարպասապահին 10 խաղյա ժամկետով[10][11]։

2001 թվականից 2003 թվականը Գաբուլովը հյուսիսօսիական ակումբի կազմում (Ռուսաստանի առաջնությունում) մասնակցում է 43 հանդիպման և բաց է թողնում 63 գնդակ[7]։

«ԲԿՄԱ» խմբագրել

2003 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Վլադիմիր Գաբուլովը կրկին հրավեր է ստանում Վալերի Գազաևից, ով արդեն մարզում էր «բանակայիններին»։ Ակումբի կազմում տիրող բարձր մրցակցության պատճառով Վլադիմիրը բավարարվում է երկրորդ թիմում հանդես գալով. պատանի Իգոր Ակինֆևը պնդորեն զբաղեցրել էր իր տեղը թիմի հիմնական կազմում՝ մրցակցության շարքից անգամ դուրս մղելով փորձառու Վենիամին Մանդրիկինին, ով ինչպես ընդունված էր դուրս է գալիս խաղադաշտ միայն խիստ անհրաժեշտության դեպքում[6]։ Նոր թիմի կազմում անցկացրած իր առաջին երկու տարիների ընթացքում Վլադիմիրը ոչ մի անգամ դուրս չի գալիս խաղադաշտ թիմի հիմնական կազմի հետ։ Միայն 2006 թվականին նա մասնակցություն է ունենում երեք պաշտոնական խաղերի (ընդ որում 2-ին փոխարինում կատարելով)[12]։

Գաբուլովը իր նորամուտը «ԲԿՄԱ»-ի կազմում նշում է 2006 թվականի ապրիլի 1-ին, Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած մոսկովյան «Սպարտակի» դեմ խաղում[13]։ 61-րդ րոպեին, երբ «ԲԿՄԱ»-ն հաղթում էր 1-0 հաշվով, թիմի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆեևի մոտ տուգանային հրապարակի մատույցներից դուրս ձեռքով խաղ է նկատվում, ինչի արդյունքում նա կարմիր քարտ ստանալով լքում է խաղադաշտը։ Նշանակվել էր վտանգավոր տուգանային հարված, որը պետք է «անվտանգ» դարձներ հենց Գաբուլովը։ «Սպարտակի» կիսապաշտպան Մոցարտի հարվածը Վլադիմիրը կարողանում է ետ մղել, սակայն գնդակին հասնում է Եգոր Տիտովը, ում մոտ դիրքից կատարած հարվածին հասնել Գաբուլովը արդեն անզոր էր։ Արդյունքում խաղն ավարտվում է 1-1 հավով։ Առաջնության հաջորդ խաղում Գաբուլովը դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ (նա այս դեպքում արդեն փոխարինում էր որակազրկված Ակինֆեևին[14]): ԲԿՄԱ-ի մրցակիցը «Տոմն» էր։ Խաղում Վլադիմիրը հաջող խաղ է ցուցադրում, ԲԿՄԱ-ի դարպասները «չոր են մնում» և թիմը տանում է 2-0 հաշվով հաղթանակ։ Առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «բանակայինները» մասնակցում էին «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպմանը։ Վլադիմիրը այս խաղում մտնում է խաղադաշտ երկրորդ խաղակեսում Վենիամին Մանդրիկինին փոխարինելով։ Խաղակեսն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հանդիպման 73-րդ րոպեին, անկյունային հարվածի խաղարկման արդյունքում մրցակցի պաշտպան Դենիս Կոլոդինը գրավում է Վլադիմիրի պաշտպանած դարպասը։ Մնացած ժամանակում «ԲԿՄԱ»-ն փորձում էր հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն «Դինամոն» պահպանում է իր խաղային առավելությունը և տանում է 2-1 հաշվով հաղթանակ[15]։

ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած երեք տարիների ընթացքում Գաբուլովը չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում։ Առաջին թիմի կազմում նա մասնակցություն է ունենում ընդամենը երեք հանդիպման, իսկ երկրորդ թիմի կազմում՝ 52[12]: Այս ընթացքում նա այնուամենայնիվ դառնում է Ռուսաստանի առաջնության չեմպիոն և Ռուսաստանի և ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր։

«Կուբան» և «Ամկար» խմբագրել

 
Գաբուլովը «Ամկարի» կազմում

2007 թվականի ձմռանը Վլադիմիր Գաբուլովը համալրում է Կրասնոդարի «Կուբանի» կազմը։ Այստեղ նա ի տարբերություն ԲԿՄԱ-ի ի վերջո կարողանում է հաստատվել թիմի հիմնական կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցում է 29 հանդիպումների և բաց է թողնում 36 գնդակ[7]։ Առաջնությունային արդյունքներով «Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը և լքում է Պրեմիեր Լիգան։ Այնուամենայնիվ դարպասապահ Գաբուլովի վստահ խաղը աննկատ չի մնում. Վլադիմիրը մրցաշրջանի վերջում ընդգրկվում է 2007 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[16]։

Մրցաշրջանի միջնամասում Գաբուլովը կնքում է վարձավճարային պայմանագիր և դառնում է «Ամկարի» ֆուտբոլիստը։ Նոր պայմանագրի նպատակը կայանում էր նրանում, որ Վլադիմիրը ցանկանում էր խաղային պրակտիկա ձեռք բերել Ռուսաստանի առաջնության ավելի բարձր մակարդակային հարթակում քան՝ առաջին դիվիզիոնն էր[17][18][19]։ Նոր ակումբի կազմում Վլադիմիրը հասնում է մինչև Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ նրանց մրցակիցն էր Գաբուլովի նախկին ակումբը՝ «ԲԿՄԱ»-ն։ Շնորհիվ Նիկոլ Դրինչինի և Տոմիսլավ Դույմովիչի ջանքերի «Ամկարը» հանդիպման 64-րդ րոպեին հաղթում էր խաղում 2-0 հաշվով, սակայն երկրորդ գոլից հետո ակումբի պաշտպանությունը ձախողում է խաղը և «բանակային» բրազիլացիներ Վագներ Լավը և Ժոն 10 րոպեների ընթացքում հավասարեցնում են հանդիպման հաշիվը[20]։ Գոլերի արդյունքում խաղը տեղափոխվում է ավելացված ժամանակ, որտեղ ակումբներից ոչ մեկը չի կարողանում հաղթանակ կորզել։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը «Ամկարի» համար անհաջող ավարտ է ունենում. Դրինիչը և Դույմովիչը չեն կարողանում գրավել Ակինֆեևի պաշտպանած դարպասը, իսկ Գաբուլովը չի կարողանում ետ մղել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների կողմից իրացված հարվածներից գոնե մեկը[21][22]։

«Ամկարի» կազմում Վլադիմիրը Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 10 հանդիպման և բաց է թողնում 6 գոլ[23]։

Վերադարձ «Դինամո» խմբագրել

2008 թվականի մայիսի 30-ին Գաբուլովը կարիերայում արդեն երկրորդ անգամ համալրում է մոսկովյան «Դինամոյի» կազմը[24]։ Դարպասապահի հետ մինչև 2011 թվականը ժամկետով պայմանագիր են կնքվում։

«Դինամոն» այն ակումբն է, որը ունակ իր դեմ դնել և լուծել ամենադժվար խնդիրները։ Ակումբի տնօրինությունը իմ տեղափոխության որոշումը չթողեց հետոյի վրա... Այս ամենի հետ միասին, ես միշտ հիշում եմ այն մրցաշրջանը, որը ես անցկացրեցի Կրասնոդարում։ Շնորհակալ եմ «Կուբանին», որ ինձ թույլ տվեց հասնել միջազգային մակարդակի և հանդես գալ ազգային հավաքականի կազմում:

— Ասել է Գաբուլովը իր «Դինամո» տեղափոխության առթիվ[25]

2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում «Դինամոն» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ Գաբուլովը կարողանալով հիմնական դարպասապահի համար մղվող պայքարում հաղթել Ժիդրունաս Կարչեմարսկասի և Անտոն Շունինի մասնակցում է 12 հանդիպման[12]։

2009 թվականի մրցաշրջանը Գաբուլովի համար շատ հաջող է ստացվում. նա Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 23 հանդիպման[12]։ Սեպտեմբերի 13-ին, առաջնության 21-րդ տուրում «Սպարտակի» դեմ կայացած խաղում Գաբուլովը լուրջ վնասվածք է ստանում. մրցակից թիմի հարձակվող Վելլիտոնը գնդակի համար մղվող պայքարի ժամանակ ոտքով ոչ միտումնավոր հարված է հասցնում դարպասապահի գլխին։ Գաբուլովը հիվանդանոց է տեղափոխվում և պարզվում է, որ նա ստացել էր դիմային ոսկորի կոտրվածք[26][27]։ Վնասվածքից ապաքինվելուց հետո Գաբուլովը իր առաջին հանդիպումն է անցկացնում մեկ ու կես ամիս անց, հոկտեմբերի 31-ին՝ առաջնության 31-րդ տուրում կայացած «Ամկարի» դեմ խաղում։ Խաղն ավարտվում է 0-0 հաշվով[28]։ Մրցաշրջանային արդյունքներով «Դինամոն» ավարտում է առաջնությունը 8-րդ հորիզոնականում։ Համացանցային հարցման արդյունքում երկրպագուները Վլադիմիրին ճանաչում են որպես 2009 թվականի «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ[29][30], ինչպես նաև նա ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[31]։ Բացի այս ձեռքբերումներից, Գաբուլովը «Սովետսկի սպորտ» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի կողմից դարպասապահը ճանաչվում է տարվա «ջենթլմեն»[32]։

Մինչև 2010 թվականի աշունը Գաբուլովը «Դինամոյի» հիմնական դարպասապահն էր, սակայն մրցաշրջանի վերջում նա զիջում է իր տեղը Անտոն Շունինին, իսկ «Բալթիկայի» դեմ մինչմրցաշրջանային խաղում ստացած սրունքաթաթային վնասվածքից հետո ընդհանրապես դուրս է մնում թիմի հիմնական կազմից[33]։

«Անժի» և վարձավճար «ԲԿՄԱ»-յում խմբագրել

 
Վլադիմիր Գաբուլովը 2012 թվականին

2011 թվականի օգոստոսի 30-ին Գաբուլովը հետևելով մեծ ֆինասնսական ներհոսքից հետո ակումբ տեղափոխված մի շարք ֆուտբոլիստների՝ հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Անժիի» հետ և դառնում ակումբի ֆուտբոլիստը[34]։ Նրա տրասֆերը արժենում է 4 մլն եվրո, իսկ աշխատավարձը ըստ պայմանագրի կազմում է տարեկան 2,5 մլն եվրո[35]։ Սակայն, «Ռուսաստանի ֆուտբոլը» հաղորդման ուղիղ եթերի շրջանակներում, ինչպես հայտնում է «Անժի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը, «ԲԿՄԱ»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆևի վնասվածքի հետ կապված («Սպարտակի» դեմ խաղում Վելլիտոնի հետ բախման արդյունքում ստացած), Վլադիմիրի նոր ակումբը որոշում է օգնել «բանակայիններին» և կես տարի ժամկետով վարձավճարային պայմանագրով տալ Վլադիմիրին ակումբին[36]։ Այդ նպատակով տրանսֆերային պատուհանի վերջին օրը, օգոստոսի 31-ին լուծվում են բոլոր հարցերը կապված դարպասապահի տեղափոխության հետ[37]։ ՌՖՊԼ-ի սպորտային տնօրեն Իգոր Մեշանչուկի նշմամբ, համաձայն կանոնակարգի՝ Վլադիմիրը վերադառնալուց հետո մրցաշրջանում այլևս չէր կարող մասնակցել «Անժիի» պաշտոնական խաղերին[38], սակայն ՌՖՄ-յան գործադիր կոմիտեն, ըստ նոր նշանակված օրենքի արդեն թույլ է տալիս Ռուսաստանի առաջնության ֆուտբոլիստների մեկ մրցաշրջանի ընթացքում հանդես գալ երեք ակումբների կազմում (Վլադիմիրի դեպքում այդ երեք ակումբներն էին՝ «Դինամոն», «Անժին» և «ԲԿՄԱ»-ն)[39]։ Իր առաջին խաղը ԲԿՄԱ-ի կազմում Գաբուլովը անցկացնում է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած ֆրանսիական «Լիլի» դեմ արտագնա խաղում, որի ժամանակ Վլադիմիրը մեկ անգամ չէ որ փրկում է իր թիմին վերահաս գոլից[40]։

2011-12 մրցաշրջանում Գաբուլովը ԲԿՄԱ-ի կազմում Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 7 հանդիպման, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ 6: Այդ տարի Եվրոպական մրցաշարում բանակայինները հասնում են մինչև 1/8 եզրափակիչ։

«Անժիի» կազմում Գաբուլովը նշում է իր նորամուտը 2012 թվականի մարտի 5-ին, Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած իր նախկին ակումբը համարվող «Դինամոյի» դեմ խաղում։ Շնորհիվ հանդիպման 69-րդ րոպեին հեղինակված Ժուսիլեյի գոլի «Անժին» հաղթանակ է տանում, իսկ Գաբուլովը նորամուտային խաղում անառիկ է պահում իր նոր թիմի դարպասը[41]։ Մինչև մրցաշրջանի վերջը Վլադիմիրը մասնակցում է ևս 10 հանդիպման, որոնցում ցուցադրում է վստահ խաղ[12]։

2012-13 մրցաշրջանը Գաբուլովը անցկացնում է բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանի առաջնությունում նա մասնակցում է 27 հանդիպումների, որոնցից վեցը ավարտում է «չոր», այսինքն առանց գոլ բաց թողնելու[42]։ «Անժիի» հետ միասին Գաբուլովը բավականաչափ հաջող խաղ է ցուցադրում Եվրոպայի լիգայում։ Եվրոպական մրցաշարում նրանք հասնում են մինչև 1/8 եզրափակիչ, Ռուսաստանի առաջնությունում դառնում են բրոնզե մեդալակիր, իսկ Գավաթի խաղարկությունում հասնում են մինչև եզրափակիչ, որում պարտություն են կրում։ Մրցաշրջանի արդյունքներով Գաբուլովը իր կարիերայում արդեն երրորդ անգամ ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[43]։

Եվ կրկին «Դինամո» խմբագրել

2013 թվականի օգոստոսի սկզբին «Անժիի» սեփականատեր Սուլեյման Կերիմովը հայտարարում է ակումբի զարգացման նպատակով՝ բյուջեի վերաձևավորման և առաջատար ֆուտբոլիստների ակումբը լքելու լուրի մասին[44][45]։ Օգոստոսի 29-ին Գաբուլովը և «Անժիի» երկու այլ ֆուտբոլիստներ (Քրիստոֆեր Սամբան և Ալեքսեյ Իոնովը) համալրում են մոսկովյան «Դինամոյի» կազմը[46]։ Գաբուլովի տրասնֆերի արժեքը կազմում է 7 մլն եվրո[47]։ Նոր ակումբի կազմում, մասնավորապես Ռուսաստանի առաջնության շրջանակներում Գաբուլովը մրցաշրջանի ընթացքում անցկանցում է 20 հանդիպում, որոնցից 5-ում կարողանում է ակումբի դարպասները անառիկ պահել[48]։ Մրցաշրջանային արդյունքներով «Դինամոն» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և ստանում է 2014-15 թվականների Եվրոպայի Լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք։

Հաջորդ մրցաշրջանը Գաբուլովը սկսում է Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած «Խապոելի» և Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայացած «Ռոստովի» դեմ խաղերում թույլ տված մի շարք սխալներով, ինչից անմիջապես հետո դուրս է մնում թիմի հիմնական կազմից[49][50][51]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Գաբուլովը «Դինամոյի» մեկնարկային կազմի հետ մասնակցում է Եվրոպայի Լիգայի խմբային փուլում կայացած «Պանատինաիկոսի» դեմ խաղին[52]։ Իսկ արդեն չորս օր անց նա մասնակցում է նաև Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայացած «Տորպեդոյի» դեմ խաղին[53]։ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի խոսքերով, Գաբուլովի ընդմիջումը խաղային պրակտիկայում մեծ նշանակություն ունեցավ[54]։ Դրանից հետո Վլադիմիրը ցուցադրելով իր լավ խաղային մակարդակը կրկին դառնում է ակումբի հիմնական դարպասապահը[55][56]։ 2015 թվականի մայիսի 12-ին կայացած «Տորպեդոյի» դեմ խաղը դառնում է Գաբուլովի կարիերայում 100-րդ հանդիպումը, որում նա գոլ բաց չի թողել։ Այդ ձեռքբերման շնորհիվ նա ընդգրկվում է Լև Յաշինի ակումբ[57]։ «Դինամոն» ավարտում է մրցաշրջանը առաջնությունում չորրորդ հորիզոնականով, իսկ Գաբուլովը մասնակցում է 22 հանդիպումների, որոնցից 6-ը ավարտում է «չոր»[58]։ Մրցաշրջանում «Դինամոն» նաև հասնում է մինչև Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ արդեն այդտեղ Վլադիմիրը մասնակցում է 10 հանդիպման, որոնցից չորսը ավարտում է առանց գոլ բաց թողնելու[59]։

2015 թվականի ամռանը ՈՒԵՖԱ-ն զրկում է «Դինամոյին» հաջորդ մրցաշրջանում եվրոգավաթային մրցաշարերում մասնակցություն ունենալու հնարավորությունից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով[60]։ Առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով թիմի առաջատար արտերկրացի ֆուտբոլիստները լքում են ակումբը[61]։ Ակումբի տնօրինությունը հայտարարում է «Դինամոյի» կազմի փոփոխման և շեշտը երիտասարդների վրա դրման մասին[62][63]։ Առաջնության աշնանային մասը Գաբուլովը անցկացնում է որպես հիմնական դարպասապահ և մասնակցում է այդ շրջանի բոլոր խաղերին[64]։ Մրցաշրջանի երկրորդ մասում Գաբուլովը զիջում է իր տեղը Անտոն Շունինին և գարնանային մասում մասնակցում է ընդամենը 5 հանդիպման[65]։ Մրցաշրջանի ավարտից հետո Դինամոն առաջնությունում 15-րդ հորիզոնականը զբաղեցնելով, իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է թռչում Պրեմիեր Լիգայից[66]։ 2016 թվականի մայիսի 22-ին Գաբուլովը հայտարարում է ակումբից հեռանալու իր որոշման մասին[67]։ Իր խոսքերով, ակումբի տնօրինությունը այդ որոշումից հետո կրկին առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը։

«Արսենալ» խմբագրել

2016 թվականի ամռանը Գաբուլովը, պայմանագրի ժամկետի ավարտից հետո արդեն ազատ գործակալ դարձած, սկսում է մարզվել մոսկովյան «ԲԿՄԱ»-ի երիտասարդական կազմի հետ[68]։ Այդ կարգավիճակով նա մնում է շուրջ կես տարի։ 2017 թվականի հունվարի 13-ին դարպասապահը մեկ ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում Տուլայի «Արսենալի» հետ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Մինչև ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշելը Գաբուլովը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում է 13 հանդիպման[69]։ Այդ խաղերի թվում են նաև 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած այն խաղերը, որոնցում Գաբուլովը պաշտպանել է երկրի երիտասարդական հավաքականի դարպասները[70]։

2007 թվականի Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Կուբանի» կազմում ցուցադրած վստահ խաղի շնորհիվ, Գաբուլովը արժանանում է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի հավանությանը և հրավիրվում է հավաքական։ 2007 թվականի օգոստոսի 22-ին, Վլադիմիրը ազգային հավաքականի մեկնարկային կազմի հետ մասնակցում է Լեհաստանի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի առաջին խաղակեսին (ընդ որում գոլ բաց չի թողնում), ինչից հետո փոխարինվում է[71][72][73]։

 
Գաբուլովը ազգային հավաքականի կազմում

Հավաքականի կազմում դարպասապահը մասնակցում է իր առաջին պաշտոնական հանդիպմանը Եվրո-2008-ի ընտրական փուլի շրջանակներում, 2007 թվականի սեպտեմբերի 9-ին ընդդեմ Մակեդոնիայի ազգային հավաքականի։ 69-րդ րոպեին, 1-0 Ռուսաստանի հավաքականի համար հաղթական հաշվի ժամանակ՝ Գաբուլովը սեփական տուգանային հրապարակի մատույցներում, Գորան Մազնովի դեմ պայքարում խախտում է կանոները[74]։ Նորվեգացի մրցավարը հեռացնում է Գաբուլովին խաղադաշտից և նշանակում է 11-մետրանոց հարված, որը ետ է մղում Գաբուլովի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Վյաչեսլավ Մալաֆեևը։ Չնայած հավաքականների ֆուտբոլիստների քանակական անհավասարությանը, Ռուսաստանի հավաքականը այդ խաղում տանում է 3-0 հաշվով հաղթանակ[74]։

2007 թվականի հոկտեմբերի 17-ին Գաբուլովը մասնակցում է Անգլիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղին՝ ամբողջությամբ։ Խաղն ավարտվում է Ռուսաստանի 2-1 հաշվով պատմական հաղթանակով։ Մեծ մասամբ այդ կարևորագույն հաղթանակը տրվել էր հենց Վլադիմիր Գաբուլովի ջանքերի շնորհիվ[75]։

Այդ սկզբունքային հանդիպումից հետո, Գաբուլովը 2007 թվականին հավաքականի կազմում մասնակցում է ևս երկու պաշտոնական խաղերի` ընդդեմ Իսրայելի (2-1 հաշվով պարտությամբ ավարտված)[76] և Անդորրայի (նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով ավարտված)[77] ազգային հավաքականների։ Գաբուլովը հայտավորվում է ազգային հավաքականի կազմ Եվրո-2008-ում մասնակցություն ունենալու նպատակով[78]։ Հավաքականը առաջնությունում դառնում է բրոնզե մեդալակիր, սակայն Վլադիմիրը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի գալիս։

Հաջորդ անգամ Գաբուլովը հրավիրվում է ազգային հավաքական 2010 թվականին։ Այդ ժամանակ նա արդեն հանդես էր գալիս մոսկովյան «Դինամոյի» կազմում։ Գաբուլովը մասնակցում է Հունգարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի երկրորդ խաղակեսին ամբողջությամբ և ընդ որում անառիկ է պահում հավաքականի դարպասը[79]։

Հաջորդ երկու տարիներին դարպասապահը չի հրավիրվում ազգային հավաքական։ Վերջապես, 2012 թվականի փետրվարին, Գաբուլովը արդեն որպես «Անժիի» հիմնական դարպասապահ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի կողմից հրավիրվում է հավաքական՝ Դանիայի ազգային հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղին մասնակցություն ունենալու նպատակով։ Դուրս գալով խաղադաշտ մեկնարկային կազմի հետ Վլադիմիրը ցուցադրում է հաջող խաղ և անառիկ է պահում ազգային հավաքականի դարպասը, իսկ հավաքականը հաղթում է 2-0 հաշվով[80]։ Չնայած հիանալի մարզավիճակի Գաբուլովը չի հայտավորվում ազգային հավաքականի կազմ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Նա իր տեղը զիջում է Անտոն Շունինին, իսկ հավաքականի կազմում չհայտավորվելու ամենահավանական պատճառներից մեկն հենց այն էր, որ դեռևս այն ժամանակ, նա լինելով մոսկովյան «Դինամոյի» դարպասապահ հիմնական կազմի դարպասապահի համար ընթացող մրցակցությունում պարտվել էր Շունինին[81]։

Շուտով «Անժիի» դարպասապահը վերադառնում է հավաքական։ Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրավիրում է նրան հավաքական և 2012 թվականի նոյեմբերի 14-ին Վլադիմիրը մեկնարկային կազմի հետ մասնակցում է Միացյալ Նահանգների ազգային հավաքականի դեմ խաղին[82]։ Խաղն ավարտվում է 2-2 հաշվով։ 2013 թվականի փետրվարի 6-ին Գաբուլովը ազգային հավաքականի կազմում մասնակցում է Իսլանդիայի հավաքականի դեմ կայացած խաղի երկրորդ խաղակեսին և ընդ որում անառիկ է պահում երկրի ազգային հավաքականի դարպասը[83]։ 2013 թվականի մարտի 25-ին Գաբուլովը Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ 1-1 հաշվով ավարտված խաղին մասնակցում է՝ խաղադաշտ դուրս գալով հիմնական կազմի հետ[84]։

2015 թվականին Գաբուլովը երկու անգամ հայտնվում է այն ֆուտբոլիստների շարքում, որոնք հրավիրվել են ազգային հավաքական։ Մարտի 13-ին նա դառնում է այն 42 ֆուտբոլիստներից մեկը, որը հրավիրվել էր հավաքական 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեռնոգորիայի ազգային հավաքականի դեմ պաշտոնական և Ղազախստանի ազգային հավաքականի դեմ ընկերական[85] խաղերին մասնակցելու համար։ Մարտի 20-ին Գաբուլովը հեռացվում է Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմից[86]։ Մայիսի վերջին դարպասապահը երկրորդ անգամ է հայտնվում ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում։ Այս անգամ նրանք պատրաստվում էին Բելառուսի ազգային հավաքականի դեմ ընկերական և Ավստրիայի ազգային հավաքականի դեմ ընտրական մրցաշարի շրջանակներում[87] կայանալիք խաղերին։ Մայիսի 30-ին Գաբուլովը կրկին չի ընդգրկվում հավաքականի վերջնական կազմ, ինչը դժգոհություններ է առաջացնում ֆուտբոլիստի մոտ կապված ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի և հավաքականի դարպասապահների մարզիչ՝ Սերգեյ Օվչինիկի կայացրած որոշումների հետ[88]։

Անձնական կյանք խմբագրել

Վլադիմիր Գաբուլովը ամուսնացած է։ Նրա կնոջ անունը Կիրա է։ Զույգը ծանոթացել է 2002 թվականին, իսկ ամուսնացել՝ 2004 թվականին[89]։ Նրանք ունեն մի որդի, որի անունը Դանել է։ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին Գաբուլովի ընտանիքում ծնվում է դուստր, որին նրանք կոչում են Ամելիա[90]։

Ֆուտբոլից զատ Վլադիմիրը հետաքրքրված է մեծ թենիսով և «Ֆորմուլա-1»-ով[91]։

Վլադիմիր Գաբուլովը ունի կրտսեր եղբայր, որը նույնպես զբաղվում է ֆուտբոլով։ Նրա անունը Գեորգի է և նա հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Իր կարիերայի ընթացքում Գեորգին մեծ եղբոր հետ մի անգամ հանդես է եկել նույն ակումբում. 2012 թվականին «Անժին» ձեռք է բերում «Ալանիայում» հանդես եկող Գեորգիին[92]։ Մեկ տարվա ընթացքում Գեորգին մախաչկալացիների կազմում մասնակցում է 7 հանդիպման, սակայն հետագայում չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում և 2013 թվականի ձմռանը վերադառնում է «Ալանիա»[93]։ Ներկա պահին Գեորգին հանդես է գալիս «Օրենբուրգ» ֆուտբոլային ակումբում[94]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր
զրոյի վրա
Խաղեր Գոլեր Խաղեր
զրոյի վրա
Խաղեր Գոլեր Խաղեր
զրոյի վրա
Խաղեր Գոլեր Խաղեր
զրոյի վրա
Դինամո (Մ) 2001 11 −14 2 0 0 0 - - - 11 −14 2
Ընդհանուր 11 −14 2 0 0 0 0 0 0 11 −14 2
Ալանիա 2001 13 −21 3 1 -2 0 - - - 14 −23 3
2002 11 −34 4 0 0 0 - - - 11 −34 4
2003 6 −8 1 0 0 0 - - - 6 −8 1
Ընդհանուր 43 −63 8 1 -2 0 0 0 0 44 −65 8
ԲԿՄԱ 2004 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2006 3 -2 1 0 0 0 0 0 0 3 -2 1
Ընդհանուր 3 −2 1 0 0 0 0 0 0 3 −2 1
Կուբան 2007 29 −36 6 1 0 1 - - - 30 −36 7
Ընդհանուր 29 −36 6 1 0 1 0 0 0 30 −36 7
Ամկար 2008 10 −6 6 2 -2 1 0 0 0 12 −8 7
Ընդհանուր 10 −6 6 2 -2 1 0 0 0 12 −8 7
Դինամո (Մ) 2008 12 -7 6 1 0 1 - - - 13 -7 7
2009 23 -24 9 3 -4 1 4 -4 2 30 -32 12
2010 21 -25 6 2 -2 0 - - - 23 -27 6
2011-12 0 0 0 0 0 0 - - - 0 0 0
Ընդհանուր 56 −56 21 6 -6 2 4 -4 2 66 −66 25
ԲԿՄԱ 2011-12 7 −7 2 0 0 0 6 -8 2 13 −15 4
Ընդհանուր 7 −7 2 0 0 0 6 -8 2 13 −15 4
Անժի 2011-12 11 −7 5 0 0 0 - - - 11 −7 5
2012-13 27 −30 6 3 -1 2 15 -7 10 45 −38 18
2013-14 5 −8 0 0 0 0 0 0 0 5 −8 0
Ընդհանուր 43 −45 11 3 -1 2 15 -7 10 51 −53 23
Դինամո (Մ) 2013-14 20 −27 5 1 -1 0 - - - 21 −28 5
2014-15 22 −28 6 0 0 0 10 -8 4 32 −36 10
2015-16 23 −36 5 2 0 2 - - - 25 −36 7
Ընդհանուր 65 −91 16 3 −1 2 10 -8 4 78 −100 22
Ընդհանուրը կարիերայում 267 −320 73 16 −12 8 35 -27 18 308 −359 99

Միջազգային խմբագրել

2013 թվականի հունիսի 26-ի դրությամբ

Ընդհանուր։ 10 խաղ / 6 բաց թողնված գոլ. 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն:

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռուսաստանի Առաջնություն

  • Չեմպիոն (2): 2005, 2006
  • Բրոնզե մեդալակիր (2): 2008, 2012-2013

Ռուսաստանի գավաթ

  • Դափնեկիր (1): 2005-2006
  • Եզրափակչի մասնակից (2): 2007-2008, 2012-2013

Ռուսաստանի սուպերգավաթ

  • Դափնեկիր (1): 2006

ՈՒԵՖԱ գավաթ

  • Դափնեկիր (1): 2004-2005

Միջազգային խմբագրել

Եվրոպայի առաջնություն

  • Բրոնզե մեդալակիր (1): 2008

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
  3. «ГАБУЛОВУ И КОЛОДИНУ ПРИСВОЕНО ЗВАНИЕ «ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА»» (ռուսերեն). fcdynamo.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  4. «Владимир Габулов: «Я могу стать беспощадным»» (ռուսերեն). region15.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  5. «Неизвестный Габулов. Семь неизвестных фактов о Владимире Габулове». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  6. 6,0 6,1 «Профиль Владимира Габулова на сайте ФК «Анжи»» (ռուսերեն). fc-anji.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Владимир Габулов» (ռուսերեն). euro-football.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  8. «Профиль Владимира Габулова» (ռուսերեն). fc-dynamo.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  9. «Дебют Владимира Габулова» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  10. «Обидчик игроков «Черноморца» дисквалифицирован на 10 матчей» (ռուսերեն). yuga.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  11. «Габулов дисквалифицирован на 10 матчей» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Матчи Владимира Габулова» (անգլերեն). national-football-teams.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  13. ««Спартак» - ЦСКА 1:1» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  14. «ЦСКА - «Томь» 2:0» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  15. «ЦСКА - «Динамо» 1:2» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  16. «Список 33 лучших игроков ЧР 2007 года» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  17. ««Амкар» арендовал Габулова» (ռուսերեն). gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  18. «Габулов раскрыл причины перехода в «Амкар»» (ռուսերեն). yuga.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  19. «ВЛАДИМИР ГАБУЛОВ: «СПАСИБО ВСЕМ, КТО МЕНЯ ПОДЕРЖИВАЛ…»» (ռուսերեն). fckuban.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  20. «Финал Кубка России 2008» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  21. «ЦСКА "перепенальтил" «Амкар»» (ռուսերեն). championat.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  22. «Финал Кубка России» (ռուսերեն). championat.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  23. «Сезон 2007/2008» (անգլերեն). transfermarkt.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  24. «Владимир Габулов перешёл в «Динамо»» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  25. «Габулов в «Динамо»» (ռուսերեն). fckuban.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  26. «Владимир Габулов получил серьезную травму» (ռուսերեն). footballrussia.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  27. «Дерби с переломом» (ռուսերեն). rg.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  28. ««Динамо» - «Амкар» 0:0» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  29. «Болельщики «Динамо» назвали Габулова лучшим игроком сезона» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  30. «Габулов - лучший игрок «Динамо»» (ռուսերեն). fc-dynamo.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  31. «РФС назвал 33 лучших футболистов российской премьер-лиги сезона-2009» (ռուսերեն). rg.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  32. «Круглосуточный джентльмен» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  33. «Габулов выбыл из строя на две-три недели» (ռուսերեն). soccer.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  34. «Габулов перешёл в «Анжи»» (ռուսերեն). fc-anji.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  35. «Габулов в «Анжи»» (ռուսերեն). lifesports.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  36. «Гаджи Гаджиев: "Скорее всего, отдадим Габулова в аренду ЦСКА"» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  37. «Габулов арендован ЦСКА у «Анжи»» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  38. «Габулов не сможет играть в «Анжи» после полугодовой аренды в ЦСКА» (ռուսերեն). ria.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  39. «Габулов сможет играть за «Анжи» после перерыва» (ռուսերեն). news.sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  40. «Владимир Габулов: "Ничего особенного не совершил"» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  41. ««Динамо» - «Анжи» - 0:1» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  42. «Габулов в сезоне 2012/13» (անգլերեն). transfermarkt.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  43. «В списке 33-х лучших девять игроков ЦСКА» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  44. «Отфутболили: Сулейман Керимов втрое сокращает бюджет «Анжи»» (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  45. «Вот и сказке конец» (ռուսերեն). gazeta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  46. ««Динамо» представило Габулова, Ионова и Самба» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  47. «ТРАНСФЕР ГАБУЛОВА БЬЁТ РЕКОРД ПОЧТИ В ДВА РАЗА» (ռուսերեն). sport-express.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  48. «Габулов в чемпионате России 2013/14» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  49. «ВРАТАРСКАЯ ПРОБЛЕМА ЧЕРЧЕСОВА» (ռուսերեն). sport-express.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  50. ««Динамо» забило «Ростову», сколько захотело» (ռուսերեն). championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  51. «Габулов: стараюсь почерпнуть из критики то, что может принести пользу в футболе» (ռուսերեն). rsport.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  52. ««Панатинаикос» 1:2 «Динамо»» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  53. ««Торпедо» 1:3 «Динамо»» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  54. «Лига Европы. Станислав Черчесов: «Пауза пошла Габулову на пользу»» (ռուսերեն). eurosport.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  55. ««Эшторил» у ног Габулова» (ռուսերեն). gazeta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  56. «ЛУЧШИЕ ГОЛКИПЕРЫ ПРЕМЬЕР-ЛИГИ. ЮРЧЕНКО - ВНЕ КОНКУРЕНЦИИ, ЛОДЫГИН - ВНЕ ЛИДЕРОВ» (ռուսերեն). sport-express.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  57. «Владимир Габулов вошёл в Клуб Льва Яшина» (ռուսերեն). fcdynamo.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  58. «Габулов в чемпионате России 2014/15» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  59. «Габулов в Лиге Европы 2014/15» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  60. «УЕФА отстранил «Динамо» от участия в еврокубках на один сезон» (ռուսերեն). championat.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  61. «Иностранные игроки покидают "Динамо": если звезды уходят, то это кому-то нужно?» (ռուսերեն). vesti.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  62. «Решение УЕФА: дисквалификация в еврокубках на сезон» (ռուսերեն). fcdynamo.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  63. «Снова по новой. «Динамо» опять меняет курс и структуру» (ռուսերեն). championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  64. «Габулов в чемпионате России 2015/16» (ռուսերեն). sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  65. «Владимир Габулов: Контакта с Кобелевым нет» (ռուսերեն). sovsport.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  66. ««Динамо» и «Мордовия» вылетели в ФНЛ» (ռուսերեն). championat.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  67. «Владимир Габулов объявил об уходе из "Динамо"» (ռուսերեն). football.kulichki.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  68. «Габулов: Мамаев кричал Платини – «Кто тебе лучше отдаст?!»» (ռուսերեն). championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  69. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  70. «Матчи молодёжной сборной 2004» (ռուսերեն). rusteam.permian.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  71. «Россия - Польша 2:2» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  72. «Товарищеский матч Россия - Польша» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  73. «Габулов: Впечатления от дебюта в сборной самые приятные» (ռուսերեն). yuga.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  74. 74,0 74,1 «Россия - Македония 3:0» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  75. «Россия - Англия 2:1» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  76. «Россия - Израиль 1:2» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  77. «Россия - Андорра 1:0» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  78. «Хиддинк назвал окончательный состав сборной России на Евро-2008» (ռուսերեն). euro2008.lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  79. «Россия - Венгрия 1:1» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  80. «Владимир Габулов: «Рад, что добились «сухой» победы»» (ռուսերեն). eurosport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  81. «ЗАВЕЩАНИЕ АДВОКАТА» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  82. «Россия - США 2:2» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  83. «Россия - Исландия 2:0» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  84. «Россия - Бразилия 1:1» (ռուսերեն). football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  85. «Расширенный состав национальной сборной» (ռուսերեն). rfs.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  86. «Капелло назвал окончательные составы сборной России на первые игры года» (ռուսերեն). lenta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  87. «Смолов, Миранчук и Зобнин попали в расширенный список сборной России» (ռուսերեն). sports.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  88. «Габулов: будем ждать другого главного тренера сборной и нового тренера вратарей» (ռուսերեն). championat.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  89. «Кира Габулова про семью, мужа и футбол» (ռուսերեն). pinkfootball.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  90. «Владимир Габулов назвал дочь Амелией» (ռուսերեն). sport-express.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  91. «Габуловы. Братская крепость» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  92. «Официально: Георгий Габулов перешёл в «Анжи»» (ռուսերեն). eurosport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  93. «Георгий Габулов: Все шло к тому, что я покину «Анжи»» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  94. ««Оренбург» подписал контракт с Георгием Габуловым» (ռուսերեն). gazeta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  95. «Указ Президента РФ от 12.06.2006 N 610». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գաբուլով» հոդվածին։