Վլադիմիր Բարբին (ռուս.՝ Владимир Владимирович Барбин, սեպտեմբերի 3, 1957(1957-09-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Վլադիմիր Բարբին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 3, 1957(1957-09-03) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1979)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1979 թվականից։

  • 1996-1999 թվականներին՝ Ֆինլանդիայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 1999-2002 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2002-2006 թվականներին՝ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2006 թվականի ապրիլից-2009 թվականի դեկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2009 թվականի դեկտեմբերի 4-ից-2014 թվականի մայիսի 30-ը՝ Գանայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2009 թվականի դեկտեմբերի 23-ից-2014 թվականի մայիսի 30-ը՝ Լիբերիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][3]։
  • 2014-2018 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով հատուկ հանձնարարությունների դեսպան։
  • 2018 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Դանիայի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի նոյեմբերի 7)
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի դեկտեմբերի 26)[5]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2016 թվականի մարտի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 01.12.2008 № 1376 «О назначении Барбина В. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гана» Արխիվացված 2012-07-23 Wayback Machine
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 30.05.2014 № 380 «О Барбине В. В.» Արխիվացված 2014-06-07 Wayback Machine
  3. Указ Президента Российской Федерации от 23.12.2009 № 1461 «О назначении Барбина В. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Либерии по совместительству» Արխիվացված 2012-07-23 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 12.12.2018 № 712 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Королевстве Дания»
  5. Указ Президента Российской Федерации от 26.12.2017 № 628 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 2 марта 2016 года № 93 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ խմբագրել