Վլադիմիր Բայբակով (ռուս.՝ Влади́мир Ви́кторович Байбако́в, նոյեմբերի 20, 1958(1958-11-20)), ռուս դիվանագետ։

Վլադիմիր Բայբակով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1958(1958-11-20) (65 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է անգլերենին։

  • 1994-1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կատարող քարտուղարի դեպարտամենտի բաժանմունքի պետ, խորհրդական, քարտուղարության վարիչ։
  • 1994-ից մինչև 2002 թվականը ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության ավագ խորհրդական։
  • 2002 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի բաժանմունքի պետ, տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Մավրիտանիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի օգոստոսի 15)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել