Վլադիմիր Բադալյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Բադալյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Մերուժանի Բադալյան (հոկտեմբերի 4, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, հայ դիվանագետ, Թուրքմենստանում և Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան։
Վլադիմիր Բադալյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատանք | Թուրքմենստանում և Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1980 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ճարտարագետ-հարստացնողի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1980-1981 թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի գիտաարտադրական միավորումում որպես վարպետ, ապա՝ ճարտարագետ։
- 1981-1985 թթ. աշխատել է «Երքիմշին» տրեստում որպես ճարտարագետ։
- 1991-1998 թթ. - «Էրզրում» ԳԱՄ համանախագահ։
- 1998-1999 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ։
- 1999-2003 թթ. - «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1985-1990 թթ. կատարել է կոմերիտական աշխատանք։
- 1990-1991 թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտրոնական կոմիտեում։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 16 ընտրատարածքից։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
- 2008 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2009 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։ 2018 թ․ ազատվել է պաշտոնից։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող Արամ Գրիգորյան |
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյան 28 օգոստոսի 2008 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |