Վլադիմիր Արմենակի Ամիրջանյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Ամիրջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Ամիրջանյան (16 մարտի, 1949, Թաղասեռ, Հադրութի շրջան - 15 հունվարի, 1994, Սեիդահմեդլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վլադիմիր Արմենակի Ամիրջանյան
16 մարտի, 1949 - 15 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղասեռ, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սեիդահմեդլի
Պաշտոնգումարտակի շտաբի պետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ամիրջանյանը ծնվել է 1949 թ. մարտի 16-ին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո միջնակարգ կրթություն է ստացել Հադրութում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Հադրութի շրջանային թերթի տպարանում։ 1990 թ. ծառայել է Ինքնապաշտպանության ուժերում, եղել է գումարտակի շտաբի պետ։ Զոհվել է 1994 թ. հունվարի 15-ին Սեիդահմեդլիի ազատագրման համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թաղասեռի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել