Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշկենազի

Վլադիմիր Աշկենազի (հուլիսի 6, 1937(1937-07-06)[1][2][3][…], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), սովետական (մինչև 1962 թվական) և իսլանդական (1969 թվականից) դաշնակահար և դիրիժոր։ Ապրում է Շվեյցարիայում։ «Գրեմմի» մրցանակի յոթնապատիկ դափնեկիր։

Վլադիմիր Աշկենազի
Ծնվել էհուլիսի 6, 1937(1937-07-06)[1][2][3][…] (86 տարեկան)
Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր Ռուսաստան և  Իսլանդիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքvladimirashkenazy.com/index.php
 Vladimir Ashkenazy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հայտնի էստրադային դաշնակահար Դավիթ Աշկենազիի ընտանիքում, մայրը` Եվստոլիա Գրիգորիևնա (օրիորդ ժամանակ` Պլոտնովա)։

Վաղ է դրսևորել երաժշտական ընդունակություններ և 1945 թվականին ընդունվել է Կենտրոնական երաժշտական դպրոց, որտեղ ուսանել է Անաիդա Սմբատյանի մոտ։

Աշկինազիի առաջին մենահամերգը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` կազմված բացառապես Շոպենի ստեղծագործություններից, տեղի ունեցավ 1955 թվականի ապրիլին։ Հենց նույն թվականին նա ընդունվեց Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա` Լև Օբորինի դասարան (դասարանում ասիստենտ էր Բ. Յ. Զեմլյանսկին, ում ներդրումն իր կայացման մեջ որպես դաշնակահարի բարձր է գնահատում ինքը` Վլադիմիր Աշկենազին)։ Ինքը` Վ. Աշկենազին իր գլխավոր ուսուցիչներն է համարում Ա. Սմբատյանին, Լ. Օբորինին և Բ.Զեմլյանսկուն։

Հաջորդ տարի դաշնակահարը հասնում է առաջին մեծ միջազգային հաջողության` նրան շնորհում են երկրորդ մրցանակ Շոպենի անվան մրցույթին Վարշավայում և առաջին` Էլիզաբեթ թագուհու մրցույթին Բրյուսելում[6]։ 1957 թվականին տեղի ունեցան նրա առաջին արտասահմանյան գաստրոլները Գերմանիայում։

1962 թվականին Աշկենազին նվաճեց առաջին մրցանակը Պ. Ի. Չայկովսկու անվան երկրորդ Միջազգային մրցույթին Մոսկվայում` կիսելով այն անգլիացի Ջոն Օգդոնի հետ[6]։

Լոնդոնում իր դեբյուտից մեկ տարի անց Աշկենազին որոշում ընդունեց չվերադառնալ հայրենիք։ Իր կնոջ` իսլանդացի դաշնակահարուհի Տորուն Սոֆիա Յոհանեսդոթիրի (Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ) և որդու հետ միասին նա բնակություն հաստատեց Անգլիայում։ 1963 թվականին Լոնդոնում նա արժանացավ Հարիեթ Քոհենի միջազգային երաժշտական մրցանակի։

1969 թվականին ընտանիքը տեղափոխվեց Իսլանդիա, որտեղ Աշկենազին սկսեց դիրիժորական կարիերան։ Տարբեր տարիներին նա ղեկավարել է Լոնդոնի ֆիլարմոնիկ նվագախումբը, Թագավորական ֆիլարմոնիկ նվագախումբը (1987 թվականից մինչև 1994 թվականը), Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Բեռլինի ռադիոյի նվագախումբը և այլն։ Մեր օրերին Աշկենազին շարունակում է իր երաժշտական կարիերան և շատ գաստրոլներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում որպես դաշնակահար և դիրիժոր։

Ընդգրկված է Gramophone ամսագրի Փառքի սրահ[7]։

Ստեղծագործություն խմբագրել

Դաշնակահարի ռեպերտուարը բավականին լայն է և ներառում է ստեղծագործություններ` սկսած Հայդնից մինչև XX դարի առաջին կեսը։ Ամենամեծ հռչակ բերեցին նրան ռոմանտիկ երգահանների ստեղծագործությունների մեկնաբանությունները։ 1960-ական թվականներից Աշկենազին կատարում է բազմաթիվ ձայնագրություններ տարբեր ձայնագրման ընկերություններում։ Նա կատարել է և ձայնագրել Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Բրամսի, Լիստի ստեղծագործությունները դաշնամուրի համար, ինչպես նաև Պրոկոֆիևի հինգ դաշնամուրային կոնցերտներ։ Աշկենազին «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր է` «Դասական երաժշտության կատարում» անվանակարգում[8]։ Երաժիշտների մեջ, որոնց հետ նա համագործակցել է` Իցհակ Պեռլմանը, Գեորգ Շոլտին և այլք են։ 2010 թվականին Վլադիմիր Աշկենազին ստացել է Գրեմմի մրցանակ «լավագույն գործիքային մենակատարում նվագախմբի հետ» անվանակարգում` Սերգեյ Պրոկոֆիևի դաշնամուրի համար կոցերտների երկրորդ և երրորդ ձայնագրման համար[9]։ Դիրիժորի կարգավիճակում Աշկենազին հայտնի է որպես ռուս կոմպոզիրորների, մասնավորապես, Պրոկոֆիևի ստեղծագործությունների կատարող։ Նրա «Ռոմեո և Ջուլիետ» բալետից սյուիտի ձայնագրումը` Աշկենազիի ղեկավարման տակ, համարվում է այդ ստեղծագործության լավագույն կատարումներից մեկը։ Տարբեր նվագախմբերի հետ նա նաև կատարել և ձայնագրել է Բրամսի, Սիբելիուսի, Սկրյաբինի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Կարամանովի բոլոր սիմֆոնիաները, Բերգի, Սուկի ստեղծագործությունները։

1985 թվականին լույս է տեսել Աշկենազիի Beyond the Frontiers («Խոչընդոտներից վեր»; Ashkenazy, Vladimir; Parrott, Jasper Beyond Frontiers. — New York: Atheneum, 1985. — ISBN 0689115059) ինքնակենսագրական գիրքը։

Ընտանիքը խմբագրել

  • Վ. Դ. Աշկենազին ունի հինգ երեխա` երկու որդի և երեք դուստր։ Ավագ որդին` Վլադիմիրը, երաժշտության դասախոս և դաշնակահար է (մասնավորապես, ձայնագրվել է Decca Classic լեյբլում` դաշնամուրային դուետներում հոր հետ` Վովկա Աշկենազի անվան տակ։ Փոքր որդին` Դմիտրի Աշկենազին` հայտնի կլարնետահար է։
  • Քույրը` Ելենա Դավիդովնա Աշքենազի (1949—2017), ջութակահարուհի և երաժշտության մանկավարժ; ամուսնացած է եղել գրոսմայստեր Առիե (Լեոնիդ) Սվերդլովի հետ[10]։ Նրանց որդին` դաշնակահար Վլադիմիր Սվերդլով (Աշկենազի) է (ծնվ. 1976 թվականին)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118890395 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  6. 6,0 6,1 Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 49. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
  7. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  8. GRAMMY.com
  9. Nominees | GRAMMY.com
  10. «Елена Ашкенази». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  11. Эксцентрик и максималист Արխիվացված 2014-05-12 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Աշկենազի» հոդվածին։