Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)
Վլադիմիր Սարդիոնի Ալեքսի-Միսխիշվիլի (վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი, Ալեքսեև-Մեսխիև, Լադո Մեսխիշվիլի, փետրվարի 16 (28), 1857, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1920, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), վրացի դերասան և ռեժիսոր։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1930 թվական, հետմահու)։
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16 (28), 1857 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 24, 1920 (63 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դերասան և թատերական ուսուցիչ |
Երեխա(ներ) | Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլի և Barbara Aleksi-Meskhishvili? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է փետրվարի 16 (28)-ին, Թիֆլիսում։ 1890-1896 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի, 1897-1906 թվականներին Քութայիսի վրացական դրամատիկական թատրոնները։ Ալեքսի-Մեսխիշվիլիի արվեստին բնորոշ էր հերոսական-ռոմանտիկական ուղղվածությունը։ Նա արտահայտել է հասարակության առաջավոր խավերի ձգտումները։
Բեմադրել է Շիլլերի «Ավազակներ»-ը, Հաուպտմանի «Ջուլհակներ»-ը։ Հովհաննես Աբելյանի, Վ. Աբաշիձեի հետ պայքարել է հայ և վրաց ազգային թատրոնների գոյատևման համար։ Ալեքսի-Մեսխիշվիլիյի անունով է կոչվում Քութայիսի դրամատիկական թատրոնը։ Մահացել է նոյեմբերի 24-ին, Թիֆլիսում։
Դերեր խմբագրել
- Լևան Խիմշիաշվիլի (էրիսթավիի «Հայրենիք»)
- Գոչա (Ծերեթելիի «Խարդախ Թամար»)
- Ռասպլյուն (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»)
- Կարլ Մոոր, Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)
- Համլետ, Օթելլո, Ուրիել Ակոստա, Տարտյուֆ (Շեքսպիրի, Գուցկովի, Մոլիերի համանուն պիեսներում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 161)։ |