Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիկ Առաքելյան (6 ապրիլի, 1957, Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան - 24 ապրիլի, 1994, Չայլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վլադիկ Առաքելյան
ապրիլի 6, 1957(1957-04-06) - ապրիլի 24, 1994(1994-04-24) (37 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Չայլու
Կոչումլեյտենանտ
Պաշտոնդասակի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վլադիկ Առաքելյանը ծնվել է 1957 թ. ապրիլի 6-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցի 8-րդ դասարանը, իսկ միջնակարգ կրթությունը ստացել է գիշերօթիկ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում։ 1992 թ. ընդգրկվել է գյուղի ջոկատում։ 1993 թ. հուլիսի 10-ին ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո կրկին շարք է մտել։ Եղել է 5-րդ ՊՇ-ի 3-րդ հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատարը, ուներ լեյտենանտի կոչում։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին Չայլու գյուղի մատույցներում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության և ԼՂՀ Արիության մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել