Վիքիտվյալներ
Վիքիտվյալներ, Վիքիդատա (անգլ.՝ Wikidata), համագործակցաբար խմբագրվող գիտելիքների շտեմարան, որը գործարկվում է Վիքիմեդիա հիմնադրամի կողմից։ Այն ազատ տվյալների ընդհանուր աղբյուր է, որը Վիքիպեդիան և քույր Վիքիմեդիա նախագծերը, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, կարող են օգտագործել, հանրային սեփականության արտոնագրի ներքո[2]։ Վիքիտվյալները, ինչպես Վիքիպահեստը որպես տեսաձայնային նյութերի շտեմարան, նույնպես ծառայում և ապահովում է իր տվյալների հասանելիությունը, Վիքիմեդիայի բոլոր նախագծերի համար, և որոնք ազատ հասանելի են կրկնակի օգտագործման համար։ Վիքիտվյալներն աշխատում են Wikibase ծրագրային ապահովման վրա։
Վիքիտվյալներ | |
---|---|
www.wikidata.org | |
Կարգախոս | the free knowledge base that anyone can edit, la base de conocimiento libre que todo el mundo puede editar և מאגר הידע החינמי שכל אחד יכול לערוך |
Տեսակ | Վիքիմեդիա նախագծի բովանդակություն, MediaWiki կայք, գիտելիքի շտեմարան, առցանց տվյալների բազա և գիտելիքների գրաֆ |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Հեղինակ | Վիքիմեդիա նախագծերի համայնք |
Բացված | հոկտեմբերի 29, 2012[1] |
Wikidata Վիքիպահեստում |
Միտք
խմբագրելՄիույթներ
խմբագրելՎիքիտվյալները փաստաթղթային տվյալների բազա է, որը կառուցվում է միույթների (անգլ.՝ items) հիման, որոնք ներկայացնում են թեմաներ, հասկացություններ, կամ օբյեկտներ։ Միույթների օրինակներ են Ամառային օլիմպիական խաղեր (Q159821), սեր (Q316), Էլվիս Փրեսլի (Q303), և գորիլա (Q36611)։ Յուրաքանչյուր միույթ նույնականացվում է եզակի, ունիկալ թվով, որին նախորդում է լատինական Q տառը, հայտնի որպես "QID"։ Սա հնարավորություն է տալիս թեման ներկայացնող հիմնական տեղեկությունները թարգմանել, առանց որևէ լեզվի նախապատվություն տալու։
Միույթների պիտակները պարտադիր չէ, որ եզակի լինեն։ Օրինակ "Էլվիս Փրեսլի" անունով երկու միույթ կան․ Էլվիս Փրեսլի (Q303) ամերիկացի երգիչ և դերասան է, իսկ Էլվիս Փրեսլի (Q610926) միույթը ներկայացնում է նրա անունով ալբոմը։ Հիմնականում միույթը բաղկացած է պիտակից, նկարագրությունից և որոշակի թվով գրառումներից։
Գրառումներ
խմբագրելՄիույթի վերաբերյալ ցանկացած հայտնի տեղեկություն վիքիտվյալներում գրանցվում է գրառման տեսքով։ Տեղեկություններն ավելացվում են միույթներին «գրառումների» (անգլ.՝ statements) ստեղծմամբ։ Փաստորեն գրառումները բանալի–արժեք զույգեր են, որոնք հատկություններին՝ բանալի, (ինչպես "հեղինակ", կամ "հրապարակման ամսաթիվ") համապատասխանեցնում են մեկ կամ մի քանի արժեքներ (ինչպես "Սըր Արթուր Կոնան Դոյլ" կամ "1902"). Օրինակ, "կաթը սպիտակ է" նախադասությունը կոդավորվում է գույն հատկությամբ (P462), որը ստանում է սպիտակ (Q23444) արժեքը, կաթ (Q8495) միույթի ներքո։
Գրառումները կարող են ներկայացնել մեկից ավել արժեքներ ունեցող հատկություն։ Օրինակ, Մարի Կյուրիի համար "զբաղվածություն" հատկությունը կարող է հղվել "ֆիզիկոս" և "քիմիկոս" արժեքներին, արտահայտելու այն փաստը, որ նա երկու մասնագիտությամբ էլ զբաղվում էր[3]։
Արժեքները կարող են լինել տարբեր տիպի, ներառյալ այլ Վիքիտվյալների միույթներ, շարքեր, թվեր, կամ մեդիա ֆայլեր։ Հատկությունները սահմանում են թե ինչ տիպի արժեքների հետ կարող են զուգակցվել։ Օրինակ, պաշտոնական կայք հատկությունը (P856) կարող է զուգակցվել միայն "URL" տիպի արժեքի հետ[4]։ Հատկությունները կարող են նաև սահմանել իրենց ենթադրվող օգտագործման ավելի բարդ կանոններ, սահմանափակումների տեսքով։ Օրինակ, մայրաքաղաք հատկությունը Օրինակ, մայրաքաղաք (P36) ներառում է "միարժեք լինելու սահմանափակում", որն արտացոլում է իրականությունը, որ (սովորաբար) երկրները միայն մեկ մայրաքաղաք ունեն։ Սահմանափակումները դիտարկվում են ավելի շուտ որպես ակնարկներ, քան անձեռնմխելի կանոններ[5]։ Ցանկության դեպքում, գրառման իմաստը ճշգրտելու համար, կարելի է օգտագործել իդենտիֆիկատորներ, գրառման շրջանակներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելով։ Օրինակ, "ազգաբնակչություն" հատկությունը կարելի է ձևափոխել "2011-ի դրությամբ" իդենտիֆիկատորի օգնությամբ։ Գրառումները կարող են նաև ներկայացվել հղումներով դեպի գրառման բովանդակության աղբյուրը[6]։
Լեքսեմներ
խմբագրելԼեզվաբանության մեջ լեքսեմը բառացի իմաստ ունեցող միավոր է։ Նույն կերպ, Վիքիտվյալների բառերը այնպիսի կառուցվածք ունեցող միույթներ են, որոնք ավելի հարմար են պահել որպես լեքսիկոգրաֆիկ տվյալներ։ Լեքսեմները, բացի լեզվից, ունեն նաև բաժիններ ձևերի և իմաստների համար[7]։
Զարգացման պատմություն
խմբագրելՆախագիծը ֆինանսավորվել է Ալենի Արհեստական ինտելեկտի ինստիտուտի, Գորդոն և Բեթի Մուռ հիմնադրամի և Գուգլ ընկերության նվիրատվությունների՝ ընդհանուր 1.3 միլիոն եվրո, միջոցներով[8][9]։ Նախագիծը, որ մշակվել և զարգացում է հիմնականում Վիքիմեդիա Դոյչլանդի կողմից և ի սկզբանե բաժանված էր երեք փուլի․[10]
- Միջլեզվային կոդերի կենտրոնացում – Վիքիպեդիայի միևնույն նյութին վերաբերող տարբեր լեզուներով հոդվածների հղումները
- Բոլոր Վիքիպեդիաների տեղեկաքարտերի տվյալների համար ապահովել կենտրոնացված տիրույթ
- Վիքիտվյալների տվյալների հիման վրա հոդվածների ցանկի ստեղծում և թարմացում։
Սկզբնական տեղակայումը
խմբագրելՎիքիտվյալների մեկնարկը տրվեց 2012 թվականի հոկտեմբերի 29-ին, այն 2006 թվականից ի վեր Վիքիմեդիա հիմնադրամի առաջին նոր նախագիծն էր[11][12][13]։ Այդ ժամանակ միայն միջլեզվային հղումների կենտրոնացումն էր իրականացված։ Սա հնարավորություն էր տալիս ստեղծել միույթներ և լրացնել հիմնական տեղեկատվությունը․ պիտակ - անուն, կամ վերնագիր, այլընտրանքային անուն - պիտակի այլընտրանքային տերմիններ, նկարագրություն և նյութի վերբերյալ բոլոր լեզուներով վիքիպեդիաների հոդվածներին հղումներ։
Պատմականորեն Վիքիպեդիայի հոդվածը պարունակում է միջլեզվային հղումների ցանկ, որոնք հղումներ են այլ լեզուներով Վիքիպեդիաների միևնույն նյութին, եթե դրանք առկա են։ Սկզբում Վիքիտվյալները միջլեզվային հղումների պահեստ էր։ Վիքիպեդիայի լեզվային տարբերակներին Վիքիտվյալները դեռ հասանելի չեն, ուստի նրանք պետք է շարունակեն պահել իրենց սեփական միջլեզվային հղումների ցանկը։
2013 թվականի հունվարի 14-ին, հունգարերեն Վիքիպեդիան առաջինը Վիքիտվյալների միջոցով տրամադրեց միջլեզվային հղումները[14]։ Հունվարի 30-ին այդ ֆունկցիան տարածվեց եբրայերեն և իտալերեն Վիքիպեդիաների վրա, իսկ անգլերեն Վիքիպեդիայի վրա՝ փետրվարի 13-ին և մյուս Վիքիպեդիաների՝ մարտի 6-ին[15][16][17][18]։ Անգլերեն Վիքիպեդիայից լեզուների հղումները հեռացնելու առաջարկի շուրջ համաձայնության չգալուց հետո[19], անգլերեն վիքիպեդիայից դրանք հեռացնելու իրավունքը տրվեց ավտոմատ խմբագիրներին (բոտերին)։ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին միջլեզվային կապերը տեղափոխվեցին Վիքիպահեստ (Wikimedia Commons)[20]։
Գրառումներ և տվյալների հասանելիություն
խմբագրել2013 թվականի փետրվարի 4-ին Վիքիտվյալներ մուտք գործեցին գրառումները։ Հատկությունների հնարավոր արժեքները սկզբում երկու տիպի էին (միույթներ և Վիքիպահեստից պատկերներ), տվյալների ավելի շատ տիպեր (ինչպես կոորդինատներ և ամսաթվեր) ավելացվեցին հետագայում։ Առաջին նոր տիպը՝ շարքը, օգտագործվեց մարտի 6-ին[21]։
Վիքիտվյալներից տվյալների հասանելիությունը մյուս լեզուների համար աստիճանաբար առաջ ընթացավ 2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 25-ը[22][23]։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին, Վիքիտվյալները սկսեցին թույլատրել այսպես կոչված Wikidata կամայական հասանելիություն, կամ հասանելիություն տված միույթից դրա հետ ուղղակիորեն ոչ կապակցված միույթների հատկություններին։ Օրինակ, հնարավոր դարձավ Գերմանիայի մասին կարդալ Բեռլին հոդվածից, որը նախկինում անհնար էր[24]։ 2016 թվականի ապրիլի 27-ին կամայական հասանելիությունը գործարկվեց Վիքիպահեստում[25]։
Հարցման հնարավորություն
խմբագրել2015 թվականի սեպտեմբերի 7-ին, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիտվյալների հարցումների ծառայության թողարկման մասին[26], որը հնարավորություն է տալիս օգտվողներին Վիքիտվյալներում առկա տվյալներին հարցումներ կատարել[27]։ Ծառայությունը որպես հարցման լեզու օգտագործում է SPARQL-ը։ 2018 թվականի նոյեմբերի դրությամբ, գոյություն ունեն առնվազն 26 տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հարցում անել տվյալներին տարբեր եղանակներով[28]։
Պատկերանիշ
խմբագրելՊատկերանիշի ձողերը Մորզեի այբուբենով պատկերում են "WIKI" բառը[29]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wikidata’s tenth anniversary has been celebrated in Tamale, Ghana, by the Dagbani Wikimedians User Group and two of its sister communities — 2022.
- ↑ «Data Revolution for Wikipedia». Wikimedia Deutschland. 2012 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Օգնություն.Պնդումներ
- ↑ Help:Data type/hy
- ↑ Help:Property constraints portal/hy
- ↑ Օգնություն.Աղբյուրներ
- ↑ Բառարանագրական տվյալներ / փաստաթղթեր (անգլ.)
- ↑ Dickinson, Boonsri (2012 թ․ մարտի 30). «Paul Allen Invests In A Massive Project To Make Wikipedia Better». Business Insider. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Perez, Sarah (2012 թ․ մարտի 30). «Wikipedia's Next Big Thing: Wikidata, A Machine-Readable, User-Editable Database Funded By Google, Paul Allen And Others». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Wikidata - Meta».
- ↑ Wikidata( Արխիվացված Հոկտեմբեր 27, 2012 Wayback Machine)
- ↑ Pintscher, Lydia (2012 թ․ հոկտեմբերի 30). «wikidata.org is live (with some caveats)». wikidata-l (Mailing list). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Roth, Matthew (2012 թ․ մարտի 30). «The Wikipedia data revolution». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Pintscher, Lydia (2013 թ․ հունվարի 14). «First steps of Wikidata in the Hungarian Wikipedia». Wikimedia Deutschland. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Pintscher, Lydia. «Wikidata coming to the next two Wikipedias». Wikimedia Deutschland. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Pintscher, Lydia (2013 թ․ փետրվարի 13). «Wikidata live on the English Wikipedia». Wikimedia Deutschland. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Pintscher, Lydia (2013 թ․ մարտի 6). «Wikidata now live on all Wikipedias». Wikimedia Deutschland. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Wikidata ist für alle Wikipedien da» (German). Golem.de. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wikipedia talk:Wikidata interwiki RFC». 2013 թ․ մարտի 29. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
- ↑ Pintscher, Lydia (2013 թ․ սեպտեմբերի 23). «Wikidata is Here!». Commons:Village pump.
- ↑ Pintscher, Lydia. «Wikidata/Status updates/2013 03 01». Wikimedia Meta-Wiki. Wikimedia Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ Pintscher, Lydia (2013 թ․ մարտի 27). «You can have all the data!». Wikimedia Deutschland. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Wikidata goes live worldwide». The H. 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Lydia, Pintscher (2015 թ․ սեպտեմբերի 16). «Wikidata: Access to data from arbitrary items is here». en:Wikipedia:Village pump (technical). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Lydia, Pintscher (2016 թ․ ապրիլի 27). «Wikidata support: arbitrary access is here». Commons:Village pump. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ https://query.wikidata.org/
- ↑ «Announcing the release of the Wikidata Query Service».
- ↑ «Wikidata Query Data tools».
- ↑ commons:File talk:Wikidata-logo-en.svg#Hybrid. Ստացված է 2016-10-06.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիքիտվյալներ» հոդվածին։ |