Վիքիպեդիա:SVG ֆայլերի թարգմանության հայտեր

Այստեղ դուք կարող եք ներկայացնել SVG ֆայլերի թարգմանության հայտեր։

Հայտի մեջ անհրաժեշտ է տեղադրել այն ֆայլը, որը Դուք ցանկանում եք, որ թարգմանվի․ այն պետք է անպայման ունենա ․svg ընդլայնում։ Դրանք կարող են լինել օրինակ՝ քարտեզներ, ինչ-որ լոգոներ և այլն։ Եթե թարգմանվող տեքստի հարցում օգնություն պետք լինի, հնարավոր է՝ թարգմանիչը դիմի թարգմանության հայտը ներկայացնողին։ Հնարավոր է ներկայացնել նաև հայտեր, որտեղ արդեն թարգմանված ինչ-որ ֆայլում տառասխալ/թարգմանական սխալ կա, որը անհրաժեշտ է ուղղել։

Օրինակ՝

Թարգմանության հայտեր խմբագրել

Կաղապար խմբագրել

==== <!-- Ֆայլի անունը (ինչ պետք է դրվի բեռնելիս) --> ====

''Բնօրինակ ֆայլ՝'' <!-- Այստեղ դրեք այն ֆայլի անունը, որը ցանկանում եք թարգմանել -->

Այլ նշումներ --~~~~

Հայտեր խմբագրել

Բյուզանդական Հայաստան (565) խմբագրել

Բնօրինակ ֆայլ՝ ArmeniaBizantina-565-pt.svg

Եթե անունների հարցում դժվարանաս, կարող ես ասել --Հայկ (արաբագետ) 19:22, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հայկ ջան, այս մեկն   Արված է՝ File:Բյուզանդական Հայաստան (565).svg: Վաղվա մեջ մյուսն էլ կավարտեմ։ --Նուբեռելլա 💬 16:11, 15 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Նուբեռելլա ջան: --Հայկ (արաբագետ) 16:26, 15 Հունիսի 2020 (UTC)[reply]
Nooberella ջան, քարտեզում տառասխալ կա, գրված է Չորորդ։--Voskanyan (քննարկում) 17:00, 15 Հունիսի 2020 (UTC)[reply]
  Ուղղված է, Voskanyan ջան, շնորհակալ եմ, անուշադիր եմ եղել :Դ --Նուբեռելլա 💬 17:06, 15 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հայաստանը վաղ միջնադարում խմբագրել

Բնօրինակ ֆայլ՝ Roman-Persian Frontier in Late Antiquity.svg

Եթե անունների հարցում դժվարանաս, կարող ես ասել --Հայկ (արաբագետ) 19:22, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հայկ ջան, այս մեկը նույնպես   Արված է՝ File:Հայաստանը վաղ միջնադարում.svg:--Նուբեռելլա 💬 10:57, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն, Նուբեռելլա ջան --Հայկ (արաբագետ) 11:39, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

File:Tur_Abdin.svg խմբագրել

Ֆայլ՝ File:Tur_Abdin.svg

Nooberella ջան, շատ շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ ունենալու դեպքում թարգմանես այս պատկերը։ Պատկերը օգտագործվում է Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում հոդվածում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:01, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, մեծ սիրով, բայց այս անունների թարգմանության հարցում կդժվարանամ, ինչի՞ց կարող եմ օգտվել կամ ով կօգնի ։Դ --Նուբեռելլա 💬 19:08, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Արմեն ջա՜ն ^_^ հիշո՞ւմ ես, դու խոստացել էիր, որ կօգնես այս հոդվածի հարցում ։ՃՃՃՃ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:12, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սիրով, ԱշոտՏՆՂ ջան։ Անվանումների մի մասը քրդերեն են, փորձենք հայաֆիկացնել։--Armen (քննարկում) 19:28, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հ.Գ. Գյուղերի մեծ մասը պատմական անվանումներ են, որոնց մի մասը կամ անվանափոխվել են կամ վերացել։ Ենթադրում եմ, որ դրանք ուղղակի պետք է տառադարձել, եթե այլ համարժեք չենք գտնում։--Armen (քննարկում) 19:34, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շատ շնորհակալ կլինեմ, Արմեն ջան։--Նուբեռելլա 💬 20:52, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

File:Map Macedonia 336 BC-en.svg խմբագրել

Nooberella ջան, այս պատկերի թարգմանությունը մեր մոտ որպես ոչ ազատ է բեռնված (Պատկեր:Հին Մակեդոնիայի ու Հունաստանի քարտեզ.gif) ու սխալ ֆորմատով։ Կարո՞ղ ես պահեստում svg ֆորմտով բեռնել, որ սա ջնջենք:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:43, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան,   Արված է՝ File:Հին Մակեդոնիա (մ․թ․ա․ 336 թվական).svg:--Նուբեռելլա 💬 17:54, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շատ շատ շնորհակալ եմ, Nooberella ջան։ Զզվացնում եմ արդեն, բայց մի հարց էլ տամ ։Ճ Պատկեր:Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության քարտեզ.gif պատկերի մասին ի՞նչ ես մտածում, Պարմենիոն հոդվածում դրան փոխարինող ազատ տարբերակ չե՞նք կարող գտնել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:58, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, հենց էս էջի վերև դրած նկարը կարող ենք օգտագործել ։Դ--Նուբեռելլա 💬 18:02, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հիասքանչ ^_^։ Ապրե՜ս շատ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:06, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ձևափոխման հայտեր խմբագրել

Կաղապար խմբագրել

==== <!-- Ֆայլի անունը, որի վրա ուղղում է պետք կատարել --> ====

''Ֆայլ՝'' <!-- Այստեղ դրեք այն ֆայլի անունը, որի վրա ուղղում է պետք կատարել -->

Այլ նշումներ --~~~~

Հայտեր խմբագրել

File:2020 Armenian–Azerbaijani clashes.png խմբագրել

Ֆայլ՝ File:2020 Armenian–Azerbaijani clashes.png

Հարգելի Nooberella, եթե հնարավոր է, խնդրում եմ նշված քարտեզը հայաֆիկացնել։ Քարտեզի վրա Նախիջևանի վրա գրել «Նախիջևան», Արցախը նշելիս գրել «Արցախ»՝ վերացնելով ԼՂԻՄ սահմանները, թողնել մուգ գազարագույն տարածքների առանձնացման հանգամանքը։ Քարտեզը նախատեսվում է տեղադրել Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) հոդվածի տեղեկաքարտում։ Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 11:01, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, ողջույն։ Քո ասած ֆայլը .png է, որը առանց շերտերի է, այսինքն անհնար է փոփոխել (փոփոխել կարող եմ միայն այն ֆայլերը, որոնք ավարտվում են .svg ընդլայնումով)։ Այստեղ նմանօրինակ svg ֆայլեր շատ կան, ընտրիր որն է ավելի ցանկալի և ասա՝ ինչ փոփոխություններ անեմ, սիրով կանեմ  --Նուբեռելլա 💬 11:15, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, փոխարինեցի այս քարտեզով։ Տուն հասնեմ կփորձեմ ավելի լավ որակի բերել։ --Նուբեռելլա 💬 14:17, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Nooberella ջան, շնորհակալ եմ։ Մի դիտարկում, եթե հնարավոր է ու ազատ ժամանակ ունենաս, փոխես։ Կխնդրեմ Լաչին գրությունը փոխարինես Բերձոր բառով։ Նաև գազարագույն (Արցախի) քարտեզի վրա նշմարվում է ԼՂԻՄ սահմանագիծը։ Եթե հնարավոր է ջնջես, եթե ոչ, ապա կխնդրեմ ավելացնես նաև Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախի մաս կազմող այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ռուսաստան անունը կիսով չափ է երևում, եթե հնարավոր է, դա էլ փոխես։ --Գարդմանահայ (քննարկում) 19:44, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, ոչ բոլորը կարողացա անել։ Ստիպված եմ զոհել «Բերձորը» (հանել էլի), որպեսզի ԼՂԻՄ սահմանագիծը կարողանամ ուղղել (կարծում եմ՝ այդքան էլ պետք չէ նշել քարտեզի վրա իրականում)։ Չերևացող մասերն էլ հիմա կուղղեմ։ Տես այստեղ։--Նուբեռելլա 💬 19:56, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Nooberella ջան, շնորհակալ եմ, ընտիր գործ ես արել։--Գարդմանահայ (քննարկում) 21:00, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, խնդրեմ, ինչ անում ենք, Վիքիի համար ենք անում ։Դ --Նուբեռելլա 💬 21:01, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]