Վիքիպեդիա:Ինտերֆեյսի ադմինիստրատորներ

Վիքիմեդիա ثلՀիմնադրամի տարբերանշանը Այս էջը Վիքիմեդիա Հիմնադրամի Interface administrators էջի թարգմանությունն է:

Ինտերֆեյսի ադմինիստրատորները (ինչպես նաև՝ տեխնիկական ադմինիստրատորներ) մասնակիցներ են, որոնք իրավունք ունեն խմբագրել CSS/JS լեզուներով գրված էջերը (ինչպիսիք են՝ MediaWiki:Common.js կամ MediaWiki:Vector.css, կամ գադջեթները, որոնք թվարկված են Special:Gadgets էջում): Այս էջերը գործարկվում են բոլոր վիքիխմբագիրների և ընթերցողների դիտարկիչներում որպես կոդ, որը կարող է գործածվել բովանդակության ոճի, էջերի վարքագծի փոփոխման, ինչպես նաև բարդ գործիքների, ինչպիսին ՀոթՔաթ գործիքն է, ստեղծման համար (նրանք կարող են նաև խմբագրել MediaWiki անվանատարածքի այլ էջեր):

CSS/JS լեզուներով գրված Վիքիպեդիայի սպասարկող էջերի խմբագրումը, որոնք գործարկվում են Վիքիպեդիայի բոլոր խմբագիրների և ընթերցողների դիտարկիչներում, կարող է վտանգավոր վիքիգործիք դառնալ չարանենգների ձեռքերում. ինտերֆեյսի ադմինիստրատորները պետք է լինեն մեծ վստահություն ունեցող մասնակիցները, որոնք տիրապետում են CSS և JS լեզուների հիմնական իմացության, տեղյակ լինել Վիքիմեդիա հիմնադրամի վիքինախագծերի գաղտնիության պահանջներին և նվազագույն պատկերացում մասնակցային հաշվի անվտանգության վերաբերյալ (ընտրել խիստ անհատական ծածկագիր, չօգտագործել վնասակար ծրագրեր և ցանկալի է օգտագործի երկգործոնային վավերականացում): Խորհուրդ է տրվում ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքները վերցնել ոչ ակտիվ մասնակիցներից, որպեսզի բացառվեն չարանենգների հարձակումները:

Իրավունքներ խմբագրել

2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ բյուրոկրատներն ունեն տեխնիկական հնարավորություն շնորհել կամ զրկել ինտերֆեյսի ադմինի մասնակցային իրավունք: Հայերեն Վիքիպեդիայում այդ իրավունքները ստանալու կամ շնորհման/զրկման կարգը ներկայացված է այստեղ:

Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի ադմինիստրատորներ խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի ադմինիստատորներն են՝

Ավելի մանրամասն խմբագրել

Տե՛ս նաև խմբագրել