Առաջարկում եմ տարբեր քվեարկությունների համար մասնակցության իրավունքի կոնկրետ չափանիշներ մշակել: Առայժմս ցանկալի է մասնակիցների կարծիք-առաջարկները լսել.--6AND5 (քննարկում) 10:56, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարցումներ խմբագրել

Այս դեպքում հարկավոր է նաև որոշել, թե քանի հոգի պետք է հարցմանը մասնակցեն, որ հարցումը համարվի վավեր, ինչպես նաև ինչ պետք է անել, եթե բոյկոտային իրավիճակներ առաջանան, այսինքն շեմը պետք է ցածր լինի:--6AND5 (քննարկում) 10:56, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ինձ թվում է՝ տոկոսային հարաբերությամբ պետք է լինի, այսինքն՝ եթե ընդհանուր ձայների օրինակ 70 տոկոսը դրական է, ապա անցնում է․․․ --Լիլիթ (քննարկում) 11:09, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
Այսինքն մասնակցությունը կարևոր չի, ես էլ եմ համաձայն եթե անգամ մեկ հոգի է քվեարկում մեկ ամսվա ընթացքում, ապա դա արդեն անցողիկ է: Հիմա խնդիրը այն է, թե տոկոսը հաշվվում է կողմ և դեմ ձայների հանրագումարի հանդեպ, թե կողմ, դեմ և ձեռնպահ: Ինչ վերաբերում է 70 տոկոսին, ապա քննարկում- հարցումների դեպքում դա շատ է, այսինքն օրինակ կանոնակարգի հաստատումը հնարավոր կլինի միայն այդ դեպքում, հակառակ պարագայում կարող է կանոնակարգ ընդհանրապես չլինել)))...--6AND5 (քննարկում) 12:30, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
70%-ը օրինակի համար ասեցի :) Ինձ թվում է՝ պետք է հաշվել կողմ և դեմ ձայների հանրագումարը։ Ձեռնպահը կարծում եմ չարժի հաշվել, քանի որ ոչ կողմ է արտահայտվում, ոչ էլ դեմ․․․ Ինձ մոտ ձեռնպահը մի ձև «мне всё равно»-ի տպավորություն է թողնում․․․ --Լիլիթ (քննարկում) 12:41, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ինչպես և սպասվում էր՝ մնացինք երկուսով․․․   --Լիլիթ (քննարկում) 18:20, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Բայց այս տխուր սմայլիկը շատ լավն է))): Ես մի քանի օրից կփորձեմ վիքիօրենսդրական փաթեթ առաջարկեմ , ուղղակի չեմ ուզում շտապեմ, երբ ես 2010 թ-ին ադմինների վերաբերյալ որոշակի կանոնակարգ փորձեցի ստեղծելՎիքիպեդիա:Ադմինիստրատորների ակտիվության կանոնակարգ/Առաջարկ 2010 հոկտեմբեր, որը անգամ կարելի է ասել մի պահ անցավ, իսկ հետո երբ ես որոշակի օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված այլևս մուտք չէի գործում համակարգ, դա պատճառ հանդիսացավ, որ մեր հին ընկեր Թիքը ինձ կասկածելի մասնակից անվանի... կամ օրինակ նույն 2010-ին իբր ես ստյուարդներին թյուրիմացության մեջ գցեցի և նրանք զրկեցին նախկին ադմին Ռուբենին դրոշակից, որին հետո 2014-ին զրկեցին դրոշակից արդեն երկրորդ անգամ ու վերջնական (թեև ես Ռուբենի դեմ ինչպես ասել եմ, որ ոչ մի բան չունեմ և ընդունում եմ նրա մեծ ավանդը հայերեն վիքի ստեղծման մեջ, ուղղակի նա այն ժամանակ, վերջին երկու տարիների մեջ հաշված խմբագրումներ էր արել և միաժամանակ ադմին էր այլ նախագծերում, հետևաբար մեկ դրոշակ ավել պակաս, ոչ մի իրավիճակ Ռուբենի համար չէր փոխի): Դրա համար զգուշանում եմ, որ կրկին տարբեր նմանատիպ կասկածելի բաների մեջ չմեղադրեն --6AND5 (քննարկում) 20:19, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ծանոթ չէի այդ պատմություններին, այդ ժամանակ ես չկայի վիքիում   Ինչպես ասում են՝ հիմա ժամանակները փոխվել են, այնպես որ չեմ կարծում՝ նման խնդիրներ ի հայտ գան :)) Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնես կանոնակարգը, որը կարող ենք քննարկել։ Հուսով եմ՝ գոնե այդ ժամանակ մի 2 խմբագրի կարծիք էլ կլսենք․․․ --Լիլիթ (քննարկում) 20:54, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]

Շատ լավ է 6AND5 ջան, միայն թե կցանկանայի, որ (չգիտեի՝ որտեղ է ճիշտ գրել նկատառումները, այստեղ, թե ներքևում)

  • վերջին ամսում x խմբագրում կետը ավելանար նաև լավ/ընտրյալ հոդվածների քվեարկության պայմանների մեջ։ Քանի որ ճիշտ չեմ համարում, որ ոչ ակտիվ մասնակիցը կողմ կամ դեմ քվեարկի ակտիվ մասնակիցների կողմից գրված հոդվածին՝ մանավանդ եթե գնահատման փուլում ոչ մի բառ իսկ չի ասվել տվյալ մասնակցի կողմից հոդվածի վերաբերյալ։
  • Ի դեպ, գնահատումն ի՞նչ ենք անում։ Ե՞րբ է հոդվածը համարվում գնահատումն անցած։
  • Մի բան էլ՝ սխալ եմ համարում նաև կանոնակարգի այն կետը՝ ըստ որի հոդվածը լավ կամ ընտրյալ չի դառնում, եթե 1 դեմ ձայն կա․․․ Կցանկանայի լսել քո կարծիքը սրա վերաբերյալ։
  • Արդյո՞ք 33 խմբագրումը վերջին ամսում ու վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում 1 խմբագրումը քիչ չէ․․․ Գոնե լինի 50 ու 3։ --Լիլիթ (քննարկում) 12:24, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Չգիտեմ, կարելի է ավելացնել լավ հոդվածների համար, բայց ցուցանիշը պետք է ավելի փոքր լինի, քանի որ տվյալ դեպքում կարևոր է ռեալ կարծիքը հոդվածի համար, ոչ թե ուղղակի անձայն կողմ քվեարկելը, բացի այդ 6 ձայնը կարող է չհավաքվել, ու հոդվածը մնա լուսանցքում: Ինչ վերաբերում է 1 ձայն դեմ լինելուն, ապա միանշանակ ընդունելի չի, պետք է տոկոսային հարաբերությամբ ընտրվի, 66.6 տոկոս, ինչպես ադմինների դեպքում: Բայց օրինակ ռուսերեն վիքիում այդպես չի, նայեք ru:Википедия:Кандидаты в избранные статьи: Հիմա նաև որոշ հատվածներ քոփի փաստ կանեմ՝
  • Статья избирается по результатам обсуждения. От высказывающихся ожидается ответственность и взвешенный подход: перед тем, как высказать своё мнение, прочитайте статью полностью. Помните, что «Википедия:Кандидаты в избранные статьи» — не голосование, а обсуждение.
  • Итог обсуждения подводится администратором, который имеет право закрыть номинацию в случае выявления очевидного несоответствия статьи требованиям или грубого нарушения правил на странице обсуждения.
  • Предварительный итог обсуждения номинации может быть подведен за несколько дней до вероятного избрания статьи любым членом проекта Избранные статьи. Администраторы Википедии — члены проекта Избранные статьи, должны следить за обсуждением кандидатов...
  • Итог номинации может быть оспорен на странице обсуждения проекта. Если статье был присвоен статус, итог может быть оспорен в течение суток после его подведения и окончательно переподведен любым другим подводящим итоги.

Չգիտեմ քվեարկությամբ փորձը որ վիքիից են վերցրել, բայց փաստորեն այսպիսի տարբերակ էլ կա, կարելի է մեր մոտ էլ փորձարկել, բայց ոչ մենակ ադմիններով խմբից:

Ի դեպ, գնահատումն ի՞նչ ենք անում։ Ե՞րբ է հոդվածը համարվում գնահատումն անցած։ - սրա հետ կապված արդեն կանոնակարգ կար, դրա համար էլ չեմ նայել, բայց ինչպես վերևում ասեցի տարբեր տարբերակներ կան, կախված է թե մեր վիքիհանրությունը ինչ տարբերակն է ավելի ճիշտ համարում, մեր վիքիի յուրահատկություններով պայմանավորված:
Ինչ վերաբերում է 50 ու 3, առաջարկում եմ վերջում քվեարկության ժամանակ երկու տարբերակն էլ առաջարկենք, թող հանրությունը որոշի: Բայց պիտի նաև խստացվի ադմինների նկատմամբ ընթացիկ պահանջները, իսկ նրանք, ովքեր հիմնականում տարբեր միջոցառումների կազմակերպմանն են մասնակցում, օրինակ նկարների մրցույթի, կոնֆերանս և այլն, ապա կարող ենք տեխնիկական ադմին կարգավիճակ տալ, որի պարտականությունը կլինի միյան տարեկան կտրվածքով ներկայացնի հաշվետվություն և դրա հաստատումը ստանալուց հետո շարունակի կրել դրոշակը, բայց միաժամանակ, չի կարող քննարկումներին իտոգ տա կամ արգելափակի մասնակիցներին, բացի բացահայտ վանդալիզմի դեպքերի..... Բայց սա առանձին պիտի քննարկվի, այս քննարկումից անկախ--6AND5 (քննարկում) 13:03, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ճիշտն ասած, չհասկացա, թե ռուվիքիում ինչպես է․․․ կարդացի՝ ոնց որ թե մեզ պես էր․․․ Մնացածի հետ, ինչ ասեցիր, համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 13:43, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Այսինքն, որքանով ես եմ հասկանում, այնտեղ ադմինն (որը պիտի լինի համապատասխան հանձնաժողովի անդամ) է որոշում ինչքանով են հակափաստարկները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Իսկ մեր մոտ ովքեր են որոշում հոդվածի նկատմամբ դիտողությունները օբյեկտիվ են թե ոչ? հարցը սրանում է...--6AND5 (քննարկում) 13:53, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես ավելացրեցի նաև հոդվածների ընտրության համար, որոնք ավելի մեղմ են, ու տվյալ պարագայում խնդիրն այն է, որ բացառենք հատուկ քվեարկություների համար հայտնված մասնակիցներին, այլ ոչ թե լինի ակտիվ կամ ոչ, կարևորը օբյեկտիվ դիտողություններ անի...--6AND5 (քննարկում) 14:00, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Երկու կետ էլ ավելացրեցի տվյալ բաժնում...--6AND5 (քննարկում) 14:05, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ։ --Լիլիթ (քննարկում) 14:13, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ժողովուրդ, եթե տարբերակները կան կարելի է հարցում բացել, ինչպես այստեղ, մենակ թե հարց է` այդ հարցմանը մասնակցելու համար քանի խմբագրում պետք է ունենանք։ :) Տոկոսի հաշվով մտածում եմ 50% + 1 ձայնի դեպքում արդեն, ու եթե մեկ մարդ է քվեարկել, ապա էլի անցած է, բայց պայմանով, որ քվեարկության մասին անպայման գրվի խորհրդարանում, որ քվեարկությունը աննկատ չանցնի։-Beko (քննարկում) 14:42, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մալուխների վնասման հետ կապված՝ եթե դա ընդունենք, ապա մենք ընդունում ենք, որ ընտրողներից միայն Հայաստանցիների ձայնն է կարևոր, չէ որ հնարավոր է նման վթարներ լինեն այլ երկրներում կամ բնակավայրերում, որի բնակիչներից հնարավոր է, որ մենք ունենանք ստվար խմբագրողների բանակ, որ այժմ չունենք, դա չի նշանակում, որ հետագայում չի լինի։ Բացի այդ շատ մասնակիցներ ազատ են և չեն ուզում, որ իրենց բնակության վայրը նշվի, այդ դեպքում մենք խախտում ենք այդ մարդկանց իրավունքները։ Մի խոսքով այդ կետի հետ համաձայն չեմ։-Beko (քննարկում) 14:52, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես գրել էի 55 տոկոս, բայց կարելի է նաև այդպես 50 + 1, չգիտեմ կարելի է սպասել ինչ ուրիշ առաջարկ կլինի: Ինչ վերաբերում է քանի հոգի պիտի մասնակցի, ապա Լիլիթը կարծես նվազագույն շեմ սահմանելուն մասով ասաց, որ պարտադիր չի, իսկ ես առաջարկեցի սահմանենք 3 հոգի, բայց կրկին եթե առաջարկներ կան կարող ենք փոխել...
Ինչպես նաև կարելի է մեկ կետ էլ ավելացնել, որ ուղղորդումները արգելված են ,այդ թվում վիքիտարածություններից դուրս՝ ռեալ կյանքում, այսիքն կարելի է ասել, որ հարգելի մասնակից կարծիք հայտնիր, բայց չի կարելի ասել, որ կողմ կամ դեմ քվեարկիր:
Մալուխների հետ կապված, կարող ենք հանել, չգիտեմ, ամեն դեպքում եթե 1 ամիս ժամկետ լինի, դա կարծում եմ բավարար կլինի հասցնելու հետ կապված-6AND5 (քննարկում) 15:02, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]
Քանի որ մեր մասնակիցները նոր տարբերակներ չավելացրեցին, ես չառաջարկեցի նոր տարբերակներ, բայց դեռ ուշ չի, ցանկության դեպքում կարելի է ավելացնել այս էջում՝ Վիքիպեդիա:Հարցում/Մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ--6AND5 (քննարկում) 18:55, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ընտրված, լավ, տարվա հոդվածներ խմբագրել

Ադմինիստրատորի ընտրություն կամ իրավունքների զրկում խմբագրել

Հարկավոր է նաև իրավունքների զրկման դեպքում էլ մասնակցության նվազագույն շեմ ընդունել, որը ինչքանով տեղյակ եմ՝ չկա:--6AND5 (քննարկում) 10:56, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]

Տարբերակ 1 խմբագրել

Ադմինիստրատորների ընտրություն և իրավունքների հեռացում խմբագրել

Քվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսեկան նվազագույնը մեկ գործողություն
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

Ինչպես նաև ադմինների իրավունքների հեռացման դեպքում նույն պայմանները գործեն, ինչ ընտրության դեպքում, այսինքն նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Իսկ քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:

Ընտրված, լավ, տարվա հոդվածներ խմբագրել

Լավ հոդվածի դեպքում, քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա .

  • 3 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 3 ամիս առաջ):
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

  • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսեկան 1-ական գործողություն:

Ընտրված հոդվածի դեպքում, պայմաններից միայն փոխվում է վիքիստաժը՝ 6 ամիս:

Տարվա հոդվածի դեպքում, պայմաններից միայն փոխվում է վիքիստաժը՝ 11 ամիս:

  • Մնացած բոլոր մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը և դիտողություններ կատարել, որոնք խորհրդվական ձայնի կարգավիճակ կունենան:

Լրացուցիչ պայմանի փոփոխություն, ընտրվում է մասնակիցների կողմից փաստարկված դեմ և կողմ քվեարկողների 75 տոկոս դրական արդյուքն ստացածը, ոչ թե 1 դեմ քվե չլինելու դեպքում....--6AND5 (քննարկում) 14:04, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարցումներ խմբագրել

Քվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը կամ մինչ այդ քննարկումը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 100-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

Ինչպես նաև լրացուցիչ պայմաններ. Հարցման պիտի մասնակցեն նվազագույնը 3 մասնակից, իսկ որոշումը ընդունվելու համար հարկավոր է 55 տոկոս կողմ և դեմ քվեարկողների հանրագումարի հանդեպ: Հարցմանը մեկ ամիսը լրանալու դեպքում, յուրաքանչյուր մասնակից, ով ունի նվազագույնը 1 տարվա վիքիստաժ և 1000 խմբագրություն, կարող է ամփոփել հարցման արդյունքները:

Եվս մեկ կետ, որը վերաբերում է բոլոր տարբերակներին, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչ-ինչ տարբերակներով և պայմաններում (այդ թվում քաղաքական դրդապատճառով) ինտերնետ հասանելիությունը երկար ժամկետով արգելափակված լինի (այդ թվում, եթե միայն մալուխային ինտերնետ պրովայդերների կտրվածքով, օրինակ վթարային իրավիճակ կապված մալուխների հետ), բոլոր քվեարկությունների մեկ ամիսը ժամանակը պետք է երկարաձգվի համապատասխան պակաս օրերի թվով:

  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
  • Հարցումների դեպքում անպայման տեղեկացվի խորհրդարանում՝ բացմանը օրը:

Ահա և վերջ, ովքեր ցուցանիշների հետ կապված առարկություններ ունեն, կարող են առաջարկել նոր տարբերակ, իսկ վերջում քվեարկության կդրվեն բոլոր տարբերակները, եթե նախնական համաջայնություն չլինի...--6AND5 (քննարկում) 10:32, 29 Հունիսի 2014 (UTC)[reply]

6AND5 ջան, հարցումների մեջ մտնում է նաև ջնջման առաջադրված հոդվածների քվեարկությունը չէ՞: --Լիլիթ (քննարկում) 19:18, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
Կարծում ե՝ ոչ, կարելի է արագի մեջ առանձին բաժին ավելացնել ջնջման մասին, ես անկեղծ ասած դրանց մասին մոռացել էի: Խնդիրը այն է, որ եթե բացահայտ ապուշ հոդված է, և բոլորը կողմ են ջնջելու, ապա դրա գոյությունը դառնում է անիմաստ, ուղղակի կարելի է ասել, որ մաքսիմում մեկ ամիս հետո պետք է իտոգ տալ, թողնել կամ ջնջել, որից հետո որոշակի ժամանակ հետո հիմնավոր պատճառաբանության դեպքում կարելի է նորից ջնջման առաջարկել--6AND5 (քննարկում) 19:33, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]

Եթե հարցը մասնակցության մասին է, ապա կարելի է առանձին առաջարկել պայմանները:--6AND5 (քննարկում) 19:34, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ես մտածում եմ այն դեպքերի մասին, երբ օրինակ ոչ նշանակալի հոդված է ստեղծվում, որը առաջադրվում է ջնջման ու հանկարծ հայտնվում են նոր մասնակիցներ, ովքեր կողմ են քվեարկում, որ հոդվածը մնա․․․ --Լիլիթ (քննարկում) 19:37, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մասնակցության պայմանները կարելի է նույն թողել, իսկ ոնց են մեր մոտ որոշում հոդվածը ջնջվում է թե չէ, եթե ասես, ես նոր բաժին կավելացնեմ ջնջման մասին...--6AND5 (քննարկում) 19:40, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
Բերված փաստարկների հիման վրա է որոշվում հոդվածը ջնջվում է, թե ոչ։ Իմ կարծիքով մասնակցության պայմանները լրիվ բավարար են, որպեսզի կողմնակի անձինք չխառնվեն․․․ Հոդվածը ստեղծած մասնակիցը կարող է իհարկե քվեարկել, բայց նոր հայտնված մասնակիցները՝ ոչ։ Ի՞նչ կասես․․․ --Լիլիթ (քննարկում) 19:47, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
Լավ հիմա կավելացնեմ, բայց մնացած մասնակիցները կարող են խորհրդտվական տարբերակով, ինչպես առաջարկել եմ ընտրվածի դեպքում:
Ահա, մերսի շատ --Լիլիթ (քննարկում) 20:35, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես ավելացրեցի երկու առանձին բաժիններ...--6AND5 (քննարկում) 21:00, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]
անկախ ամեն ինչից կարծում եմ դեռ իմ նախնական կարծիքով հնարավոր է մի փոքր խիստ է, գիտեք սա գրում եմ հաշվի առնելով այն փաստը, որ երբեմքն եղել են քվեարկություններ, որոնց շատ քիչ մասնակից է մասնակցել, եթե այս ֆիլտրը լինի, ավելի քիչ կլինենայդ մասնակիցները, ուղղակի ներկա պահին ժամանակս սուղ է ավելի կոնկրետ բանր գրելու համար, ներողություն եմ խնդրում այս այսպաս ասած նախագծի հեղինակներից, բայց ժամանակ կգտնեմ ավելի մանրամասն կգրեմ, ընդհանուր լավն է գաղափարը, բայց կուզեմ մի բան ստուգվի, օրինակ վերջին քվեարկություններին ասենք ներկայացված ձևով քվեարկություն անցկացնելու դեպքում շատ մասնակից դուրս կմնար թե ոչ, կարելի է մի հատ նայել սրանք, նաև այնքան էլ համաձայն չեմ որ ընտրյալ հոդվածը ավելի խիստ է քան լավ հոդվածը, թող նույն պահանջները ներկայացվեն, գուցե միայն կարելի է խստացնել ադմինիստրատորի իրավունքից զրկելը, մնացած դեպքերը նույնը թողնել, չգիտեմ սա առաջին հայացքից է, հուսամ կհասցնեմ կոնկրետ բաներ գրել այս թեմայով, անկախ ամեն ինչից շատ ապրեք 6AND5 և Լիլիթ: --ERJANIK քննարկում: 13:41, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն գնահատականի համար ERJANIK, կանոնակարգերը կարելի պարբերաբար արդիականացնել, այսինքն սրանով ամեն ինչ չի ավարտվում և դա խնդիր չի: Ամենաօբյեկտիվը հարցման արդյունքները կլինեն, այսինքն եթե դեմ քվեարկողները շատ լինեն և որպես պատճառ նշեն պայմանների խստությունը, ապա կվերամշակենք և նոր ավելի մեղմ տարբերակ կառաջարկենք: Ըստ ինձ հիմնական խստությունը դա 33 խմբագրությունն է, մնացած դեպքերը նամանավանդ վիքիստաժը և ընդհանուր խմբագրությունների նվազագույն շեմը կարծում եմ շատ կարևոր են և որակի և տարբեր ինտրիգներից խուսափելու համար: Բայց օրինակ Լիլիթը ավելի խիստ պայմաններ էր ցանկանում՝ 50 +3, բայց ես կարողացա դիմադրել   , Այ եթե դու հարգելի Երջանիկ մի քանի որ շուտ ասեիր, ես կփորձեի ցուցանիշների շեմը ավելի իջեցնել, հիմա արդեն քվեարկություն է ընթանում...--6AND5 (քննարկում) 14:37, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Սովորաբար ինձ դիմադրել չի հաջողվում,   բայց դե քո մոտ ստացվեց, 6AND5 ջան։     Կարծում եմ՝ 33 խմբագրումը նորմալ է։ Իհարկե, մենք ենթադրում ենք, որ բոլոր մասնակիցները բարի մտադրություններ ունեն, սակայն պետք է բոլոր դեպքերը հաշվի առնել, Երջանիկ ջան․․․--Լիլիթ (քննարկում) 15:48, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
 --6AND5 (քննարկում) 16:04, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]