Արևմտահայերեն թե Արեւմտահայերէն խմբագրել

Ստուգելիությու՞ն, թե վավերացվելիություն խմբագրել

Համայնք ջան, կանոնակարգի հոդվածները գրելուց հարցի առաջ կանգնեցի՝ «ստուգելիությու՞ն», թե «վավերացվելիություն»։ Խոսքը Verifiability, Проверяемость եզրի մասին է։ Տեքստերում երկու ձևն էլ կա։ բայց կարծում եմ նույն բանն է նկատի առնված։ Կաղապարում «վավերացվելիություն» է։ --Beko (քննարկում) 15։47, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ինձ էլ այդ եզրույթը հետաքրքրեց, երբ {{ներկայացնել մեջբերում}} կաղապարը ստեղծեցի--6AND5 (քննարկում) 16:34, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ ի՞նչ է նշանակում ներկայացնել մեջբերում, ի՞նչ մեջբերում ներկայացնել։--Գարդմանահայ (քննարկում) 16:58, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ստուգելիությունը ենթադրում է, որ օրինակ հոդվածում նշված ծանոթագրությունը հնարավոր լինի ստուգել:Մեջ բերման օրինակ է Հյուսիսային Իրանի խանություններ հոդվածում 3-րդ, 17, 18 և 41-րդ ծանոթագրություններում նշված տեղեկատվությունը: Այսինքն տվյալ պարագայում, եթե մեջ բերումները կեղծված չեն, ապա հնարավոր չի սեփական հայեցողությամբ մեկնաբանել աղբյուրում նշված նյութը կամ ձևական աղբյուր դնել, որը կապ չունի հոդվածում գրվածի հետ:Իսկ եթե կեղծ մեջ բերումներ կատարվեն, ապա տվյալ մասնակիցը ապատեղեկատվություն տարածելու համար հավանաբար կարգելափակվի--6AND5 (քննարկում) 17:57, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հա պարզ է։ Վանի թագավորություն հոդվածում նման կաղապար էիր տեղադրել, ես էլ մտածում էի, թե էդ ինչ է։ Հիմա հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։--Գարդմանահայ (քննարկում) 18:14, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
այս բառերը ականջիս խորթ թվացին, նայեցի արդի հայերենի բացատրական բառարանում այդ բառերը չկան բառարանում, իսկ վավերացվելիություն բառը ընդհանրապես բացի վիքիպեդիայից այլ տեղ չբերեց ինտերնետում, իսկ ստուգելիություն բառն էլ համարյա թե չկա, այսպիսով գուցե վավերականություն կամ ստուգաբանում, էլի կարծիքներ թող հնչեն: --ERJANIK քննարկում: 18:49, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ստուգելիություն այսինքն անհրաժեշտ է ստուգե՞լ հոդվածը, իսկ վավերացվելիություն, այսինքն վավերացնել տեղեկատվությո՞ւնը։ Հա՞, ճիշտ եմ՞ հասկացել։--Գարդմանահայ (քննարկում) 19:02, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես չհասկացա, թե ինչ է ստուգելիությունը ու ինչն ունի ստուգելու կարիք--Հայկ (արաբագետ) 19:17, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ստուգել հարկավոր է հոդվածում նշված աղբյուրը: Վառ օրինակ բերեմ, ռուսերեն վիքիպեդիայում ադրբ. խանություններ հոդվածում ժառանգական տարածքների ցուցակ կար, այդ ցուցակը կար դեռ այն ժամանակ, երբ ես չգիտեի վիքիպեդիան ինչ է, որպես աղբյուր նշված էր կարծեմ Պետրուշեվսկին, որը հայտնի է որպես ադրբեջանամետ պատվերով պատմաբան: Դե բոլորն էին երևի մտածում էին, որ եթե որպես աղբյուր նրա գիրքն է նշված ուրեմն այդպես էլ կա: Ես ամիսներ առաջ նայեցի, տեսնեմ, այդ ցուցակում Երևանը երկու անգամ է գրված, մի հատ Երևան, մի հատ էլ Իրևան, շատ լինի քիչ չլինի: Մեկը ջնջեցի, հետո կաղապար դրեցի, որ մեջ բերում գրեն, չգրեցին, ամբողջ նյութը ջնջեցի, հետո ստիպված գրեցին, ես էլ գիրքը գտա կարդացի, նայեմ տեսնեմ, որ Երևանը ընդհանրապես չկա, իսկ այդ ցուցակի կեսը քրդական ժառանգական տարածք է եղել, այլ ոչ թե ադրբջ-կան, ու գումարած բացի Արցախյան հայ իշխաններից, մեկ իշխան էլ Սյունիքի մի մասում է եղել: Սա է այդ ամենի իմաստը, ստուգել և բացահայտել աղբյուրներով քողարկված ապատեղեկատվությունը:--6AND5 (քննարկում) 21:14, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իհարկե սա շատ ընդգծված դեպք էր, հիմնականում դեպքերում աղբյուրի նյութի սեփական հայեցողությամբ մեկնաբանելու խնդիրը բացառելու համար է ստուգվում աղբյուրը--6AND5 (քննարկում) 21:18, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ռուսերեն կանոնակարգը սա է[1]--6AND5 (քննարկում) 21:21, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Պարզ է: Ես ուզում եմ հասկանալ՝ թե ինչն է Հյուսիսային Իրանի խանություններում ստուգելիության ենթակա կամ կասկածելի ու ով պետք է արգելափակվի:--Հայկ (արաբագետ) 06:54, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայկ, խանությունների էջում ներկա դրությամբ որևէ խնդիր չկա, ես ընդամենը պատրաստի մեջ բերման օրինակներ եմ բերել: Այիսնքն կարևոր պնդումների ժամանակ ցանկալի է միանգամից մեջբերում գրել, այլ ոչ թե սպասել, թե երբ ինչ-որ մեկը կպահանջի մեջ բերում: Բացի այդ մեջբերումներով հոդվածները ավելի որակյալ և մասնագիտական են ընկալվում:--6AND5 (քննարկում) 12:27, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Առաջարկում եմ Հյուսիսային Իրանի խանություններ հոդվածի հետ կապված քննարկումը տեղափոխել հոդվածի քննարկման էջ, քանի որ այստեղ ընթանում է տերմինների քննարկումը։ Իսկ արգելափակման հետ կապված՝ պատկերացրու ինչ-որ մեկը ապատեղեկատվություն է անընդհատ տարածում հոդվածներում, զգուշացումներից հետո բնականաբար տվյալ մասնակիցն արգելափակվում է։ Մեջբերումներն ուղղակի ավելի գրագետ ձևով հոդվածագրին խնդրում են տվյալ հատվածը, որը փոքր-ինչ կասկած կարող է առաջացնել որևէ մեկի մոտ, ներկայացնել բառացի, որպեսզի ընթերցողի մոտ անվստահություն չառաջանա։--Լիլիթ (քննարկում) 07:03, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե խոսքը աղբյուրների մասին է կարելի է գրել ստուգելիություն, այսինքն որքանով է աղբյուրը ստուգված և հուսալի, վավերականությունը այլ իմաստ ունի:--Սամվել (քննարկում) 09:03, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Այո, հոդվածում բերված տեղեկության ստուգելի լինելու հնարավորության մասին է խոսքը։ Դրա համար կանոնակարգի էջը սկսեցի այդ անունով։ Եթե հետագայում այլ համոզիչ և ճիշտ բնութագրող անուն առաջարկվի կարող ենք վերանվանել։ --Beko (քննարկում) 11:17, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Այս քննարկումը գտա, բայց ևս մեկը կար, իմ հիշելով։ Verifiability–ն ենթադրում է, ոչ միայն ստուգելի լինելու հատկությունը, այլ նաև հաստատվելի լինելու։ Դատարկ ստուգելիությունը ավելի շատ checkability հասկացողությանն է վերաբերվում։ To verify sources/выверить источнкик։ Ոչ «ստուգելիություն», ո՛չ «վավեարցվելիություն», ո՛չ «հաստատվելիություն» բառերը չկան բառարաններում, ինչպես նաև այդ հասկացողության այլ թարգմանություն, այնպես որ մենք ստիպված պետք է նոր բառ(աձև) ստեղծենք։ Ստուգելիության ուժեղ կողմը ավելի հասկանալի լինելն է, Վավերացվելիության ավելի լավ իմաստ փոխանցելը։ Այս պահին, հստակ նախընտրություն այս երկուսի միջև չեմ տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:14, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Գերմանիայի վարչական բաժանում խմբագրել

 

Հարգելի Գերմանիայի քաղաքների ու շրջանների մասին հոդված ստեղծող կամ բարելավող մասնակիցներ, խդրում եմ ուշադիր լինել Գերմանիայի վարչական միավորների հետ։ Հոդվածներում վարչական առաջին միավորի համար օգտագործված է հող, երկրամաս, հողատարածք, շրջան եզրերը, թեև ըստ Հայաստանի Սովետական Հանրագիտարանի երկիր է։ Երկրորդ մակարդակի միավորը պետք է որոշենք, թե հայերենում ինչպես գրենք ռուսերենով օկրուգ է։ Այսինքն երկիր կամ հող, հետո օկրուգ, հետո շրջան ու նոր քաղաք կամ կոմունա։ Խնդրում եմ այստեղ քննարկել ու նոր փոխել հոդվածներում։ -◙Beko (քննարկում) 11:54, 4 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Ըստ երևույթին արժե գրել Երկիր, օկրուգ, շրջան, քաղաք և կոմունա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:28, 4 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Այո, իմ կարծիքով էլ ճիշտը դա է երկիր, օկրուգ, շրջան, քաղաք և կոմունա: Խնդրում եմ բոլոր Գերմանայի բնակավայրերի հոդվածներ խմբագրողներին՝ Ծովինար Ապարան, Haktorres, Vahe Gharakhanyan , մյուսներին այս պահին չհիշեցի (Արման ջան դու ավելի լավ կհիշես), կաղապարներում պետք է լրացնել երկրամասի տեսակը և երկրամասի փոխարեն ցույց կտա երկիր։ Եվ հարկավոր է ուղղել տեքստերի մեջ բոլոր սխալ լրացրածները, թե չէ երկիրն ու շրջանը լրիվ խառնվել է։ -◙Beko (քննարկում) 09:07, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Այսուհետ ուշադիր կլինեմ, Մհեր ջան: Մեկ էլ երկիր թողնենք, թե երկրամաս: Ոնց որ թե երկրամասն ավելի ճիշտ է:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:52, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Ըստ գերմաներեն Վիքիի բաժանումը հեշտ ու պարզ է.

  1. Գերմանիան ունի 15 Land (երկիր),
  2. 5 երկիրներ ունեն Regierungsbezirk (վարչական շրջան) և բոլոր երկիրներ ունեն 429 Landkreis (շրջան) որոնցից 313 գյուղացիական շրջաններ և 116 (Kreisfreie Städte / Stadtkreise) երկրի պատկանության քաղաքներ,
  3. Շրջաններ ունեն 12 141 Gemeinde (համայնք),
  4. Որող երկիրներում համայնքներ միավորված եմ 252 Amt (վարչություն)։ Այս դեպքում բնակավարներ լինումեն կամ շրջանի պատկանող կամ վարչության պատկանող։ - Kareyac (քննարկում) 17:01, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Ճիշտ ես Կարեն ջան, Amt-ները մի քանի քաղաքի կամ համայնքի միավորումն է, դրանց դեռ չենք հասել, բայց Վարչական շրջանը գերմաներենից թարգմանաբար հենց վարչական շրջան է, թեև ռուսերենում օկրուգ է ու դրա անունն է իմ մոտ հարց առաջացնում, իմչպե՞ս գրել հայերեն, որ շրջաններով չխառնվեն։ մնացածը պարզ է ու կարծում եմ երկիր պետք է լինի, այլ ոչ հող, որը երևի ռուսերենի ազդեցությունն է՝ земля - երկիր և հող, թարգմանվել է land-ից։ -◙Beko (քննարկում) 17:13, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Մհեր ջան, земля ռուսերենում նշանակում է ոչ միայն հող այ նաև տարածք կամ այս դեպքում երկիր, օրինակ Земля Санникова, իսկ հող գերմաներեն կլինի Boden։ Իսկ նախկին հատվածը ես գրեցի որպիսի չօգտագործեք օկրուգ և կոմունա, այ շրջան, համայնք և վարչություն։ - Kareyac (քննարկում) 17:46, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Կարեն ջան ՀՍՀ-ն երկիր է տալիս, ամենայն դեպս ԳՖՀ համար, դե կարծում եմ դրանից հետո բան չի փոխվել։ Իսկ երկրորդ մակարդակինը վարչական շրջան թարգմանելը ճիշտ չէ, երրորդն էլ է վարչական շրջան։ -◙Beko (քննարկում) 19:07, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Մհեր ջան, ես չեմ բարցրացնում հարց Գերմանիայի վարչական բաժանման մասին. դա հաստատված է Գերմանիայի օրենսդրությամբ և նկարագրված է ոչ միայն գերմաներեն Վիքիյում։ Ես բարցրացլ եմ հարց նրանց թարգմանության մասին։ Land - երկիր, Regierungsbezirk - վարչական շրջան, Landkreis - շրջան, Gemeinde - համայնք։ - Kareyac (քննարկում) 01:48, 6 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Էթնոգենեզ խմբագրել

Էֆեկտ բառը խմբագրել

Առաջարկում եմ հայերեն Վիքիպեդիայում «Էֆեկտ» բառը իր բոլոր բազմաձևություններով փոխարինել, ըստ ենթատեքստի, երևույթ, արդյունք, հետևանք, ազդեցություն, տպավորություն և այլ համարժեք հայերեն բառերով։ Խնդիրը ծագել է Քրիստիան Դոպլեր հոդվածում Դոպլերի էֆեկտը Դոպլերի երևույթ արտահայտությունով փոխարինելու կապակցությամբ։

Որոշակի քննարկում տեղի է ունեցել Հայերեն Վիքիպեդիայի Ֆեյսբուքյան էջում «Քրիստիան Դոպլեր» հոդվածի մասին հաղորդագրության մեկնաբանություններում։

Эффект բառի հայերեն թարգմանությունը Ռուս–հայերեն պոլիտեխնիկական բառարանում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:13, 2 Հունվարի 2015 (UTC)


Պարզվում է, որ ֆիզիկայում գոյություն ունի կոնվենցիա՝ «էֆեկտ» բառը որպես եզրույթ կիրառելու համար։ «Էֆեկտ» են կոչվում գիտության մեջ այն երևույթները, որոնք հայտնի են կամ կրում են հայտնագործողի անունը (նաև Վիքիբառարանում, կետ 7)։ Այդ իսկ պատճառով նաև «կանաչ ու հաստ» Հայկական սովետական հանրագիտարանում գրվել է հենց «Դոպլերի էֆեկտ»։ Կարծում եմ անիմաստ է ընդունված կոնվենցիային հակառակ գնալը։ Մյուս կողմից էլ տրամաբանական է և այլ տարբերակներն իմաստային համարժեք չեն կարող ծառայել։ Ասածս ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ օրինակներ։ «Էդիսոնի էֆեկտով լամպ» ասելով միանշանակ հասկանում ենք ջերմաիոնացման էմիսիայով լամպ (կամ էլեկտրաշիկացման լամպ), իսկ եթե ձեր առաջարկած տարբերակով ասենք «Էդիսոնի երևույթով լամպ», ապա կհասկանանք Ջինի լամպի պես լամպ, որից ուղղակի դուրս է գալիս Թոմաս Էդիսոնը։ Մյուս առաջարկված տարբերակներն էլ տալիս ընդհանրապես այլ իմաստներ՝ «Էդիսոնի ազդեցություն» ― կարծես թե խոսքը նրա սոցիալական դիրքի մասին է գնում; կամ «Էդիսոնի հետևանք»՝ իմաստ չի արտահայտում։
--Նորայր քննարկում 08:21, 3 Հունվարի 2015 (UTC)
Ցանկացած «Այսինչի էֆեկտ»–ի բացատրությունը ուղեկցվում է «ֆիզիկական երևույթ»ի նկարագրությամբ։ Օրինակ՝ «Էդիսոնի էֆեկտով լամպ»–ը մետաղներից էլեկտրոնների ջերմարձակման, առաքման երևույթն է։ Ու ամեն անգամ նույն բանը՝ «Այս էֆեկտ»ը բացատրվում է «Այս երևույթ»ով։ Կոնկրետ այս դեպքերի համար Պոլիտեխնիկական բառարանում որպես նախընտրելի դրված է «երևույթ»ը, իսկ հետո՝ «էֆեկտը» (հներում՝ միայն էֆեկտ)։ Էլ չեմ ասում այլ բազմաձևությունների մասին՝ էֆեկտիվ–արդյունավետ, հետևանք, ևայլն։ 46.70.136.232 08:47, 3 Հունվարի 2015 (UTC) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 08:50, 3 Հունվարի 2015 (UTC)
Նայեք նաև Վիքիբառարանում Translations բաժնի scientific phenomenon կետը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:02, 3 Հունվարի 2015 (UTC)
Եթե անգամ կոնկրետ նշված հոդվածում բառը ենթակա է փոփոխման, որովհետև ֆիզիկայում ընդունված է անվանել այն կամ այն կերպ (ինչը ևս քննարկման է ենթակա), ապա չի կարելի առաջարկել, որը, ըստ իս, ավելի շուտ հանձնարարականի է նման, փոխարինել բառը ամբողջ վիքիպեդիայով՝ որտեղ այն պատահի։ Հարգելի Vahram Mekhitarian, ինչպես ինքներդ նշեցիք, «Էդիսոնի էֆեկտով լամպ»-ը մետաղներից էլեկտրոնների ջերմարձակման, առաքման երևույթն է, բայց այստեղ «երևույթ» բառը օգտագործվում է բացատրութան մեջ, իսկ անվան մեջ այն փոխարինելու դեպքում կստացվի ոչինչ չասող անվանում։ Բերեմ մի շարք օրինակներ. եթե կարողանաք փոխարինել օրինակների մեջ ներկայացված բառերը, խնդրեմ, շարունակենք քննարկել, եթե ոչ՝ այլևս ամեն ինչ պետք է որ պարզ լինի։ 1. Տվյալ դեղահաբը բացասական էֆեկտներ ունի և վաճառվում է միայն բժշկի թույլտվությամբ։ 2. Երկրի գլոբալ տաաքացումը ընդունված է անվանել «Ջերմոցային էֆեկտ»։ 3. Կազիմիրի էֆեկտը վակուումում քվանտային ֆլուկտուացիաների ազդեցության տակ չլիցքավորված հաղորդիչ մարմինների փոխադարձ ձգողության երևույթն է։ Եվ առհասարակ, ինչու՞ և ինչպես պետք է փոխվեն հետևյալ դեպքերում. 1. Յարկովսկու էֆեկտ, 2. Մեզոմեր էֆեկտ կամ զուգորդման էֆեկտ, 3. Կազիմիրի էֆեկտ, 4. Ջերմոցային էֆեկտ։ Նայեք նաև բացատրական բառարանում, որտեղ էֆեկտ բառի «երևույթ» իմաստ ընդհանրապես ներկայացված չէ, ինչպես նաև շատ լավ նախադասություններով ցույց է տվրած արդյունք և էֆեկտ բառերի իմաստային տարբերությունը։ --GrigorGB քննարկում 09:26, 3 Հունվարի 2015 (UTC)
Եթե որոշել եք «մետաղներից էլեկտրոնների ջերմարձակման, առաքման երևույթ» արտահայտությունը կոչել հայտնագործողի կամ այլ բնութագրական բառով, այսինքն, «մետաղներից էլեկտրոնների ջերմարձակման, առաքման» արտահայտությունը ուղղակի փոխարինել «XXXXX» (Դոպլերի, ջերմոցային, փակ տարածության և այլ) անունով՝ «XXXXX երևույթ», ո՞ր տրամաբանությամբ պիտի «երևույթ»ը փոխվի «էֆեկտ»ի։ Եւ հետո, այդ երբվանից են դեղորայքի նկարագրությունում «հարակից բացասական հետևանքներ» կամ «հարակից բացասական ազդեցություն» արտահայտությունները փոխարինվել «էֆեկտով»՝ վատ օրինակ է։ Մալխասյանցի բառարանին հղումն էլ ուղղակի անիմաստ է՝ հին է և մասնագիտական չէ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10:06, 3 Հունվարի 2015 (UTC)
հղումը արված է, քանի որ Ձեր կողմից հղվող բառարնն էլ դրան համարժեք միայն անվամբ է մասնագիտական բառարան. մի շարք հորինվազծքներ են առկա։ Թերևս դուք եք ասում, որ պետք է փոխել բառերը. ոչ թե ես. Դուք ասում եք, որ պետք է փոխել բոլոր տեղերում և վերացնել էֆեկտ բառը, ես ասում եմ, որ որտեղ այն կա, այն ճիշտ է, և խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ես, ի տարբերություն Ձեզ, չեմ պնդում, որ «երևույթ» բառը պիտի փոխվի «էֆեկտ» բառով, քանզի արդեն իսկ քանիցս բացատրեցի, որ դրանք տարբեր իմաստներ ունեցող բառեր են։ Ես իմ բերած օրինակներում առաջարկում էի փոխել ներկայացված բառը ձեր ասած բառաշարքի բառերից մեկով, որ տեսնենք ինչ կստացվի. ինչպես արդեն ինքներդ նշեցիք՝ չի ստացվի.--GrigorGB քննարկում 10:25, 3 Հունվարի 2015 (UTC)
Կարծես թե ես բերել եմ նշված օրինակները, որտեղ «էֆեկտը» համապատասխանաբար փոխարինվել է հայերեն համարժեքներով։ Ո՞ր կոնկրետ դեպքը չեմ բերել և կամ հնարավոր չէ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10:34, 3 Հունվարի 2015 (UTC)
Իմ բերած օրինակներում չեք ապացուցել, որ փոխելով իմաստային կորուստ չի լինում։ Ավելի ճիշտ չեք էլ փորձել անդրադառնալ իմ բերած մի շարք օրինակներին։ Բերել եք Ձեր օրինակները, որոնք, նորից եմ կրկնում, ՄԻԱՅՆ կոնտեքստում կարող են լինել ճիշտ, կամ միայն կոնկրետ դեպքերում։ Մեկ անգամ էլ ուզում եմ նշել, որ կասկածելի բառարանը հղում անելու փոխարեն կարող եք նայել բացատրական բառարաններ ու համեմատել երկու բառերի իմաստները, որոնք ընդհանրապես նույնը չեն, հետևաբար չեն կարող օգտագործվել մեկը մյուսի փոխարեն։ --GrigorGB քննարկում 10:56, 3 Հունվարի 2015 (UTC)
Հարգելինե՛րս, չէի կարծում, որ այսքան կծավալվի քննարկումը, հոդվածի հողինակը ես եմ, իսկզբանե նպատակահարմար եմ գտել օգտագործել էֆեկտ բառը: Հայերեն բացատրական և հոմանշային բառարանները երևույթ բառի համար չեն բերում էֆեկտ օրինակը, այսինքն դրանք անհամատեղելի են: Օրինակ՝ Ա. Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարանում երևույթ բառի համար գնում ենք հետևյալ օրինակները՝ 1. կերպարանք, տեսք(արտաքին), երևութանք(հզվդ.), երևություն(հնց.): 2. Աևտերևույթ(հզվդ.), ֆենոմեն: 3. Իրադարձություն:--MariamMar (քննարկում) 10:54, 3 Հունվարի 2015 (UTC)
Հավելեմ նաև, որ հոդվածը ստեղծելիս օգտվել եմ գերմաներեն Վիքիպեդիայից, որտեղ, իհարկե, օգտագործված էր էֆեկտ բառը: Իսկ Էֆեկտ բառը գերմաներենում ևս իր հոմանիշների մեջ չունի երևույթ բառի իմաստը պարունակող որևէ նշույլ: Հայտնի Duden.de բառարանը էֆէկտ բառի բացատրության մեջ նշում է՝ 1.նպատակաուղղված կամ ոչ նպատակաուղղված, անակնկալ, տպավորիչ ազդեցություն: 2. Տեխնիկայի, փորձառության, իրադարձության հիման վրա առաջացած ազդեցություն: Հոմանիշների մեջ նշվում են՝ ազդեցություն, արդյունք, հետևանք: --MariamMar (քննարկում) 11:14, 3 Հունվարի 2015 (UTC)
Ես դեռ երեկ էի նշել, որ էֆեկտն ու երևույթը տարբեր իմաստներ ունեցող բառեր են՝ ցույց տալով իրենց ծագումնաբանական վերլուծուցություններով, որոնք հենց նոր MariamMar֊ն էլ ներկայացրեց համանիշների տեսքով։ Իսկ ձեր վկայակոչվող բառարանն անորակ է, և ամենևին պետք չէ միայն հիմնվելով դրա վրա և մյուս մասնակիցներին հակառակվելով փորձեք առաջ տանել ձեր համոզմունքը։ Եվ դուք չեք կարող ձեր այսպիսի մի դիրքորոշմամբ ազատվել բառից, քանի որ լեզուն հասարակության սեփականությունն է, ոչ թե անհատինը։
--Նորայր քննարկում 12:17, 3 Հունվարի 2015 (UTC)

Ճիշտն ասած, ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ այստեղի քննարկումից այդպես էլ չհասկացա էֆեկտ բառը հայերեն համարժեքներով փոխարինելու բուռն տենչանքը: Իսկ դրա արդարացմանն ուղղված հիմնավորումները ոչ մի տրամաբանական կապ չեն դնում բառերի լեզվաբանական բացատրության ու համապատասխան կիրառության միջև: Ի՞նչ է, հայերենը էֆեկտ բառը չի պարունակում իր բառապաշարում: Եթե չի պարունակում, ապա միանշանակ փոխարինել է պետք: Սակայն, նույնիսկ միայն, այստեղ ծավալված քննարկումից ու վերլուծություններից էլ երևում է, որ այդ բառը հայերենում գոյություն ունի: Հարգելի լեզվաբաններն արդեն բավականին մանրամասն ներկայացրել են էֆեկտ և երևույթ, effect և phenomenon բառերի նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև կիրառությունների ոլորտները: Թույլ տվեք ես անդրադառնամ միայն ֆիզիկային վերաբերվող կիրառություններին: Ինչպես արդեն Նորայրն ասաց` ըստ վիքիբառարանի էֆեկտ բառը ընդունված է կիրառել այն ֆիզիկական օրինաչափություններն անվանելու համար, որոնք կրում են հայտնագործողի անունը: Եկեք հասկանանք, թե որքան տրամաբանական է էֆեկտ բառի այդպիսի կիրառությունը: Ըստ անգլերեն բացատրական բառարանների (Օքսֆորդ, քեմբրիջ և այլն) effect նշանակում է փոփոխություն, որն առաջ է եկել ինչ-որ պատճառից, իսկ phenomenon նշանակում է փաստ կամ իրողություն, որը փորձով դիտված է: Այսինքն, ֆիզիկական կիրառություններում effect-ը պիտի վերաբերվի վերջնական արդյունքին, իսկ phenomenon-ը` դրա տակ ընկած ֆիզիկական օրինաչափությանը, որի պատճառով տեղի է ունեցել վերջնական արդյունքին հանգեցնող փոփոխությունը: Doppler effect-ը հաճախության փոփոխությունն է` հարաբերական շարժման ընթացքում ալիքի տատանումների մեկ պարբերությամբ հեռացված կետերին իրականից ավելի մեծ կամ փոքր հաճախականությամբ հանդիպելու պատճառով: Կարծեք թե ամեն ինչ արդեն ակնհայտ է. երևույթը, հարաբերական շարժումով պայմանավորված, պարբերությամբ բաժանված կետերն իրականից տարբերվող հաճախականությամբ հանդիպելն է, որի հավաքական վերջաարդյունքը (էֆեկտը) գրանցվող հաճախականության փոփոխությունն է: Գրանցվող հաճախականության փոփոխությունը ինքնին ֆիզիկական օրինաչափություն չէ: Այսպիսով, Doppler effect արտահայտությունը տրամաբանական է ավելի քան երբևէ: Նւոյնը վերաբերվում է Josephson effect-ին, Casimir effect-ին, և այլոց: Վերջում ես ընդամենը մի հարց ունեմ. Doppler effect արտահայտության ճիշտ թարգմանությունը «Դոպլերի էֆեկտ» է, թե «Դոպլեր էֆեկտ»: --Hayk Sargsyan physicist (քննարկում) 14:04, 3 Հունվարի 2015 (UTC)

Շնորհակալ եմ մանրամասն ներհայացքի և ֆիզիկայի տեսանկյունից տարբերություններն ակնհայտ դարձնելու համար։ Այս հանգամանքը հաշվի առանելով առավել ևս պետք է պահպանենք «էֆեկտ» բառը, քանի որ այս բառից հրաժարվելով և փոխարինելով առանչվող, բայց ուրիշ իմաստներ ունեցող բառով կորցնում ենք իմաստային տարբեր շերտերը և բերում ենք մի մակարդակի՝ մեր լեզուն դարձնելով պարզունակ։
Իսկ «Դոպլերի էֆեկտ» և «Դոպլեր էֆեկտ» տարբերակներից, ճիշտն է առաջինը, «Դոպլեր»֊ը սեռական հոլովով պետք է լինի։ Մի խոսքով նախընտրելի տարբերակն է Դոպլերի էֆեկտ, և բոլոր մյուս դեպքերում էլ «Էդիսոնի էֆեկտ», «Կազիմիրի էֆեկտ»։ Հատկանշական է նաև այն, որ Հայկի նոր ցույց տված «էֆեկտ» բառը կիրառելու տրամաբանությունը բացատրում նրա կիրառում մյուս դեպքերում էլ, որտեղ չկա հեղինակի անվանումը, բայց կրկին օգտագործվում է «էֆեկտ» բառը (օրինակ՝ polar effect֊ի կամ domino effect֊ի դեպքը)։ --Նորայր քննարկում 18:00, 3 Հունվարի 2015 (UTC)

Հայերեն «երևույթ» բառի ինքնաբերաբար գործածությունը «էֆեկտի» համար սխալ չեմ համարում, բայց «էֆեկտը» ավելի կոնկրետ է։ Լայն իմաստով․ իհարկե, բոլոր վերը թվարկված էֆեկտները (Դոպլերի, Կազիմիրի, ֆոտոէլեկտրական և այլն) երևույթներ են, սակայն «էֆեկտը» ընդգծում է երևույթի յուրատեսակությունը, ինչպես մանրամասն նշել են Հայկը և մյուս մասնակիցները։ Կարծում եմ, որ հիմնական անուն պետք է ընտրել, (օրինակ) «Դոպլերի էֆեկտը», սակայն ունենալ «Դոպլերի երևույթ» վերահղումը։ --Albero (քննարկում) 18:46, 4 Հունվարի 2015 (UTC)

Վիքիֆիկացում թե՞ վիքիացում խմբագրել

Հայերեն «-ավոր» կամ «-ացն», «-եցն» ածանցները գրեթե միշտ լավ արտահայտում են այս «ֆիկա» (ավելի ճիշտ՝ -ification) ածանցի իմաստը։ «Հայաֆիկացում»-«հայացում» (չնայած գրեթե միշտ «հայաֆիկացում» ասելով «հայերենացումը» նկատի ունեն), «գազաֆիկացում»-«գազավորում» և այլն։ Ավելի ճիշտ չի՞ {{վիքիֆիկացում}} կաղապարը վերանվանել {{վիքիացում}}։ --Albero (քննարկում) 22:17, 16 Փետրվարի 2015 (UTC)

երկրներ խմբագրել

բարի լույս, հարցս կայանումա հետևյալում, էս անգլերեն հոդվածումներում, դիսկոգրաֆիայի բաժիններում հանդիպում եմ երրկրների կրճատ անվանանումներ (US, AUS․․․) ես դրանք իմ մոտ խմբագրելուց կրճատել եմ , բայց համոզված չեմ, որ ճիշտա էտ, ինչ որ ստանդարտ կա՞, էտ ըտենց, բացի դրանից, հայերեն ո՞նց կլինի սաունդթռեք, ռեմիքս, բի սայդ (վինիլային սինգլի հակառակ կողմում թողարկվող երգը), վինիլ, հիմա ամփոփեմ հարցերս

  1. վինիլ
  2. բի սայդ
  3. ռեմիքս
  4. սաունդթռեք
  5. երկրների անվանման կրճատում

--Tatul (քննարկում) 22:28, 11 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հարգելի Tatul երկրների կրճատ տարբերակները ցավոք մեզ մոտ գործածական չեն, աշխարհում ընդունված է ISO ստանդարտներ, որոնց համաձայն յուրաքանչյուր երկիր ունի լատիներեն տառերով իր եռանիշ կամ երկնիշ կոդը, հայերենով տվյալ ստանդարտը գրված չէ: Իսկ տերմինների մասով պետք է ընդունել այն տարբերակը, որը առավել գործածական է, օրինակ հայերենում ռեմիքսից բացի այլ բառ ինչքան գիտեմ դեռևս չի գործածվում:Սամվել (քննարկում) 05:07, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Իշիդա՞ թե Իսիդա՞ խմբագրել

Հաճախ Ճապոնիայի, ճապոնացիների կամ ճապոներենի մասին էջեր խմբագրելիս հանդիպում եմ մի սխալի: Օրինակ Սուի Իշիդա անունը հայերեն տրանսլիտով գրված է Սուի Իսիդա: Սա իրականում ճիշտ չէ: Իրականում ճապոներենում չկա սի տառը, ավելին՝ճապոնացիներն այն արտասանելուց կունենաին խնդիրներ: Անունների կամ տերմինների այսպիսի սխալ թարգմանությունը գալիս է ռուսերենից: Ռուսերենում Իշիդան դառնում է Իսիդա, որովհետև եթե գրվի Ишида, կարող է կարդացվել կոպիտ Ишыда: Սակայն հայերենում շի հնչյունը կա և խորհուրդ եմ տալիս այն օգտագործել: Նույնն էլ վերաբերվում է տի հնչյունին, որն իրականում ջի է, ձի, որն իրականում ջի է և այլն: Եթե կան խնդիրներ ճապոնական անվանումների և բառերի հետ, փորձեք ստուգել տվյալ էջի անգլերեն տարբերակը: Անգլերենում բոլոր բառերը ճիշտ են գրված: Թարգմանեք դրանք տառ առ տառ: --Hrach Abrahamyan (քննարկում) 20:24, 20 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ժարգոն և Ծածկալեզու խմբագրել

«Ժարգոնը» և «ծածկալեզուն» տարբեր բառեր ե՞ն: Անգլերեն և ռուսերեն համապատասխանները որո՞նք են: --֎ Պանդուխտ 21:08, 25 Հունիսի 2015 (UTC)[reply]

ՅՈՒՆԵՍԿՈ թե ՅՈՒՆԵՍԿՕ խմբագրել

Կատա՞ր թե Քաթար խմբագրել

Քսենոֆո՞ն, թե՞ Քսենոփոն խմբագրել

Ոչ կրոնականություն թե՞ անկրոնականություն խմբագրել

Տեղափոխված է հետևյալ էջից՝ Քննարկում:Անկրոնականություն

Կապիտոլիումյա՞ն, թե՞ Կապիտոլիական խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս երկու բառերի վրա, որոնք կազմված են Հռոմի 7 բլուրներից մեկի՝ Կապիտոլիումի անվանումից: Ո՞րն է ճիշտ: Նորայրը, վկայակոչելով Գուգլ որոնողական համակարգի այս արդյունքները, պնդում է, որ ճիշտը Կապիտոլիականն է: Խնդրեմ ձեր կարծիքները:--Արամ Լ.Ս. (քննարկում) 21:11, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ըստ իս՝ կապիտոլիական ձևն առաջացել է ռուսերենը (Капитолий) հայաֆիկացնելուց։ Քանի որ հայերենում ասում ենք կապիտոլիում, հետևաբար՝ կապիտոլիումական։ Բայց այս պահին աղբյուրներ չունեմ․․․--Լիլիթ (քննարկում) 21:15, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Կապիտոլիումյանը միանշանակ սխալ է, որովհետև ՅԱՆ վերջավորությունը խրախուսելի չէ ու կիրառվում է ծայրահեղ հազվադեպ` արդեն արմատացած արտահայտություններում: Դա ռուսերենի -ский կամ այլ ածանցների սխալ թարգմանությունն է: Կապիտոլիումական ու Կապիտոլիական ձևերից ավելի հոգեհարազատ է հնչում երկրորդը: Նախ` ԻՈւՄ լատինական վերջավորթույունից ենք ազատվում, երկորդ` կարճ է ու հարմար--Հայկ (արաբագետ) 05:27, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, չենք կարող ԻՈՒՄ-ից ազատվել, որովհետև գործ ունենք ոչ թե ռուսերենի, այլ՝ լատիներենի, իսկ մենք մայր լեզվից եկած տարբերակն ենք ընդունում (սա էլ որոշ լեզվաբանիս ալիբին)  :--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:25, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, դե էլ ինչի ես գրել՝ կապիտոլիական :ԴԴ--Հայկ (արաբագետ) 20:29, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան {{Հռոմի տեսարժան վայրեր}} կաղապարում հենց գրված է Կապիտոլիումյան (2 տեղ՝ թանգարաններ և գայլուհի):--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:33, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Դե ուրեմն, եթե պետք է պահվի վերջավորությունը, ես կողմնակից եմ Կապիտոլիումականին, բայց ՅԱՆ-ը ընդհանրապես չեմ արդարացնում: Սպասենք մնացածին (Մասնակից:Voskanyan, Մասնակից:A.arpi.a)--Հայկ (արաբագետ) 20:35, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հարգելի Հայկ, պատահական տեսա, որ նշել եք եզրույթի քննարկման մեջ, փաստորեն ծանուցում չի եկել, ներողություն ուշացման համար։ Կողմնակից եմ Կապիտոլիական ձևին, որովհետև գրաբարում հոլովելիս և բառաբարդելիս հանում էին փոխատու լեզվին հատուկ վերջավորություն-հնչյունակապակցությունները (օրինակ՝ Հոմերոս-Հոմերայ)։ Իսկ տվյալ բառը, ժամանակակից փոխառություն չլինելով, պիտի որ պահպանի նշածս լեզվական ավանդույթները։ --A.arpi.a (քննարկում) 20:26, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Տարադրամ խմբագրել

Currency = դրամական միավոր թե՞ տարադրամ:--֎ Պանդուխտ 14:07, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Իհարկե տարադրամ--Հայկ (արաբագետ) 14:52, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն:--֎ Պանդուխտ 19:30, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ամառային օլիմպիական խաղեր խմբագրել

Space և Universe խմբագրել

Խնդրում եմ թարգմանեք Space և Universe եզրերը հայերեն:--֎ Պանդուխտ 19:30, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Պանդուխտ ջան, հայերեն միջլեզվայինները ճի՞շտ չեն։ --Jeo 19:42, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Հայերենում բառացի ու տառացի գրածա--Հայկ (արաբագետ) 20:00, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Չէի նկատել առաջինի միջլեզվային, կներեք: Շնորհակալություն:--֎ Պանդուխտ 20:42, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Իսկ այստեղ ինչպե՞ս վարվենք՝ եթե Space-ը տարածությունն է, իսկ Universe-ը՝ տիեզերքը, ապա ինչու՞ է Category:Space-ը կապված Կատեգորիա:Տիեզերք-ի հետ (հեղինակը՝ Beko):--֎ Պանդուխտ 20:47, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Ճիշտն ասած չհասկացա կատեգորիայի հեղինակության հիշատակումը։ Կատեգորիան ստեղծել եմ ժամանակին, իր մեջ մտնում են տիեզերքին վերաբերող հոդվածներ և ենթակատեգորիաներ։ Ինքը մտնում է բնություն կատեգորիայի մեջ։ Հիմա ասեք ի՞նչ կապ ունի Բեքոն Category:Space-ի հետ։ --BekoՔննարկում 05:37, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Pandukht, հիմա որ քեզ գրեն 2009-2011 թվականների գրածդ հոդվածների մասին, որ կարճ են կամ ունեն այլ թերություն, Հայկազյան Վիքիպեդիայի մասին հայրենասիրական ճառ կասես՝ անկախության տոնն էլ առիթ: Հիմա կատեգորիաները նորմալ են՝ դատայով, ու ոչ միայն հայերեն տարբերակը--Հայկ (արաբագետ) 06:18, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես հեղինակին նշեցի այն բանի համար, որ միգուցե նա էլ օգնի մեզ պարզաբանել այդ եզրերը, քանի որ ստեղծելը այդ կատեգորիան, այլ ոչ թե որ իր վրա «հարկաձվեմ»: Ուստի, խնդրում եմ, եկեք ավելի լավ է բուն թեմայից խոսենք:--֎ Պանդուխտ 19:35, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ձմեռ պապ թե՞ Ձմեռ Պապ խմբագրել

Ավստրալացի-ավստրալացի խմբագրել

Ավստրալացի՞ թե ավստալիացի։ Բառարաններում ավստրալիացի է։ Ավստրալացի չգտա։ Հարց ավելի շատ Արամին է վերաբերվում, որպես Ավստրալիայով զբաղվով։ Ճիշտն ասած ես էլ մի քիչ «ուղղեցի», բայց կարծում եմ ավստրալիացին է ճիշտ տարբերակը։ --BekoՔննարկում 07:16, 14 Մարտի 2016 (UTC)[reply]

Beko ջան, ես ու Արտաշեսն էլ ենք դրա մասին մտածում, քանի որ ՏՈՒՏ-ում տվյալները հակասական են: Դիմել եմ պարոն Գյուրջինյանին: Սպասենք, տեսնենք՝ ինչ կասի:--Արամ 10:49, 14 Մարտի 2016 (UTC)[reply]
Ավստրալական ես գիտեի, առանց ի--Հայկ (արաբագետ) 12:18, 14 Մարտի 2016 (UTC)[reply]

Սիտկոմ խմբագրել

Ամրոց / Դղյակ խմբագրել

Հայտնվում խմբագրել

Քաղաքական կուսակցություն թե՞ կուսակցություն խմբագրել