Վիքիպեդիա:Վիքին սիրում է Գիտություն/Ուղեցույց

  Վիքին սիրում է Գիտություն   Ցանկեր   Թիրախային հոդվածներ   Ուղեցույց   Կաղապարներ   Մասնակիցներ   Ստեղծել հոդված  

Հոդվածների կառուցվածք

խմբագրել

Հոդվածների առաջին մասը ցանկալի է ուղղված լինի հասարակության լայն շերտերին, իսկ երկրորդ մասը՝ գիտական աշխարհի ներկայացուցիչներին։ Առաջարկվող բաժինները կարող ես տեսնել թավատառ՝ ներքևի հատվածում։

Խնդրում ենք ավելացնել {{Վիքին սիրում է Գիտություն}} կաղապարը այն հոդվածների քննարկման էջերում, որը բարելավել ես կամ ստեղծել։

Գիտական առարկա (օբյեկտ), հասկացություն

խմբագրել

(«Ի՞նչ»՝ ջերմաստիճան, ատոմ, էլեկտրական հոսանք, ԴՆԹ, գլխուղեղ․․․)

  • Ներածություն (պետք է գրվի ընդհանուր՝ ուղղված հասարակությանը)
    • Ի՞նչ բնագավառում է օգտագործվում այդ հասկացությունը։
    • Ի՞նչ այլ հասկացությունների հետ է այն կապված և ինչպե՞ս։
    • Ինչո՞ւ է այն կարևոր։
    • Կա՞ն անձինք, ովքեր պետք է նշվեն հոդվածում որպես հասկացության առաջնային տեսաբաններ։
    • Պատկերները և գծագրերը շատ օգտակար կլինեն։
  • «Ի՞նչ է <Հասկացությունը>» (ստորև ներկայացված որոշ բաժինները հնարավոր է, որ ոչ բոլոր հոդվածներում է կիրառելի)
    • Տեսակներ / <Առարկա (օբյեկտ)/Հասկացության> դասակարգում
    • Հատկանիշներ / <Առարկա (օբյեկտ)/Հասկացության> հատկանիշեր/հատկություններ, արժեքները, վարքը, վիճակը, որը/հետազոտության ենթակա առանձնահատկություններ կամ նշանակալից արժեքներ
  • Ուսումնասիրման պատմություն
    • Ինչպե՞ս են հայտ եկել հասկացության մասին առկա պատկերացումները
    • Որո՞նք են նախկին հասկացությունները և այդ հասկացությունների թերությունները
    • Չափման միավորներ
  • "<Հասկացություն>-ը տարբեր բնագավառներում"
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը բնության մեջ/ տիեզերքում / Երկրի վրա և այլն: Որտե՞ղ է հնարավոր գտնել, երբվանից, ինչպե՞ս է առկա բնության մեջ
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը ամենօրյա կյանքում
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը բժշկության մեջ: Կիրառումը
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը արտադրության մեջ: Կիրառումը
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը մշակույթում
    • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը կրոնում
  • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ը լաբորատորիայում
    • Հայտնագործման փորձեր / հետազոտություններ
    • Առարկա (օբյեկտ)յի յուրաքանչյուր հատկության / վիճակի հետ կապված չափումները / հետազոտությունները
    • Կիրառումը լաբորատորիայում (այլ առարկաներ ուսումնասիրելու համար)
  • <Առարկա (օբյեկտ)/Հասկացություն>-ի տեսությունները
    • Ուսումնասիրման ոլորտներ: առարկան/օբյեկտը ուսումնասիրող ոլորտների նկարագրությունը
    • Կառուցվածքը / անատոմիան: հասկացության ենթատարրերի նկարագրությունը և կառույցները, որոնցում այն ներառված է
    • Ինչպես է այն աշխատում/գործում: <հասկացության/առարկայի> հատականիշների/աշխատանքի մասին եղած տեսությունների նկարագրությունըշ
    • Ժամանակակից հետազոտություններ: ներկայումս հետազոտվող թեմաները

Գիտական տեսություններ և հայտնագործություններ

խմբագրել
  • Ներածություն (պետք է գրվի ընդհանուր՝ ուղղված հասարակությանը):
    • Ո՞ր ոլորտին է պատկանում նշված հետազոտությունը/տեսությունը:
    • Ի՞նչ այլ տեսություններ/հետազոտություններ են կապված նշված տեսության հետ և ինչպե՞ս:
    • Որքանո՞վ է դա նշանակալից, ի՞նչ խնդիրներ է դա լուծել, ի՞նչ հաջողություններ է ունեցել:
    • Հայտնի՞ են արդյոք տեսության անճշտություններն ու թերությունները: (Օրինակ՝ Նյուտոնի օրենքները, հարաբերականություն, քվանտային մեխանիկա և այլն):
    • Գոյություն ունե՞ն արդյոք ժամանակակից մրցակից դպրոցներ և/կամ անհատներ կամ խմբեր, ովքեր հնարավոր է նշվեն որպես տեսության գլխավոր ստեղծողներ և հայտնագործողներ:
    • Պատկերները և գծագրերը շատ օգտակար կլինեն։
  • Տեսություն
    • Շատ լավ կլինի բանաձևերը և օժանդակ տեխնիկական նյութերն ավելացնել այստեղ:
    • Սահմանափակումների, չլուծված խնդիրների, փոխարինող տեսությունների ամբողջական նկարագրությունը (կամ կապված տեսությունները):
    • Ժամանակակից հետազոտություններ: Ներկայումս հետազոտվող տեսական հարցեր:
  • Կիրառում (միայն հայտնագործության համար):
    • Ամենօրյա կյանքում: Ի՞նչ ազդեցություն ունի ամենօրյա կյանքում:
    • Արդյունաբերության մեջ:
    • Հասարակության վրա ունեցած ազդեցությունը: Որո՞նք են տնտեսական և քաղաքական ազդեցությունները:
  • Ուսումնասիրման պատմություն:
    • Հայտնագործման փորձեր / հետազոտություններ: Տեսության հիմքում ընկած խոշոր ուսումնասիրությունների և հետազոտությունների նկարագրությունը:
    • Ժամանակակից տեսությունների ծագման նկարագրությունը:
    • Նախորդող տեսությունները, հայտնագործությունները և ենթադրությունները:

Գիտնականների կենսագրություններ

խմբագրել
  • Ներածություն
    • Ծննդյան տարեթիվ, օր, մահ, ինչի՞ համար է հայտնի:
  • Հետազոտություննե՞ր, շատ կենսագրականներ ավելի լավը կդառնան, եթե համատեղվեն կատարված հետազոտությունների հետ:
    • Գիտնականի ներդրումը ուսումնասիրման ոլորտը, գլխավոր հետազոտությունները և տեսությունները:
  • Կենսագրություն՝ դասավորված ժամանակագրական կարգով
    • Ծննդավայր և վաղ տարիներ
    • Որտե՞ղ է ստացել կրթությունը
    • Գիտությունից դուրս ունեցած կյանքը (օրինակ՝ քաղաքական ակտիվություն, զինվորական ծառայություն և այլն)
    • Զբաղեցրած պաշտոնն ու ստացած մրցանակները
    • Մահվան վայրը և պատճառը
  • Մատենագրություն
    • Պետք չէ գրել բոլոր հոդվածները, գրեք միայն կարևոր հոդվածները և գրքերը
  • Ծանոթագրություններ

Կատեգորիաներ

խմբագրել

Օգտակար հղումներ

խմբագրել