Վիքիպեդիա:Վիքիդասընթաց մարզերի ուսուցիչների համար/5-րդ փուլ

Վիքիպեդիայի դասընթաց մարզերի ուսուցիչների և երիտասարդ մասնագետների համար

Վիքիմեդիա Հայաստանը մարզերի ուսուցիչների համար հունիսի 6-11-ը Աղվերանում կազմակերպում է թվով հինգերորդ «Ուսուցչական Վիքիշաբաթը»։

Ի՞նչ է «Ուսուցչական Վիքիշաբաթը» խմբագրել

Ուսուցչական Վիքիշաբաթը կոչված է Հայաստանի մարզերի ուսուցիչներին ծանոթացնել Վիքի տեխնոլոգիաների միջոցով ուսուցիչների աշխատանքի կատարելագործման եղանակներին և նրանց օգնությամբ դասավանդման բնագավառում առաջատար երկրների նորարական փորձը տարածել Հայաստանի և Արցախի դպրոցներում։

Ուսուցչական վիքիշաբաթը մեկ հարկի տակ միավորում է 40-50 ուսուցիչ, որոնք ցանկություն ունեն և պատրաստ են Վիքիմեդիա նորարարական մոտեցումները դարձնել թե՛ իրենց մասնագիտական կատարելագործման և թե՛ դասավանդման առօրյա։

Ի՞նչ ենք սովորում Ուսուցչական Վիքիշաբաթվա ընթացքում խմբագրել

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավվեն հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։

Անուն ազգանուն Բնակավայր Մասնակցի անուն