Վիքիպեդիա:Չնչին խմբագրում

էդվարդ Գրիգ

էդվարդ Գրիգը 19-րդ դարի նորվեգացի մեծ կոմպոզիտոր է: Նրա երաժշտության շնորհիվ աշխարհը ճանաչեց Նորվեգիան: Գրիգը գրել է դաշնամուրային մանրանվագների շարքեր, ռոմանսներ, դաշնամուրային կոնցերտ, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ: Մեծ սեր է վայելում նորվեգացի գրող Հենրիկ Իբսենի <<Պեր Գյունտ>> դրամայի համար գրած երաժշտությունը: <<Պեր Գյունտ>> դրամայի երաժշտությունից Գրիգը կազմել է երկու սիմֆոնիկ սյուիտ: Առաջին սյուիտի  երկու մասերը՝<<Առավոտը>> և <<Անիտրայի պարը>>: Մյուս երկու մասերը <<Օզեի մահը>> սգո քայլերգի բնույթ ունի, իսկ <<Լեռնային արքայի քարանձավում>> հատվածը սկզբից հնչում է դանդաղ, խորհրդավոր և չարագուշակ, հետո հետզհետե ուժեղանալով և արագանալով՝ վերաճում է չար ուժերի պարային տարերքի: էդվարդ Գրիգի <<Պեր Գյունտ>> ստեղծագործության վրա նկարահանվել է մուլտֆիլմ, որը չնայած 15 րոպե է տևում սակայն շատ հետաքրքիր և խոստումնալից է: