Վիքիպեդիա:Հարցումներ/Գնահատում
5 կողմ ձայնով (55.56%) ընդունվում է, որ գնահատման փուլում անարձագանք մնացած հոդվածը գնահատումն անցած է համարվում:--Արամ 11:49, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարցման և քվեարկության ժամկետները | 25.01.2016 - 24.02.2016 |
---|
Ողջույն, եթե որևէ հոդված ներկայացվում է գնահատման, սակայն ոչ ոք չի արձագանքում, գնահատումը համարվում է դրական անցա՞ծ։ Որպես օրինակ այս գնահատումը։ Կարծում եմ՝ պետք է նման դեպքերն ամրագրենք կանոնակարգում։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 20:12, 25 Հունվարի 2016 (UTC)
- Հ․Գ․ Հնարավոր է՝ սա էլ պետք գա։--Լիլիթ (քննարկում) 20:15, 25 Հունվարի 2016 (UTC)
- Կարծում եմ, որ ոչ, Լիլիթ ջան: Իմ կողմից առաջադրված Լիվ Թայլեր հոդվածն էլ է այդ ճակատագրին արժանի ավաղ: Թեև հիմա արձագանքեն էլ, ես ժամանակ չունեմ նրա վրա աշխատելու: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:19, 25 Հունվարի 2016 (UTC)
- Իրական թե վիրտուալ կյանքում շատ հաճախ է պատահում, որ մարդիկ չեն պատասխանում. սա կոտրում է «լռությունը համաձայնության նշան է» կարծրատիպը: Մասնավորապես հոդված գնահատելիս բոլորս էլ գիտենք, որ լավագույն դեպքում տասը մասնակից է իր կարծիքը հայտնում, ու այդ մասնակիցների թիվը կարող է նվազել` տվյալ թեմայով մասնակցի տեղյակ լինելու տեսանկյունից: Թե Դավիթը կամ մեկ այլ մասնակից (ԱՌԱՆՑ ՀԵԳՆԱՆՔ` հատուկ նշում եմ) ինչ է կարծում, դրանով չպետք է առաջնորդվենք. կանոնակարգում ամրագրված է թե ոչ` սա է հիմնականը: Իսկ եթե կանոնակարգը այդքան կարևոր է տառացի հետևելը, ուրեմն նույն տրամաբանությամբ ես դեմ կքվեարկեմ այս հոդվածին, ու իմ դեմ կարծիքը հիմնավորված կլինի: Այդ ընթացքում էլ առաջարկում եմ բացել 0 արձագանքի հետ կապված կետը--Հայկ (արաբագետ) 21:02, 25 Հունվարի 2016 (UTC)
- Կարծում եմ, որ ոչ, Լիլիթ ջան: Իմ կողմից առաջադրված Լիվ Թայլեր հոդվածն էլ է այդ ճակատագրին արժանի ավաղ: Թեև հիմա արձագանքեն էլ, ես ժամանակ չունեմ նրա վրա աշխատելու: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:19, 25 Հունվարի 2016 (UTC)
Զարգացնելով Լիլիթի ասածը և հաշվի առնելով, որ սա նաև կանոնակարգային բաց է, առաջարկում եմ Կողմ և Դեմ ձայներով պատասխանել հարցին՝ Գնահատման փուլում անարձագանք մնացած հոդվածը գնահատումն անցա՞ծ է համարվում (դրվում է քվեարկության), թե՞ ոչ: Ցանկալի կլինի հիմնավորել ձեր քվեները:--Արամ 06:36, 26 Հունվարի 2016 (UTC)
- Այո՛, գնահատումն անցել է, դրվում է քվեարկության
Կողմ: Այդ քննարկումներին վերջերս քիչ մարդ է մասնակցում, իսկ անարձագանք հոդվածները մերժելու դեպքում շատերն այդպես էլ կմնան: Առաջադրողը պարտավոր չէ բոլորին գրել՝ կնայե՞ս: Եթե հոդվածը բավարարում է առաջադրված չափանիշներին, ուրեմն կարելի է ներկայացնել քվեարկության, իսկ քվեարկության փուլում կա ձայների նվազագույն քանակ, եթե հոդվածը լավը չլինի, կարգավիճակ չի շնորհվի: --Voskanyan (քննարկում) 07:50, 26 Հունվարի 2016 (UTC)
- Ոսկանյան ջան, ապա ինչի համար է գնահատում փուլը, եթե սխալները չուղղվեն, ապա հասկանալի որ, որ չի կարող լինել: --Գարիկ (Խաչատրյան) 07:55, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ:Առաջադրողը մեղավոր չէ, որ իր առաջադրած հոդվածը ոչ ոք չի նայել կամ հնարավոր է այն անթերի է, ես ինքս նայել եմ վերևում Լիլիթի թվարկած հոդվածները, սակայն թերություններ չեմ նկատել:--Սամվել (քննարկում) 09:19, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ, վերևում նշված երկու կարծիքների հետ էլ համաձայն եմ։ Քննարկումներին քիչ խմբագիրների մասնակցությունը կամ առհասարակ մասնակցության բացակայությունը փոքր համայնքի արդյունքն է (հետագայում կմեծանանք, դա չէ խնդիրը)։ Բայց այդ հանգամանքը չպետք է ազդի հոդվածների կարգավիճակ ստանալու վրա։ --Ջեօ 09:34, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ։ Գնահատումը ամեն դեպքում հոդվածի բարելավման համար է։ Գլխավորը քվեարկությունն է։ Եթե գնահատմանը կարծիքներ չեն լինում, հոդվածը թող անցնի քվեարկության փուլ, որտեղ էլ ըստ արդեն ընդունված կանոնակարգի կորոշվի հոդվածի ապագան։ --Դավիթ (∅) 12:01, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ: Պատահում է, որ մասնակիցը գնահատման փուլում չի հասցնում իր կարծիքը հայտնել և դա անում է քվեարկության փուլում: Այդտեղ նույնպես հոդվածը բարելավվում է: Չնայած որ այս դեպքերում ոչ մի արձագանք չկա, բայց քվեարկության փուլում միգուցե լինեն արձագանքներ:--taha (քննարկում) 16:00, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ, քանի որ հակադարձ կարծիքի մասնակիցներն ավելի ցած նշված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր չեն առաջարկում։ — Vahe քնն. 16:31, 28 Հունվարի 2016 (UTC)
- Ո՛չ, գնահատումը չի անցել, հանվում է թեկնածությունը
- Կողմ երկրորդին, այն է, գնահատման փուլում անարձագանք մնացած հոդվածը գնահատումը չի անցել, հանվում է թեկնածությունը: Երևի էլ չկրկնվեմ, ինչպես Հայկն ասաց:--Գարիկ (Խաչատրյան) 07:37, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ: Թեկնածությունից պետք է հանվի կամ մի անգամ էլ ժամանակը երկարացվի: Կոնկերտ իմ առաջարկ Լիվ Թայլեր հոդվածի համար այնպես էլ արձագանք չեղավ, բայց այդ ժամանակահատվածում մի քանի մասնակիցներ հոդվածում ուղղումներ են արել: Միշտ երկրորդ ստուգող աչք է պետք: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:38, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ, վերևում նշեցի թե ինչու--Հայկ (արաբագետ) 13, 26 Հունվարի 2016 (UTC)
- Կողմ, հիմնվելով նաև մյուս մասնակիցների կարծիքների վրա--Նորայր (∞) 14:15, 26 Հունվարի 2016 (UTC)
- Մեկնաբանություն՝ Նորայր, պետք է հիմնավորել քվեն։ --Ջեօ 13:49, 27 Հունվարի 2016 (UTC)
- Ես համակարծիք եմ մյուս մասնակիցների հետ, բավարարեց պատասխանս հարգելի մասնակից--Նորայր (∞) 16:21, 28 Հունվարի 2016 (UTC)
- Հարգելի մասնակից, համակարծիք ես այլ մասնակիցների հետ, թե ոչ, դա քո գործն է, բայց կանոնակարգը հարգել պարտավոր ես․ ցանկացած քվե պետք է հիմնավորել։ Վիքիպեդիան դեմոկրատիա չէ, հաջորդ անգամ առանց զգուշացնելու քվեդ անվավեր կմահամարեմ։ --Ջեօ 17:27, 28 Հունվարի 2016 (UTC)
- Ես համակարծիք եմ մյուս մասնակիցների հետ, բավարարեց պատասխանս հարգելի մասնակից--Նորայր (∞) 16:21, 28 Հունվարի 2016 (UTC)
- Խիստ կարևոր նրբություններ, որոնք չեն շոշափվել հարցադրումից առաջ
- Արդյոք վերը նշված իրադրությունում (երբ մասնակցի ներդրումը մնում է անարձագանք) հոդվածն առաջադրող/խմբագրող մասնակիցն իրավունք ունի՞ դիմել այլ մասնակիցներին «աչքի տակ անցկացնել», «գնահատել», «իր կարծիքը/դիրքորոշումը հայտնել»։ Նման դեպքում նրա նկատմամբ կկիրառվե"ն, թե՞ չեն կիրառվի պատժամիջոցներ։
- Մեկնաբանություն՝ Վահե՛ ջան, այս մի կետով կարող եմ ասել, որ կանոնակարգային կետ չկա, քվեարկության պարագայում, այո՛, քվեարկության կոչ անելը կամ խնդրելը, որ քվեարկի, հանգեցնում է քվեարկության դադարեցման, իսկ գնահատումը նպատակ ունի հոդվածին հասցնել կարգավիճակի աստիճանի, այստեղ քվեարկություն չի գործում:--Արամ 08:35, 29 Հունվարի 2016 (UTC)
- Ամենից կարևոր հանգամանքը, որի մասին լռել են, դա հոդվածների կանոնակարգման, բարելավման ու մշակման հարթակների բացակայությունն է։ Այսօր ՀայՎիքիում նման միակ գործող հարթակը դա օրվա հոդվածների ընտրությունն է։ Մեր պորտալները սառեցված/մահացած կառույցներ են։ Գործող ֆուտբոլային պորտալը միայն հնարավորություն կընձեռնի բարելավել ֆուտբոլային բոլոր հոդվածների քննարկման/գնահատման ընթացքը և պարզ առկայությունը, բայց գործողը․․․ Մասնակիցը կարող է պորտալին կից նախագծի մասնակից դառնալ և պարբերաբար տեղյակ լինել թեմատիկային հարող իրադարձություններին։ Բայց պորտալին համակարգող է պետք, որը պիտի լինի ադմին կամ անընդհատ ակտիվ մասնակից, որպեսզի լուրջ բացթողումները բացառվեն։ Պորտալ:Ֆուտբոլում վերջին փոփոխությունները կատարվել են իմ ձեռքով 2012 թվականի դեկտեմբերին, որից հետո շուրջ մեկուկես տարի ես բացակայել եմ վիքիից։ Ես իմ զբաղվածության ֆոնի վրա չեմ կարող ստանձնել նման պարտավորություն, սակայն ակտիվություն պահանջողներն իրենք պարտավոր են նման քայլերի դիմել։ Այլ կերպ լավ արդյունքի չենք հասնի․․․
— Vahe քնն. 15:07, 26 Հունվարի 2016 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։