Վիքիպեդիա:Համագործակցություն/Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում/Վիքիպահեստ

←Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում անհայտ

Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում
ապրիլ — մայիս

Վիքիպահեստը Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից մեկն է, որն ուղղակիորեն կապված է մյուս նախագծերի՝ և մասնավորապես Վիքիպեդիայի հետ։ Վիքիպեդիայում օգտագործվող պատկերների ճնշող մեծամասնությունը գալիս է Վիքիպահեստից, իսկ որն էլ չի գալիս՝ Վիքիպեդիա է բեռնված Ոչ ազատ պատկեր արտոնագրի ներքո, որի մասին կխոսվի ստորև։

Ինչպիսի՞ լուսանկարներ կարելի է բեռնել

  • Մեդիաֆայլեր, որոնց հեղինակը ես եմ (այդ թվում համայնապատկերներ, քանի որ Հայաստանում կա համայնապատկերի ազատություն)
  • Մեդիաֆայլեր, որոնց հեղինակը մահացել է 70 տարի առաջ
  • Մեդիաֆայլեր, որոնք ունեն հեղինակային իրավունք և որի հեղինակը ցանկանում է OTRS նամակի միջոցով նվիրաբերել հանրությանը։

Ինչպե՞ս բեռնել լուսանկար Վիքիպահեստում

Բեռնելու համար անհրաժեշտ է

1) Մուտք գործել commons.wikimedia.org կայք,
2) Սեղմել Upload կոճակը,

3) Այնուհետև ընտրե՜ք բեռնելիք մեդիաֆայլերը։ Կարելի է ընտրել ինչպես մեկ, այնպես էլ բազմաթիվ մեդիաֆայլեր, ընդհուպ մինչև 25 մեդիաֆայլ։ Եթե մեդիաֆայլերը շատ են, կարելի է բեռնել խումբ-խումբ։ 4) Այնուհետև պետք է նշել, թե մեդիաֆայլերի հեղինակն ով է․ կա 3 տարբերակ․

4.1) Մեդիաֆայլերի հեղինակային իրավունքն ինձ է պատկանում,
4.2) Մեդիաֆայլերի հեղինակային իրավունքն ինձ չէ պատկանում
4.3) Եթե բազմաթիվ մեդիաֆայլեր եք բեռնում, յուրաքանչյուրի տեղեկատվությունն իր տողում կլինի։

5) Բեռնելուց հետո պետք է լրացնել անհրաժեշտ տողերը։

5.1) Անվանում/վերնագիր՝ Լուսանկարում պատկերված առարկայի/օբյեկտի/երևույթի հակիրճ նկարագրությունը մի քանի բառով
5.2) Նկարագրություն՝ Լուսանկարում պատկերված առարկայի/օբյեկտի/երևույթի ավելի ընդհարձակ նկարագրությունը (տեղեկատվության առկայության պարագայում)։ Ցանկալի է ավելացնել նաև նկարագրության անգլերեն և/կամ ռուսերեն թարգմանությունները, որը հետագայում հիմք կարող է դառնալ նկարագրությունների՝ այլ լեզուներով թարգմանությունների համար։
5.3) Ամսաթիվ՝ Մեդիաֆայլի ստեղծման (և ոչ թե այդ օրվա) ամսաթիվը։ Եթե տեղյակ չեք, նշեք unknown։ Ժամանակակից լուսանկարչական սարքավորումներն իրանց ֆայլերում պահպանում են ֆայլի և՛ ստեղծման ամսաթիվը, և՛ ստեղծման վայրի կոորդինատները, հետևաբար այդ տողերը Վիքիպահեստում լրացվում են ավտոմատաբար։ Եթե ամեն պարագայում այդ տողերն ավտոմատաբար չեն լրացվում, պետք է դրանք լրացնել ձեռքով։ Ամսաթվի տողը պետք է լրացնել շատ զգուշությամբ, անպայման լրացնելով մեդիաֆայլի ստեղծման տարեթիվը, քանի որ սխալ թվական նշելու պարագայում մեծ է դրա ջնջման հավանականությունը։
5.4) Կատեգորիա՝ Ինչպես Վիքիպեդիայում, այնպես էլ Վիքիպահեստում կան կատեգորիաներ, որոնք թույլ են տալիս ավելի համակարգված և հեշտ գտնել անհրաժեշտ մեդիաֆայլերը։ Ձեր բեռնած մեդիաֆայլի համար անհրաժեշտ կատեգորիան(երը) կարող եք գտնել հայերեն հոդվածից։
5.5) Կոորդինատներ՝ Ինչպես արդեն վերևում նշվեց, գրեթե բոլոր ժամանակակիչ լուսանկարչական սարքավորումներն իրենց ֆայլերում պահպանում են լուսանկարի ստեղծման վայրի կոորդինատները, հետևաբար այդ տողը որոշ դեպքերում լրացվում է ավտոմատաբար։ Եթե չի լրացվում ավտոմատաբար, կարելի է Գուգլ քարտեզների (Google Maps) կամ ՕփենՍթրիթՄեփի (OpenStreetMap) միջոցով գտնել անհրաժեշտ կոորդինատները։

6) Եթե մեդիաֆայլերը մի քանիսն են, կարելի է պատճենել ձեզ անհրաժեշտ դաշտերը։

OTRS նամակ

OTRS-ը Բաց կոդով տոմսի հայցի համակարգ (անգլերեն՝ Open-source Ticket Request System) արտահայտության հապավումն է։ Վիքիպահեստում դա սովորաբար նշանակում է, թէ որևէ պատկերի ազատ օգտագործման թույլտվությունն ստացվել է էլ-նամակի միջոցով և վավերացվել (կամ վավերացման հերթում է) ՕԹիԱրԷս-ի մուտք ունեցող որևէ մասնակցի կողմից։ Վիքիմեդիայի այլ նախագծերում կարող է նաև վերաբերել բազում լեզուներով հանրության կամ մամուլի կողմից հայցերին։

«ՕԹիԱրԷս-ում մի բան դնել» նշանակում է permissions-commonsՇնիկwikimedia.org հասցեին էլ-նամակ ուղարկել և որևէ ՕԹիԱրԷս կամավորի կողմից այն քննելու տալ։

OTRS նամակի կաղապար

To: permissions-commons@wikimedia.org


I hereby affirm that I choose one: [am name] or [represent copyright holder's name], the creator and/or sole owner of the exclusive copyright of choose one: [the media work] or [the work depicted in the media] or [both the work depicted and the media] as shown here: [exact URL of the file uploaded on Wikimedia Commons], and have legal authority in my capacity to release the copyright of that work.

I agree to publish the above-mentioned content under the following free license: Creative Commons Attribution-Share Alike 4.0 International.

I acknowledge that by doing so I grant anyone the right to use the work, even in a commercial product or otherwise, and to modify it according to their needs, provided that they abide by the terms of the license and any other applicable laws.

I am aware that this agreement is not limited to Wikipedia or related sites.

I am aware that the copyright holder always retains ownership of the copyright as well as the right to be attributed in accordance with the license chosen. Modifications others make to the work will not be claimed to have been made by the copyright holder.

I acknowledge that I cannot withdraw this agreement, and that the content may or may not be kept permanently on a Wikimedia project.

[Sender's name]
[Sender's authority (if applicable. E.g. "Copyright holder", "Director", "Appointed representative of", etc.)]
[Date]

Նախագծի մասին

Հոդվածներ

Մասնակիցներ

Կաղապարներ

If you have any question about this contest, please add it in the discussion page

Լուսանկարի բեռնում

Նախագիծն ամփոփվում է