Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2017

Europeana / 1914-18

Հարգելի վիքիհամայնք, ևս մեկ նախագիծ՝ Europeana / 1914-18; Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված, նախագծին միացած Վիքիմեդիա մասնաճյուղերը մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը, 1914-1918 թվականների պատերազմին ուղղակի և անուղղակի առնչվող դեպքերի մասին ստեղծված հոդվածների հիման վրա պորտֆոլիո են ստեղծելու։ Ներկայացվելու են թեմային առնչվող նախկինում ստեղծված, բարելավված (տեքստերով և նկարներով), մինչև հուլիսի 31-ը ստեղծվող հոդվածները։ Ներկայացվելու են նախագծին նպաստած համագործակցությունները գրադարանների, թանգարանների հետ։

Europeana-ն պորտֆոլիոները նեկայացնելու է, ցույց տալու համար, թե ինչպես կարելի է օգտվելով ազատ բովանդակությունից, համագործակցելով տարբեր երկրների ամենատարբեր մշակութային կազմակերպությունների հետ, նորարական միջոցներով ներկայացնել պատմության այդ կարևոր շրջանը։

Վիքիմեդիա Հայաստանը առաջարկում է Հայերեն Վիքիպեդիայի համայնքին միանալ այս նախագծին։ Մեծ եղեռնին, Ցեղասպանության զոհ հայ բժիշկներին նվիրված նախագծերը կկազմեն մեր պորտֆոլիոյի մի մասը, բայց կարիք կլինի վիքիպեդիստների ակտիվ մասնակցությունը՝ այս թեմային նվիրված նոր հոդվածներ ստեղծելուն, եղած հոդվածները տեքստերով, նկարներով հարստացնելուն։ Իսկ այդ ամենի համար հարկավոր է ձեր համաձայնությունը, որն էլ ակնկալում ենք տեսնել այս տեքստի ներքևում։--BekoՔննարկում 10:14, 8 Փետրվարի 2017 (UTC)

  Կողմ եմ, ավելացնեմ, որ ես արդեն բազմաթիվ հոդվածներ բարելավել եմ, հնարավորինս կմասնակցեմ նաև նախագծին:--Սամվելքննարկում 10:57, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ --Գարդմանահայ (քննարկում) 12:09, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ Միանում եմ նախագծին:--Armen (քննարկում) 17:04, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ Կարևոր է այս նախագծին միանալ ու լավ ներկայանալ: «Հայոց ցեղասպանություն - 100» նախագիծն էլ պետք է ներառել մեր պորտֆոլիոյում և մինչև ժամկետի ավարտը ձեռնամուխ լինել ևս մեկ նոր նախագծի--Armineaghayan (քննարկում) 17:32, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել։--Arsog (1985) 20:07, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ --Սիմա Օհանյան (քննարկում) 20:13, 8 Փետրվարի 2017 (UTC)

Արևմտահայերեն խմբագրողներին

Հարգելի արևմտահայերեն խմբագրողներ, առաջարկում եմ ստեղծել ստորև ներկայացված ցուցակի հոդվածների արևմտահայերեն տարբերակը՝

Նշված բոլոր հոդվածներն էլ կարևոր են և վերաբերում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայազգի քաղաքապետերին: Հարցեր առաջանալու դեպքում դիմեք, մեծ սիրով կպատասխանեմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:02, 8 Փետրվարի 2017 (UTC)

Նոր գնահատում՝ «Լևոն Արոնյան»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Լևոն Արոնյան» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog (1985) 20:37, 8 Փետրվարի 2017 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Լոմանա Լուա-Լուա»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Լոմանա Լուա-Լուա» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 20:15, 11 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Ջորջ Բոյդ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ջորջ Բոյդ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 20:15, 11 Փետրվարի 2017 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Լիամ Միլլեր»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Լիամ Միլլեր» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 12:08, 12 Փետրվարի 2017 (UTC)

CEE spring 2017

Հարգելի վիքիհամայնք, հիշեցնեմ որ այս տարվա գարնանը՝ մարտի 21-ից մինչև մայիսի վերջ կայանալու է CEE spring 2017 նախագիծը։ Այս տարի ևս հայ վիքիհամայնքը կարող է միանալ այդ նախագծին։ Հիշեցնեմ, որ սա հնարավորություն է տալիս նախ գրել արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների մասին հոդվածներ, ներկայացնել Հայաստանի ու հայերի մասին հոոդվածներ՝ այլ լեզուներով թարգմանելու համար, և վերջապես ավելացնել հայերեն Վիքիպեդիայի հոդվածները։ Եթե համաձայն եք կարող եք ստորև հայտնել ձեր կարծիքը։ --BekoՔննարկում 08:04, 8 Փետրվարի 2017 (UTC)

  Կողմ, հիանալի գաղափար է: --Valen1988 (քննարկում) 08:46, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ--Arsog (1985) 14:18, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ --Armen (քննարկում) 17:03, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ--Գարդմանահայ (քննարկում) 17:23, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ--TonJ (քննարկում) 17:24, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ --Armineaghayan (քննարկում) 17:33, 8 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ, միանշանակ: --Էնիրակ () 17:00, 13 Փետրվարի 2017 (UTC)

Review of initial updates on Wikimedia movement strategy process

Note: Apologies for cross-posting and sending in English. Message is available for translation on Meta-Wiki.

The Wikimedia movement is beginning a movement-wide strategy discussion, a process which will run throughout 2017. For 15 years, Wikimedians have worked together to build the largest free knowledge resource in human history. During this time, we've grown from a small group of editors to a diverse network of editors, developers, affiliates, readers, donors, and partners. Today, we are more than a group of websites. We are a movement rooted in values and a powerful vision: all knowledge for all people. As a movement, we have an opportunity to decide where we go from here.

This movement strategy discussion will focus on the future of our movement: where we want to go together, and what we want to achieve. We hope to design an inclusive process that makes space for everyone: editors, community leaders, affiliates, developers, readers, donors, technology platforms, institutional partners, and people we have yet to reach. There will be multiple ways to participate including on-wiki, in private spaces, and in-person meetings. You are warmly invited to join and make your voice heard.

The immediate goal is to have a strategic direction by Wikimania 2017 to help frame a discussion on how we work together toward that strategic direction.

Regular updates are being sent to the Wikimedia-l mailing list, and posted on Meta-Wiki. Beginning with this message, monthly reviews of these updates will be sent to this page as well. Sign up to receive future announcements and monthly highlights of strategy updates on your user talk page.

Here is a review of the updates that have been sent so far:

More information about the movement strategy is available on the Meta-Wiki 2017 Wikimedia movement strategy portal.

Posted by MediaWiki message delivery on behalf of the Wikimedia Foundation, 20:31, 15 Փետրվարի 2017 (UTC) • Please help translate to your languageGet help

Նոր քվեարկություն՝ «Ջոն Ուորկ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ջոն Ուորկ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Դուեյն Դե Ռոզարիո»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Դուեյն Դե Ռոզարիո» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Խոսե Սալոմոն Ռոնդոն»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Խոսե Սալոմոն Ռոնդոն» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Դունկան Էդվարդս»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Դունկան Էդվարդս» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Մախիկո Գոնսալես»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Մախիկո Գոնսալես» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Կլաուդիո Պիսառո»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Կլաուդիո Պիսառո» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 21:56, 17 Փետրվարի 2017 (UTC)

Զգուշացում

Ողջույն։ Ցանկանում եմ հիշեցնել, որ ընտրյալ կամ լավ հոդված առաջադրված այս կամ այն հոդվածին առանց կարդալու, վերլուծելու կողմ կամ դեմ քվեարկելը ոչ միայն օգուտ ու պատիվ չի բերում ձեզ կամ ձեր ընկերոջը, այլև վնասում է Հայերեն Վիքիպեդիայի վարկանիշին։ Ուղղորդված նման կողմերի շարանի դեպքում ադմիններն այսուհետ միանգամից կանգնեցնելու են տվյալ հոդվածի քվեարկությունը։--Լիլիթ (քննարկում) 12:46, 19 Փետրվարի 2017 (UTC)

Կատեգորիաների մասով հարցեր

Ողջույն բոլորին, արդյո՞ք ճիշտ է կատեգորիաներում տարանջատել իգական սեռի ներկայացուցիչներին արականից, օրինակ` երգիչ երգչուհի և եթե այո ինչպիսի՞ն պետք է լինի կատեգորիաների ծառը, օրինակ`

  • երգիչներերգիչներ ըստ ժանրիօպերային երգիչներ
  • երգչուհիներերգչուհիներ ըստ ժանրիօպերային երգչուհիներ
Բացի այդ շատ մասնագիտություններ կան, որ չունեն իգական հոլովաձևը, օրինակ փիլիսոփա, գրող և այլն, այս դեպքում արականը իգականի հետ պետք է խառը գրել, թե պետք է գրել կին փիլիսոփաներ, կին գրողներ և այլն: Մեզ մոտ մի տեսակ ամեն ինչ խառնված է իրար, խնդրում եմ բոլորով միասին կառուցենք ընդհանուր մոտեցում, եթե իհարկե նախկինում նման քննարկում չի եղել:--Սամվելքննարկում 09:46, 21 Փետրվարի 2017 (UTC)
Սամվել ջան, կարծեմ մի անգամ քննարկել ենք այսպիսի հարց, եթե մարդիկ հիշում են թե երբ՝ լավ կլիներ հղումն այստեղ դնեին: Ես կարծում եմ, որ այս տարանջատումը միայն դերասանուհիների ու երգչուհիների պարագայում է պետք, ու մյուս տեղերում, կոպիտ ասած, կին լինելը այդքան էլ կարևոր չէ, որ առանձնացվեն: Նման բան կա նաև իշխանուհիների ու թագուհիների պարագայում --Հայկ (արաբագետ) 10:48, 21 Փետրվարի 2017 (UTC)
Պեղեցի և գտա ինչ-որ բան, սակայն քննարկումը 2009 թվականի է, և կարծեմ կա համաձայնություն միասեռ կատեգորիաներ գրելու:--Սամվելքննարկում 11:07, 21 Փետրվարի 2017 (UTC)
Չէ, Սամվել ջան, ես Վիքիպեդիայում եմ 2014 թվականից, ու վստահ ես տեսել եմ նման քննարկում՝ կամ 2014 թվականին է եղել, կամ 2015 --Հայկ (արաբագետ) 12:02, 21 Փետրվարի 2017 (UTC)
Այդ սկզբունքով մարզիկների դեպքում էլ է անհրաժեշտ սեռով բաժանել։ Բայց զուտ իմ կարծիքով ընդամենը երկու կատեգորիա ստեղծելով (տղամարդիկ և կանայք) կխուսափենք դերասանուհիներ, կին ծանրորդներ և այլ հարյուրավոր կատեգորիաներից։ Ինչպես օրինակ Գերմաներեն Վիքիպեդիայում (de:Kategorie:Mann)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:11, 21 Փետրվարի 2017 (UTC)
Ի՞նչ տրամաբանությամբ եք դեմ, որ լինեն օրինակ Կատեգորիա:Հոգեբաններ (փիլիսոփաներ, մաթեմատիկոսներ և այլն), որի մեջ ներառվեն Կատեգորիա:Կին հոգեբաններ և Կատեգորիա:Տղամարդ հոգեբաններ: --Գարդմանահայ (քննարկում) 12:48, 21 Փետրվարի 2017 (UTC)
Ես ընդհանուր առմամբ դեմ չեմ եթե լինի միասնական մոտեցում, եթե երգիչ երգչուհիները առանձին են, ապա փիլիսոփաներն էլ պետք է լինեն առանձին, կամ հակառակը:--Սամվելքննարկում 13:04, 21 Փետրվարի 2017 (UTC)
Ժողովուրդ, փնտրում են խելացի մասնակից, ով ինձ բացատրի կին և տղամարդ մաթեմատիկոսի տարբերությունը։ Կարող եմ փոխարինել կին և տղամարդ երգիչների տարբերության բացատրման հետ։ - Kareyac (քննարկում) 13:33, 21 Փետրվարի 2017 (UTC)
Գիտնականների ու մարզիկների մեջ տարբերություն միանշանակ կա, հենց միայն այն, որ օրինակ քիմիայի նոբելյան մրցանակ տղամարդկանց և կանանց առանձին չեն տալիս, իսկ օլիմպիական ոսկի տղամարդկանց ու կանանց առանձին են տալիս:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:58, 21 Փետրվարի 2017 (UTC)
  • Լավ ամեն ինչ պարզ է երգիչների և մարզիկների մասով, հիմա ով կբացատրի ո՞նց պետք է լինի իդեալական ծառը:--Սամվելքննարկում 05:08, 22 Փետրվարի 2017 (UTC)
Իդեալականը գերմաներենի նման ։Պ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:43, 22 Փետրվարի 2017 (UTC)

ԼՂՀ տերմինի վերջը եկավ, այսուհետ միայն Արցախի Հանրապետություն :)))

Ողջո՜ւյն վիքիհամայնք: Այսօր Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով ընդունվեց երկրի նոր սահմանադրությունը, որի համաձայն այդ երկիրը պաշտոնապես կոչվելու է միայն Արցախի Հանրապետություն: ԼՂՀ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները իրավական կարգավիճակ այլևս չունեն: Այնպես որ մի քանի օրից, երբ հրապարակված կլինեն վերջնական պաշտոնական տվյալները, կարելի է սկսել փոփոխությունները ինչպես հոդվածներում, այնպես էլ կաղապարներում:--Գարդմանահայ (քննարկում) 17:00, 21 Փետրվարի 2017 (UTC)

Վերջը հասար քո ուզածին :D --Լիլիթ (քննարկում) 17:08, 21 Փետրվարի 2017 (UTC)
Հետևողական աշխատանքի արդյունք. նույնիսկ Արցախի իշխանությունները ընկրկեցին :))--Գարդմանահայ (քննարկում) 17:19, 21 Փետրվարի 2017 (UTC)
Իմ շատ հարգելի Գարդմանահայ ջան, մի հատ կնայես նոր սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետը: Նշված է, որ <<Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են>>: Արդյո՞ք դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղ հասկացությունը իրավական ուժը չի կորցրել:--Armen (քննարկում) 17:38, 21 Փետրվարի 2017 (UTC)
Ես գիտեի, որ դու կարձագանքես: Ուղարկի հղումդ տեսնեմ որտեղ ես նայել ու շփոթության մեջ ընկել:--Գարդմանահայ (քննարկում) 17:42, 21 Փետրվարի 2017 (UTC)
Վայ մոռացել եմ դնեմ :))) Հիմա դնեմԼՂՀ ԱԺ պաշտոնական կայք էջ--Armen (քննարկում) 17:46, 21 Փետրվարի 2017 (UTC)
Armenmir ջան, եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես: Համբերի էլի մի քիչ: Կգա ժամանակը և դու կիրազեկվես. կիմանաս թե ինչ է նշանակում սահմանադրության սուբյեկտ, ինչ է նշանակում սահմանադրության վերնագրի իրավական ուժ և այլն: Մի շտապիր եղբայր. որ ուշադիր լինես, ապա քո նշած հղման մեջ ակնհայտ կարող ես տեսնել փոփոխությունը: Ես հասկանում եմ, որ դու շատ ես ուրախացել այդ նախագծի օրինակը գտնելով, բայց դե :))--Գարդմանահայ (քննարկում) 17:57, 21 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay ջաան, ես շատ լավ գիտեմ վերնագրի ու բուն բովանդակության տարբերությունը, ուղղակի իրազեկում եմ քեզ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը իրավական ուժը չի կորցրել: Մաղթում եմ Քեզ հաճելի վիքիխմբագրումներ:--Armen (քննարկում) 18:05, 21 Փետրվարի 2017 (UTC)

  Կողմ, Արցախի Հանրապետություն, կարճ՝ Արցախ, ինչպես բոլոր մյուս հանրապետությունների օրինակում --Հայկ (արաբագետ) 19:20, 21 Փետրվարի 2017 (UTC)

Պորտալի աղյուսակ

Բարև վիքիհամայնք: Ուզում եմ մի բան հարցնել: Արդյոք ճիշտ է Listeriabot-ի ավելացրած այս աղյուսակի տեղը??? Կամ ընդհանրապես իմաստը այս աղյուսակի??? Կամ ընդհանրապես սխալներին նայեք խնդրում եմ` Ամենաշատ լեզուներում հոդված ունեցող ֆուտբոլիստներ...Վիքիդատայի տվյալների հիմա վրա...և այլն...Ձեռքով փոփոխությունները չեղարկվելու են հաջորդ թարմացման ժամանակ` այսինքն միայն Listeriabot-ն իրավունք ունի խմբագրել այ ցանկը ???... շնորհակալություն:--Շեյդի ~ 17:22, 22 Փետրվարի 2017 (UTC)

Ողջույն, Շեյդի։ Ինչի՞ն է խանգարում թարմացումը և ինչո՞ւմն է այդ նախադասության սխալը։ Իսկ բոտին դրոշակ տալու քննարկումն այստեղ է։ --@ջեօ 17:28, 22 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալություն արձագանքելու համար Ջեո ջան: Ցավոք քննարկամնը մասնակցելու հնարավորություն չեմ ունեցել առողջական խնդիրների ու ժամանակ չունենալու պատճառով: Իսկ ինչ վերաբերում է նախադասությանը հիմա ասեմ...Ամենաշատ լեզուներում հոդված ունեցող ֆուտբոլիստներ...ուղղակի նման է բառակույտի...ամենաշատ լեզուներ բառակապակցություն չի կարող լինել...կոնկրետ տարբերակ չեմ կարող առաջարկել:--Շեյդի ~ 17:35, 22 Փետրվարի 2017 (UTC)
Շեյդի ջան, առաջինը. ցանկանում եմ արողջություն, երկրորդը. միքիչ փոխելի ցանկի անունը։ Ջեո ջան, ցուցե աչքով անցկացնես նոր անունը։ - Kareyac (քննարկում) 18:09, 22 Փետրվարի 2017 (UTC)
Շեյդի ջան, միանում եմ Կարեյացի մաղթանքներին, առողջ եղիր։ Kareyac ջան, դեռևս տարբերակ չունեմ։ Գուցե մյուս խմբագիրներն ինչ-որ բան առաջարկեն։ --@ջեօ 18:40, 22 Փետրվարի 2017 (UTC)
Շեյդի ջան, խոսքը ոչ թե ամբողջ էջի մասին է, այլ միայն այդ ցանկի։ Ձեռքով թարմացնելու կարիք չկա, քանի որ ցանկում այն ֆուբոլիստներն են, որոնց հոդվածներն ունեն ամենաշատ միջլեզվային հղումները, բայց չկան հայերենում։ Ցակը ավելացրել եմ ես, կարծում եմ՝ օգտակար է, քանի որ եթե շատ լեզուներով կա հոդված, ուրեմն ֆուտբոլիստը հայտնի է։ Բայց դե ցանկից օգտվողը ես չեմ :) եթե պորտալի մասնակիցներով մտածում եք, որ այն անպետք է, պարզապես ջնջեք :D։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:48, 22 Փետրվարի 2017 (UTC)

Շնորհակալ եմ բոլորիցդ օգնելու և առողջություն ցանկանալու համար…շատ բան չի եղել, ուղղակի ոտքս եմ վնասել… ԱշոտՏՆՂ ջան աղյուսակի հոդվածներից շատերը կան ՀայՎիքիում, օրինակ` Մեսութ Օզիլը: Չգիտեմ, մի տեսակ իմ սրտով չի էտ աղյուսակը… ես ջնջելուն եմ կողմ… կամ եթե նույնիսկ ինչ-որ տեղ կարող է պետք գալ, կարող ենք տեղափոխել:--Շեյդի ~ 20:56, 22 Փետրվարի 2017 (UTC)

Ոտքը ոչինչ, Հայկ ջան, կանցնի, դուխով: Այ էդ մեկկը դժվար :) որովհետև ցանկն ավտոմատ է թրամացվում, քեշի հետ կապված գուցե խնդիրներ լինեն մի քանի րոպե, բայց սխալ արդյունք ես որ չեմ տեսել դեռ: Ի դեպ, Մեսութ Օզիլը ցանկում ես չգտա, ո՞ր համարն է։ Ես ջնջելուն դեմ չեմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 22 Փետրվարի 2017 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան երեկ առավոտյան էի տեսել Օզիլի հոդվածը առաջին տեղում էր… լավ ,հիմա չկա, նկատեցի… եթե աշխատանքա արվել ու ինչ-որ բանով կարա օգտակար լինի, թող մնա, բայց կարող ենք գոնե ռուսերենի ու անգլերենի վրա հղումներ ավելացնել դեպի համապատասխան Վիքի… կամ գոնե դեպի 1 Վիքի ;)--Շեյդի ~
Ճիշտ ես, Շեյդի ջան, որովհետև միջլեզվային հղումը Vahe մասնակիցը ավելացրել է երեկ[1]։ Հղումները ավելացրի ու ցանկը տեղափոխեցի ավելի ներքև։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:24, 23 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան:--Շեյդի ~ 11:41, 23 Փետրվարի 2017 (UTC)

«Օգնեք ինձ» : Խմբագրել եմ Վաթեռլոյի ճակատամարտ հոդվածը, ցանկանում եմ լսել Ձեր գնահատականները:

«Օգնեք ինձ» : Խմբագրել եմ Վաթեռլոյի ճակատամարտ հոդվածը, ցանկանում եմ լսել Ձեր գնահատականները:

Հարգելի Խաչատուր Դալլաքյան, հոդվածում ավելացրած Ձեր տեքստը ջնջվել է, քանի որ այն հանրագիտարանային չէր։ Խնդրում եմ ուշադիր նայել նույն հոդվածի այլ լեզուներով տարբերակները։ Ես ձեզ գրել եմ Ձեր քննարկման էջում։ --BekoՔննարկում 14:17, 23 Փետրվարի 2017 (UTC)

Գործիք

Ինչով կարող է մեզ օգնել այս գործիքը ??? Ճիշտն ասած գլուխ չհանեցի:--Շեյդի ~ 21:22, 23 Փետրվարի 2017 (UTC)

Ո՞ր գործիքը Շեյդի ջան, ամբողջ կյա՞քը նկատի ունես։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:20, 24 Փետրվարի 2017 (UTC)
Հոդված դրա մասին այստեղ։ - Kareyac (քննարկում) 04:22, 24 Փետրվարի 2017 (UTC)
Հա, ընդհանուր կայքը ԱշոտՏՆՂ ջան:--Շեյդի ~ 10:58, 24 Փետրվարի 2017 (UTC)
Եթե մեդիավիքում ինչ-որ խնդիր գտնենք, կամ ծրագրում նոր փոփոխությունների կարիք ունենանք, այնտեղ պետք է դիմենք, տես՝ en:WP:PHAB։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:15, 24 Փետրվարի 2017 (UTC)
Աաա, հասկանալիա: Շնորհակալ եմ ԱշոտՏՆՂ ջան: --Շեյդի ~ 11:51, 24 Փետրվարի 2017 (UTC)

Համագործակցության շարունակություն Վիքիմեդիա Նորվեգիայի հետ

Հարգելի վիքիհամայնք, Վիքիմեդիա Նորվեգիան ցանկանում է շարունակել նախորդ տարվա՝ մեր միասին սկսած համագործակցությունը և առաջարկում է, այս տարի ևս, կազմակերպել խմբագրման մրցույթ։ Նրանք ցանկանում են, որ երկու վիքիհամայնքները խմբագրեն հոդվածներ իրենց հարևան երկրի հայտնի կանանց մասին։ Այս դեպքում՝ հայերը պետք է խմբագրեն նորվեգացի կանանց մասին հոդվածներ և հակառակը։ Խմբագրման մրցույթի մանրամասները դեռևս քննարկված և հաստատված չեն, մեզ անհրաժեշտ է նախ իմանալ մեր վիքիհամայնքների կարծիքը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են մասնակցել, ունե՞ն որևէ ցանկություններ կամ առաջարկներ։ Համայնքի կարծիքը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ մրցույթի բնույթը։ Բացի այդ, մեզ պետք է նախօրոք իմանալ ձեր կարծիքը, որպեսզի հնարավոր ծախսերը հաշվի առնենք և մրցույթը ներառենք մեր տարեկան պլանում։ Խնդրում եմ, արտահայտեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն։--Դավիթ () 22:30, 22 Փետրվարի 2017 (UTC)

  Կողմ Հիանալի գաղափար է, սիրով կմասնակցեմ: :) --Valen1988 (քննարկում) 06:15, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ--Armen (քննարկում) 06:57, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ: --@ջեօ 07:10, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ :))) --Գարդմանահայ (քննարկում) 08:09, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ: --23artashes (քննարկում) 08:26, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ:--Շեյդի ~ 09:09, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ: Ինչ լա՜վ է:--TonJ (քննարկում) 11:09, 23 Փետրվարի 2017 (UTC)
  Կողմ----Omicroñ'R 19:44, 28 Փետրվարի 2017 (UTC)
Շատ շնորհակալություն ձեր արձագանքի համար։ Ես ձեր կարծիքը կփոխանցեմ Վիքիմեդիա Նորվեգիային։--Դավիթ () 16:50, 24 Փետրվարի 2017 (UTC)

Հերթական հորիզոնական

Ողջույն բոլորին: Շնորհավորում եմ մեր վիքիհամայնքին, և մասնավորապես Անիին՝ հերթական հորիզոնականը հաղթահարելու համար: Շատ շուտով արդեն կտեղափոխվենք հաջորդ հորիզոնական և կամրապնդենք մեր հաջողությունը: Ի դեպ, համաձայն մեզ մոտ ձևավորված բարի ավանդույթի, արդեն ժամանակը չէ՞ գավաթը շնորհելու հաղթողին (այն արդեն մեկուկես տարի է՝ Եղվարդում է՝ Հայկի մոտ): Թե՞ վեցերորդ հաղթողը Հայաստանից դուրս է ապրում: --Հայկ (արաբագետ) 15:31, 27 Փետրվարի 2017 (UTC)

Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: Այո Հայկ ջան, գավաթն իմ մոտ է: Կան փոքրիկ խնդիրներ գավաթի և փոխանցման հետ կապված, բայց դրանք շատ շուտ լուծումներ կստանան: Սպասում եմ Ջեօի պատասխանին, դրանից հետո պարզ կդառնա ամեն բան:--Շեյդի ~ 07:24, 28 Փետրվարի 2017 (UTC)