Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Սեպտեմբեր 2020

Բժիշկների ջնջման առաջարկված հոդվածներ

Սամվել ջան, բայց մենք վստա՞հ ենք, որ այդ չափանիշներին բավարարող բոլոր հոդվածներն են ոչ նշանակալի (տեխնիկապես խնդիր չէ)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:34, 1 Սեպտեմբերի 2020 (UTC)

ԱշոտՏՆՂ ջան, քննարկման ամփոփման մեջ գրել եմ ջնջում ենք միայն այն հոդվածները որոնք «բացի բժիշկ լինելուց և ցեղասպանության զոհ լինելուց այլ նշանակալի գործողությամբ աչքի չեն ընկել», կարծում եմ, եթե այլ գործողությամբ աչքի ընկած լինեն, բացի վերոնշյալ աղբյուրից կլինեն նաև այլ աղբյուրներ։--Սամվելքննարկում 04:59, 2 Սեպտեմբերի 2020 (UTC)
Հոդվածներն ստեղծվել են նշված աղբյուրի հիման վրա, այդ պատճառով հոդվածում որպես աղբյուր նշված է միայն դա, սակայն գրքի հոդվածները գրելու համար հավանաբար հիմք են ծառայել այն գրքերը, որոնք նշված են որպես գրականություն, իսկ երեք-չորս գրքում հիշատակված անձը երևի ինչ-որ ավանդ ունեցել է աշխարհում, բացի ժամանակից շուտ մեռնելը։ Առանց նշանակալիության առաջին պայմանը (այսինքն՝ երկրորդային աղբյուրները) հաշվի առնելու հոդվածների ջնջումը կանխելու համար լավ կլիներ ուղղակի բոտով ջնջելուց առաջ գոնե աչքի անցկացնել հոդվածները կամ ջնջել ըստ ջնջման առաջադրված հոդվածների էջում քննարկումների արդյունքների։--Voskanyan (քննարկում) 11:38, 2 Սեպտեմբերի 2020 (UTC)

New Wikipedia Library Collections Now Available (September 2020)


Hello Wikimedians!

 
The TWL owl says sign up today!

The Wikipedia Library is announcing new free, full-access, accounts to reliable sources as part of our research access program. You can sign up for new accounts and research materials on the Library Card platform:

Many other partnerships are listed on our partners page, including Adam Matthew, EBSCO, Gale and JSTOR.

A significant portion of our collection now no longer requires individual applications to access! Read more in our recent blog post.

Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects!
--The Wikipedia Library Team 09:49, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)

This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Համագործակցության շաբաթ

Բարև հարգելիներ։ Մի առաջարկ ունեմ. կազմակերպել համագործակցության շաբաթ հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի հետ։ Տեսեք իմ կարծիքն է 1 շաբաթ օգտվել նրանց ունեցած բաց տվյալներից` հանդեսներից, իհարկե հարկ եղած դեպքում ստանալ իրենցից օգնություն աղբյուրների և այլ տվյալների լրացման համար։ Կարծում եմ այս 1 շաբաթը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնելու, թե ինչ կտա այն հայերեն վիքիպեդիային, հետագայում ավելի լուրջ համագործակցություն կազմակերպելու համար և որ ինձ համար ավելի կարևոր է, թե մասնակիցներն ինչպիսի հետաքրքրությամբ կմոտենան այսպիսի հոդվածների ստեղծմանը և բարելավմանը։ ՀՀԻ-ն պատրաստ է օգնելու մեզ հարկ եղած դեպքում։ Ես փորձել եմ առանձնացնել 2020, 2019թթ հանդեսներում եղած մի քանի վերնագրեր, որոնց մի մասը ուղղակի կարող է լրացնել արդեն ստեղծված հոդվածները։ Ինչ կարծիքներ կան։ Արման Մովսիսյան (քննարկում) 16:19, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)

Հարգելի՛ Արման Մովսիսյան, շնորհակալություն առաջարկության համար: Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգն ասում է, որ յուրաքանչյուրն ազատ է ստեղծել նախագծեր և համախոհների հետ ստեղծել հոդվածաշարեր: Մի հարց միայն. քանի որ Վիքիպեդիայի բովանդակությունը հիմնվում է ազատ բովանդակության վրա, ապա կարելի՞ է ենթադրել, որ «ՀՀԻ-ն պատրաստ է օգնելու մեզ հարկ եղած դեպքում» ձևակերպումը նշանակում է նյութերի՝ ազատ արտոնագրով հրապարակում, որովհետև ՀՀԻ կայքում տեսա ՀԻ պաշտպանության © նշանը: Կանխավ՝ շնորհակալություն:--∑ίγμα (քնն.) 20:16, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)

հարգելի ∑ίγμα տեսեք այս պահին դեռ մնացել են մի քանի քննարկումներ վիքիպեդիայի և ՀՀԻ-ի հետ։ Այս պահին սպասում եմ պատասխանի, թե արդյոք հնարավոր է ազատորեն օգտվելու հանդեսներից։ Կարծում եմ խնդիր չպետք է առաջանա, որովհետև իրենք ևս ողջունել են գաղափարը։ Եթե պետք է, ապա որպես աղբյուր կնշենք նաև իրենց պաշտոնական կայքը։ Այս 1 շաբաթը հնարավորություն կտա նաև հասկանալու խմբագիրների հետաքրքրությունը այս ծրագրով։ Շնորհակալություն ձեր արձագանքի համար։ Արման Մովսիսյան (քննարկում) 12:32, 4 Սեպտեմբերի 2020 (UTC)

Invitation to participate in the conversation

Նոր քվեարկություն՝ «Իտալիայի վարչապետների ցանկ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Իտալիայի վարչապետների ցանկ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ ցանկ։ Խնդրում ենք և քվեարկել այստեղ։--Արշո (քննարկում) 07:48, 13 Սեպտեմբերի 2020 (UTC)

Անակտիվ ադմին

Հարգելի համայնք, ունենք անակտիվ ադմին համաձայն ՎՊ:ԱԱ կանոնի, դա Azniv Stepanian մասնակիցն է։ Եթե չկան խիստ հիմնավոր պատճառաբանություններ, ինչու պիտի նա մնա ադմին, առաջարկում եմ ադմինիստրատորին զրկել դրոշակից։--Սամվելքննարկում 06:04, 7 Օգոստոսի 2020 (UTC)

Չնայած վերևի ցանկը թարմացնում եմ ես, բայց ամեն դեպքում ես շարունակում եմ դեմ լինել այս կանոնին ու հետևաբար դեմ եմ Ազնիվի դրոշակի հեռացմանը, քանի որ կարծեմ երեկ խմբագրում արել էր, այսինքն՝ մասնակիցը նախագիծը չի լքել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Աշոտ ջան, կանոնը չենք քննարկում, այն ընդունված է և գործող, ադմինները առաջինը պետք է հետևեն դրան, որպեսզի վատ նախադեպ չունենանք,։ Կանոնը լավն է թե վատը, դա ուրիշ հարց է։--Սամվելքննարկում 06:42, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Սամվել ջան, գրեթե համաձայն եմ ։Ճ։ Դրա համար էլ ամեն օր թարմացնում եմ ցանկը, չնայած նրան, որ դեմ եմ այդ կանոնին։ Բայց եթե դրոշակի զրկման քվեարկություն բացվի, ես դեմ եմ քվեարկելու  ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:46, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Բայց ի՞նչ քվեարկություն, փաստացի կա կանոն, փաստացի կա դրույթ և թվեր, հիմա քվեարկենք թվերը ճիշտ են, թե՞ սխալ։--Սամվելքննարկում 06:54, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Սկզբունքորեն ճիշտ ես ասում, Սամվել ջան․ իմաստ չկա կանոնակարգի, եթե պետք է ամեն անգամ քվեարկություն լինի։ Ինձ թվում է այս դեպքում գոնե ինչ-որ ժամանակ տալ է պետք։ Օրինակ երբ հոդվածը կարճ էջ ենք պիտակում, մասնակիցն մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս։ Այս դեպքում շատ ավելի լուրջ հարց կա, բայց կանոնակարգում նախօրոք զգուշացման մասին ոչ մի կետ չկա։ Ես կարծում եմ, որ եթե պետք է նման կանոն ունենանք (զուտ պասիվ լինելու պատճառով դրոշակի հեռացում), ապա գոնե պետք է մասնակցին մեկ-երկու անգամ զգուշացնել ու ակտիվանալու հնարավորություն տալ նախքան մետայում դիմում բացելը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:26, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Ճիշտ ես ասում Աշոտ ջան, չնայած Ազնիվին այստեղ նշել եմ, հիմա կտեղեկացնեմ նաև իր էջում։--Սամվելքննարկում 07:31, 7 Օգոստոսի 2020 (UTC)
Աշոտ ջան մոտ մեկ ամիս է արձագանք չկա, կարծում եմ կարելի է դիմել մետայում։--Սամվելքննարկում 10:30, 1 Սեպտեմբերի 2020 (UTC)
Այս պարագայում ես դեմ չեմ դիմելուն, Սամվել ջան։ (պարագա ասելով նկատի ունեմ կանոնակարգը ու այն, որ Ազնիվը ժամանակին ընտրվել էր որպես Արևմտահայերեն Վիքիպեդիայի ադմին :))։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:37, 1 Սեպտեմբերի 2020 (UTC)
Աշոտ ջան, հարցը մնաց անլուծում, ես մետայում դիմում բացելու ձևը չգիտեմ, խնդրեմ օգնես, կամ ինքդ բացես, շնորհակալություն։--Սամվելքննարկում 09:28, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)
Ցավոք դիմեցի, Սամվել ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:38, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)

Ռոբերտ Քոչարյան

Հարգելի՛վիքիհամայնք, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ռոբերտ Քոչարյան հոդվածում 517design մասնակցի մեծածավալ ներդրումները, որոնցում միակ աղբյուրը հենց Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքն է (ընդհանուր հաշվով օգտագործված 22 անգամ)։ Ընդհանուր առմամբ դեմ չեմ ներդրումներին, սակայն դրանք ըստ իս խախտում են հոդվածի չեզոքությունն ու մեծամասամբ ոչ հանրագիտարանային են։ Ելնելով այդ փաստից՝ առաջարկում եմ հոդվածը վերադարձնել հուլիսի 30-ի վիճակին։--∑ίγμα (քնն.) 18:17, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)

Գիրքը գնելուց ու կարդալ սկսելուց հետո որոշեցի հոդվածը լրացնել, քանի որ իրոք շատ արժեքավոր տվյալներ կան։ Իհարկե մեկ աղբյուրը անթույլատրելի է, բայց այն դրվագները, որոնք գաղտնի են եղել, այլ աղբյուր չկա ուղղակի, ինչպես Ալիևի հետ գաղտնի հանդիպումը օրինակ, Արցախում 366-րդ գնդի զենքը Արցախում պահելու հանդիպումը, ու առհասարակ ընտանիքին ու վաղ տարիներին վերաբերվող մասերը։ Նախագահության շրջանում շատ հղումներ կարելի է ավելացնել, ինչպես այսօր եմ արել՝ հղվելով համաշխարհային բանկին, տարբեր լրատվականներին, ԱԳՆ կայքին և այլն։ Էտ շրջանին նոր եմ հասնում։ Գիրքը կարդալուց հետո նախատեսում եմ Սամվել Բաբայանի հուշերը ու Վանո Սիրադեղյանին վերաբերվող լավ գիրք ունեմ, դրանք էլ կարդալ, ու նույն դրվագների մասին ենթադրում եմ այլընտրանքային կարծիք էլ կլինի։ Ոչ հանրագիտարանային լեզու փորձում եմ թույլ չտալ, շատ բաներ դուրս եմ թողել, ու շնորհակալ կլինեմ, եթե օգնեք շտկել եթե թերություն հայտնաբերվի։ Նաև եթե որևէ մեկը տեղեկություն ունի, թե ինչ այլ հուշեր կան Արցախյան շարժմանը վերաբերվող, հղումներ խնդրում եմ տալ, գրքերը կփորձեմ գտնել, դրանք էլ կարդալ։ 517design (քննարկում) 18:47, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)
  •   Կողմ առաջարկին: Այո՛, չեզոքությունը խախտվում է: --Valen1988 (քննարկում) 19:34, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)
  • Մեկ գիրքը հիմնական աղբյուր վերցնելը ճիշտ չէ, մանավանդ որ դա հոդվածի հերոսի ինքնակենսագրականն է։ Մյուս կողմից 517design մասնակիցն ասում է, որ այնտեղ տվյալներ կան, որ այլ տեղ չենք կարող գտնել։ Կարծում եմ․ որ պետք է վերանայել հոդվածը՝ հեռացնել այս աղբյուրից վերցված ոչ նշանակալի հատվածները, և թողնել միայն շատ կարևոր փաստերը, անպայման նշելով, որ դրանք Քոչարյանի տեսկետից են և իր գրքից։ Իսկ մի շարք իրադարձություններ, որի մասին գրում է Քոչարյանը կարծում եմ պետք է հանվեն, որովհետև ինքն իր գրքում իր կերպարը առավել դրական ներկայացնելու կարիք է ունեցել, ինչը հանրագիտարանում տեղ չունի և մանավանդ, որ իրենից բացի դա ոչ ոք հաստատել չի կարող։ Կարծում եմ նաև, որ լավ կլինի խմբագրական տարակարծության ժամանակ գրել հոդվածի քննարկման էջում, և այնտեղ հասնել համաձայնության։ Եվ երևի չարժի ետ շրջել մինչև որոշակի կետ, այլ կարելի է պարբերություն առ պարբերություն մաքրել կամ վերաշարադրել ու եթե հնարավոր է, նույն դեպքերի կամ իրադարձությունների համար հնարավորության դեպքում գտնել նաև այլ աղբյուրներ։ Քանի որ խոսքը մեր ժամանակների քաղաքական գործչի մասին է, և նրա գործունեության շուրջ կրքերը չեն հանգստացել, երևի պետք է վերանայենք, թե ի՞նչ մակարդակի գործիչների և ԶԼՄ-ների կարծիքներն է կարելի ցիտել հոդվածում։ Ու եթե գործչի ընդիմադիրների չհաստատված կարծիքները ցիտում ենք, ապա ինչո՞ւ չենք ցիտում նրա կողմնակիցների նմանատիպ կարծիքները։ Ասածներս վերաբերում են ներկայիս բոլոր քաղաքական գործիչների մասին հոդվածներին։--ԲեքոՔննարկում 06:52, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Ես անձամբ թեման փորձում եմ խորը ուսումնասիրել ու այլ աղբյուրներ նույնպես գտնեմ։ Այլ աղբյուրներ էլ կլինեն, ցանկալի է քննադատական՝ մաքսիմալ չեզոքության համար։ Մեծ աշխատանք է մեր նորագույն պատմության շատ էջերում, որ մինչ օրս մանրամասն իրականացված չէ։ Եթե ոչ նշանակալի դրվագներ որևէ մեկը հանդիպի, կամ ոչ հանրագիտարանային լեզվով գրված, կարող ենք ուղղել։ Նույնիսկ մինչ այժմ գրածս հիմա կարդում եմ, դեռ խմբագրելու ու սրբագրելու բազմաթիվ տեղեր կան։ Բուն էջի քննարկման էջում իրոք կարելի է դրվագ առ դրվագ քննարկել։ 517design (քննարկում) 08:51, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Համաձայն ՎՊ:ԱԱԿ կանոնի, «Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման», տվյալ դեպքում բերված աղբյուրը չի կարելի համարել երկրորդական և չեզոք, այն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Համաձայն եմ   Ջնջել այն հատվածները, որոնք վերցվել են վերոնշյալ գրքից։--Սամվելքննարկում 09:11, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Samo04, ընտանիքին վերաբերվող դրվագները, մանկույթունը ու կրթությունը Մոսկվայում ու Երևանում երբեք չեն ունենա այլ հղումներ, եթե ընտանիքից մեկը չորոշի իհարկե դրա մասին գիրք գրել։ Գրքում նկարագրված է, ավելացրել եմ։ Ալիևի հետ հանդիպումը, Արցախի զենքի դուրս չբերելու բանակցությունները չեն ունենա նույնպես, քանի որ գաղտնի են եղել ու դրանց մասին ոչ ոք չի գրել։ Եթե իհարկե Գրեկովը կամ Սարգսյանը չգրեն։ Բայց դա էլ միևնույն է չենք ավելացնի, քանի որ կենդանի մարդկանց հուշեր են։ Իսկ Գրեկովը առհասարակ չի գրի, քանի որ կդատվի դրա համար։ Շատ արժեքավոր նյութ է։ Դա էլ եմ ավելացրել։ Վերջ ի վերջո Սամվել Բաբայանի մոտ հիմա կարդում եմ, թե ոնց է մանրամասն նկարագրված Շուշիի օպերացիայի նախագծումն ու իրականացումը, ողջ ընթացքը պատերազմի բոլոր գործողությունները՝ այս բոլորը ավելացնել չե՞նք կարող, քանի որ ՎՊ:ԱԱԿ կանոնին հակասում են։ Նույն Շուշիի գործողության հոդվածը ու առհասարակ պատերազմի բազմաթիվ դրվագներ ողբալի վիճակում են, ոչ մի մանրամասն չկա բուն գործողություններից, իսկ ինչ էլ լինի, պետք է լինի հղումով մասնակիցների վրա։ Անհեթեթություն է ինչ որ։ Որևէ կենդանի մարդու հուշ չի կարող ներառվե՞լ, ճի՞շտ եմ հասկանում։ Սպասենք, մինչև Արցախի պատերազմի մասնակիցները մահանան, նոր ավելացնե՞նք։ Ճի՞շտ եմ հասկանում։ 517design (քննարկում) 11:48, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Հարգելի 517design, Վիքիպեդիային կարևորագույն սկզբունքն է չեզոքությունը, նույն ինքնակենսագրականներում դժվար թե հեղեինակն իր մասին գրած լինի չեզոք տեսանկյունից, ՎՊ:ԱԱԿ կանոնը կապ չունի Շուշիի օպերացիայի հետ, Սամվել Բաբայանը կարող է լինել Շուշիի օպերացիայի աղբյուր, սակայն Սամվել Բաբայանը չի կարող լինել Սամվել Բաբայան հոդվածի աղբյուր։ Եթե այս ամենն անհեթեթություն եք համարում, ապա ըստ Ձեզ Վիքիպեդիայի հինգ սյուներից մեկն անհեթեթություն է։--Սամվելքննարկում 12:32, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Հարգելի Samo04 ջան, անհեթեթությունը ոչ թե չեզոքության սյունն է, այլ Ապրող անձանց կենսագրությունների կանոնի ինտերպրիտացումը, որի հիմքում է չեզոքության սյունը։ Իսկ վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ստուգելիություն [ՎՊ:ՍՏՈՒԳ], չեզոքություն [ՎՊ:ՉՏ] ու Ոչ մի սկզբնական հետազոտություն [ՎՊ:ՈՍՀ]։ Առաջին երկուսը նույնն են յուրաքանչյուր իրեն հարգող գիտական աշխատության մեջ։ Եթե Ստալինը ասում է A, իսկ Հիթլերը` B, ապա գրվում է և' A, և' B՝ պահելով չեզոքությունը։ Անկախ մեր վերաբերմունքից այս երկուսին։ Եթե Սամվել Բաբայանի հուշերը Շուշիի օպերացիայի մասին կարող են հայտնվել Շուշիի օպերացիայի էջում, իսկ իր էջում՝ ոչ (տվյալ դեպքում դրանց կարճ մասը՝ հղումով դեպի հիմնական հոդված), ապա սա անհեթեթություն է։ Եթե տվյալները չեզոք են մի էջում, մյուսում նույնպես չեզոք են։ Չեզոքությունը պահելու համար Ռոբերտ Քոչարյան էջում ընդամենը պետք են լրացուցիչ աղբյուրներ այն տեղերում, որտեղ դրանք գտնել հնարավոր է։ Այստեղ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես, քանի որ լրացուցիչ հղոմներ կավելացնեմ ես էլ, եթե այլ մասնակիցներ օգնեն, միասին ժամանակի ընթացքում լիարժեք հոդված կստեղծենք՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից տվյալ անձին ու մեր քաղաքական կողմնորոշումից։ Այստեղ պետք է որոշել՝ ինչ անել մնացած դեպքերում՝ երբ հնարավոր չէ այլ աղբյուր գտնել՝ ջնջել, թե այդուհանդերձ թողնել, նշելով, որ սա տվյալ է ըստ կոնկրետ անձի ու թեև միակողմանի է, ես կողմ եմ թողնել, քանի որ մեր պատմության կարևոր էջերին է վերաբերվում, բայց ադմինիստրատորներով որոշեք, դա իրավասու չեմ ոևէ բան ասել։ Ի դեպ այսօր գնել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մասին բազմաթիվ հոդվածներով, որտեղ համոզված եմ արժեքավոր տվյալներ կլինեն թե այս էջի համար, թե հենց իր էջի։ 517design (քննարկում) 13:04, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Իրականում բացված քննարկումը ոչ թե վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ առհասարակ բոլոր քաղաքական գործիչներին։ Բոլորի հոդվածները վերանայման կարիք ունեն, քանի որ մեկ ընդհանուր ձևաչափով չեն կազմված։ Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը վստահելի երկրորդական աղբյուր չի համարվում, իսկ գրքում հնչած փաստերը/մանրամասնությունները, եթե նույնիսկ ցանկանում ենք հոդվածում զետեղել, պետք է պարտադիր կրեն «Ըստ Ռոբերտ Քոչարյանի «X» գրքից» մակնշումը։ Առաջարկում եմ որոշակի ժամանակ տրամադրել մասնակցին սևագրում ուղղումներ կատարելու համար՝ մի պայմանով, որ եթե հնարավոր չէ գտնել կենսագրական գրքում ներկայացված փաստարկները հաստատող այլ երկրորդական վստահելի չեզոք աղբյուր, ապա այդ հոդվածներն առհասարակ պետք է հեռացվեն։ --ջեօ (✡) 08:05, 13 Սեպտեմբերի 2020 (UTC)
  • Կավելացնեմ «ըստ Ռոբերտ Քոչարյանի՝» բոլոր այն տեղերում, որտեղ հղում է կատարվում իր գրքին ու արտահայտվում է անձնական վերաբերմունք։
  • Մի քանի առանձին աղբյուրներ ուսումնասիրում եմ զոգահեռ ու ավելացնում։ Արդեն երկու տեղ ընդ որում ուղղել եմ այս կոնկրետ հոդվածը՝ հավելելով Սամվել Բաբայանի ու Թաթուլ Հակոբյանի ուսումնասիրության տվյալները՝ սեպտեմբերի 12-ի խմբագրում։
Այս գործը պետք է ավարտին հասցնել, կհավելեմ շատ այլ հոդվածներ, որոնք վերաբերվում են Արցախյան շարժմանը, պատերազմին ու մեր նորագույն պատմությանը առհասարակ։ Ուղղակի մեծ աշխատանք է, ժամանակ է պետք։ Շնորհակալ կլինեմ, եթե այլ մասնակիցներ նույնպես թեմայն անդրադառնան, միասին ուսումնասիրենք։ Կարող եմ գրքերիցս տրամադրել, շուրջ 20 աղբյուր ունեմ արդեն։ Լևոն Մելիք-Շահնազարյանի երկհատորյակն էլ ճանապարհին է։ 517design (քննարկում) 07:05, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)

Էլի լիքը անկատեգորիա հոդվածներ

Ժողովուրդ ջան, հետաքրքրված մասնակիցներին ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/գրեթե անկատեգորիա հոդվածներ էջում սկսել եմ հավաքել նաև այն հոդվածները, որոնք ունեն միայն ծննդյան կամ մահվան ամսաթվի/վայրի վերաբերյալ կատեգորիա, ինչը շատ քիչ է անձանց համար։ Ցանկում այս պահին 1224 հոդված կա։ Իսկ լրիվ անկատեգորիա հոդվածները գտնվում են Առանց կատեգորիայի հոդվածներ կատեգորիայում, որտեղ այս պահին կա 3078 հոդված։ Սնկատեգորիա հոդվածների ցանկում շատ նեղ հայկական թեմաներ կան, եթե ուզում եք դրանք շրջանցել ու կատեգորիաները ավելացնել ըստ այլ լեզուների (օրինակ՝ catSuggest գործիքով), կարող եք օգտվել petscan:17319927 և petscan:17304649 ցանկերից (համապատասխանաբար «գրեթե անկատեգորիա հոդվածներ» ենթաէջի ու կատեգորիայի հոդվածների համար)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:40, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)

Շնորհակալություն Աշոտ ջան, փորձում եմ կամաց կամաց կատեգորիաներ ավելացնել, լավ կլիներ նաև մի տեղ հավաքել այն հոդվածները, որոնք ունեն միայն կարմիր կատեգորիաներ։--Սամվելքննարկում 06:39, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Սամվել ջան, հավաքելու կարիք չկա, դրանք կան սպասարկող եջերում՝ Անհրաժեշտկատեգորիաները։ Այստեղից կարելի է աշխատել։--ԲեքոՔննարկում 06:55, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
Քեզ էլ շնորհակալություն ավելացնելու համար, Սամվել ջան (:։ Իսկ եթե խոսքը հոդվածների մասին է, ոչ թե կատեգորիաների, ապա ցանկը կարելի է գտնել այստեղ (17484 հոդվածում գոնե մեկ կարմիր կատեգորիա կա)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:29, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)

Ապրող անձինք կատեգորիային էլ սկսեցի բանի տեղ չդնել։ Արդյունքում մի 600 հոդված էլ ավելացված ցանկում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:14, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)

InternetArchiveBot

Հարգելի մասնակիցներ, տեղեկացնում եմ, որ InternetArchiveBot-ը արդեն աշխատում է Հայերեն Վիքիպեդիայում (ներդրումները կարող եք տեսնել Սպասարկող:Ներդրումները/InternetArchiveBot էջում)։ Եթե դուք ուզում եք այն աշխատեցնել կոնկրետ հոդվածի վրա, կարող եք օգտվել iabot գործիքից (նման խմբագրման օրինակ)։ Բոտի ամփոփումները կամ գործիքի ինտերֆեյսը կարելի է թարգմանել translatewiki-ում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:47, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)

Արցախյան պատերազմ VS Արցախյան հակամարտություն

Արցախյան հակամարտությանը նվիրված երկու հոդված կա՝ Ա․ Արցախյան հակամարտություն (92 327 բայթ) ու Բ․ Արցախյան ազատամարտ (107 708 բայթ): Երկուսն էլ բավական մանրամասն թեմային անդրադառնում են։ Ա հոդվածում շատ ներդրումներ կան, այդ թվում՝ Hayk.arabaget, ԱշոտՏՆՂ, Voskanyan, Բ․ հոդվածը գրեթե միանձյնա գրել է Hayk.arabaget-ը։

  • Բ հոդվածը ներկայացնում է իրավիճակը սկսած 20-րդ դարի, սկզբից, Ա-ն՝ սկսած մ․թ․ա․ ժամանակահատվածից։
  • Ըստ եության երկուսն էլ բավական թերի են, չնայած ահագին աշխատանք է արված։
  • Կա նաև հարակից Արցախյան պատերազմի ժամանակագրություն հոդված, որը ավելի թերի է, քանի Ա հոդվածում նշված ժամանակագրությունը։
  • Գոյություն ունի նաև Կաղապար:Արցախյան_հակամարտություն, որտեղ հղումներ կան դեպի ավելի մանրամասն պատերազմի առանձին իրդարձությունները առ այսօր։
  • Երկու հոդվածները ըստ էության կրկնում եմ իրար։ Արցախի պատերազմին վերաբերվող որևէ փոփոխություն չգիտես, թե որ մեկում ներառես։

Առաջարկ՝

  • Ստեղծել Արցախյան պատերազմ (1991-1994) հոդված այս երկուսի հիման վրա ու հետագայում այս երկուսը ջնջել՝ մանրամասնելով թեման։
  • Հետագայում ջնջել Արցախյան ազատամարտ հոդվածը, իսկ Արցախյան հակամարտություն հոդվածը կրճատել, ներառելով հակամարտության բոլոր դրվագները լակոնիկ՝ հղումներով դեպի հիմնական հոդվածներ։ Այս մեկը կուղղորդի ընթերցողներին, ովքեր գլուխ չեն հանի գոյություն ունեցող կաղապարից։

Կունենանք Արցախյան պատերազմ (1991-1994) էջ՝ Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920) բավական հաջող օրինակով, ու կլուծենք երկու նույնաբովանդական էջերի հարցը։ 517design (քննարկում) 14:01, 18 Սեպտեմբերի 2020 (UTC)

517design ջան, ես պատմությունից մեղմ ասած բան չեմ հասկանում ու գուցե և սխալվում եմ, բայց քանի որ նշել ես ինձ, գրեմ իմ կարծիքը։ Համաձայն եմ Արցախյան հակամարտություն հոդվածը կրճատելուն։ Բացի սրանից դու փաստացի առաջարկում ես «Արցախյան ազատամարտ» հոդվածը անվանափոխել «Արցախյան պատերազմ (1991-1994)», ինչը հավանաբար իմաստ չունի, քանի որ «Արցախյան ազատամարտ (այլ թվականներ)» հոդված չունենք ու մենք «Արցախյան ազատամարտ» ասելով հասկանում ենք հենց 1988-1994 թվականների դեպքերը։ Անվանափոխելը մի կողմ, բնականաբար համաձայն եմ պատերազմի մասին հիմնական նյութը «Արցախյան ազատամարտ» հոդվածում գրելուն, իսկ «Արցախյան հակամարտություն» հոդվածում գրել բավական համառոտ ու {{հիմնական հոդված}} կաղապարով հղում տալ «Արցախյան ազատամարտ» հոդվածին։ Ու քանի հավաքվել ենք, ասեմ, որ նույն խնդիր կա նաև Հայաստան հոդվածում․ Հայաստանի աշխարհագրություն հոդվածը 9420 բայթ է, բայց Հայաստանի հոդվածի աշխարհագրությունը 55 191 բայթ է, իսկ պատմություն բաժինը՝ 87 487 բայթ ու այդպես բաժիններից շատերը չափից դուրս մեծ են։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:09, 18 Սեպտեմբերի 2020 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, իրոք խնդիր է։ Երևան հոդվածում պատմությունը ավելի երկար է, քան Երևանի պատմություն հոդվածում, չնայած ես էլ եմ մի քիչ մեղավոր սրանում։ Պետք է խմբագրել միանշանակ։ Ներքում էլ Գարդմանահայը գրել է, որ երկուսը փաստորեն տարբեր հոդվածներ են, մեկը մեկի մաս է կազմում, բայց տրամաբանությունը խառն է։ Եթե չիմանաս որը ինչ են նկատի ունեցել ժամանակ, գլուխ չես հանի։ Էսօրվա օրով գրեթե նույն բովանդակությունն ունեն։ 1991-1994 կամ 1988-1994 թվականներով էլ կարծում եմ պետք է տարանջատենք հայ-ադրբեջանական պատրեազմից 1918-1920 թվականների ու 1905 թվականի բախումներից, որոնք չնայած պատերազմ չէին, բայց առաջին լուրջ արյունը թափեցին ու մի քանի ամիս տևեցին։ Մտածել է պետք։ 517design (քննարկում) 19:01, 20 Սեպտեմբերի 2020 (UTC)
Արցախյան հակամարտությունը այլ բան է, իսկ Արցախյան ազատամարտը այլ, կամ եթե այլ կերպ ասեմ, ապա Արցախյան ազատամարտը Արցախյան հակամարտության մի մասն է։ Նախկինում քննարկումներ են եղել և որոշվել է Արցախյան պատերազմը վերանվանել Արցախյան ազատամարտի (հին քննարկումները գտնելուց ես լավ չեմ, հղումը չեմ դնի այստեղ)։ Համենայն դեպս ես այդպես եմ հիշում։--Գարդմանահայ (քննարկում) 07:41, 20 Սեպտեմբերի 2020 (UTC)
Նախկին քննարկումները ճիշտն ասած ես էլ գտնել չեմ կարող, բայց հիմա կոնկրետ խնդիր կա, քանի որ փաստացի երկու հոդվածները գրեթե կրկնում եմ իրար։ Ավելին, եթե մարդը չգիտի ինչ ենք նկատի ունեցել ամեն եզրույթը կիրառելուց, չի իմանա որը լրացնի, եթե ցանկանա նոր նյութ ավելացնի օրինակ։ Մեկ այլ նկատառում․ ազատամարտը փոքր ինչ գեղարվեստական եզրույթ է, մինչ պատերազմը՝ պրագմատիկ ու հանրագիտարանային։ Ավելի ճիշտ չի՞ լինի, որ լինի մեկ գլոբալ Արցախյան հակամարտություն, որի մեջ կարճ գրված կլինի նախապատմությունը, թե երբ են հայերը ստեղծել Արցախ աշխարհը Արտաշեսյանների օրոք կամ ավելի վաղ, հետո թուրքական բնակչության աճը, տարբեր թվականների դեմոգրաֆիական փոփոխությունները, Լենքթեմուրի բնակեցումը, պարսկա-թուրքական պատերազմների օրոք բնակչության միջև հակասությունները, ինչքան հնարավոր է մեկ հոդվածում, հետո վերջին փուլերը կարճ ու հղումներով դեպի հիմնական հոդվածներ՝
1991-1994 պատերազմի մեջ էլ կլինեն պատերազմին վերաբերվող բոլոր դրվագները մանրամասնությամբ։ Ի դեպ Կաղապար:Արցախյան հակամարտություն մեջ վերնագիրը գրված է Արցախյան ազատամարտ: 517design (քննարկում) 19:01, 20 Սեպտեմբերի 2020 (UTC)

Նոր գնահատում՝ «Կենտավրոսի ալֆա»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Կենտավրոսի ալֆա» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Avagyanasya (քննարկում) 06:26, 21 Սեպտեմբերի 2020 (UTC)

պակասող կատեգորիաներ/դատայից

Ողջույն, խմբագիրներ ջան։ «Շատ օգտագործվող չթարգմանված տարրեր» տխուր ցանկից առանձնացրել եմ կատեգորիաները (պակասող կատեգորիաներ/դատայից)։ Եթե այս կատեգորիաները ստեղծենք ու կապենք դատայի հետ, Վիքիդատայի հաշվին հոդվածներում կավելանան ստեղծված կատեգորիաները (օրինակ՝ Կատեգորիա:Փենսիլվանիայում ծնվածներ)։ Կատեգորիա ստեղծելու հավես ունենալու դեպքում կարող եք օգտվել այս ցանկից :)։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:55, 26 Սեպտեմբերի 2020 (UTC)

Wiki of functions naming contest

21:20, 29 Սեպտեմբերի 2020 (UTC)