Wikifunctions logo contest

01:47, 2 Մարտի 2021 (UTC)

Տես նաև բաժնին վերաբերող հարց

Հարգելի վիքիհամայնք, ձեր կարծիքով Լիդիան Արմենիա հոդվածի «Տես նաև» բաժնում Մութ ու ցուրտ տարիներ հոդվածի հղումը պետք է՞ դնել, թե՞ ոչ։ Նշեմ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքը շահագործելու թույլտվություն ստացած ընկերություն է՝ հիմնված 2005 թվականին, իսկ «Մութ ու ցուրտ տարիներ» արտահայտությունը վերաբերում է 1991 թվականից մինչ 1995 թվականի միջև ընկած ժամանակաշրջանի, երբ Հայաստանի բնակչությունը հիմնականում էներգետիկայի ինչպես նաև սպառողական իրերի պակասի մեջ էր ապրում։ Իմ կարծիքով պետք է հեռացնել, սակայն խմբագիրներից մեկը, ով ավելացրել է այդ հղումը, հակառակ կարծիքին է։ Օգտակար կլինի լսել ձեր կարիծքները։--Գարդմանահայ (քննարկում) 14:24, 11 Մարտի 2021 (UTC)[reply]

Կարդացի քննարկումը, բերված հիմնավորումն իմ համար ընդունելի չէ, նաև չկարողացա գտնել տրամաբանական կապ։ Հոդվածը թեմային անմիջական առնչություն չունի, ուստի ենթակա է հեռացման։--Ավետիսյան91 (քննարկում) 17:09, 11 Մարտի 2021 (UTC)[reply]
Նույն տրամաբանությամբ կարելի է բաժնում ավելացնել նաև «Դելֆինարիում» հոդվածը։ Երկու դեպքում էլ 1.բողոքել են բնապահպանները։ 2.փակվել են բնապահպանների պահանջով։ 3.փակվելուց տնտեսական վնաս է ունեցել Հայաստանը։ 4.սեփականատերերը արտասահմանից էին։ 5.սեփականատերերը հերքում էին մեղադրանքները։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:31, 11 Մարտի 2021 (UTC)[reply]

CEE Spring 2021

Հարգելի համայնք, մարտի 21-ից ավանդաբար սկսվում է CEE Spring 2021 միջազգային վիքի մրցույթը, որի ընթացքում տասնյակից ավելի կենտրոնական և արևելյան Եվրոպայի մի շարք երկրների վիքիպեդիստներ մարտի 21-ից մայիսի 31-ը հոդվածներ են ստեղծում և բարելավում հոդվածներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտացմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։
Հրավիրում ենք միանալ մրցույթին։--ԲեքոՔննարկում 11:27, 18 Մարտի 2021 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Լուկա Մոդրիչ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Լուկա Մոդրիչ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--AraAve (քննարկում) 11:36, 30 Մարտի 2021 (UTC)[reply]

Առաջարկ

Հարգելի մասնակիցներ, մոտ 2 տարի առաջ ունեինք մասնակից, որը կապվում էր քաղաքական գործիչների հետ, ներկայանում վիքիխմբագիր ու խոստանում, որ իրենց համար հոդված կգրի վիքիպեդիայում. գրում էր։ Այդ մասին չենք խոսել, բայց արդյունքում խմբագիրը խնդիրներ ունեցավ, քանի որ իր ստեղծած հոդվածներում հետագայում հայտնվում էին «պատվիրատուի» կամքին հակառակ հատվածներ, որոնց «պատասխանը» հոդվածի առարկան փորձում էր ստանալ հոդվածագրից։ Խմբագիրն այժմ չի խմբագրում։ Այս օրերին կան մասնակիցներ, որոնք կապվում են զոհված զինվորների ընտանիքների հետ և հայտնում, որ կարող են հոդված գրել զինվորի մասին։ Որոշ դեպքերում հոդվածները չեն համապատասխանում նշանակալիության չափանիշներին, երբեմն հանրագիտարանային շարադրանք չունեն և պիտակվում են, ինչի արդյունքում կրկին որոշակի խնդիրներ են առաջ գալիս։ Նախ ավելորդ անգամ շատ զգայուն թեմա է շահարկվում՝ «Իրենք զոհվել են մեր համար, իսկ դուք ջնջման եք պիտակում»։ Հետո հարազատներին ենք ներքաշում այս պատմության մեջ և իրենց որպես վահան օգտագործելով կեղծ հայրենասիրություն ենք խաղում։ Վստահ եմ, որ հոդվածագիրներն ունեն ազնիվ մղումներ, վստահ եմ, որ ցանկանում են բարի և հայրենանվեր գործ անել, սակայն արդյունքում վնասում ենք զոհվածի հարազատներին, իսկ փոխարենը մեղադրում հոդվածը պիտակողներին կամ ընդհանուր նախագծին։ Վիքիպեդիան հայրենասիրական հարթակ չէ։ Իսկ միգուցե այլ տեսանկյունից նայենք հարցին, փորձենք ընդունել նախագծի կանոնակարգը և եղած սահմաններում առավելագույնը տանք/քաղենք։ Կա հստակ լոգիկա և շարժվենք այդ լոգիկայով, և ոչ թե ասենք ինչու Ռամիլ Սաֆարովի կամ Թալեաթի մասին հոդված կա, իսկ մեր հերոս տղաների մասին չի կարող լինել։ Սա լոգիկայի թարսությունն է։ Ամենակարևորը, մի կապվեք հոդվածի անձի կամ նրա հարազատների հետ, մի վնասեք այդ մարդկանց։ Այստեղ եմ գրում, քանի որ հասցեատերը մեկը չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 21:30, 23 Մարտի 2021 (UTC)[reply]

Համաձայն եմ։ Փորձում եմ հատկապես զինվորականների և ազատամարտիկների համար նշանակալիության կանոնակարգ ստեղծել ու դնել քննարկման։ Այսօր-վաղը կառաջարկեմ։--ԲեքոՔննարկում 06:29, 24 Մարտի 2021 (UTC)[reply]
Թեման բազմիցս է քննարկվել, խոնարհվում եմ բոլոր հայ հերոսների շիրիմների արջև, սակայն Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե փառքի կամ հարգանքի վայր։ Բոլոր անձինք պետք է բավարարեն նշանակալիության միևնույն պահանջին, թող ոչ ոք չնեղանա։--Սամվելքննարկում 05:02, 25 Մարտի 2021 (UTC)[reply]
Համայնք ջան, սևագիր սարքել եմ Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիության տեքստը, այն բացակայում էր մեր անձանց նշանակալիության էջում։ Հատուկ ՀՀ և ԱՀ ուժայինների նշանակալիության մասին նշել եմ առանձին։ Կոչումները հիմք չեմ ընդունել, այլ միայն պաշտոններն ու պարգևները։ Խնդրում եմ, նայեք ու քննարկենք։ Կսպասեմ արձագանքի։--ԲեքոՔննարկում 08:02, 26 Մարտի 2021 (UTC)[reply]
Բեքո ջան, շնորհակալություն առաջարկի համար։ Կխնդրեմ ներկայացնել թե ինչ սկզբունքով են ընտրվել այն մեդալներն ու շքանծանները, որոնք անձին նշանակալիություն են հաղորդելու։ Նկատի ունեմ ինչի՞ օրինակ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» մեդալ, բայց «Վազգեն Սարգսյան» մեդալը ոչ։--Գարդմանահայ (քննարկում) 19:59, 27 Մարտի 2021 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, Սուրբ Վարդան Մամիկոնյանը շքանշան է, իսկ Վազգեն Սարգսյանը մեդալ։ Քանի որ բոլոր վիքիներում միայն պետական բարձրագույն պարգևներն են թույլ տալիս զինվորականի մասին գրել, ապա Հայաստանի դեպքում մի փոքր հնարավորութունը մեծացրել եմ, և առաջարկում եմ բարձրագույն շքանշանները հաշվի առնել և ցանկացած մեդալ հաշվի չառնել։--ԲեքոՔննարկում 20:34, 27 Մարտի 2021 (UTC)[reply]

Այս թեմայով կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը այստեղ են, միացե՛ք։--ԲեքոՔննարկում 17:31, 31 Մարտի 2021 (UTC)[reply]