Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2021

Գլխավոր էջ (առաջարկներ)

Հարգելի՛ վիքիհամայնք, սույն քննարկումը բացում եմ՝ նպատակ ունենալով լսել Ձեր կարծիքները, մտքերը, որոնք կօգնեն մեր Գլխավոր էջը դարձնել ավելի ներկայանալի: Խնդրում եմ ստորև ազատորեն արտահայտեք Ձեր մտքերը, թե ի՛նչ է պակասում մեր Գլխավոր էջին, ի՛նչ բաժիններ կուզեիք տեսնել, ինչը՝ ոչ: Միով բանիվ, ամեն ինչ՝ կապված Գլխավոր էջի հետ: Դիզայնի մասին կխոսենք քիչ ավելի ուշ, երբ կհասկանանք թեմատիկան, բաժինները, կամփոփենք այս քննարկումը: Քննարկման ժամկետ չեմ սահմանում, սիրով ընթացքում կլսեմ ձեր առաջարկները ու կաշխատեմ արձագանքնել:--∑ίγμα (քնն.) 00:07, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Սկզբի համար երևի արժի հեռացնել պորտալների հղումները՝ հաշվի առնելով այն, որ մեր վիքիում դրանք չափազանց պասիվ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:25, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
2019 թվականի փետրվարին @Emptyfear մասնակիցը Գլխավոր էջի նոր դիզայն էր ներկայացրել (առանց երրորդ սյունյակի), մանրամասն թվարկել էր առավելությունները, սակայն համայնքն այդպես էլ չընդունեց Գլխավոր էջի այդ տարբերակը։ Առաջարկում եմ վերադառնալ այդ քննարկմանը, բեռնաթափել գլխավոր էջը, հարմարեցնել էջը նաև մոբայլից մուտք գործողների համար։ --ջեօ (✡) 06:15, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@GeoO ջան, համամիտ եմ բեռնաթափելու հետ, ինչպես նաև հարմարացնելուն բջջային տարբերակից դիտողների համար, որովհետև հիմա միայն Շաբաթվա հոդվածն է երևում: Բայց դա անենք բովանդակային մասը ճշտելուց հետո: Հենց գծագրվեցին հիմնական բաժինները, կզբաղվենք նաև դիզայնով և դասավորվածությամբ (ու ամենայն մանրամասնությամբ :) ):--∑ίγμα (քնն.) 12:48, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, այդ տարբերակում էջի մի հսկայական մաս դատարկ է մնում կարծես թե։--Նուբեռելլա 💬 08:42, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, կարելի է հավելյալ բաժիններ ավելացնել, սահմանափակում չունենք ։) --ջեօ (✡) 08:46, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, համամիտ եմ, բայց արդյո՞ք Վիքիդարանը տեղին է Վիքիպեդիայի գլխավոր էջում։--Նուբեռելլա 💬 08:47, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, ինչո՞ւ ոչ։ --ջեօ (✡) 08:51, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ, հնարավոր է ուղղակի աչքիս է անսովոր ։Դ Այնուամենայնիվ, կարելի է քննարկել, նոր բաժիններ ավելացնել դատարկ հատվածներում և փոփոխել։ Ինչո՞ւ ոչ։--Նուբեռելլա 💬 08:56, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Վիքիդարանը, Վիքիբառարանը և այլն Վիքիպեդիայի քույր նախագծեր են, և դրանց Գլխավոր էջում լինելը կարծում եմ արդարացված է։--Սամվելքննարկում 09:14, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ընդհանրապես գլխավոր էջ շատ քիչ եմ բացում, բայց նոր տարբերակի վերաբերյալ մի քանի դիտարկում անեմ, որն ուղղակի իմ կարծիքն է։
Վիքիդարանում, ինչքան գիտեմ, հիմա կազմակերպչական տեսանկյունից ակտիվություն չկա, Գլխավոր էջում վիքիդարանին տեղ հատկացնելը որքանո՞վ է տեղին, և ո՞վ է թարմացնելու այդ բաժինը։ Փոխարենը կարելի է ավելի լայն տեղ հատկացնել շաբաթվա հոդվածին, որ այն այդքան նեղ ու ձգված չլինի, հարմար լինի գոնե տեքստն աչքի անցկացնելու համար։
Գիտե՞ք որ բաժինը հաճախ չի թարմացվում, կարելի է ժամանակավոր հանել։ Նորից շատ նեղ է, ինչը չի տրամադրում կարդալուն։
Համագործակցությունների բաժինը վերև բերելուն կողմ եմ (ճիշտն ասած, ես միայն այդ բաժնի էջերը բացելու համար եմ երբեմն բացում գլխավոր էջը), նորեկներին նույնպես հարմար կլինի (գլխավոր էջը սովորաբար բացում են ամենասկզբում, երբ պետք է մուտք գործեն համակարգ, մանավանդ նորեկները, որոնց զգալի մասն օգտվում է հենց այդ բաժնից)։ Բայց դա ենթադրում է, որ շաբաթվա հոդվածի բաժինը պետք է լինի մոտավորապես դրա չափ, կամ ցանկալի է դրա ներքևից ուրիշ բաժին ավելացնել, որպեսզի դատարկ տեղ չմնա։
Պորտալներ Օգնություն Ստեղծել էջ շարքը գուցե ավելի հարմար է հակառակ դասավորությամբ, որովհետև եթե պորտալները չեն գործում, նորեկներին ու ընթերցողներին պետք չէ։
Ներքևի բաժինները թարմ տեսք ունեն։ --Voskanyan (քննարկում) 09:56, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ուրախալի ակտիվություն է, շնորհակալ եմ մասնակիցներին: Ուղղակի առաջարկում եմ հիմա կենտրոնանալ բովանադակային վրա, իսկ դիզայնը կարելի է ընտրել (կառաջարկվեն): Ընդհանուր առմամբ ես էլ եմ կարծում, որ քույր նախագծերն իրավունք ունեն Գլխավոր էջում մնալու: Voskanyan ջան, ես էլ եմ համամիտ «Գիտե՞ք,որ...» բաժնի հանելու հետ, բայց կա՞ փոխարինող կամ ավելի հարմար տարբերակ, որովհետև եթե դա էլ ենք հանում, ապա մի տեսակ դատարկվում է էջը: Զուտ կարծիքի տեսանկյունից հետաքրքիր է:--∑ίγμα (քնն.) 12:44, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արդեն նշել եմ, որ Գլխավոր էջը ես հազվադեպ եմ բացում, այն էլ միայն նայում եմ համագործակցության բաժինը, որից շատ են օգտվում նաև նորեկները (ինձ թվում է՝ գլխավոր էջը շատերն են հենց այդ բաժնի համար բացում), դա ավելի տեսանելի դարձնելը լավ կլինի։ Գիտե՞ք որ բաժնի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծես թե չի թարմացվում, դրա համար առաջարկեցի հանել, դրանում այնպիսի տվյալներ չեն, որ արժի անգիր անել՝ շաբաթներ շարունակ տեսնելով։ Հանելուց հետո չգիտեմ՝ ինչու պետք է դատարկվի, ես այդ կարծիքին չեմ (բայց եթե այդ բաժինը նախկինի պես պարբերաբար թարմացվի նոր ստեղծված հոդվածներից վերցված փաստերով, գուցե հետաքրքիր լինի, բայց մեր համայնքում դժվար թե առաջիկայում գտնվի մեկը, որ ստանձնի նման պատասխանատվություն և պատշաճ կատարի)։ Քույր նախագծերը, իհարկե, շատ լավ կլինի, որ երևան գլխավոր էջում, ուղղակի Վիքիդարանում հիմա ակտիվություն չկա, ո՞վ պետք է թարմացնի այդ բաժինը, իսկ եթե շաբաթներով նույն նկարն է լինելու, իմաստ չեմ տեսնում։ Ես առանձնապես չեմ պնդում, որ փոփոխություններ լինեն, եթե գլխավոր էջը հաճախ բացողներ կան, գուցե իրենք կարծիք հայտնեն։ Բայց եթե որոշված է, որ պետք է փոխել, գրել եմ իմ կարծիքը։ --Voskanyan (քննարկում) 18:40, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα ջան, շնորհակալություն քննարկում բացելու համար։ Նայում եմ հիմա ու կարծում եմ, որ ինչքան թեթև, բեռնաթափված լինի, այնքան ակնահաճո, այսինքն՝ հնարավորինս ավելի քիչ բաժիններ։ Ձախ կողմի շարքը կարելի է վերանայել, չգիտեմ, որոնք են դրանցից պարտադիր-ստանդարտ, որոնք՝ կամընտրական ըստ Վիքիների։ «Գիտե՞ք, որ...»-ը լավ բաժին է իր բնույթով, բայց արժե թողնել, եթե միայն անընդհատ թարմացնող կամավոր լինի, այլապես մյուս բաժինների համաչափեցմամբ կարելի է և հանել։ Պորտալներ չգիտեմ էլ մտնող կա, թե չէ (բացի առաջին անգամը կամ միամիտ սեղմածները)։ Վերևում ու ներքևում միանման «օգնող» էջեր են կարծես թե, կարելի է մեկը դարձնել՝ «Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել», «Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել», + մեջտեղում էլ «Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից»։ Մնացած մտքերս մեծացնել-փոքրացնել, դիզայնի հետ են կապված։ --A.arpi.a (քննարկում) 20:31, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բեռնաթափելը լավ է, բայց նայենք թե գլխավոր էջի նպատակը ո՞րն է և ո՞ւմ է ուղղված։ Կան խմբագրողներ, որոնք երևի քիչ մասն են կազմում, և կա ընթերցող, որը մտնում է Վիքիպեդիա կոնկրետ բան նայելու կամ հետաքրքրությունից դրդված։ Խմբագրողներին իհարկե հետաքրքիր է մասնակցիր/համագործակցություն բաժինը, իսկ պարզապես ընթերցողին պետք է Վիքիպեդիայի «նորություններ, գիտեք կամ այս օրը պատմության մեջ» առաջարկենք։ Քույր նախագծերը պետք է լինեն, Վիքիմեդիայի քաղաքականությունն է այդպես, բայց կոնկրետ նախագիծը, այս դեպքում Վիքիդարանը ես կհանեի՝ ոչ ակտիվ է, և բացի դրանից կարելի է հանգիստ տեղադրել Մասնակցիր/համագործակցություն բաժնում։ Ես, որպես կողմնակի ընթերցող, եթե ամեն օր մտնեմ Վիքիպեդիա, ինձ կհետաքրքրեն «այս օրը», «նորությունները» և գուցե «Գիտեք որը», մնացածը շաբաթով նույնն է, և այդ նույնը ամեն օր տեսնելով հետաքրքրությունս կքչանա, մտնելու շարժառիթն էլ հետը։ Ես կառաջարկեմ նշածս երեք բաժինները հնարավարինս փոփոխվող սարքել ու ավելի դիտելի սարքել։ Խմբագիրների համար էլ մասնակցիր/համագործակցություն բաժինը։--ԲեքոՔննարկում 06:40, 19 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Գլխավոր էջի ամենաներքևում կա «Խմբագրել այս էջը», որով հնարավոր է խմբագրել Գլխավոր էը, բայց քանի որ այն պաշտպանված է, այս կոճակը ոչ մի իմաստ չունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:07, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նախնական արդյունք

  • հանել պորտալները և դրանց հետ կապված ամեն ինչ
  • հանել Գլխավոր էջի ամենաներքևում «Խմբագրել այս էջը» (դրա հետ մեկտեղ՝ Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել տողը. ամբողջությամ կրկնում է էջի վերևում դրվածը), ինչպես նաև էջի ամենավերևում գտնվող «Խմբագրել» և «Խմբագրել կոդը» կոճակները
  • «Գիտե՞ք, որ...» բաժինը դեռ մնում է, փորձում ենք նոր շունչ հաղորդել, ըստ հնարավորության դարձնել ամենօրյա թարմացվող (ապագայում)
  • խմբագիրների հարմարության տեսանկյունից բարեփոխվում և տեղաշարժվում է Համագործակցության բաժինը (թե ուր, կերևա առաջիկա՝ դիզայնին նվիրված քննարկումներում):
  • Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել տողից կարելի է հանել «Ինչպես գրել հայերեն»-ը, որովհետև դա արդեն արդիական չէ:
  • Շաբաթվա հոդվածին հատկացնել ավելի մեծ տարածք կամ ավելի լայն շրջանակ:
  • քույր նախագծերը մնում են՝ որպես Վիքիմեդիայի քաղաքականության անքակտելի մաս:
  • պարտադիր է՝ նոր դիզայնը հարմարեցված լինի բջջային տարբերակին:--∑ίγμα (քնն.) 00:03, 2 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Ավելորդ ֆորմալիզմ

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Վիքիպեդիա նախագծում որոշ խմբագիրների գործառույթը կայանում ա նրանում, որ այլ խմբագիրների ստեղծած հոդվածներում հայերեն վիքիի ֆորմալ պահանջներին (ծավալ, աղբյուր և այլն) անհամապատասխանություններ գտնել և այդ չափանիշով ստեղծած հոդվածը անմիջապես պիտակավորել ջնջման։ Նման գործելավոճը պարզ բնութագրում ունի` «ֆորմալիզմ»։ Շատ ավելի զարգացած անգլերեն ու ռուսերեն Վիքիպեդիաներում, ո՛չ ծավալին, ո՛չ աղբյուրին սկզբնական շրջանում ուշադրություն չեն դարձնում, այլ ողջախոհության սկզբունքը կիրառելով պարզ ստուգում են փաստերը և որոշում, պիտակավորել հոդվածը կամ ոչ։ Խնդրանք` օգտագործենք մարդուն տրված ողջախոհությունը, բանականությունը և ուղեղը, այլ ոչ թե առաջնորդվեք ֆորմալիստական կանոններով։ Սեփական խմբագրումների քանակը հնարավորինս ավելացնելու ձգտումը և հայերեն Վիքիպեդիայի զարգացման ուղղությամբ իբր օգտակար աշխատանք կատարելու ուղղությամբ ցուցամոլությունը տանում են դեպի փակուղի։ --Rob (քննարկում) 08:11, 7 Հունվարի 2021 (UTC)

Rob ջան, մի քանի ժամից կմեկնաբանեմ խմբագրումներս, հորդորում եմ մինչև քննարկման ավարտը հոդվածից չհեռացնել պիտակը, քանի որ վերջնական որոշումը դեռ ընդունված չէ:--Գևորգ💬 09:40, 7 Հունվարի 2021 (UTC)
Ողջույն: Պիտակի հետ բերեցի մինչ քննարկման ավարտը: Պլանավորում էի հոդվածի հետ կապված պատասխանել Ձեր քննարկման էջում, բայց որ այստեղ գրեցիք, ավելի լավ, կկարողանանք նաև այլ խմբագիրների կարծիքն էլ լսել: «ո՛չ ծավալին, ո՛չ աղբյուրին սկզբնական շրջանում ուշադրություն չեն դարձնում» այս արտահայտությունը չհասկացա, եթե դժվար չէ, կարող ե՞ք պարզաբանել, յուրաքանչյուր հոդված պետք է ունենա սկզբնական 3000 բայթ ծավալ և գոնե մեկ հեղինակային աղբյուր: Ցավում եմ, եթե մտածում եք, որ այս խմբագրումները կատարում եմ նրանց քանակն ավելացնելու համար: Ինչևէ, անցնենք բուն խնդրին: Որպես օրինակ ներկայացնեմ սա, եթե կարիք կլինի հետագայում այլ օրինակներ նույնպես կներկայացնեմ: Ինչքան հիշում եմ անցած տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկումներ եղել են կապված այս տիպի հոդվածների հետ, բայց չկարողացա գտնել: Իմ բերած օրինակում նույնպես կար գրականություն, արտաքին հղումներ, սակայն դրանք չեն կարող փաստել հոդվածում եղած բովանդակության հավաստիությունը: Եթե ինչ-որ տեղ սխալվեցի, խնդրում եմ ուղղել: Շնորհակալություն:--Գևորգ💬 14:00, 7 Հունվարի 2021 (UTC)
Հ.Գ. Մոռացա նշել, Rob:--Գևորգ💬 14:01, 7 Հունվարի 2021 (UTC)
Հարգելի Գևորգ, աղբյուրների մասով խնդրում եմ նայել թեկուզ Мельхиор, Лауриц էջը ռուսերեն վիքիպեդիայում, որտեղ ամեն նախադասության վրա աղբյուր չի նշված, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում այն պիտակավորել ջնջման։ Խնդրում եմ, հոդվածի հետ կապված քննարկումը ծավալել հոդվածի էջում։ Խնդրում եմ, առանց հիմնավորման այլևս չպիտակավորել հոդվածը անաղբյուր։ Հարգանքով` --Rob (քննարկում) 14:06, 7 Հունվարի 2021 (UTC)
«Իմ բերած օրինակում նույնպես կար գրականություն, արտաքին հղումներ, սակայն դրանք չեն կարող փաստել հոդվածում եղած բովանդակության հավաստիությունը:» Կներեք, այս միտքն անհեթեթ է։ Նույն սկզբունքով, կարելի է դեն նետել` համարել ոչ հավաստի, ցանկացած թղթային կամ առցանց հանրագիտարանի բովանդակությունը, քանի որ դրանցում էլ բացակայում են կոնկրետ հղումներ և միայն վերջում տրվում է գրականության ցանկ։ --Rob (քննարկում) 14:13, 7 Հունվարի 2021 (UTC)
Rob ջան, խնդրում եմ ինձ նշեք, որպեսզի հաղորդագրություն ստանամ: Ադմինիստրատորներին կխնդրեմ զգուշացում տալ խմբագրական պատերազմի համար: Ռուսերեն հոդվածը նույնպես պիտակ ունի, որը պիտակվել է դեռ հեռավոր 2015 թվականին: «որտեղ ամեն նախադասության վրա աղբյուր չի նշված» ավելին ասեմ, ոչ մի նախադասության վրա ծանոթագրություն չկա: Ծանոթ չեմ ռուսերեն վիքիպեդիայում գործող կանոններին, բայց հայերեն վիքիպեդիայում կան հստակ կանոններ սահմանված աղբյուրների վերաբերյալ: Ձեր ասածից դուրս է գալիս, որ եթե ռուսերենում աղբյուր չկա, ապա կարող է հայերենում էլ չլինել: Առանց հիմնավորման ես երբեք չեմ պիտակավորել, հիմնավորումս գրել եմ վերևում, որին դուք դեռ չեք պատասխանել:--Գևորգ💬 14:14, 7 Հունվարի 2021 (UTC)
Գևորգ, ինչ ա նշանակում «աղբյուրներ չկա»։ Հոդվածի ծանոթագրությունները, արտաքին հղումները, գրականության ցանկը աղբյուրներ չե՞ն։ Տեղեկաքարտում առկա ծանոթագրությունները լռիվ բավարար են, որպեսզի տվյալ հոդվածի համար պիտակի կիրառումն անվավեր ճանաչվի։ Ինձ համար դժվար չի մի հատ ձևական աղբյուր–հղում ավելացնել հոդվածում, սակայն խնդիրը սկզբունքն է` հայերեն Վիքիպեդիայում նման դատարկ «ֆորմալիզմը» վերացնելը։ --Rob (քննարկում) 19:33, 7 Հունվարի 2021 (UTC)
Rob, ևս մեկ անգամ հորդորում եմ խուսափել խմբագրական պատերազմից, դրանից կկարողանանք հեռու մնալ ավելորդ արգելափակումներից: Եթե ինչ-որ բան դեռ որոշված չէ, ապա պիտակը մնում է, «աղբյուրներ չկա» ես այդպիսի բան չեմ գրել: Հոդվածում հետշրջման մեջ գրել եք, որ արդել հիմնավորել եք Ձեր գործողությունները, բայց դրանք չեն կարող համարվել հիմնավորված մինչ սույն քննարկման ավարտը: Նաև կխնդրեի պատասխանել վերևում իմ կողմից հնչած հարցերին: Ես առաջնորդվել եմ օրինակներով, որոնցից մեկը ես ներքևում ներկայացրեցի և դրա հետ կապված մեկնաբանություն դեռևս չեմ տեսնում: Կշարունակեմ այս քննարկումը միայն այն դեպքում երբ պատասխանեք իմ կողմից հնչեցված հարցերին: Մի քիչ սիրուն չի լինում, դուք հարցերը տալիս եք, ես պատասխանում եմ, ես հարցերը տալիս եմ, դրանք օդում են մնում: Հարգանքներով՝ --Գևորգ💬 22:18, 7 Հունվարի 2021 (UTC)

Գևորգ, բարեբախտաբար, դուք չեք որոշում` ում արգելափակել։ Նույն սկզբունքով կարող եմ ես ձեր արգելափակման հարցը դնել, քանի որ անհիմն հետ եք շրջում պիտակի հեռացումը։ Ձեր հարցերին արդեն մի քանի անգամ պատասխանել եմ։ Եթե գտնում եք, որ պատասխաններս բավարար չեն, ապա դա ձեր իրավունքն ա, բայց մի մեղադրեք ինձ մի բանում, ինչ չկա։ --Rob (քննարկում) 08:26, 8 Հունվարի 2021 (UTC)

Ձեր բերված օրինակում կան կոնկրետ հղումներ Internet Movie Database-ի վրա։ Ինչպե՞ս հոդվածը կարող է պիտակավորվել որպես «անաղբյուր»։ Ի՞նչ այլ աղբյուր է հարկավոր։ Խոսքի, եթե չվիճեի, ինչ–որ աղբյուրից ստից ինչ–որ հղում կպցնեի բովանդակությն մեջ, միանգամից առարկությունները կհանեիք, սակայն դա բովանդակության վրա որևէ ազդեցություն չէր ունենա։ Դա է խնդիրը։ Որ ասում եմ` «ֆորմալիզմ», պոզով–պոչով հենց ֆորմալիզմ ա ։ Ապացուցում եք։ --Rob (քննարկում) 14:18, 7 Հունվարի 2021 (UTC)
Իմ բերած օրինակի մեջ հոդվածը պիտակել է Beko մասնակիցը, նույն ձև կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել այլ մասնակիցների անունից: «բացակայում են կոնկրետ հղումներ և միայն վերջում տրվում է գրականության ցանկ» այս մտքի հետ կապված ունեցել ենք շատ երկար քննարկում, եթե կուզենաք հղումը կարող եմ տալ, եթե այդպես եք ուզում անել, ապա ես այդ դեպքում հոդվածի վերջում կավելացնեի աղբյուրների բաժին և այնտեղ կտեղադրեի այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ հոդվածը գրելիս:--Գևորգ💬 14:22, 7 Հունվարի 2021 (UTC)
նշեմ, Rob: --Գևորգ💬 14:35, 7 Հունվարի 2021 (UTC)--Գևորգ💬 14:35, 7 Հունվարի 2021 (UTC)
Նոր նկատեցի, որ Աշոտն արդեն աղբյուր է ավելացրել, ինչևիցե հուսով եմ այս քննարկումը ինչ-որ լավ ազդեցություն կունենա Ձեր կողմից հետագայում ստեղծվելիք հոդվածների վրա:-- Գևորգ💬 22:23, 7 Հունվարի 2021 (UTC)
Գևորգ, այո, Աշոտը աղբյուր ավելացրեց։ Նույն զուտ ձևական աղբյուր կարող էի ավելացնել և ես, և դուք միանգամից կդադարեիք բանավեճը։ Սա էլ մի նոր պարզ փաստարկ է ձեր կողմից հարցին զուտ ֆորմալիստական տեսանկյունից մոտենալու վերաբերյալ։ Ցավում եմ, որ Հայերեն Վիքիպեդիան դարձել է նման ֆորմալիզմի ջատագովների հարթակ։ --Rob (քննարկում) 08:31, 8 Հունվարի 2021 (UTC)
Գևորգ, որպեսզի զուտ քննադատական վերաբերմունք դրսևորելու մեջ չմեղադրվեմ, հետևյալ կառուցողական առաջարկն ունեմ` հետագայում անաղբյուր կամ ոչ բավարար աղբյուրներ ունեցող հոդվածները պիտակավորել ոչ թե {{Անաղբյուր էջ}}, այլ պարզապես {{Անաղբյուր}} պիտակով, որը նվազ խիստ է` ջնջման սանկցիա չի սահմանում։ Երկրորդ պիտակով ցույց կտրվի, որ հոդվածը բարելավման կարիք ունի և, միաժամանակ, ժամանակի առումով այն չի կաշկանդի։ Ի՞նչ կասեք։ --Rob (քննարկում) 12:26, 8 Հունվարի 2021 (UTC)
Rob ջան, ինչքանով նկատել եմ, {{Անաղբյուր}} կաղապարը դնում են այնպիսի հոդվածների վրա, որոնց հեղինակները այժմ այդքան էլ ակտիվ չեն, և պիտակման ժամանակ նրանք իրանց քննարկման էջում ծանուցում չեն ստանում: Այս դեպքում, քանի որ դուք բավականին ակտիվ խմբագիր եք, և հոդվածը նոր հոդված էր, կարծեցի ավելի ճիշտ կլինի պիտակել {{Անաղբյուր էջ}} կաղապարով: Կաշկանդելու առումով համաձայն եմ, ժամանակին քննարկում էր եղել անաղբյուր, կարճ և այլ էջերի ծանուցումների մեջ գտնվող տեքստը փոխելու վերաբերյալ, բայց, ճիշտն ասած, չեմ հիշում, թե վերջնական արդյունքում ինչ որոշվեց:--Գևորգ💬 12:47, 8 Հունվարի 2021 (UTC)
Գևորգ ջան, ցավոք, ես ներկայումս այնքան էլ ակտիվ չեմ Վիքիում։ Սակայն, եթե անգամ ակտիվ էլ լինեի, չեմ կարծում, որ դա չափանիշ է հոդվածի տարբեր պիտակավորման, նամանավանդ Վիքիպեդիայում չկա և չպետք է լինի «հոդվածի հեղինակ» հասկացություն։ --Rob (քննարկում) 18:11, 8 Հունվարի 2021 (UTC)

Մայր Աթոռ

Չգիտեմ նախկինում քննարկվել է թե ոչ, բայց Մայր Աթոռի մասին երկու հոդված կա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Էջմիածնի Մայր Տաճար։--Soghomon Matevosyan (քննարկում) 17:58, 8 Հունվարի 2021 (UTC)

Սողոմին ջան, մեկը հոգևոր կենտրոնի մասին է, մյուսը տաճարի մասին։ - Kareyac (քննարկում) 08:03, 9 Հունվարի 2021 (UTC)

Վիքիպեդիայի 20-ամյակի առցանց միջոցառում

Հունվարի 15-ին ժամը 19:00-ին Վիքիպեդիայի ծննդյան 20-ամյակի առցանց միջոցառումն է։ Խոսվելու Վիքիպեդիայի պատմության մասին, 2020 թվականի վիքինախագծերի մրցանակակիրներն են հայտարարվելու։ Կարող եք միանալ հետևյալ հղումով։--Mher (WMAM) (քննարկում) 20:01, 14 Հունվարի 2021 (UTC)

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ այփի հասցեներով խմբագրումներից ժամանակավորապես պաշտպանել Հադրութ հոդվածը։ Պատճառը կարող եք տեսնել հոդվածի պատմության վերջին փոփոխություններում։--Գարդմանահայ (քննարկում) 14:29, 18 Հունվարի 2021 (UTC)

  Արված է--Voskanyan (քննարկում) 14:33, 18 Հունվարի 2021 (UTC)

Շաբաթվա հոդված 2021

Հարգելի համայնք, արդեն որերորդ շաբաթն է, մեր շաբաթվա հոդվածը չի փոխվում, կարծում եմ շաբաթվա հոդված նախագիծը համակարգելու համար մեծ ջանք ու եռանդ չի պահանջում։ Առաջարկում եմ շաբաթվա հոդվածները ամբողջ ամսվա կամ մի քանի ամսվա համար նախօրոք ընտրենք՝ հույս ունենալով, որ հետագայում կունենանք ակտիվ համակարգողներ։--Սամվելքննարկում 09:37, 18 Հունվարի 2021 (UTC)

Համաձայն եմ առաջարկի հետ։ Այստեղ առաջադրենք հոդվածնե՞ր, թե՞ ինչ-որ էջ պետք է բացել։ Նաև հետաքրքիր է լսել, թե ի՞նչ սկզբունքով է նախընտրելի ընտրել շաբաթվա հոդված, օրինակ տվյալ ժամանակահատվածի հետ առնչություն ունեցո՞ղ և այլն։--Գարդմանահայ (քննարկում) 10:34, 18 Հունվարի 2021 (UTC)
Ընդհանուր առմամբ մոտեցումը հետևյալն է, որ հունվար ամիսը նվիրվում է Տարվա հոդվածների ցուցադրությանը։ Առաջիկա 2 շաբաթն էլ կդնեմ, մնացածը՝ ըստ համաձայնության։ Իսկ մյուս հարցերի համար ասեմ, որ կա և՛ համապատասխան առաջադրման էջ, և՛ կանոնակարգ։--∑ίγμα (քնն.) 21:50, 21 Հունվարի 2021 (UTC)

Solavirum և “Qorqud” Vikipediya Metodik Klub

Ադմիններին խնդրում եմ ուշադրություն դարձնել հայերեն Վիկիպեդիայում Solavirum մականունով գրանցված ադրբեջանցի մասնակցի ակտիվությանը

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/Solavirum https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/Solavirum

Նա Հայոց ցեղասպանությունը ժխտող, ոչ միայն Արցախն այլև ողջ Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք համարող, Գորշ Գայլերի իդեոլոգիան սատարող 16 տարեկան նեոնացիստ է, որը հանդիսանում է Հայաստանին ու Արցախին առնչվող հոդվածներում հայերի դեմ բառիս բուն իմաստով պայքարող “Qorqud” Vikipediya Metodik Klub-ի էքսպերտ, որը հայրենիքին ծառայությունների համար արդեն արժանացել է պետական պարգևի․․․ Քննարկումը անգլերեն Վիկիպեդիայում։ https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Administrators%27_noticeboard/Incidents#User:Solavirum_and_Turkic_nationalism,_denial_of_Armenian_genocide Armatura (քննարկում) 16:42, 23 Հունվարի 2021 (UTC)

Moving Wikimania 2021 to a Virtual Event

 

Ողջո՜ւյն. Apologies if you are not reading this message in your native language. Please help translate to your language. Շնորհակալություն

Wikimania will be a virtual event this year, and hosted by a wide group of community members. Whenever the next in-person large gathering is possible again, the ESEAP Core Organizing Team will be in charge of it. Stay tuned for more information about how you can get involved in the planning process and other aspects of the event. Please read the longer version of this announcement on wikimedia-l.

ESEAP Core Organizing Team, Wikimania Steering Committee, Wikimedia Foundation Events Team, 15:15, 27 Հունվարի 2021 (UTC)

Project Grant Open Call

This is the announcement for the Project Grants program open call that started on January 11, with the submission deadline of February 10, 2021.
This first open call will be focussed on Community Organizing proposals. A second open call focused on research and software proposals is scheduled from February 15 with a submission deadline of March 16, 2021.

For the Round 1 open call, we invite you to propose grant applications that fall under community development and organizing (offline and online) categories. Project Grant funds are available to support individuals, groups, and organizations to implement new experiments and proven ideas, from organizing a better process on your wiki, coordinating a campaign or editathon series to providing other support for community building. We offer the following resources to help you plan your project and complete a grant proposal:

Program officers are also available to offer individualized proposal support upon request. Contact us if you would like feedback or more information.

We are excited to see your grant ideas that will support our community and make an impact on the future of Wikimedia projects. Put your idea into motion, and submit your proposal by February 10, 2021!

Please feel free to get in touch with questions about getting started with your grant application, or about serving on the Project Grants Committee. Contact us at projectgrants wikimedia.org. Please help us translate this message to your local language. MediaWiki message delivery (քննարկում) 08:01, 28 Հունվարի 2021 (UTC)