Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2019

Շնորհավոր Նոր տարի )

Բոլոր վիքիխմբագիրներին շնորհավորում եմ Նոր տարվա կապակցությամբ և ցանկանում եմ բարի վիքիխմբագրումներ։ ---Հայորդի (քննարկում) 21:06, 2 Հունվարի 2019 (UTC)

Շնորհակալություն, @Ankax Hayastan ջան, քո Նոր տարին էլ շնորհավոր։--Emptyfear (քննարկում) 21:44, 4 Հունվարի 2019 (UTC)
Շնորհակալություն, նմանապես։ Որակյալ հոդվածառատ տարի լինի ։) --ջեօ (✡) 21:58, 4 Հունվարի 2019 (UTC)

Ու՞մ դիմել

Շնորհավոր բոլորիդ Նոր Տարին... Ուրախ, երջանիկ ու անհոգ տարի թող լինի:

Ունեմ հարց, ում է պետք դիմել, կամ ավելի շուտ, ով կարող է լուծել կաղապարների հետ կապված խնդիրները և ուղղել կաղապարներում առկա հղումները: Պարզապես չեմ ուզում, ու ժամանակ էլ չունեմ փորելու: Կանխավ մերսիներ:--Ahaik (քննարկում) 10:35, 5 Հունվարի 2019 (UTC)

Մերսի, Ahaik ջան, քեզ էլ եմ շնորհավորում, "խնդրում եմ ներկայացնել խնդիրների ամբողջ ցուցակը"։ - Kareyac (քննարկում) 14:48, 5 Հունվարի 2019 (UTC)
ՕԿ Kareyac ջան, անպայման կգրեմ քննարկման էջումդ--Ahaik (քննարկում) 05:37, 6 Հունվարի 2019 (UTC)

250 000 հոդված

 

Հարգելի վիքիհամայնք, քիչ առաջ Հայերեն Վիքիպեդիայում գրվեց 250 000-րդ հոդվածը։ Հոբելյանական հոդվածն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Բոբ Մակադուի մասին է։ Հոդվածի հեղինակը @Gevorg Ghazaryan մասնակիցն է։ Շնորհավորո՜ւմ եմ բոլորիս ։) Առջևում է՛լ ավելի մեծ հաջողություններ են սպասվում բոլորիս։ --ջեօ (✡) 15:09, 5 Հունվարի 2019 (UTC)

Շնորհավորում եմ!!! Փաստորեն, հետխորհրդային տարածքի 3-րդ վիքիպեդիան ենք, թե հոդվածների քանակով ու թե որակով։ 500 հազարի շեմը հետաքրքիր է, թե երբ կհատենք? Բայց դե որակի (խորության ցուցանիշը) հաշվին չպետք է դա լինի։ Համ խորության ցուցանիշը պետք է ավելացնենք, համ էլ հոդվածների քանակը։
Ի դեպ, մի այդպիսի հարց․ ինչու է այս՝ Նոր էջեր սպասարկող էջի վերնագիրը կոչվում "Նոր էջեր", այլ ոչ թե "Նոր հոդվածներ"? Էջ ու հոդված տերմինների իրար հետ խառնելը, նկատել եմ, որ հաճախ է հանդիպում հայերեն վիքիպեդիայում։ --Hayk S (քննարկում) 19:39, 5 Հունվարի 2019 (UTC)
Հայկ ջան, որովհտեև այդ էջում հնարավոր է տեսնել նաև այլ անվանատարծքների նոր էջերը (օրինակ՝ կաղապար, կատեգորիա)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:46, 5 Հունվարի 2019 (UTC)
Պարզ է։ Շնորհակալություն!! --Hayk S (քննարկում) 20:01, 5 Հունվարի 2019 (UTC)

Վատ թարգմանություններ

Բարև ձեզ։ Նման մի հարց․ ինչ է լինելու այն հոդվածների հետ, որոնք պիտակված են «վատ թարգմանություն» կաղապարով։ Դրանք բավականին շատ են։--տօնջѱ 20:31, 5 Հունվարի 2019 (UTC)

Ողջույն։ Էստեղ կարող են հնչել կարծիքներ, թե պիտակն ինքնին ընթերցողին զգուշացնում է «սպասվելիքի» մասին (ինչպես օրինակ 18+ բառերի պարագայում), սակայն, այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանք բոլորը ենթակա են բարելավման կամ ջնջման։ Պիտակումից հետո պետք է ժամանակ տրվի և այդ ժամանակի ընթացքում չբարելավվելու դեպքում հոդվածը պետք է ջնջվի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքը--Օmıcrօn 00:01, 6 Հունվարի 2019 (UTC)
Դրանք հին կաղապարով պիտակվածներն են, ներկայիս կաղապարը հստակ ժամանակ է սահմանում և հոդվածագիրն էլ ծանուցվում է: Սրանք աստիճանաբար կա՛մ կջնջվեն, կա՛մ կներառվեն որոշ նախագծերում և կբարելավվեն:--Սիգմա (քննարկում) 22:12, 6 Հունվարի 2019 (UTC)
Եկեք ականջի հետև չգցենք ու հենց հիմա էլ հարցին լուծում տանք։ Հոդվածներ կան, որ սարսափելի վիճակում են՝ շարահյուսության և թարգմանության տեսանկյունից--Օmıcrօn 23:22, 6 Հունվարի 2019 (UTC)
Ես առաջարկում եմ տեղեկացնել հեղինակին, եթե 7 օրվա ընթացքում լուրջ փոփոխություններ չլինեն, հոդվածը տեղափոխենք իր ավազարկղ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:19, 7 Հունվարի 2019 (UTC)
Իսկ եթե IP-ով է ստեղծված։ --Ավետիսյան91 (քննարկում) 06:59, 7 Հունվարի 2019 (UTC)
կամ ակտիվ չեն, նմանատիպ հոդվածներ աչքովս ընկան։--տօնջѱ 10:12, 7 Հունվարի 2019 (UTC)
Կողմ եմ ԱշոտՏՆՂ-ի առաջարկին։ Ծանուցում ենք, ինչպես կարճ հոդվածների դեպքում է և ապա ջնջում։ Թե չէ մասնակիցը գոնե իր վատ թարգմանությունը բարելավի գնում է նոր վատ թարգմանությամբ հոդվածներ է ստեղծում։ Այփիով ստեղծված հոդվածները Այփիին ենք ծանուցում ու ջնջում։ Այդ հոդվածներն ավելի լավ է ջնջված լինեն, որովհետև դրանց բարելավումն ավելի աշխատատար է, քան վերստեղծումը։ --Emptyfear (քննարկում) 08:07, 10 Հունվարի 2019 (UTC)

FileExporter beta feature

Johanna Strodt (WMDE) 09:41, 14 Հունվարի 2019 (UTC)

No editing for 30 minutes on 17 January

You will not be able to edit the wikis for up to 30 minutes on 17 January 07:00 UTC. This is because of a database problem that has to be fixed immediately. You can still read the wikis. Some wikis are not affected. They don't get this message. You can see which wikis are not affected on this page. Most wikis are affected. The time you can not edit might be shorter than 30 minutes. /Johan (WMF)

18:40, 16 Հունվարի 2019 (UTC)

Օգնության կարիք :)

Խնդրում եմ հուշել՝ ինչու տեղադրածս լուսանկարը Ջուլֆալակյանի չկա։ Վստահ եմ, որ երկար ժամանակ կար (փոխել էի)։ Շնորհակալ եմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմինե Խաչիկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Արմինե Խաչիկյան, հավանաբար այն հեռացվել է, քանի որ չի բավարարել Ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնին, կխնդրեի հղումով ցույց տալ, կոնկրետ որ պատկերի մասին է խոսքը:--Սամվելքննարկում 09:02, 17 Հունվարի 2019 (UTC)
Ողջույն, հարգելի Արմինե Խաչիկյան։ Հավանաբար նկատի ունեք այս պատկերը՝ Պատկեր:Արսեն Ջուլֆալակյան.jpg։ Եթե նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, ապա բեռնեք այն վիքիպահեստ։ Շնորհակալ եմ։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:07, 17 Հունվարի 2019 (UTC)
Այդ լուսանկարը ջնջվել է հենց վիքիպահեստից։ --23artashes (քննարկում) 09:10, 17 Հունվարի 2019 (UTC)

Նոր գնահատում՝ Ալեքսանդր Մակեդոնացի

Հարգելի՛ համայնք, գնահատման եմ ներկայացնում Ալեքսանդր Մակեդոնացի հոդվածը՝ լավ հոդվածի կարգավիճակի հավակնելու համար։ Ուրախ կլինեմ տեսնել ձեր արձագանքը գնահատման էջում։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝--Օmıcrօn 14:40, 19 Հունվարի 2019 (UTC)

Վիքին սիրում է սեր

Հարգելի վիքիհամայնք, 2019 թվականի փետրվարի 1-ից 28-ը Վիքիպահեստում սկսում է «Վիքին սիրում է սեր» լուսանկարչական մրցույթը, որի հիմնական նպատակն է մարդկության մշակութային բազմազանության մեջ գտնել և հավաքել սիրո արտահայտությունների լուսանկարներ, ինչպիսիք են հուշարձաններ, արարողություններ, նուրբ զգացմունքի արտահայտման նկարներ և որպես սիրո խորհրդանիշ օգտագործվող տարբեր առարկաներ` Վիքիպեդիայում և Վիքիմեդիա հիմնադրամի տարբեր նախագծերում օգտագործելու համար։ Ուշադրության կենտրոնում լինելու ոչ թե տարածաշրջանային կամ ազգային արժեքները, այլ սիրո արտահայտման բազմազան ձևերը, որոնք կարելի է տեսնել և լուսանկարել մեր առօրյա կյանքում։ Կարող եք մասնակցել և ստանալ 14 մրցանակներից մեկը, իսկ մրցույթի մանրամասները կարող եք տեսնել այստեղ: --BekoՔննարկում 11:54, 21 Հունվարի 2019 (UTC)