Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2017

Գնահատման կանոնակարգային փոփոխություն

Հարգելի՛ վիքիհամայնք, խնդրում ենք մասնակցել կանոնակարգային փոփոխության այս քննարկմանը:--Arsog1985 (քննարկում) 04:29, 1 Հունվարի 2017 (UTC)

NatigKrolik մասնակցի խնդրանքի մասին

NatigKrolik խնդրում ենք ապաշրջափակել: --90.178.250.166 22:09, 5 Հունվարի 2017 (UTC)

Конкурс «Узнай Россию. Начни с Дона»

 
Церковь Сурб Карапет, село Несветай

Здравствуйте! Извините, что пишу по-русски. Сейчас при участии «Викимедиа РУ» организован конкурс с призами по написанию статей о достопримечательностях Ростовской области «Узнай Россию. Начни с Дона». В одной из номинаций принимаются статьи на всех языках, включая армянский. Думаю, этот конкурс может вас заинтересовать, поскольку многие достопримечательности Ростовской области связаны с армянами (ru:Церковь Святого Карапета (Ростов-на-Дону), ru:Здание армянского магистрата (Ростов-на-Дону), ru:Особняк Кечекьяна и другие). Приглашаю желающих поучаствовать в конкурсе! --Andreykor (քննարկում) 08:34, 6 Հունվարի 2017 (UTC)

Նոր էջ և Նոր տարի

Հարգելի վիքիհամայնք, շնորհավորում եմ բոլորիս՝ մեկ շաբաթ առաջ անցած տոների և մեկ շաբաթ հետո Վիքիպեդիայի գալիք ծնունդի կապակցությամբ: Տարեցտարի մեր բոլորիս աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ ու տալիս է իր արժանի պտուղները: Այն, որ Հայերեն Վիքիպեդիան հետզհետե դառնում է հզոր զենք, կարող ենք արձանագրել ակնհայտ արդյունքով: 2016-ը հայտարարվել էր որակի տարի, և մենք այս տարի գրեթե կրկնապատկեցինք միջին ու խոշոր հոդվածների քանակը, ստեղծեցինք մոտ 20.000 հոդվածներ, ինչպես նաև բարելավվեցինք, ձուլեցինք կամ ջնջեցինք հարյուրավոր էջեր՝ ավելի մաքրելով մեր հանրագիտարանը, մեր խմբագրումների քանակը մոտեցավ 5 միլիոնի: Ժամանակին այս ամենը երազանք էր թվում, բայց մենք դա իրականություն դարձրինք: Այլևս մեր Վիքիպեդիայում բոտով հոդվածներ չեն ստեղծվում, այլ միամսյակ-մրցույթները հետզհետե լրացնում են Վիքիպեդիան նկարազարդ, ծանոթագրություններով հարուստ նոր կամ բարելավվող հոդվածներում: Մենք արդեն չափահաս դարձած Վիքիպեդիային դիմավորում ենք այսպիսի հայերեն տարբերակով:

2017 թվականին ևս մենք բոլորս միասին, և յուրաքանչյուրս առանձին-առանձին ունենալու ենք բազմաթիվ անելիքներ: Նման տեմպերով շարունակելու դեպքում՝ տարեվերջին մենք կբարձրանանք ևս մի քանի հորիզոնականով՝ քանակապես, իսկ խորությամբ ու խմբագրումների քանակով կգերազանցենք մեր սպասելիքները: Ես մաղթում եմ, որ այս նոր տարում՝ Վիքիպեդիայի 16-ամյակին զուգահեռ, մեր հանրագիտարանը ավելի ու ավելի մաքրվի. դեռ ունենք 42000 անավարտ հոդվածներ, անմշակ կաղապարներ ու կատեգորիաներ, մի քանի տասնյակ հոդվածներ՝ հնարավորինս կատարյալ դարձնելու համար, քանի որ ամենադիտվածներն են: Եվ մեր Վիքիպեդիայի համար նույնչափ կարևոր է Արևմտահայերեն Վիքիպեդիայի առանձնացումը և ինքնուրույն զարգացումը, ինչպես և հանրագիտարանային նշանակությունից զուրկ և երբեք բարելավման ակնկալիք չունեցող, ստուգման ոչ ենթակա՝ մոտ ինը հազար հոդվածների հեռացումը, որը պետք է մի օր քաջություն գտնենք մեր մեջ՝ ջնջելու կամ ձուլելու համար: Բոլորիս մաղթում եմ միամսյակներով լեցուն աշխատանքային տարի, շնորհավոր մեր Վիքիպեդիայի 16 տարին, հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 15:34, 8 Հունվարի 2017 (UTC)

Ամսվա թեմատիկա

Նոր քվեարկություն՝ «Ուեյն Ռունի»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ուեյն Ռունի» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 06:48, 10 Հունվարի 2017 (UTC)

Գնահատման ներկայացված հոդվածներ

 

Հարգելի՛ վիքիհամայնք, 7Vendetta7 մասնակիցը գնահատման է ներկայացրել 9 հոդված: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում:--Voskanyan (քննարկում) 10:36, 14 Հունվարի 2017 (UTC)

Wiki Speaks Your Language

 

Hello all and sorry for writing this message in English. It is my pleasure to inform you about the launch of the Wiki Speaks Your Language initiative with the goal of enriching the Wikimedia projects with freely licenced audio (and video) files documenting spoken examples of every language, language variety and dialect in the world.

The idea originates from the curiosity of many readers viewing language articles not only to read about the language but also to hear how does it sound. In most of the cases, our language articles lack such files and readers usually end up searching videos on YouTube, notwithstanding that we have the capacity as a movement and the resources to meet their wish.

The initiative lists three possible ways of acquiring the freely licenced audio (and video) files: 1) by adapting existing audio and video files on Wikimedia Commons (mostly from the Spoken Wikipedia projects), 2) by liberating existing audio and video files from the repositories of GLAM and educational institutions, and 3) by engaging Wikimedia communities, GLAM and educational institutions in the recording of new audio and video files.

In the first phase of the initiative, the easiest way to start is by working with the resources we already have and therefore my proposal and kind request to the Armenian Wikipedia community is to get involved in adapting existing videos from the Spoken Wikipedia project. There are some useful tips on what the existing files should be adapted to. The adapted files should be categorised under "Category:Wiki Speaks Armenian", tagged with WSYL template and added to the list of languages.

Best regards.--Kiril Simeonovski (քննարկում) 12:59, 15 Հունվարի 2017 (UTC)

Wikimedia CEE Spring 2017

Dear Armenian community,

Last year your community participated at CEE Spring in Armenia and we invite you to participate in this year’s contest! Local organisers, please subscribe to the mailing list at https://lists.wikimedia.bg/mailman/listinfo/ceespring-localorganisers, add your community at the Meta page with the participants and discuss this year’s edition of the contest on its talk page (m:Talk:Wikimedia CEE Spring 2017/Participants). There you will also find information on some of the things expected from the local organisers. We are looking forward to reading from you soon!

On behalf of the international organisers, --Лорд Бъмбъри (քննարկում) 19:16, 16 Հունվարի 2017 (UTC)

Նոր բոտի կարգավիճակի դիմում (ListeriaBot)

Հարգելի համայքն, ունենք նոր բոտի կարգավիճակի դիմում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ համապատասխան էջում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:49, 17 Հունվարի 2017 (UTC)

Добрый день. В изначальное название на русском закралась ошибка. Надо бы переименовать. Мастер теней (քննարկում) 18:04, 18 Հունվարի 2017 (UTC)

Добрый день. Сделано!--TonJ (քննարկում) 18:14, 18 Հունվարի 2017 (UTC)

Սփյուռքը և Հայաստանը կատեգորիաներում

Ողջույն, հարգելի համայնք, ես ունեմ ձեր օգնության ու խորհրդի կարիքը: Այս տարի ես սկսել եմ բավական ծանր, բայց հետագայում մեր աշխատանքը զգալիորեն հեշտացնող կատեգորիզացիայի աշխատանք: Ճամբարներում ստեղծված հանրագիտարանային հոդվածները սկսել են համակարգվել մամուլում (Կատեգորիա:Ամսագրեր, Կատեգորիա:Թերթեր, Կատեգորիա:Հանդեսներ, ըստ տեսակների դասավորվել են Կատեգորիա:Պարբերականներ ըստ տեսակի, վերջականորեն կարգի են բերվել ու հարստացվել Կատեգորիա:Մամուլ ըստ տեսակի և Կատեգորիա:Մամուլ ըստ երկրի կատեգորիաները): Նման բան եղել է նաև նույն ճամբարական հոդվածներից դպրոցների հետ, որոնք խմբավորվել են ըստ տիպի և ըստ դարաշրջանի, ըստ երկրների համակարգվել են Սփյուռքահայ դպրոցները: Այս հարցում երևի վերջին բարելավումը կլինի Հայերը Ռուսաստանում և նմանատիպ 80 այլ կատեգորիաների մաքրումը, որը ես ինքս կանեմ: Բանն այն է, որ այդ կատեգորիաներում առանց որևէ դասավորության ու տրամաբանության լցված էին ինչպես տեղի հայերը, այնպես էլ դպրոցները, կազմակերպությունները, թերթերը և այլն, որոնք մի մասով արդեն կարգավորվել են: Հիմա ես զբաղվում եմ դրանով ու կա հետևյալ դժվարությունը. երբ ես հանդիպում եմ ամերիկահայ բանաստեղծներ կատեգորիան, այստեղ տեսնում եմ երկու տարբերակ.

Կատեգորիա:Ամերիկահայ բանաստեղծներ
Կատեգորիա:Ամերիկացի բանաստեղծներ
Կատեգորիա:Սփյուռքահայ բանաստեղծներ կամ Կատեգորիա:Հայ բանաստեղծներ
Կատեգորիա:Ամերիկահայ գրողներ

Հարցը վերաբերում է սփյուռքին ու Հայաստանին: Անջատե՞լ դրանք իրարից, թե՞ ոչ: Պարզ է, որ գլոբալ է լինելու փոփոխությունը, և վերաբերելու է ոչ միայն անձանց, այլև կառույցներին, միություններին, արվեստին ու մշակույթին և այլն: Դրա համար հայցում եմ ձեր օգնությունը: Եթե սփյուռքը Հայաստանից անջատվի, կստանանք այս պատկերը.

Կատեգորիա:Հայ բանաստեղծներ ըստ երկրի
Կատեգորիա:Հայաստանցի բանաստեղծներ
Կատեգորիա:Սփյուռքահայ բանաստեղծներ (որի մեջ՝ լիբանանահայ, ամերիկահայ, ռուսահայ և բոլոր այլ բանաստեղծներ)

Իսկ եթե չանջատվի՝ այս պատկերը.

Կատեգորիա:Հայ բանաստեղծներ
Կատեգորիա:Հայաստանցի բանաստեղծներ
Կատեգորիա:Լիբանանահայ բանաստեղծներ
Կատեգորիա:Վրացահայ բանաստեղծներ
Կատեգորիա:Ամերիկահայ բանաստեղծներ և այլն

Կարճ ասած՝ «Կատեգորիա:Սփյուռքահայ բանաստեղծներ» կատեգորիան չի լինի: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 12:16, 19 Հունվարի 2017 (UTC)

Հայաստանցի բանաստեղծներ մի տեսակ խորթ է հնչում, բացի այդ դրա տակ կարելի է հասկանալ Հայաստանում ապրող բանաստեղծ, ազգությունը կարող է լինել եզդի կամ ռուս, բացի այդ կատեգորիաների ծառի լիարժեք լինելու համար կարելի է որպես «ծնող» կատգորիա դարձնել, օրինակ Ամերիկահայ բանաստեղծների համար Ամերիկահայեր ըստ մասնագիտության և այլն:--Սամվելքննարկում 12:26, 19 Հունվարի 2017 (UTC)
Սամվել ջան, շնորհակալություն: Այստեղ հարցը մենակ սփյուռքի մեջ է, մնացածը դեռ կկարգավորվի: «Կատեգորիա:Սփյուռքահայ բանաստեղծներ»՝ սա մեզ պետք է թե ոչ: --Հայկ (արաբագետ) 12:33, 19 Հունվարի 2017 (UTC)
Իմ կարծիքով ոչ, պետք չէ, քանի որ սփյուռքը ոչ երկիր է, ոչ էլ ազգություն, տարանջատման գաղափարը լավն է:--Սամվելքննարկում 12:50, 19 Հունվարի 2017 (UTC)
Սամվել ջան, այսինքն՝ վերացվի՞ նաև «Կատեգորիա:Սփյուռքահայ դպրոցներ», «Կատեգորիա:Սփյուռքահայ կազմակերպություններ»: --Հայկ (արաբագետ) 13:09, 19 Հունվարի 2017 (UTC)
Այո, պետք է տարանջատել նույն ձևի, բացի այդ միայն Հայաստանը չէ, որ սփյուռք ունի, նույն տրամաբանությամբ պետք է լինեին սփյուռքահրեա դպրոցներ և այլն, ինչն անհեթեթ է հնչում: կարելի է գրել օրինակ ԱՄՆ-ի հայկական դպրոցներ կամ ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններ, առաջինի ծնող կատեգորիաները կլինեն ԱՄՆ-ի դպրոցներ ըստ ազգային պատկանելության և Հայկական դպրոցներ ըստ երկրի:--Սամվելքննարկում 13:18, 19 Հունվարի 2017 (UTC)
Տես՝ օրինակ կա Կատեգորիա:Սփյուռքահայ երաժշտություն: Կամ՝ Կատեգորիա:Սփյուռքահայ մշակույթ --Հայկ (արաբագետ) 13:19, 19 Հունվարի 2017 (UTC)
Եվ, եթե դա ջնջվի, ուրեմն պետք է ջնջել նաև Հայկական սփյուռք կատեգորիան: --Հայկ (արաբագետ) 13:20, 19 Հունվարի 2017 (UTC)
Չէ, ինչի ջնջել, Կատեգերիաների ծառը կունենա հետևյալ տեսքը Օրինակ` Կատեգորիա:Հայկական սփյուռք-Հայերը ըստ երկրի-Հայերը Ամերիկայում-Ամերիկահայ մշակույթ-Ամերիկահայ երաժշտություն և այլն:--Սամվելքննարկում 13:28, 19 Հունվարի 2017 (UTC)
Այսինքն՝ հայկական սփյուռք կատեգորիայում միավորվեն միայն արտասահմանի հայերը ու վե՞րջ: Չլինի՞ նրանց մշակույթը, գիտությունը, արվեստը, մամուլը --Հայկ (արաբագետ) 14:52, 19 Հունվարի 2017 (UTC)
Մշակույթը գիտությունը կլինեն, վերևի ծառով ցույց եմ տվել, իսկ սփյուռք կատեգորիայում իհարկե պետք է լինեն միայն արտասահմանի հայերը:--Սամվելքննարկում 07:40, 20 Հունվարի 2017 (UTC)

Իմ կարծիքուվ անձիք պետկ է բաժանվեն ընտ երկրի, հայերի համար պետկ է պահել ըստ ազգի, խոսքի հետ աշխատող անձիք բաժանել ըստ լեզվի։ - Kareyac (քննարկում) 13:06, 19 Հունվարի 2017 (UTC)

Kareyac ջան, այսինքն՝ դու նույնպես կողմնակից ես, որ սփյուռքը չլինի, այլ ուղղակի լինեն հայեր և վերջ --Հայկ (արաբագետ) 13:09, 19 Հունվարի 2017 (UTC)
Գրվի օրինակ. Ֆրանսիայի (բնակիչ) գրողներ, Ռուսերեն (լեզվով) գրողներ, Հայ (էթնիկ հայ) գրողներ ու վերջ։ Մեզ մոտ երեքն էլ մեկի մեջ խառնածա։ Իսկ արդյոք միագնենք բոլոր սփյուրքի գրողներին մեջ, այ չգիտեմ, ինձ ընդանուր կատեգորիան երևի պետք չի։ - Kareyac (քննարկում) 13:43, 19 Հունվարի 2017 (UTC)
Այսինքն՝ Կատեգորիա:Սփյուռքահայ երաժշտություն, Կատեգորիա:Սփյուռքահայ մշակույթ և նման այլ կատեգորիաներն ավելո՞րդ են --Հայկ (արաբագետ) 14:52, 19 Հունվարի 2017 (UTC)
Կարելի էպահել ինչպես ամփոփիչ կատեգորիա։ - Kareyac (քննարկում) 15:53, 19 Հունվարի 2017 (UTC)
Իսկ Արցախի հայ գրողները ո՞ր կատեգորիայի մեջ են ընդգրկվելու: Նաև սփյուռքի մասով մի տեսակ անհասկանալի է, թե ինչի՞ չպետք է լինի օրինակ Հայկական Սփյուռքի դպրոցներ կատեգորիան: Վերջինիս հետ կապված այսպիսի մի նրբություն կա: Օրինակ Վրաստանի տարածքում եղել են դպրոցներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել պետական մարմինների հետ, չեն ֆինանսավորվել և այլն (օրինակ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու դպրոցը), և կան դպրոցներ, որոնք համարվում են հայկական, բայց գտնվում են Վրաստանի կրթական համակարգի իշխանությունների ղեկավարման ներքո (օրինակ Թբիլիսիի թիվ 114 դպրոցը): Խնդիր կարող է առաջանալ նաև ժամանակագրական առումով (տես վերոնշյալ օրինակը. մեկը գործել է 150 տարի առաջ, երբ չի եղել Վրաստան, մյուսը գործում է մինչև հիմա): Գարդմանահայ (քննարկում) 15:18, 19 Հունվարի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, Արցախի հարցը հստակ է՝ կա Հայաստան, Արցախ ու Սփյուռք՝ հայկականի տակ: Մյուս նկատածդ թերության համար ես առաջարկում եմ, որ սփյուռքահայը մնա, բայց վերևում պարզ դարձավ, որ սփյուռքը մենակ պետք է իր մեջ կրի մեկ կատեգորիա՝ այսինչ երկրի հայեր, ու վերջ, մշակույթ և այլն՝ պետք չէ: Երևի սպասենք այլ կարծիքների էլ --Հայկ (արաբագետ) 15:24, 19 Հունվարի 2017 (UTC)
Այսինքն անձանց վերաբերյալ կատեգորիաները պետք է բաժանվեն Հայաստանի... (որի մեջ մտնի նաև Արցախը) և Սափյուռքի? Ես կողմ եմ, որ Լինի Հայկական Սփյուռք կատեգորիա, որի մեջ ընդգրկվեն նաև հայկական սփյուռքին առնչվող անձինք, սփյուռքահայերի ստեղծած մշակույթը, պատմությունը և այլն: Իհարկե, ոնց ճիշտ կհամարեք, բայց իմ կարծիքով Հայկական սփյուռքը այսպես ասած հայկականի անբաժան մասն է:--Գարդմանահայ (քննարկում) 15:29, 19 Հունվարի 2017 (UTC)
Չէ, ամեն ինչը ունենա հայկական անուն, ասենք՝ հայկական դպրոցներ, ու դրա տակ լինեն երեք կատեգորիաներ՝ Հայաստանի դպրոցներ, Արցախի դպրոցներ, Սփյուռքահայ դպրոցներ: Ես նույնպես կողմնակից եմ, որ Հայկական սփյուռք կատեգորիան միայն հայկական գաղթավայրեր չընդգրկի, այլև մշակույթ, կրթություն, գիտություն և այլն --Հայկ (արաբագետ) 15:33, 19 Հունվարի 2017 (UTC)
Այո - Kareyac (քննարկում) 15:53, 19 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան, իմ կարծիքով ճիշտ չի «ԱՄՆ-ի հայկական եկեղեցիներ» կատեգորիան ներառել «Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Էջմիածնի կաթողիկոսություն)» կատեգորիայի մեջ, քանի որ ԱՄՆ-ում կան հայկական առաքելական երկու ուղղվածության եկեղեցիներ՝ Էջմիածնի և Անթիլիասի, բացի այդ կան նաև հայկական կաթոլիկ եկեղեցիներ: Ճիշտ կլինի ԱՄՆ-ում գտնվող հայկական առաքելական եկեղեցիները ներառել «ԱՄՆ-ի Հայ Առաքելական գործող եկեղեցիներ և վանքեր» կատեգորիայում, որն էլ իր հերթին կբաժանվի երկու կատեգորիայի՝ համապատասխանաբար Էջմիածնի և Կիլիկիո: Իսկ եթե ցանկանում ես պարզապես նշել եկեղեցիների հայկական լինելը, ապա դա այլ հարց է, ուղղակի այն պետք է լինի միայն Հայերը ԱՄՆ-ում կամ ԱՄՆ հայկական սփյուռք կատեգորիաներում, բայց ոչ «Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Էջմիածնի կաթողիկոսություն)»-ում:--Գարդմանահայ (քննարկում) 10:16, 20 Հունվարի 2017 (UTC)

Կենսաթոշակային ֆոնդ

Ողջույն հարգելի համայնք։ Որոշակի կասկածներ ունեմ Կարի Երիցյան մասնակցի ստեղծած հոդվածների հանրագիտարանային նշանակության հետ կապված։ Հոդվածները․

Առաջարկում եմ այս հոդվածների ինֆորմացիան խմբավորել և տեղափոխել Կենսաթոշակային ֆոնդ, իսկ հոդվածները վերահղել առանձին բաժիններ։--Ավետիսյան91 (քննարկում) 18:39, 19 Հունվարի 2017 (UTC)

Մենք ունեցել ենք սրա նման քննարկում, հիշու՞մ ես, Աշոտ ջան: մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ և ութ: Կարծում եմ՝ դրանք նույնպես կարելի է դնել արագ ջնջման --Հայկ (արաբագետ) 18:51, 19 Հունվարի 2017 (UTC)
Դե որ քննարկում եղել է, ուրեմը դնեմ արագ ջնջման։ Շնորհակալ եմ, Հայկ ջան։--Ավետիսյան91 (քննարկում) 18:57, 19 Հունվարի 2017 (UTC)
Իհարկե հիշում եմ, Հայկ ջան։ Էն ժամանակ մասնակցի ստեղծած հոդվածների ցանկից էի գտել այդ հոդվածները։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:11, 19 Հունվարի 2017 (UTC)
Ավելացնել նաև, որ ունենք երկու հոդված որոնք պետք է միաձուլել Կենսաթոշակային հիմնադրամ և Կենսաթոշակային ֆոնդ:--Սամվելքննարկում 05:18, 20 Հունվարի 2017 (UTC)
  Արված է Սամվել ջան։--Ավետիսյան91 (քննարկում) 11:26, 20 Հունվարի 2017 (UTC)

ԴիԿապրիո → Դի Կապրիո

Ողջույն հարգելի համայնք։ Արդյո՞ք «ԴիԿապրիո» գրելաձևը համապատասխանում է հայերենի ուղղագրությանը։ Առաջարկում եմ Լեոնարդո ԴիԿապրիո հոդվածն անվանափոխել՝ գրել բացատով։ Իհարկե, մարդու անունը «DiCaprio» է, բայց կարծեմ հայերենում բառամիջում մեծատառ գրում ենք միայն հապավումներում։ Ռուսերեն Վիքիպեդիայում «Ди Каприо» է։--Ավետիսյան91 (քննարկում) 13:29, 19 Հունվարի 2017 (UTC)

ՄաքԴոնալդս, օրինակ։ --@ջեօ 13:40, 19 Հունվարի 2017 (UTC)
Իսկ որքանո՞վ է հիմնավորված ՄաքԴոնալդս գրելաձևը։--Ավետիսյան91 (քննարկում) 13:47, 19 Հունվարի 2017 (UTC)
Համաձայն եմ, Ավետիսյան91, դա Վինչի ենք գրում, ոչ թե դաՎինչի: իսկ ՄաքԴոնալդս-ի համար կարող ենք քննարկում բացել ու անվանափոխել, որովհետև նման տեսքը հայերենի ոչ մի կանոնի մեջ չի մտնում --Հայկ (արաբագետ) 14:54, 19 Հունվարի 2017 (UTC)
Կարծում եմ ՄաքԴոնալդսը պետք է միասին գրվի, քանի որ միջազգային սննդի ցանց է, և հիմնականում օգտագործվում է անգլերեն տարբերակը՝ միասին (տե՛ս ռուսերեն հոդվածը): Եվ հետո, ինտերնետում միասին գրելաձևում բերում է ինը հազարից ավել տարբերակ, իսկ առանձին գրությամբ՝ ընդամենը 80+ (այն էլ Մակ Դոնալդս անվանումով, որը, հաստատ, սխալ է): Լեոնարդոյի մասին. համացանցում կա 7000-ից ավել հիշատակում առանձին գրելաձևով (Դի Կապրիո), իսկ մոտ 2500՝ միասին գրելաևով: Վիքիպեդիայում, կարծեմ, տարածվածն էին գրում: --TonJ (քննարկում) 15:20, 19 Հունվարի 2017 (UTC)
Գարիկ, ոչ ոք չի ասում, որ պետք է անջատ գրել: Ըստ հայերենի կանոնների՝ պետք է գրվի Մաքդոնալդս: Եվ քո գրած բոլոր տարբերակներում մենակ մեզ մոտ է, որ ՄաքԴոնալդս է --Հայկ (արաբագետ) 15:28, 19 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան, «դա Վինչի» անունը բնօրինակում առանձին էլ գրվում է (da Vinci), ընդ որում «դա» մասնիկը անվան մեջտեղում փոքրատառ պիտի գրվի։ «DiCaprio» կամ «MacDonald» անվանումների դեպքում երկու իրական տարբերակ կա՝

  1. ԴիԿապրիո և ՄաքԴոնալդ,
  2. Դիկապրիո և Մաքդոնալդ։

Խնդիրն այն է, որ որոշակիացված կանոն մեր լեզվի տեսչությունը չի ընդունում և այն հրապարակում ինտերնետ աղբյուրներում: Դրությունը բարդացնում են ապաթարցով անվանումները (դ'Արտանյան, Կոտ դ'Իվուար, Օ'Թուլ): — Vahe քնն. 15:33, 19 Հունվարի 2017 (UTC)

Ապաթարցը լրիվ ուրիշ խնդիր է, այն գոնե «կիսում է» բառը: Բայց բառամիջում մեծատառ գրելը միանշանակ սխալ է: Հետո՝ ապաթարցի մասին էլ կա քերականությունում, դա խնդիր չի առաջացնում: Ինչ վերաբերում է Դի Կապրիոյին, դա պետք է առանձին գրվի, քանի որ մի քանի անգամ ավելի տարածում ունի --Հայկ (արաբագետ) 15:43, 19 Հունվարի 2017 (UTC)
Արտաշես ջան, հայերենի օրենքներն ինչ-որ բան ասո՞ւմ են բառամիջի մեծատառի մասին։ --@ջեօ 17:34, 22 Հունվարի 2017 (UTC)
GeoO ջան, անկեղծ ասած, նման կանոն ինձ երբևէ չի հանդիպել (գուցե կա, ես չգիտեմ)։ Միայն գիտեմ, որ օտարալեզու տառանուններով հապավումների առաջին տառերը գրվում են մեծատառով` ԲիԲիՍի, ԱյԲիԷմ, ԷֆԷմ և այլն։ Այս պարագայում կողմնակից եմ Դիկապրիո ձին, քանի որ բնագիր լեզվում առանց բացատի է։ --23artashes (քննարկում) 18:22, 22 Հունվարի 2017 (UTC)

Բարեփոխումներ

Քննարկումը տեղափոխվել է հոդվածի քննարկման էջ:--Arsog (1985) 20:38, 26 Հունվարի 2017 (UTC)

Բնակավայրերի վերնագրեր (հայերե՞ն, թե՞ ադրբեջանական)

Ողջույն վիքիհամայնք։ Այսպիսի մի խնդիր կա. բնակավայրերի մասին բազմաթիվ հոդվածների վերնագրեր ներկայացված են հայկական անվանումներով, որոնք ներկայումս ոչ պաշտոնական անվանումներ են։ Նախկինում այս թեմայով քննարկումներ եղել են ու որոշվել էր թողնել հայկական անվանումները։ Սակայն իմ կողմից շատ սիրելի Հայկ կատարել է այսպիսի մի խմբագրում՝ հայկական անվանումը փոխարինելով ադրբեջանական պաշտոնական անվանումով։ Ըստ Ձեզ, այնուամենայնիվ նման դեպքերում ո՞ր մեկը պետք է ընտրենք՝ հայկականը, որը դարեր շարունակ եղել է բնակավայրի անվանո՞ւմ, թե՞ ադրբեջանական պետության կողմից վերջերս տրված անվանումը։ Խնդրում եմ ներկայացված կարծիքները հիմնավորել։--Գարդմանահայ (քննարկում) 13:38, 27 Հունվարի 2017 (UTC)

Ես գրեմ նախ, Գարդմանահայ ջան: Ուրեմն՝ քաղաքը երբևէ չի կոչվել Շակաշեն, այն ուղիղ երեք տարի առաջ Շակաշեն է անվանել Պանդուխտը [2], ի դեպ՝ հենց իմ վիքիծնունդին հաջորդող օրը՝ հունվարի 29-ին: Ինչ վերաբերում է մյուս բնակավայրերին, ապա ես կողմ եմ ադրբեջանականին՝ որպես վերնագիր, իսկ ներսում նաև գրվի հայկական անունը: Պետք է հաշտվել պատմական իրականության հետ, և այդ որոշումը մի անգամ արդեն ընդունվել է համայնքի կողմից, տես այստեղ --Հայկ (արաբագետ) 15:59, 27 Հունվարի 2017 (UTC)
Հայկ ջան, Ադրբեջանում է գտնվում Բանանց գյուղը, որի բնակչությունը հնուց ի վեր եղել է հայկական ու միայն 1988-1989 թվականների բռնագաղթից հետո այն դարձել է ադրբեջանական՝ ստանալով նոր՝ ադրբեջանական անվանում։ Ներկայումս Բանանց գյուղը կոչվում է Բայան։ Հիմա գյուղի մասին հոդվածի վերնագիրը, ըստ քեզ, ի՞նչ պետք է լինի։ Եթե ընտրենք ներկայումս այսպես ասած ադրբեջանական պաշտոնական անվանումը, ապա ստացվում է, որ Հայերեն Վիքիպեդիայում առաջնահերթությունը տալիս ենք գյուղի շուրջ 25 ամյա պատմությանը՝ անտեսելով բնակավայրի դարերով պահպանված անվանումը։ Առաջարկում ես, որպեսզի ՀՎ-ի համապատասխան բազմաթիվ հոդվածները վերանվանե՞նք։ Օրինակ Գանձակ, Փիփ, Բրաջուր, Տավուշ (քաղաք), Վարդաշեն, Գետաշեն, Խաչակապ, Քարհատ և այլն։--Գարդմանահայ (քննարկում) 16:59, 27 Հունվարի 2017 (UTC)
Այո, պետք է անվանափոխել և դնել այն, ինչ ներկայումս գործածվում է: Խոսքը չի վերաբերում միայն Գանձակ, Նախիջևան և Բաքու քաղաքներին, քանի որ դրանք մամուլում և գիտական գրականության մեջ տարածված են --Հայկ (արաբագետ) 17:37, 27 Հունվարի 2017 (UTC)
Հայկ, Փիփ գյուղի մասին գրված է բազմաթիվ գրքերի մեջ, այդ թվում՝ պատմական։ Հիմա թողնե՞նք, թե սարքենք Զեյլիկ։ Բանանց գյուղի մասին գրված է բազմաթիվ գրքերում, թողնե՞նք, թե՞ ոչ։ Գրքեր ասելով նկատի ունեմ օրինակ Սամվել Կարապետյանի Հյուսիսային Արցախը, Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի Արցախը և այլն: + մամուլում նույնպես ու ոչ միայն ժամանակակից մամուլում։--Գարդմանահայ (քննարկում) 17:57, 27 Հունվարի 2017 (UTC)

Օգնեցեք ճիշտ թարգմանել

Հարգելի մասնակիցներ, ուղղորդեք ճիշտ թարգմանել․ Սպիտակի երկրաշարժի մեկամյա տարելիցին նվիրված հուշադրամի վրա գրված է՝ ռուս.՝ ЗОНА ЗЕМЛЕТРЯСЕНИЯ • МИЛОСЕРДИЯ • СОЗИДАНИЯ։ «Милосердие» թարգմնավում է «ողորմություն», «գթություն», սակայն թեմատիկ առումով առավել ճիշտը «գթասրտոություն» տարբերակն է։ «Созидание» թարգմնավում է «ստեղծում», «ստեղծագործում», «ստեղծագործություն», «արարում»։ Փորձել եմ ձևակերպել «երկրաշարժի, գթասրտության, վերստեղծման զոնա», սակայն վերջին «վերստեղծում» տերմինը դուրս չի գալիս։ — Vahe քնն. 17:03, 30 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն, նախ ЗОНА պետք է թարգմանել գոտի, իսկ СОЗИДАНИЯ իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի արարում թարգմանել:--Սամվելքննարկում 05:01, 31 Հունվարի 2017 (UTC)
  Մեկնաբանություն՝ Սամվել ջան, նախ ասեմ, որ ճիշտ ես՝ տվյալ դեպքում «Зона» թարգմանվում է «գոտի» տարբերակով։ Սակայն «արարում» տերմինը չի բնորոշում թեմատիկան, որովհետև մարդը կամ պետությունը չեն կարող արարել․ բառակապակցության մեջ «Созидание» տերմինը բնորոշվում է որպես վերակառուցում, վերականգնում, վերստեղծում, զուտ համապատասխան առավել բնութագրական բառը չեմ կարողանում գտնել։ — Vahe քնն. 16:22, 31 Հունվարի 2017 (UTC)
Վահե ջան, ես քեզ կարող եմ խորհուրդ տալ այս բառարանը [3], ինքը բավական հաջող հրատարակություն է, և շատ կիրառվող: --Հայկ (արաբագետ) 06:55, 31 Հունվարի 2017 (UTC)
  Մեկնաբանություն՝ Հայկ ջան, բառարանի համար շնորհակալություն, ընթացքում շատ կօգնի ինձ։ — Vahe քնն. 16:22, 31 Հունվարի 2017 (UTC)

Նոր գնահատում՝ «Born This Way (երգ)»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Born This Way (երգ)» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog (1985) 19:03, 31 Հունվարի 2017 (UTC)