Գլխավոր էջ – Պորտալ:Բյուզանդական կայսրություն

Շնորհակալություն եմ հայտնում գլխավոր էջը արդիականացնելու գործում ներդրում ունեցողին(ներին), քանի որ այն բավականին արժեքավոր է դիզայնի, հարմարավետության և այլ հարցերով, սակայն մի բան նկատեցի, որը ինձ մտահոգեց։ Գլխավոր էջի վերևում տեղադրված է Պորտալ–Բյուզանդական կայսրություն հղումը, որի իմաստը ես չեմ կարողանում հասկանալ, այսինքն՝ ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել հենց այդ պորտալը։ Մտահոգությունս այն է, որ Հին Հայաստանի թշնամի Բյուզանդական կայսրությունը նման պատվի է արժանանում։ Իմ կարծիքով դա նույնն է, ինչ այսօր Թուրքիայի մասին պորտալ ստեղծենք ու տեղադրենք գլխավոր էջում։ Նույնը վերաբերվում է Մայքլ Ջեկսոն պորտալին։ Նախապես հայցում եմ գլխավոր էջը պատրաստողի(ների) ներողամտությունը իմ կողմից նման հարցադրման համար։--Գարդմանահայ (քննարկում) 23։59, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Անգլերեն և ռուսերեն պորտալները ըստ բնագավառների են, որոնք այնուհետ բաժանվում են ենթաբնագավառների և զարգանալու հնարավորություն կա՝ այլ պորտալներ: Ես վերևում էլ գրել էի պորտալների վերաբերյալ, բայց կարճ էր երևի և աննկատ մնաց:--SusikMkr (քննարկում) 07:03, 1 Հունվարի 2014 (UTC)
Այո, ես էլ եմ գտնում, որ Գլխավոր էջում պետք է լինեն միայն մայր֊բնագավառների պորտալները (այլապես ցանկացած ընտրություն, ինչ֊որ չափով հետաքրքրությունների կոնֆլիկտ է)։ Պետք է լինեն «Պատմություն», «Աշխարհագրություն», «Գիտություն և տեխնիկա», «Մարդ և հասարակություն» (Հումանիտար գիտություններ) և այլն։ Միակ բացառությունը ԻՄՀԿ կարող է լինել Պորտալ Հայաստանը։ --vacio 10:46, 1 Հունվարի 2014 (UTC)
Առաջարկում եմ գլխավոր էջում հետևյալ պորտալները լինեն․ Մշակույթ, Կենսագրություն, Աշխարհագրություն, Պատմություն,

Մաթեմատիկա, Գիտություն, Հասարակություն, Տեխնոլոգիաներ, այլ պորտալներ։--SusikMkr (քննարկում) 21։28, 5 Հունվարի 2014 (UTC)

ես էլ կուզեմ որ նման պորտալներ տեղադրվեն Սուսաննա ջան, քո նշածներից մի քանիսը արդեն կան գլխաբորում, մի քանիսը կան բայց լավը չեն, դրա համար չեմ տեղադրել, մի քանիսն էլ ուղղակի չկան, եթե ստեղծվեն ու լինեն որակյալ ինչպիսիք նրանք են, որ ներկա պահին կան ցուցադրված, մեծ սիրով կփոխեմ: --ERJANIK քննարկում: 21:51, 5 Հունվարի 2014 (UTC)
Երջանիկ ջան գոնե հանիր նրանք որոնք մասնավոր դեպք են, դրանք կարող են լինել երկրորդ մակարդակում։ Կարելի է առաջարկել պորտալների ցանկը և փորձառու խմբագիրները ընտրեն այն պորտալը, որը կստեղծեն կամ կբարելավեն։--SusikMkr (քննարկում) 22:02, 5 Հունվարի 2014 (UTC)
մտածում եմ, որ թեկուզ երկրորդական, բայց լավ պորտալները օրինակ ու առիթ կհանդիսանան կարևոր ու ռաջնային պորտալների ստեղծման համար, ամեն դեպքում մյուս շաբաթվա մեջ կթարմացնենք, ուղղակի ուզում էի որ նոր ձևով լինի, քանի որ կարևորները թողելու դեպքում կդառնա նույն անցած տարվա պես, ինչևէ, համենայնդեպս ավելի շատ կարծիքներ կան, որ ցանկալի չէ նման պորտալները գլխավորում, այնպես որ կփոխենք: --ERJANIK քննարկում: 22:31, 5 Հունվարի 2014 (UTC)

Նախագծերի ցանկը գլխավոր էջում՝ ՀՐԱՏԱՊ

Ողջո՜ւյն, գլխավոր էջից դուրս է հանվել նախագծերի ցանկը, որին մասնակցում էին բազում խմբագիրներ։ Խնդրում եմ հնարավորինս արագ ետ բերել ցանկը, քանի որ մասնակիցներից շատերը չեն գտնում նախագծերի էջերը։ Շնորհակալություն--Lilitik22 (քննարկում) 09։10, 1 Հունվարի 2014 (UTC)

Հիմա փորձեմ։ --vacio 10:44, 1 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Vacio ջան: --Lilitik22 (քննարկում) 12:21, 1 Հունվարի 2014 (UTC)

ՍՄԿԿ կամ ԽՄԿԿ անդամներ ՀՍՀ-ի հոդվածներից

Ժողովուրդ ջան, իմաստ չեմ գտնում կենսագրություններում հիշատակել, որ տվյալ անձը եղել է ՍՄԿԿ անդամ։ Որքան գիտեմ Սովետական տարիներին գրեթե բոլորն են եղել այդպիսի անդամներ և ներկա դրությամբ այդ անձի ՍՄԿԿ անդամ լինել չլինելը ոչ մի դեր չի խաղում։ Իմ կարծիքով դա սովետական աթավիզմն է, որ մեր հոդվածներում դեռ առկա է։ Տես Պավել Արզումանյան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։39, 1 Հունվարի 2014 (UTC)

Սովետիզմի շունչը առկա է նաև ՀՍՀ հոդվածներում, ինչը բազմաթիվ դեպքերում աղավաղում է նյութը։ Հարկավոր է նաև այս հարցի վրա ուշադրություն դարձնել։ Որպես օրինակ--Գարդմանահայ (քննարկում) 20:06, 1 Հունվարի 2014 (UTC)

Կատեգորիկ համամիտ չեմ՝ անձի կուսակցական պատկանելությունը նրա գործունեության անքակտելի մասն է։ Իսկ գրեթե բոլորի մասով, մեղմ ասած, ճիշտ չէ՝ 225 միլիոն բնակչության պայմաններում ԽՄԿԿ անդամների թիվը երբևէ չի հատել 20 միլիոնի շեմը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։11, 1 Հունվարի 2014 (UTC)

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ ժամանակ մոլի կոմոնիստ էր և մերժում էր մնացած ամեն ինչ, իսկ հիմա «դարձել է» նժդեհական։ Անձինք կան, որ պետք է գրվի նրա կոմունիստ լինելը, որ այսօր մեծ–մեծ չփրթեն։ ։) --Գարդմանահայ (քննարկում) 20:25, 1 Հունվարի 2014 (UTC)
Դա կարևոր տեղեկություն է, և բնավ ոչ բոլորն էին ԿԿ անդամ։ Այլ բան է, որ ՀՍՀ–ում գրվածների զգալի մասը ԿԿ անդամ էին հասկանալի քաղաքական պատճառներով, բայց մենք ՀՍՀ–ի հոդվածներով չենք սահմանափակվելու։ Ցանկցած վավերացվելի(ստուգելի) հանրագիտարնայաին փաստ, արժի ներրառել հոդվածում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:26, 2 Հունվարի 2014 (UTC)

Կիսատ ինֆորմացիա ողջույն-ի մեջ

Ողջո՜ւյն, երբ ողջունում ենք նորեկներին, ապա ողջույնի կաղապարի մեջ համագործակցության մասը կիսատ է, չի հասկացվում՝ ինչի մասին է խոսքը։ Խնդրում եմ ուղղել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17։24, 2 Հունվարի 2014 (UTC)

գիտեիք որ

Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ բաժնում ձախ մասը ավելի լայն է քան աջը, ես չարչարվեցի չկարողացա ուղղել, բայց անցած տարի այսպես չէր՝ Վիքիպեդիա:Նախագիծ:Գիտեի՞ք որ/Արխիվ, 2013։ Գուցե որևէ մեկը կկարողանա ուղղել, թող անի, մեծ խնդիր չի, քանի որ գլխավոր էջում ամեն ինչ նորմալ է, ուղղակի հետաքրքիր է թե ինչը կարող է պատճառ լինել։ --ERJANIK քննարկում: 22։41, 5 Հունվարի 2014 (UTC)

«Գիտեիք որ» ձևակերպումը լավ չէ, ավելի լավ է «Գիտեք արդյո՞ք» Կարեն Վարդանյան (քննարկում) 23։03, 5 Հունվարի 2014 (UTC)

գլխավոր էջում այդ բաժինը «Գիտեք ո՞ր» անվանումով է, ես այլ հարցի մասին եմ հարցնում ... : --ERJANIK քննարկում: 00:29, 6 Հունվարի 2014 (UTC)
Պատճառը բլոկի padding-ն է։ Բոլոր բլոկերը ձախից 20px padding ունեն, «Գիտեք որ»-ն էլ բացառություն չի։ Ուղղակի այդ padding-ը գումարվում է ցանկի կետերի margin-ներին ու ստացվում է, որ այդ մասը ոչ թե 20px է հեռացված գծից, այլ ավելի շատ։ Երևի թե ուղղել կարելի է միայն այս բլոկի padding-ը փոքրացնելով, քանի որ ցանկի անդամները վիքիպեդիան ինքն է գեներացնում և ոճեր դրանց համար գրել չի լինի։ --Hamlet Muradyan քնն. 08:00, 6 Հունվարի 2014 (UTC)
իսկ Համլետ ջան, նույն բանը իմ նշած 2013 դեպքում նորմալ է եղել, ինչևէ: --ERJANIK քննարկում: 09:01, 6 Հունվարի 2014 (UTC)

Տարվա հոդված

Տարվա հոդված ընտրելու ենք, չէ՞։ ջեօ   11։06, 1 Հունվարի 2014 (UTC)

Ոնց որ թե ոչ, Դաթո ջան։ Արդեն ուշացել ենք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:39, 1 Հունվարի 2014 (UTC)
Տարին նոր է ավարտվել, հունվարի 1-ից շուտ չէինք կարող սկսել։ Բայց ես անձամբ չէի ուզենա նման ընտրությունների վրա վանի վրա ժամանակ վատնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:28, 2 Հունվարի 2014 (UTC)
Կարելի է նախորդ տարվա ընտրյալ/լավ հոդվածների միջից ընտրություն կատարել։ Ինձ թվում է չարժի ավանդույթը չշարունակել ։Ճ --vacio 12:30, 2 Հունվարի 2014 (UTC)
տարվա հոդվածը լավ գաղափար է ու պետք է շարունակել այն, որպես թեկնածու կներկայացվի 2013 թ. ընթացքում ստեղծված կամ բարելավված հոդվածները, համաձայն եմ Վաչագանի հետ, դրանք փաստորեն կլինեն անցած տարվա ընտրյալ դարձած հոդվածները, Վաչագան ջան, ինչքան հիշում եմ անցած տարի դու ես մասնակիցներին քննարկման էջում գրել տարվա հոդվածի քվեարկության ծանուցումները, խնդրեմ այս տարի էլ արա այդ աշխատանքը: --ERJANIK քննարկում: 07:59, 3 Հունվարի 2014 (UTC)
հարգելի վիքիպեդիայի համայնք, 2013 թ. տարվա հոդվածի քվեարկության էջը պատրաստ է, Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Տարվա հոդված, նաև ծանուցել եմ բոլոր ակտիվ մասնակիցներին, ժամկետի սկիզբ դրել եմ այսօրվանից` հունվարի 6-ից մինչև հունվարի 30, անցած տարիների համեմատ երկար է, հաշվի եմ առել Վիքիպեդիա:Հարցում/Քննարկման ժամկետի արդյունքները, այն է մեկ ամիս, ես ընտրել եմ մի քանի թեկնածու, բոլորն էլ կարող են ներկայացնել նոր թեկնածուներ այն հոդվածներից որոնք ստեղծվել կամ զգալիորեն բարելավվել են 2013 թ. ընթացքում: Դե առաջ, տեսնենք թե որն է իսկապես հայերեն վիքիպեդիայի 2013 թ. տարվա լավագույն հոդվածը ... : --ERJANIK քննարկում: 04:16, 6 Հունվարի 2014 (UTC)
Առաջարկում եմ նոր թեկնածուներ ավելացնելը թույլ տալ մինչև ամսի 10֊ը: --vacio 15:34, 6 Հունվարի 2014 (UTC)

Բնագիր բառի սխալ գործածության մասին

Հարգելի խմբագիրներ, քանի որ Հայերեն Վիքիպեդիայում այս սխալը ահռելի տարածում է գտել, այստեղ ուզում եմ փոքրիկ հիշեցում տեղադրել։ Հայոց լեզվում «բնագիր» բառը միայն գոյական է, այն չի կարող օգտագործվել որպես ածական կամ մակբայ (կարող եք ճշտել բառարաններում․ [1], [2])։ «Բնագիր անվանումը» ու նման թարգմանությունները հայերեն չեն։ Անգլերեն original ածականը պետք է կամ թարգմանել ըստ համատեքստի։ Ասենք, original name տարբեր ենթատեքստերում կարող է թարգմանվել «ի ծնե տրված անուն», «օրիորդական անուն», «ինքնանվանում», «բնիկ անվանում», «սկզբնական անվանում» և այլն, բայց ոչ երբեք «բնագիր անուն» ։Ճ --vacio 15:29, 6 Հունվարի 2014 (UTC)

Նույնը և «բնօրինակ» բառը․ այն կարող է գործածվել միայն որպես գոյական և ոչ ածական։ Իսկ ի՞նչ եք կարծում, ինպե՞ս վերանվանենք աշխարհագրական տեղեկաքարտերի «բնագիր/բնօրինակ անվանում» պարամետրը։ --vacio 10:32, 18 Հունվարի 2014 (UTC)

Հունվարի 15. Վիքիպեդիայի օրը

2001 թվականի հունվարի 15-֊ին ստեղծվեց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը։ Ամեն տարի այս օրը աշխարհի տարբեր կետերում տոնվում է Վիքիպեդիայի խմբագիրների և ընթերցողների կողմից։

Բոլոր վիկիպեդիացիներին հրավիրում ենք հունվարի 15-֊ին, ժամը 18:00 «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-֊ի գրասենյակում տոնելու Վիքիպեդիայի ծննդյան օրը։--Beko (քննարկում) 05:46, 8 Հունվարի 2014 (UTC)

Ի դեպ, հավելեմ, որ մուտքն ազատ է, իսկ ակտիվ խմբագիրների ներկայությունը խիստ ցանկալի ։Ճ Պետք է միայն գրանցվել այստեղ։ --vacio 11:44, 8 Հունվարի 2014 (UTC)
ուղղեցի, բայց այնտեղ երևացող Ջոն Ֆիցջերալդ Քենեդի հոդվածը չի երևում, եթե նախագծի մասնակիցները ուզում են որ այն երևա նաև գլխավոր էջում, ապա կարող եք ավելացնել Կաղապար:Համագործակցություն/Ամիս 01, 2014 թ.-ի մեջ: --ERJANIK քննարկում: 07:43, 3 Հունվարի 2014 (UTC)

browse

ձախ մասի ցանկում Գլխավոր էջից հետո երկրորդ տեղում browse է գրված, եթե որևէ մեկը գիտի թե որտեղից կարելի է ուղղել այն, թող ուղղի, ինքս չեմ էլ հիշում թե ինչ էր այդ տողում հայերեն գրվածը, կարծես որոնում պետք է լինի: --ERJANIK քննարկում: 11:16, 23 Հունվարի 2014 (UTC)

Պատճառը սա է։ Գրված էր «Կատեգորիաներ», ըստ հեռացնողի այն պետք է ավտոմատ թարմացվեր և փոխվեր համապատասխան օգտագործողի ընտրած միջերեսի լեզվի, սակայն մեր մոտ դա ինչ–որ թարս է աշխատում (հայերենի դեպքում բերում է մեկ հայերեն և մեկ համակարգային անուն, ռուսերենի դեպքում երկու համակարգային անուն, անգլերենի դեպքում հայերեն ճիշտ անուններ)։ Գրեցի ջնջողին, գուցե պարզաբանի թե ինչպես սա պետք է աշխատեր։ Եթե երկար տևեց կարող ենք ժամանակավորապես վերականգնել այդ ջնջված էջերը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:45, 23 Հունվարի 2014 (UTC)
լուծվեց հարցը, շնորհակալություն հարգելի Ալեքսեյ: --ERJANIK քննարկում: 05:45, 24 Հունվարի 2014 (UTC)

Wikivoyage

Հարգելի հանրություն, Վիքիմեդիայի ինկուբատորում արդեն վաղուց դրված է հայերեն Wikivoyage-ի «հավկիթը», և սպասում է բարենպաստ պայմանների, որ «դուրս գա ձվից»։ Պայմաններից մեկն էլ անունն է։ Ծովայինների խոսք կա՝ ինչպես նավը կոչես՝ այնպես էլ այն կլողա, մենք էլ այժմ պետք է կողմնորոշվենք և ճիշտ ու ամփոփ անուն ընտրենք։ Առայժմ ունենք երկու առաջարկված տարբերակ «Վիքիուղեցույց» և «Վիքիճամբար»։ Քննարկել կարող եք ինկուբատորում բացված հայերեն տարբերակի քննարկման էջում։ Եթե կարծիքներ կան, ապա շարադրեք։--Beko (քննարկում) 07։59, 2 Հունվարի 2014 (UTC)

Ես առաջարկում եմ «Վիքի ճամբորդ» տարբերակը: Կամ «Վիքի ճամփորդ»: Բառարանում երկու տարբերակն էլ կա:--Beko (քննարկում) 08:51, 2 Հունվարի 2014 (UTC)
իմ կարծիքով պետք է ճամփորդ լինի Մհեր ջան: --ERJANIK քննարկում: 06:10, 9 Հունվարի 2014 (UTC)

Համագործակցության կոչ

Հարգելի մասնակիցներ, մի քանի ակտիվ մասնակիցների հետ քննարկումներից հետո որոշել ենք վերականգել մեր բարի ավանդույթը և ամեն մի շաբաթվա կիրակի օրը սկսել աշխատել մի Լավ կամ Ընտրյալ հոդված ստեղծել Կարևորագույն հոդվածներ ցանկից։ Եթե ինչ-որ մասնակից ուզում է մասնակցել այս հիանալի կոլեկտիվ աշխատանքին, կարող են միանալ մեզ։ Այս տարվա առաջին աշխատանքը կկայանա 2014 թ.-ի հունվարի 5-ին։ Հոդվածի բաժանումը կկատարվի Համագործակցություն էջում կախված այդ ժամին առցանց գտնվող մասնակիցների ներկայությունից (ֆեյսբուքյան էջ)։ Պայմանը մեկն է, որ կիրակի օրը մեր ընտրյալ հոդվածը բերում ենք ընտրյալ կամ Լավ տեսքի թարգմանելով արդեն գոյություն ունեցող Վիքիպեդիաներից։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11։49, 2 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի մասնակիցներ, ովքեր ցանկանում են մասնակցել այս համագործակցությանը, խնդրում եմ Ձեր մասնակցությունը հաստատել Համագործակցության էջում, որքան հնարավոր է շուտ :) --Lilitik22 (քննարկում) 11:58, 2 Հունվարի 2014 (UTC)

ԼՂՀ = Արցախ

Ողջույն, մի խնդրի մասին եմ ցանկանում բարձրաձայնել, որը ինձ երկար ժամանակ մտահոգում է։ Հնարավոր է, որ այս հարցը տարբեր ժամանակներում քննարկվել է, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ այն քննարկման դնել։ Խնդիրը վերաբերում է Արցախի Հանրապետություն (Արցախ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) անվանումներին։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Հետևաբար հարց է առաջանում ինչու՞ է այստեղ՝   ԼՂՀ ընտրվել ԼՂՀ անվանումը, այլ ոչ թե Արցախ։ Չէ որ Արցախ տերմինը շատ ավելի վաղուց է սկսել կիրառվել որպես տվյալ տարածքի անվանում, քան Ղարաբաղը, իսկ եթե հաշվի առնենք, որ Արցախը հայկական անվանում է, իսկ Ղարաբաղը՝ թյուրքական, ապա միանգամայն անհասկանալի է ինձ համար ԼՂՀ տերմինը ընտրելը Արցախի փոխարեն։ Առաջարկում եմ այստեղ՝   ԼՂՀ ԼՂՀ–ն փոխել Արցախ–ով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հոդվածը վերանվանել Արցախի Հանրապետություն։--Գարդմանահայ (քննարկում) 12։58, 4 Հունվարի 2014 (UTC)

Այսպիսի քննարկում ունենք մենք, Գարդմանահայ ջան։ Մի հատ աչքի անցկացրու։ ջեօ   13:04, 4 Հունվարի 2014 (UTC)
Ապրես Դաթո ջան, նայեցի։ Այնտեղ որևէ լուծում չեմ տեսնում, հետևաբար դեռ սպասում եմ այլ կարծիքների և վերջնական լուծման։ vacio–ն դեմ էր արտահայտվել պարտադրանքին, այսինքն՝ նշել էր, որ չի կարելի պարտադրել որևէ մասնակցի ընտրել կամ օգտագործել երկու իրար համարժեք աննվանումներից մեկը։ Բայց չէ որ այստեղ՝   ԼՂՀ պարտադրանք է։--Գարդմանահայ (քննարկում) 13:39, 4 Հունվարի 2014 (UTC)

Նույնական են, բայց որն է պետության պաշտոնական անվանումը? Նույն կերպ էլ նույնական են Կաբո Վերդե և Կանաչ Հրվանդան անվանումները։Կարեն Վարդանյան (քննարկում) 15։54, 4 Հունվարի 2014 (UTC)

Այս դեպքում պաշտոնական համարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված անվանումը, իսկ այդտեղ՝ Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ում գրված է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են, այսինքն՝ հավասարազոր են։--Գարդմանահայ (քննարկում) 16:03, 4 Հունվարի 2014 (UTC)


Վիքին սիրում է գիտություն

Շատ սիրելի մասնակիցներ, Վիքիմեդիա Հայաստանը Հայերեն վիքիպեդիայի զարգացումը խթանող բազմաթիվ այլ նախաձեռնությունների շարքում այս տարի նախատեսում է «Վիքին սիրում է գիտություն» երկարաժամկետ անակնկալներով լի նախագծերի համալիրը, որի նպատակն է հայերեն վիքիպեդիան հարստացնել հանրամատչելի գիտակրթական բովանդակությամբ։ Վիքին սիրում է գիտությունը բաղկացած է տասնյակ նախագծերից. Վիքին սիրում է ֆիզիկան, մաթեմատիկան, բնությունը, գրականությունը, կենսաբանությունը, աշխարհագրությունը, երաժշտություն և այլն։ Այժմ «Վիքին սիրում է գիտություն» կատեգորիայի տակ տեղադրված են նախնական ցանկեր ռուսերեն վիքիպեդիայի հղումներով, որոշ ցանկեր թարգմանվել են, որոշները ընթացքում են, որոշ կարևոր բնագավառների ցանկեր դեռևս չկան։ Վերոնշյալ ցանկերի ճշգրտումը, թարգմանությունը և նորերի ստեղծումը մասնագիտական գիտելիքներ են պահանջում։

Ովքեր կարող են և ցանկություն ունեն մասնակցելու «Վիքին սիրում է գիտություն» նախագծերի համալիրի կազմակերպմանը և/կամ նախագծերին, խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը, մասնագիտությունը և ստորագրեք։ Այս փուլում անչափ կարևոր է գնահատել հայերեն վիքիպեդիայի ներկայիս ներուժը։

Խնդրում եմ ակտիվ եղեք, համոզված եմ, արդյունքները բոլորիս կգոհացնեն։ --SusikMkr (քննարկում) 18։31, 8 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի Սուսաննա, իսկ ինչո՞ւ են ցանկերն ըստ ռուսական Վիքի հոդվածների։ Այս դեպքում, ի նկատի ունեմ գիտության դեպքում, ճի՞շտ չէր ցուցակները կազմել ըստ անգլերեն Վիքի հոդվածների։ Միանգամից ասեմ, որ բացի սակավաքանակ լինելուց, ռուսերեն գիտական հոդվածները չեն փայլում որակով։ Իսկ շատ կարևոր հոդվածներ էլ ուղղակի բացակայում են։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:01, 8 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի Վահրամ Մխիթարեան, մինչև Սուսաննան կտեսնի, կգրի, ես պատասխանեմ :) Ցանկերը վերցրել ենք ոչ թե ռուսերեն վիքիից, այլ ռուսերեն թեմատիկ հանրագիտարաններից, քանի որ այլ լեզուներով վիքիներում նախ հոդվածները շատ-շատ են, հետո էլ մասնակիցներն այդ հոդվածները գրել են՝ ելնելով իրենց նախընտրություններից և ոչ թե կարևոր, առաջնային հոդվածներից, որ պետք է լինեն սկզբում վիքիում։ Այդ հանրագիտարանները, որոնցից վերցրել ենք ցանկերը, փոքր-ինչ հին են, և ճիշտ եք նկատել, որ ժամանակակից թեմաներ կան, որ այնտեղ ներառված չեն։ Այդ իսկ պատճառով ակնկալում ենք յուրաքանչյուր մասնագետի ներգրավվածությունը այս նախագծում՝ հենց նախապատրաստական փուլից սկսած, ով կկարողանա ցանկերը թարգմանել, արդիականացնել՝ որոշ թեմաներ թեկուզ հեռացնել, նորերը մտցնել և այլն։ Եվ մի բան էլ, քանի որ ցանկերը ռուսերենով ենք վերցրել, ապա այդ ռուսերեն ցանկը միանգամից հղում սարքեցինք՝ հեշտ լինելու համար, որպեսզի որ հոդվածները, որ կա ռուսերեն վիքիում, միանգամից մեզ մոտ երևան, հետո կավելացվեն նաև անգլերեն հղումները կամ մասնակիցներն իրենք կարող են ռուսերեն վիքիի միջոցով անգլերեն տարբերակին անցնեն։ Հուսով եմ կարողացա պատասխանել Ձեր հարցերին :) --Lilitik22 (քննարկում) 19:21, 8 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի Վահրամ, ցանկերը նախնական են և վերցված են ռուսերեն հայտնի հանրագիտարանային բառարնների ցանկերը, ուղղակի ավտոմատ զույգ փակագծերի մեջ վերցնելուց հետո դարձել են ռուսերեն վիքիպեդիայի հղումներ, կարող ենք միասին մեկ մեկ ավելացնել հղումները, կամ ընթացքում կավելացվի, ուղղակի ռուսերեն հղումները կօգնեն անգլերենով հեշտ գտնել հոդվածը, ավելին ցանկերն էլ ճշգրտման կարիք ունեն, քանի որ քսան տարվա վաղեմության են։ Քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է, շատ կարևոր է հենց սկզբից ակտիվ խմբագիրները ներգրավվեն, ուղղորդեն։ Բոլորի մասնակցության կարիքը կա, թե կազմակերպչական, թե գիտական, թե թարգմանչական, շատ կարևոր է Ձեր մասնակցությունը։ Եթե նկատեցիք Հայագիտության նույնիսկ նախնական ցանկ չունենք։ --SusikMkr (քննարկում) 19:28, 8 Հունվարի 2014 (UTC)
Հետաքրքիր նախագիծ է, կփորձեմ հնարավորինս մասնակցություն ունենալ՝ հատկապես բանասիրության և գրականագիտության աշխատասեղաններում: Իսկ այս փուլում հոդվածանունների թարգմանությո՞ւնն է պետք անել: A.arpi.a (քննարկում) 19:30, 8 Հունվարի 2014 (UTC)
1. Առաջինը ասեմ, որ Բնագիտություն բաժնում ներկայացված են միայն Կենսաբանությունից հոդվածները, և անունը պիտի փոխվի։ Բնագիտության մեջ մտնում են բոլոր ճշգրիտ գիտությունները։
2. Այդ դեպքում Ձեր առաջարկը պետք է շարադրել հենց ցանկերի էջերում, որպեսզի մասնակիցները ոչ միայն թարգմանեն, այլ նաև լրացնեն և անհրաժեշտության դեպքում փոխարինեն ռուսերեն վատ հոդվածները անգլերեն Վիքի հոդվածներով։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:47, 8 Հունվարի 2014 (UTC)
Սիրելի A.arpi.a ցանկերը պետք է թարգմանելև ճշգրտել, նույնիսկ կարող եք հոդվածներ ստեղծել նշելով Վիքին սիրում է գիտություն և բնագավառը։--SusikMkr (քննարկում) 19:52, 8 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի Վահրամ, այս հում վիճակում առաջարկում եմ, որպեսզի համագործակցությամբ ճշգրտենք, զարգացնենք։--SusikMkr (քննարկում) 19:58, 8 Հունվարի 2014 (UTC)

։Մի բան չկարողացա հասկանալ, թե ինչպես կարելի է երաժշտությունը գիտություն համարել։ Այդ դեպքում երգիչը, կոմպոզիտորը, ջութակահարը գիտնականներ են, ի՞նչ է։--Արման Մուսիկյան (քննարկում) 20։14, 8 Հունվարի 2014 (UTC)

Արման ջան երաժշտության մասին գիտելիք ենք ուզում ստեղծել, գիտականորեն շարադրել։ --SusikMkr (քննարկում) 20:35, 8 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան, երաժշտագիտությունը նույնպես գիտություն է: Երաժշտություն ստեղծողը այդքան չէ, բայց երաժշտությունը ուսումնասիրողը՝ գիտնական է: Դավիթ () 08:27, 9 Հունվարի 2014 (UTC)
Ընդհանուր առմամբ, նախագիծը հավանեցի։ Ես ներկայացված գիտություններից չեմ փայլում, միայն մաթեմատիկայի մասին հոդվածները կարող եմ զարգացնել։ Մաթեմատիկայի մասին հոդվածները շատ քիչ են ու ոչ այնքան կարևոր, ես, ժամանակ ունենալու դեպքում, դրանք կլրացնեմ ու հղումները կդնեմ անհրաժեշտ վիքիին (որտեղ ավելի որակով է հոդվածը)։ Կարծում եմ, ամենից առաջ պետք է տերմինաբանությունը թարգմանենք, որ տարաձայնություններ չառաջանան տարբեր խմբագիրների կողմից զարգացված հոդվածներում։ --Hamlet Muradyan քնն. 20:29, 8 Հունվարի 2014 (UTC)
Համլետ ջան ես էլ մաթեմատիկ, նախագծի հիմնական նպատակն է բոլոր բնագավառները աշխուժացնել, անպայման վորքշոփեր կանցկացվեն կոնկրետ բնագավառների մասնագետների համար, եթե ցանկերը որոշ չափով ընդունելի դառնան, արդեն կարող ենք նախագծերի մեկնարկի մասին հայտարարել և տարածել բոլոր հնարավոր եղանակներով․--SusikMkr (քննարկում) 20:45, 8 Հունվարի 2014 (UTC)
Հիանալի մտահաղացում է, շնորհակալություն նրանց, ովքեր կազմակերպում են։ Անպայման կմասնակցեմ։ Արդեն ընտրել եմ մի քանի հոդված, որոնց մասին կարող եմ բավականին տեղեկատվություն տեղադրել։--Գարդմանահայ (քննարկում) 21:20, 8 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի Գարդմանահայ անչափ ուրախ եմ Ձեր մասնակցության համար, խնդրում եմ միայն եթե հնարավոր է նշեք Ձեր նախընտրած բնագավառը կամ Ձեր մասնագիտությունը։ --SusikMkr (քննարկում) 21:31, 8 Հունվարի 2014 (UTC)
Հա, հարգելի Սուսաննա, մոռացա ասել, որ ամենայն ակտիվությամբ կմասնակցեմ, նույնիսկ համալիր առումով։ Այնպես որ, ցանկացած այս խնդրին առնչվող հարցերով անպայման տեղյակ պահեք։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:58, 8 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի Սուսաննա արդեն նշել եմ բաժիններում։--Գարդմանահայ (քննարկում) 22:24, 8 Հունվարի 2014 (UTC)
Ես կենսաբանության ու քիմիայի ցանկերը համարյա ամբողջությամբ արդեն թարգմանել եմ, որոշ հոդվածներ ու ժամանակակից գիտնականների անուններ կավելացնեմ, որոնք կամ սովետական պրոպագանդայի, կամ ուղղակի ժամանակի պատճառով տեղ չեն գտել ցանկում: Բնագիտությունն էլ, համաձայն եմ Վահրամի հետ, որ բնագիտություն չէ, այլ ավելի շատ «բնասիրություն», «բնություն» կամ այդպիսի մի բան: Կառաջարկեմ այդ ցանկն էլ միավորվի կենսաբանության հետ (հոդվածների մի մասը համընկնում են) կամ անվանափոխել: Դավիթ () 08:22, 9 Հունվարի 2014 (UTC)

Հուլյան տոմար

Հին (հուլյան) տոմարով ծնվածների ծննդյան ամսաթվերը հոդվածներում կրկնակի են (հին և փակագծերում՝ նոր տոմարով), և շատերը չեն հասկանում դրա իմաստը (ինձ երբեմն դիմում են բացատրելու խնդրանքով)։ Ստեփան Կևորկով հոդվածում այսպիսի մի մեկնաբանություն եմ ավելացրել. 19 մարտի (1 ապրիլի), 1903 թ.։ Վրան պահելիս որպես մեկնաբանություն գրում է. «Հուլյան տոմարով»։ Ռուսերեն ՎՊ-ում սա կիրառվում է։ Ի՞նչ կարծիքի եք, արժի՞ սա կիրառել։ 23artashes (քննարկում) 19։28, 9 Հունվարի 2014 (UTC)

Լավ միտք է։--Beko (քննարկում) 19:41, 9 Հունվարի 2014 (UTC)
Ինձ էլ դուր եկավ գաղափարը։ --Lilitik22 (քննարկում) 19:46, 9 Հունվարի 2014 (UTC)
շատ-շատ լավ միտք է: --ERJANIK քննարկում: 22:05, 9 Հունվարի 2014 (UTC)

Իսկ հնարավո՞ր է սա ավելացնել գործիքների մեջ։ --23artashes (քննարկում) 08։34, 10 Հունվարի 2014 (UTC)

վրիպակ վիճակագրության էջում

Վիճակագրության էջում գրված է՝ «Ակտիվ մասնակիցներ (անդամների ցանկ) (Վերջին 30 օրում որևէ գործողություն են կատարած մասնակիցներ)» ավելի ճիշտ չէ՞ գրել «որևէ գործողություն կատարած մասնակիցներ»։ ֊Սահակ (քննարկում) 03։06, 10 Հունվարի 2014 (UTC)

Հայոց Ցեղասպանությանը առնչվող հոդվածներ

Ժողովուրդ ջան, հաջորդ տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է, և կարծում եմ այս տարի պարտավոր ենք դրան առնչվող հոդվածները հնարավորինս խելքի բերել։ Կարևորության մասին չեմ խոսում։ Այժմ ունենք 87 հոդված, որոնք ի մի եմ բերել այստեղ, կարող եք դրանք բարելավել և ավելացնել ցանկը։--Beko (քննարկում) 13։49, 10 Հունվարի 2014 (UTC)

Շենքեր և կառույցներ ըստ...

Ո՞նց ճիշտ թարգմանել Buildings and structures by type, Здания и сооружения по типу, Édifice-type։

  1. ըստ տեսակի
  2. ըստ տիպի

- Kareyac (քննարկում) 09։16, 11 Հունվարի 2014 (UTC)


- Իմ կարծիքով՝ ըստ տեսակի։--Avagyan (քննարկում) 10։18, 11 Հունվարի 2014 (UTC)

Միգուցե ըստ նշանակության․․․--Գարդմանահայ (քննարկում) 13:52, 11 Հունվարի 2014 (UTC)
ըստ տեսակի տարբերակին եմ համաձայն: --ERJANIK քննարկում: 06:45, 12 Հունվարի 2014 (UTC)

Հրատապ՜ Հայերեն Վիքիլուրեր

Հարգելի Հանրություն, արդեն 3 տարի է որ ստեղծվել է Հայերեն Վիքիլուրերը, սակայն ոչ մի ակտիվություն այնտեղ չկա և մեզ պետք է կամավորներ ովքեր կխմբագրեն կզարգացնեն Հայերեն Վիքիլուրերում նաև պետք է լուրերը թարմացնեն հայերեն։ Պետք է այդտեղ ակտիվություն դրսևորենք, որպեսզի նախագիծը դառնա իրականություն։ Քանի որ Հայերեն Վիքիպեդիայից բացի Վիքիմեդիա Հայաստանը պետք է ուշադրություն դարցնի նաև հարակից կուլիսներին, որտեղ մեղմ ասած վատ վիճակ է։ --Vadgt (քննարկում) 18։10, 11 Հունվարի 2014 (UTC)

Vadgt ջան, իմհկ վիքիլուրերն ամենից ողբալի վիճակում է գտնվում… մի խոսքով, ես արդեն սկսեցի խմբագրելը--ՀայկԱփրիկյան 08:30, 12 Հունվարի 2014 (UTC)
Ժողովուրդ, Հայերեն Վիքիլուրերը դեռ չեն ստեղծվել, այլ միայն փորձնական էջն է բացված ինկուբատորում, հիշեցնեմ, որ կա նաև Վիքիճամփորդը՝ սրա անունը դեռ վերջնական չէ։ Այսպիսի «հում» նախագծերը տեղադրվում են Վիքիինկուբատորում, այնտեղ խելքի են բերվում և եթե արժանի են, ապա նոր ստեղծվում են, բայց առայժմ դրանց «ձվից դուրս գալու» ժամանակը դեռ չի հասունացել։ Իմ կարծիքով ավելի ռեալ է Վիքիճամփորդը, քանի որ Վիքիլուրերի համար ամենօրյա մեծ աշխատանք է պահանջում և այն վարելը ավելի դժվար է։--Beko (քննարկում) 08:50, 12 Հունվարի 2014 (UTC)

ես արդեն մեկ հոգի ունեմ խմբագրող։ Այլ կամավորներ կա՞ն։ --Vadgt (քննարկում) 08։59, 12 Հունվարի 2014 (UTC)

Կներեք, եթե մի փոքր կոպիտ հնչի, բայց կասեք, թե Վիքիպեդիայում Վիքիլուրերի իմաստը ո՞րն է կամ ինչի՞ն է ծառայելու։ Միգուցե այն Իտառ–տասսի կամ բլոգնյուզի վիքի տարբերակն է։--Գարդմանահայ (քննարկում) 09։25, 12 Հունվարի 2014 (UTC)

Vadgt ջան, վիքիլուրերն զարգացնել պետք է ամեն օր, պետք է գտնել ազատ նորություններ, պետք են շատ խմբագիրներ, շատ ժամանակ է պահանջում․․․ Եվ այն հիմնականում մեծ պահանջարկ չունի։ Նույնիսկ ռուսերեն վիքիլուրերն այդքան էլ մեծ ճանաչում չունեն։ Կարծում եմ, Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից այս պահին վիքիվոյաժն ու վիքիգրքերն են, որ անիմաստ չենք զարգացնի, այս պահին դրա պահանջարկն ավելի մեծ է։ --Hamlet Muradyan քնն. 09:42, 12 Հունվարի 2014 (UTC)
եթե պահանջարկ չլիներ Վիքիլուրերը չեր գոյատևի: Մեզ կամավորներ էն պետք: --Vadgt (քննարկում) 09:47, 12 Հունվարի 2014 (UTC)
Համաձայն եմ Համլետի հետ։ Ընդհանրապես ցանկացած վիքինախագիծ զարգացնելու համար ծրագիր է պետք ունենալ, որպեսզի հաջողություն ունենա։ Ինքնահոսի թողնելով ոչ այդքան հայտնի վիքինախագծերը, իրենք իրենց չեն զարգանա։ Համլետ ջան, երևի վիքիդարանն ի նկատի ունեիր, ոչ թե վիքիգրքերը․ տարբեր նախագծեր են։ --Lilitik22 (քննարկում) 09:51, 12 Հունվարի 2014 (UTC)
Սիրելի Vadgt, շատ քիչ երկրներում է հաջողվել Վիքի լուրերն ակտիվ պահել, նույնիսկ Վիքիմեդիա Հիմնադրամը Վիքիլսարանի, Վիքիլուրերի և Վիքիքաղվածքի զարգացման համար միջոցներ չի հատկացնում: Այսօր Հայկական Վիքի համայնքի համար կարևորագույն խնդիրը Հայերեն Վիքիպեդիան զարգացնելն է, եթե զուգահեռ առանց Վիքիպեդիայի զարգացման վնասելու, կարողանանք և Վիքիդարանը, Վիքիգրքերը, Վիքիճամփորդը զարգացնել, հոյակապ կլինի: Պետք է հաշվի առնենք, որ բոլոր Վիքի նախագծերը փոխկապակցված են և Վիքիպեդիան նրանցից ամենակարևորն է: Առաջին հերթին մենք պետք հանրագիտարանային գիտելիքներին տիրապետենք: Հուսանք, որ մեր բոլորիս ջանքերով հայերեն վիքիպեդիան որակական և քանակական մեծ զարգացում կունենա և ամենակարևորը մեր վիքի համայնքը այնքան մեծ և այնքան ունակ կլինի, որ վիքի լուրերի գործարկելը չի ազդի վիքիպեդիայի և քույր նախագծերի զարգացման վրա: Խնդրում եմ սովորեցրու քո ընկերներին խմբագրել Վիքիպեդիայում, Վիքիմեդիա Հայաստանը կարող է վիքիպեդիայի ուսուցողական ձեռնարկներ տալ, առհասարակ օգնել նախաձեռնություններում: --SusikMkr (քննարկում) 13:20, 12 Հունվարի 2014 (UTC)

Ֆրանսիայի դեպարտամենտներ

Ֆրանսիայի դեպարտեմանե՞ր։ Սա ճի՞շտ է։ --23artashes (քննարկում) 19։51, 13 Հունվարի 2014 (UTC)

Ի նկատի ունեք անվանումը? Այո ճիշտ է:--Սամվել (քննարկում) 07:41, 15 Հունվարի 2014 (UTC)
«Դեպարտեմա» ի՞նչ է նշանակում:--23artashes (քննարկում) 07:57, 15 Հունվարի 2014 (UTC)
Ժողովուրդ, կարծում եմ դեպարտամենտ եզրը ամենաճիշտը կլինի, դեպարտեմա-ն ֆրանսերեն ընթերցվող ձևն է department բառի... նույն տրամաբանությամբ ԱՄՆ նահանգները պետք է տառադարձեինք, որպես սթեյթ, ինչը անհեթեթություն եմ համարում։ --Ahaik (քննարկում) 09:24, 15 Հունվարի 2014 (UTC)
Իմ ասածն էլ հենց դա է, Հայկ ջան :) --23artashes (քննարկում) 10:42, 15 Հունվարի 2014 (UTC)

Request for comment on Commons: Should Wikimedia support MP4 video?

I apologize for this message being only in English. Please translate it if needed to help your community.

The Wikimedia Foundation's multimedia team seeks community guidance on a proposal to support the MP4 video format. This digital video standard is used widely around the world to record, edit and watch videos on mobile phones, desktop computers and home video devices. It is also known as H.264/MPEG-4 or AVC.

Supporting the MP4 format would make it much easier for our users to view and contribute video on Wikipedia and Wikimedia projects -- and video files could be offered in dual formats on our sites, so we could continue to support current open formats (WebM and Ogg Theora).

However, MP4 is a patent-encumbered format, and using a proprietary format would be a departure from our current practice of only supporting open formats on our sites -- even though the licenses appear to have acceptable legal terms, with only a small fee required.

We would appreciate your guidance on whether or not to support MP4. Our Request for Comments presents views both in favor and against MP4 support, based on opinions we’ve heard in our discussions with community and team members.

Please join this RfC -- and share your advice.

All users are welcome to participate, whether you are active on Commons, Wikipedia, other Wikimedia project -- or any site that uses content from our free media repository.

You are also welcome to join tomorrow's Office hours chat on IRC, this Thursday, January 16, at 19։00 UTC, if you would like to discuss this project with our team and other community members.

We look forward to a constructive discussion with you, so we can make a more informed decision together on this important topic. Keegan (WMF) (talk) 06։47, 16 Հունվարի 2014 (UTC)

Կանոնակարգերի զարգացում

Ողջույն բոլորին։ Ինչ եք կարծում, Հայերեն Վիքիպեդիայի հետագա զարգացման համար կարևոր է մի շարք կանոնակարգերի ստեղծումը/ընդլայնումը։ Իմ պատկերացմամբ դրանք առաջին հերթին սրանք են․

Ինչ եք կարծում, սրանցից բացի ո՞ր կանոնակարգերն են, որոնք ունեն առաջնային կարևորությունը։ --vacio 14։49, 18 Հունվարի 2014 (UTC)

Արգելափակման հետ կապվածները՝

մնացածները հետո կասեմ։--Beko (քննարկում) 15։00, 18 Հունվարի 2014 (UTC)

Առաջի հերդին անհրաժեշտ է գրել "կարմիր հղումների" էջեր Օգնություն:Գլխացանկում։ Իսկ աշխատանքը պետկ է սկսել ունեցաց կանոնարգերի և օգնության էջերի վերլուծությամբ և դասավորությամբ։ Հասարակ օրինակ, 2013 թ. հոկտեմբերի 14-ից խնդրում եմ թարգմանել մի քանի տող, արձագանքել եմ միայն Լիլիթ, Անիսմբաթ և Մհերը։ Ավելի հին էջերում կան չթարգմանված և կառճ բաժիններ, կաղապարներ պետկ է վերանայվեն, մասնակիցներին կանոնների մասին տվյալներին ստանալու հնարավորություն հեշտ ու պարզ չի։ Մենք ունենք համարյա դատարկ էջ Վիքիպեդիա:Հոդվածների անվանում և Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիփեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք «Արգելափակում և զգուշացում» թեմայով։ - Kareyac (քննարկում) 15:58, 19 Հունվարի 2014 (UTC)
այս հարցը հայերեն վիքիպեդիայի ներկայի թերևս ամենակարևոր խնդիրներից է, ու շատ խնդիրներ առաջանում են հենց կանոնակարգերի ոչ լիարժեք ու միանշանակ չլինելու պատճառով, ինչքան շատ մասնակիցներ այսպես ասած «խառնվեն» այս հարցում, այնքան լավ բոլորիս համար: --ERJANIK քննարկում: 05:47, 24 Հունվարի 2014 (UTC)

Լիովին համաձայն եմ, որ պետք է տեսքի բերել նաև օգնության էջերը։ Առաջարկում եմ սակայն՝ հիմա զբաղվենք ամենակարևոր մի քանի կանոնակարգորով (որոնցից էլ բխելու ենք օգնության էջերը) և նոր միայն անցնենք ուղեցույցներին։ Տեսեք այս երկու քննարկման էջերը․ Վիքիպեդիայի քննարկում:Հոդվածի անվանում և Վիքիպեդիայի քննարկում:Նշանակալիություն։ --vacio 16։54, 28 Հունվարի 2014 (UTC)

Այս երկուսը տեսքի բերելուց հետո, մենք այսուհետև զգալի ժամանակ կխնայենք այստեղ և այստեղ։ --vacio 16:57, 28 Հունվարի 2014 (UTC)


Ընտրություն

Հարգելի վիքի համայնք, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 21։29, 23 Հունվարի 2014 (UTC)

Սա քննարկում չէ, սա քվեարկություն է։ Որպես կայացած համայնք չունեցող նախագծում Վիքիբառարանում կարող են տալ միայն ժամանակավոր իրավունքներ, մի քանի ամսով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:53, 24 Հունվարի 2014 (UTC)

ճիշտ եք ասում քանի որ հայերեն վիքիբառարանում կան 2 ադմիններ 2-ն էլ հիմա ակտիվ չէն։ Նաև մի փոքր վերև՝ վիքիբառարանի ադմինի քվեարկության էջում պատասխաեցի ասածիդ։ --Vadgt (քննարկում) 09։27, 24 Հունվարի 2014 (UTC)

Հայ-Էստոնական համագործակցության հաղթող

 

Ողջո՜ւյն, հայ-Էստոնական համագործակցության հաղթող Արմենուհի Ոսկանյանը հանգամանքների բերումով չի կարող մեկնել Էստոնիա, ուստի օգոստոսին կայանալիք Էստոնիայի Վիքիհավաքին կմասնակցի մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած վիքիխմբագիր Գարդմանահայը։ Շնորհավորում ենք Գարդմանահային և համոզված ենք՝ պատշաճ ձևով կներկայացնի համագործակցության արդյունքները։ --Lilitik22 (քննարկում) 12։21, 24 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, շնորհակալ եմ վստահության և ընձեռված հնարավորության համար: Բնականաբար ես Հայաստանն ու Հայերեն Վիքիպեդիան լավագույնս կներկայացնեմ Էստոնիայում, իսկ այնտեղից կբերեմ լուսանկարների մի հսկայական ավար, որը կօգտագործենք մեր Վիքիպեդիայում Էստոնիայի մասին ստեղծված հոդվածներում:--Գարդմանահայ (քննարկում) 08:09, 25 Հունվարի 2014 (UTC)--Գարդմանահայ (քննարկում) 08:09, 25 Հունվարի 2014 (UTC)

խնդիր կաղապարի հետ

{{Image label begin}} կաղապարի հետ խնդիր ունենք։ Հնարավո՞ր է ուղղել։   ջեօ 15։20, 24 Հունվարի 2014 (UTC)

Ուշադրություն՜

Ես մի քանի ամիս, կապված ադմինական պարտականության հետ հայերեն վիքիբառարանում ակտիվ չեմ լինի, խնդրում եմ եթե պետք է կապվել իմ հետ ապա այցելեք իմ վիքիբառարանի քննարկման էջ։ Այստեղ։ --Vadgt (քննարկում) 18։06, 24 Հունվարի 2014 (UTC)

Double writing week about the Caucasus (nl-wiki)

 
The coloured area is the area of the Caucasus writing weeks on the Dutch Wikipedia.

Hello! In earlier months, we have organized several writing weeks on the Dutch Wikipedia. As in the next month in the Caucasus area of Sochi, Russia, the 2014 Winter Olympics are organized, we organize afterwards during two weeks (22 February-9 March) a double writing week on the Dutch Wikipedia about the Caucasus. This is the coloured area shown on the right, including the 9 subdivisions of Russia, and the countries Georgia, Armenia and Azerbaijan. If you have any suggestions we certainly should write an article about, please tell us!
It is also possible for you to organize a writing week (or double) at your Wikipedia about the area of the Dutch speaking community mostly comes from։ Belgium and the Netherlands.
We are currently working on the preparations of our double writing week to have a better coverage of this area of the world, what includes a project page and a page with many wanted articles on the Dutch Wikipedia about this area of the world.

Greetings from nl-wiki - Romaine (քննարկում) 01։05, 25 Հունվարի 2014 (UTC)

Hallo, Ik zal je helpen.--Գարդմանահայ (քննարկում) 11:45, 25 Հունվարի 2014 (UTC)
Սիրելի մասնակիցներ, ով կարող է հոլանդերենով օգնել, խնդրում եմ օգնեք: Ես Կովկասի քարտեզը փոխեցի այլ հոլանդերեն քարտեզով, որտեղ Արցախը Ադրբեջանից դուրս է, անմիջապես ետ շրջվեց, չնայած անգլերեն Վիքիպեդիայի Կովկասի քարտեզում Արցախը ներկայացված է առանձին: Այստեղ նույնպես քարտեզը փոխեցի: --SusikMkr (քննարկում) 19:10, 25 Հունվարի 2014 (UTC)

IRC-ալիք

 

առաջարկում եմ միահամուռ ջանքերով ստեղծենք Հայերեն Վիքիպեդիայի մասին IRC-ալիք։ --Vadgt (քննարկում) 16։14, 27 Հունվարի 2014 (UTC)

Շատ ջանքերի կարիք չկա ։Ճ Բավարար է միայն որևէ ալիք ընտրել։ (Չիմացողների համար՝ IRC-ն բաց-հանրային չաթ է, որին կարելի է մասնակցել առանց հաշիվ ու գաղտնաբառ ունենալու)։ Ես առաջարկում եմ օգտագործել #hywiki ալիքը։ Չաթին միանալու համար, պետք է օգտվել որևէ IRC հանգույցից։ Օրինակ սա։ Պետք է լրացնել մասնակցի անուն և ալիք (Channel)՝ #hywiki։ Ես այժմ այդ ալիքում եմ, ցանկացողները կարող են միանալ :) --vacio 13:17, 29 Հունվարի 2014 (UTC)

Հոդվածներ

Հարգելի հայրենակիցներ, վերջին իրադարձությունները հաշվի առնելով, առաջարկում եմ մրցույթ կամ վիքիշաբաթ հայտարարել կամ մեկ այլ նախագծի շրջանակներում գրել և խմբագրել մեր մեդալակիր զինվորների (այդ թվում ազատամարտիկների) մասին հոդվածներ։ Ցանկերը կան, մնում է տեղեկություն գտնել և տեղադրել այն։ Ի՞նչ կասեք։ --֎ Պանդուխտ 10։09, 29 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի Պանդուխտ, ողջունում եմ Ձեր առաջարկությունը և միանում: Առաջարկում եմ նաև խումբ ստեղծել և բաժանել հոդվածները խմբի անդամների միջև: Բայց մինչ մեդալակիր ազատամարտիկների (ու ընդհանրապես, բոլոր ազատամարտիկների) մասին հոդվածները գրելը անհրաժեշտ է ստեղծել կամ բարելավել այդ հոդվածների համար անհրաժեշտ պատկերները (օր.՝ մեդալներ) և հոդվածները: Պանդուխտ ջան, մեր պայմանավորվածությունը չեմ մոռացել, առաջին խմբաքանակը մոտակա օրերս կուղարկեմ(հիմա մարդիկ կմտածեն, թե էդ ինչ խմբաքանակ է, չլինի՞ թե Մեղրիի անցակետում հայտնաբերվածից է :))
Սա էլ ցանկը--Գարդմանահայ (քննարկում) 08:12, 30 Հունվարի 2014 (UTC)
Լավ, հարգելի Գարդմանահայ:) Բայց ես ոչ թե զոհվածների, այլ մեդալակիրների մասին եմ: --֎ Պանդուխտ 12:12, 30 Հունվարի 2014 (UTC)

Վիքիբառարանի ադմինի առաջադրում

Ողջո՜ւյն, ես վիքիբառարանում առաջարկել եմ Beko-ի թեկնածությունը՝ որպես վիքիբառարանի ադմին։ Կարծում եմ Beko-ն կօգնի Vadgt-ին ադմինական գործընթացներում մինչև վերջինս լիովին կընտելանա դրան։ Երկու ադմիններով կարող են նպաստել վիքիբառարանի զարգացմանը։ Հետաքրքրվողները կարող են մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 10։37, 30 Հունվարի 2014 (UTC)

Իսկ կան այնպիսի մարդիկ, որ ներդրում ունեն վիքիբառարանո՞ւմ։ Ես որ չեմ ճանաչում։ Համենայն դեպս ես որ քվերակելու լիազորություն չեմ գտնում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:45, 30 Հունվարի 2014 (UTC)
Ժամանակին եղել են մեր կողմից ակտիվներ, Արման ջան (7000-ից ավել բառ կա արդեն), հիմա էլ հիմնականում օտարազգի բոտերը կամ մասնակիցներն են իրենց լեզվով թարգմանություններ ավելացնում։ Այս վերջերս ես մի քիչ ակտիվացա այնտեղ Մհերի հետ։ --Lilitik22 (քննարկում) 10:56, 30 Հունվարի 2014 (UTC)
Հա, ուրեմն այդքան էլ վատ չէ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:04, 30 Հունվարի 2014 (UTC)

Հայերեն Վիքիպեդիայի խորհդանշանի մրցանակաբաշխության առաջարկ

Տեղափոխվել է Հայերեն Վիքիտորթ-ի քննարկումից։

Ոչ մի կերպ չի ընկալվում, որ հայերեն Վիքիպեդիայի խորհրդանշանի վրա ինչ որ հայերեն տառ կա։ Վաղուց էի ուզում առաջարկել, որ այդ մոխրագույն անճաշակության (իմ կարծիքով) փոխարեն հայերեն Վիքիպեդիայի նոր խորհրդանշան ստեղծվի։ Առաջարկում եմ, որ հայերեն Վիքիպեդիան մրցանակաբաշխություն հայտարարի հայերեն Վիքիպեդիայի նոր խորհրդանշանի համար։ Իհակե, նշանի հիմնական բնույթը՝ բազմալեզվության մեջ առանձնացվող հայերենը պետք է պահպանվի։ Բնական է նաև, որ համապատասխան պահանջները պետք ձևակերպվեն հայերեն Վիքպեդիայի մրցանակաբաշխության պայմաններում։ Ինչպե՞ս է Վիքիհամայնքը վերաբերվում այս առաջարկին։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12։30, 30 Հունվարի 2014 (UTC)

Ցավոք (կամ բարեբախտաբար ։Ճ) հայերեն վիքի-համայնքը իրավասություն չունի՝ Վիքիպեդիա նախագծի պաշտոնական լոգոն փոխելու («Վիքիպեդիա ազատ հանրագիտարան» գրությունից բացի)։ Նման առաջարկ կարելի է ներկայացնել Վիքիմեդիա-նախագծերի համակարգման հարթակում՝ ՄետաՎիքիում (meta.wikimedia.org), որտեղ նման կարգի որոշումներ կայացնում են տարբեր լեզուներով վիքի-համայնքների ներկայացուցիչները՝ միասին, հավանաբար պետք կլինի նաև Վիքիմեդիա Հիմնադրամի հավանությունը։ --vacio 12:40, 30 Հունվարի 2014 (UTC)
Կարծում եմ այսպես էլ լավ է, բացի այդ պետք է հաշվի առնենք, որ սա հայերեն վիքիպեդիան է և ոչ թե հայկական :) Բոլոր վիքիները պետք է նույն տեսքն ունենան։ --Lilitik22 (քննարկում) 12:46, 30 Հունվարի 2014 (UTC)
Գուցե ինչ որ սկզբունքային դժվարություններ կան, բան չունեմ ասելու։ Ձեր ասածը խորհրդանշանին վերաբերվող պահանջներին է վերաբերվում՝ Վիքի-լոգոն անփոփոխ տեսքով պետք է ներկայացված լինի։ Մյուս կողմից, հայերեն Վիքի տորթի օրինակով հնարավոր է, որ ընդունելի լինի ամեն երկրի լոգոյի կենտրոնում W-ի փոխարեն ներկայացվի տվյալ երկրի լեզվի համապատասխան տառը։ Մի այլ դեպքում, չեմ հիշում որ երկրինն էր, որտեղ լոգոն ընդհանրապես փոխված չէր, սակայն դրված էր ազգային խորդանիշի ֆոնի վրա (ման եկա, չգտա՝ կգտնեմ կավելացնեմ հղումը)։ Ամեն դեպքում, նախ պետք է առաջարկելու բան լինի, որ ներկայացվի համապատասխան Վիքի կառույցներին։ Բնական է նաև, որը հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Եւ վերջապես, հայերեն Վիքիպեդիայի այդպիսի մի խորհրդանիշ հայկական միջավայրում ավելի լայն կիրառում կունենար (Վիքի տորթը ձեզ օրինակ՝ ինքներդ եք չէ դա «թխել»)։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:20, 30 Հունվարի 2014 (UTC)
Նախ պետք է նշել, որ Վիքիպեդիայի պաշտոնական պատկերանիշի վրա կա հայկական «Վ» տառը, բայց գտնվում է դրա վերևի ձախ անկյունում: Ցավոք, այդքան էլ չի երևում: Ինչ վերաբերվում է հայկական պատկերանիշին, ապա, իհարկե, այդ հարցը առաջին հերթին պետք է լուծվի Վիքիմեդիայում, բայց ես առաջարկեյի ընդունել Հայերեն Վիքիպեդիայի ոչ պաշտոնական հայկական խորհրդանիշը: Կարծում եմ, դա կնպաստեր ՀՎ զարգազմանը և մարդկանց համար այն ավելի հարազատ կդարձներ:--֎ Պանդուխտ 18:26, 30 Հունվարի 2014 (UTC)

Could you transcript a name for me?

Hello! I learned about an Armenian football player with the name "Jirdjanik Ghazaryan," currently playing for Eintracht Norderstedt in the German forth tier, but I can't find this name in Armenian script. I was able to transcribe "Ghazaryan" into Armenian script by myself ("Ղազարյան"), and I could verify that because there are many people with that surname. But it seems that the only Jirdjanik is that football player and I don't know how to transcribe it. I tried "Ջիրդջանիկ" by use of a transcription table but Google doesn't find a single man with the name "Ջիրդջանիկ," so I am not sure that I transcribed it correctly. So, simple question։ Is Ջիրդջանիկ Ղազարյան the correct transcription of Jirdjanik Ghazaryan or did I miss something? (Please answer in English)--31.17.153.69 05։12, 31 Հունվարի 2014 (UTC)

Hello! You transcribed "Ghazaryan" into "Ղազարյան" correctly. Name Jirdjanik is unfamiliar to me, according to armenian spelling rules it can be transcribed as "Ջրջանիկ"։ - Kareyac (քննարկում) 05:37, 31 Հունվարի 2014 (UTC)
I think the name is Yerjanik/Erjanik (Երջանիկ) which is written Jirdjanik in Deutsch. --Lilitik22 (քննարկում) 06:12, 31 Հունվարի 2014 (UTC)
Armenian:Երջանիկ Ղազարեան English:Yerjanik Ghazarian - the correct forms in traditional Armenian orthography. Armenian:Երջանիկ Ղազարjան English:Yerjanik Ghazaryan - in Soviet Armenian orthography. Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07:27, 31 Հունվարի 2014 (UTC)
Okay, thank you very much! You three really helped me out. The football player is exclusively written "Jirdjanik" in Germany. Thank you again!--31.17.153.69 07:33, 31 Հունվարի 2014 (UTC)
You are always welcome :) --Lilitik22 (քննարկում) 07:39, 31 Հունվարի 2014 (UTC)
մի բան եմ ուզում հարցնեմ հարգելի մասնակիցներ ջան, կոնկրետ այդ անձի վերաբերյալ տեղեկություններ ունեք?, քանի որ միայն զուտ թարգմանությունը գուցե քիչ է ու արդյունքում սխալ դուրս գա, ինտերնետում ինչքան փնտրեցի այդ անունը այս մասնակցի գրած ձևով էր բերում, իսկ այս կայքում ռուսերենով գրված է Жирджаник Газарян, գուցե հենց Ժիրջանիկ է այդ անձի անունը, ժիր և ջանիկ բառերից կազմված, ոչ թե Երջանիկ, համենայդեպս Երջանիկ անունը կթարգմանվեր Yerjanik կամ Erjanik, ինչը ավելի խեքլը գլխին կլիներ: Այս ֆուտբոլիստը ըստ ինտերնետի տվյալներ կարծես ծնվել է Չարենցավանում, այնտեղ կարծես ծանոթ ունեմ, տեսնեմ կարող եմ ճշտել իրական անուն ազգանունը հայերենով: --ERJANIK քննարկում: 07:52, 31 Հունվարի 2014 (UTC)
ուրեմն խոսեցի Չարենացավան քաղաքի ֆուտբոլային թիմի մարզիչի հետ, ով ի դեպ երկարամյա մարզում էր տեղի ֆուտբոլի թիմը, ասեց որ իր սաների մեջ եղել է Երջանիկ անունով ֆուտբոլիստ, ազգանունը չէր հիշում, ով հիմա ընտանիքով գտնվում է Գերմանիայում ու այնտեղ ֆուտբոլ է խաղում, ավել բան ինքը չգիտեր, բայց ֆուտբոլիստի հասակը և ծննդյան տարեթիվը ասեց համապատասխանում է մոտավորապես իր հիշատակած երիտասարդին, ցավոք նրա կամ նրանց բարեկամների մասին տեղեկություն չուներ, ըստ իրեն բոլորը գտնվում են արտերկրում, ինչևէ պարզ է որ դա այս անձի մասին է, այնպես որ ամեն դեպքում հայերենում Երջանիկ է, ու իմ կարծիքով գերմաներեն լեզվով ինչ-որ ձև Jirdjanik է տառադարձվել, այնպես որ փաստորեն ճիշտ ենք, այսքան բանը արեցի քանի որ ֆուտբոլասեր լինելով ինձ կրկնակի հետաքրքիր էր այս ամենը: --ERJANIK քննարկում: 11:02, 31 Հունվարի 2014 (UTC)

տարվա հոդված

հարգելի մասնակիցներ, այսպիսի առաջարկ ունեմ, եկեք այս տարի տարվա հոդված ընտրենք 2 հոդված, կարծում եմ դա ավելի ճիշտ կլինի ու արդարացի տարվա հոդվածի համար, մյուս վիքիներում կա նման բան, երբ 1-ից ավելի հոդված է ընտրվում, առաջ ընկնելով առաջարկում եմ նաև եկող տարվա համար տարվա հոդվածների թիվը դարձնել 3 կամ 4, իսկ յուրաքանչյուր մասնակից ունենա 1-ից ավելի ձայնի իրավունք, հետաքրքրված մասնակիցներին առաջարկում եմ արձագանքել Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Տարվա հոդված 2013 թ. Դիտարկումներ և առաջարկներ բաժնում։ --ERJANIK քննարկում: 08։22, 30 Հունվարի 2014 (UTC)

Եթե ընտրում ենք մեկից ավել հոդված որպես տարվա հոդված, ապա համաձայն եմ, որ յուրաքանչյուր մասնակից մեկից ավել ձայն տա հոդվածներին։ Այդպես արդար է։ Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա կարելի է ընտրել 2 հոդված։ --Lilitik22 (քննարկում) 10:46, 30 Հունվարի 2014 (UTC)
2013 թ. տարվա հոդվածի ընտրությունն ավարտվեց, 2013 թ. տարվա հոդված ճանաչվեցին Ալբերտ Այնշտայն ու Յուպիտեր (մոլորակ) հոդվածները, այսպիսի մի առաջարկ կա: Միայն ընտրել տարվա հոդված ու վերջ դա այնքան էլի ճիշտ չի, պետք է այդ հոդվածները ցուցադրվեն գլխավոր էջում, որ յուրաքանչյուր այցելու տեսնի դրանք, ուստի առաջարկում եմ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 9-ը՝ 10 օր, օրը մեջ, այսինքն յուրաքանչյուր հոդվածին 5 օր, ցուցադրել այդ հոդվածները գլխավոր էջում, օրվա հոդվածի փոխարեն, փետրվարի 10-ից նորից կվերականգնենք օրվա հոդվածը: --ERJANIK քննարկում: 05:55, 1 Փետրվարի 2014 (UTC)
եթե այլ առաջարկներ կամ դեմ կարծիքներ չկան վաղվանից հերթով ցուցադրենք տարվա հոդվածները 10 օր, մինչև փետրվարի 11, շատ վիքիներում այս օրերին այդպես է արվում ու իսկապես ճիշտ է, թե չէ միայն ընտրել ու չցուցադրել այնքան էլ ճիշտ չի, թող բոլորը տեսնեն տարվա լավագույնները: --ERJANIK քննարկում: 07:06, 2 Փետրվարի 2014 (UTC)
վաղվանից 2013 թ. տարվա հոդվածները հերթով ցուցադրվելու են գլխավոր էջում: --ERJANIK քննարկում: 06:46, 3 Փետրվարի 2014 (UTC)
մինչև փետրվարի 15-ը օրը մեջ, յուրաքանչյուր հոդվածի համար 6 օր, գլխավոր էջում կցուցադրվեն 2013 թ. տարվա հոդված ճանաչված Ալբերտ Այնշտայն ու Յուպիտեր (մոլորակ) հոդվածները, այդ օրերի համար օրվա հոդվածի անունը կլինի տարվա հոդված, փետրվարի 16-ից նորից կդառնա օրվա հոդված այսպես ասած իր հունով կգնա: --ERJANIK քննարկում: 07:25, 3 Փետրվարի 2014 (UTC)