Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2015

Մասնակիցների արգելափակման, ադմիններին վերաբերվող դրույթներ խմբագրել

Հարգելի մասնակիցներ, ի նկատի ունենալով Հայերեն Վիքիպեդիայի արագ զարգացման տեմպերը և վերջերս անընդհատ ի հայտ եկող կոնֆլիկտները, հարկ եմ համարում Հայերեն Վիքիպեդիայում հստակեցնել կանները, արգելափակման դրույթները և ադմինների իրավասությունները: Բոլոր ակտիվ մասնակիցներին խնդրում եմ մասնակցել Վիքիպեդիա:Հարցումներ/Վարվելակարգ քննարկմանը, որի արդյունքում մենք կունենանք ավելի հստակ օրենքներ:--Արման Մուսիկյան (քննարկում) 08:10, 1 Հունիսի 2015 (UTC)[reply]

Կան մասնակիցներ, որոնց արգելափակելու համար պետք են լիարժեք արգելափակման հիմքեր հաստատված Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների քննարկումով: Քննարկման արդյունքում համայնքի կողմից ձևավորված կարծիքը կամփոփվի Վիքիպեդիա:Վարվելակարգ էջում:--Արման Մուսիկյան (քննարկում) 08:19, 1 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հուսով եմ, որ տեսել եք թե ինչ է կատարվում մեթայում [1]: Եվ հուսով եմ, որ բոլորս հասկանում ենք, որ խնդիրը ոչ Լիլիթի մեջ է, ոչ իմ: Էլ չասեմ, որ մեր լռությունը, իրադարձությունները չմեկնաբանելու դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ ադմինի վրա՝ որպես ադմինի (ընդհուպ մինչև որակազրկում):--Հայկ (արաբագետ) 07:36, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]

այդ գրածը լավ բանի չի բերում, ինքս կոնկրետ այս պահին չգիտեմ ինչ կարող եմ անել ավելին քան արվում է թե որակի թե քանակի տեսանկյունից, ամեն դեպքում պետք է լուծում գտնել։ --ERJANIK քննարկում: 07:49, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ողջույն, կարծում եմ՝ անհանգստանալու կարիք չկա, քանի որ էնտեղից սովորաբար չեն խառնվում տեղական նախագծերի ներքին գործերին։ Թեթև մոտեցեք :) --Լիլիթ (քննարկում) 07:52, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ոնց որ մետայում համաձայն են քո հետ, Լիլիթ ջան։ Բայց ամեն դեպքում անհանգստացնող է։ --Albero (քննարկում) 21:01, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ճիշտն ասած, ես իմ ադմինության համար չեմ անհանգստանում, Albero ջան :) Նախքան մետայում այս միջադեպը, արդեն մտածել էի դրոշակից հրաժարվելու մասին ու այդպես էլ կանեմ, եթե մեր վիքիում ադմինական տխուր վիճակը նույնը մնաց առաջիկա ամիսներին։--Լիլիթ (քննարկում) 04:56, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան, եթե միայն քո նշած պատճառով ես այդ անելու, մի արա։ --ERJANIK քննարկում: 05:36, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ժամանակը ցույց կտա, Երջանիկ ջան։ Ուղղակի հաճելի բան չէ հին ու նոր մասնակիցների հետ ոչ կառուցողական քննարկումներում ամեն անգամ գրեթե մենակ մնալը։ Հուսով եմ՝ առաջիկայում որևէ բան կփոխվի դրական առումով։--Լիլիթ (քննարկում) 07:25, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ադմինների պասիվ լինելը և երկարատև ժամանակ ոչ մի գործ չանելը իրոք շատ ծանր է անրադառնում մյուս ադմինների համար: Կան խնդիրներ, երբ մի ադմինի կարծիքը բավարար չէ, իսկ մյուսներն էլ այդպես էլ չեն արձագանքում: Էլ չեմ ասում, թե որքան արագ ջնջման նկարներ են ամիսներով մնում: Ես եմ պարբերաբար մտնում և ջնջում:--Արման Մուսիկյան (քննարկում) 07:35, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Երջանիկ, կոնկրետ այս պահին կարող ես գրել, որ դու ինքդ դեմ չես որոշմանը, և դու ինքդ կանեիր նույնը, ու չես արել զուտ ժամանակային առումով, ինչը հիանալի արգումենտ է մեր ադմինների պարագայում: Սա խնդրում եմ չընդունես որպես վիրավորանք, որովհետև եզակի ուշադիր ադմին ես, և ասածս քեզ չի վերաբերում: Ուղղակի հայտնիր այդ կարծիքը և հաստատիր իմ վերոնշյալ կետերը, եթե անգլերենով ավելին չես կարող (սրա տակ ենթատեքստ չփնտրել):--Հայկ (արաբագետ) 07:55, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]
դե Հայկ հենց դա եմ ասում, ավելին չեմ կարող անել թերևս, ենթատեքստ չեմ փնտրում ու չեմ փնտրի ընդհանրապես, վիրավորանքի հարց էլ ընդհանրապես չկա, քեզ ազատ զգա, իսկ չեմ գրում միայն նրա համար որ եղած նյութին ծանոթ չեմ որպես անհատ, Լիլիթի տեսանկյունն էլ եմ նորմալ համարում դժվար թե մետայից նման հարցի համար մեզ ինչ-որ բան ասեն, բայց եթե գտնեմ այնպիսի պահ է որ կարծիք ասելը էական է, անպայման կասեմ։ --ERJANIK քննարկում: 08:34, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]

Մասնակիցների անունների կանոնակարգ խմբագրել

Ողջույն, խնդրում եմ արձագանքել Մասնակիցների անունների կանոնակարգի այս քննարկմանը։--Լիլիթ (քննարկում) 12:18, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]

Լեսինգ (լիճ) խմբագրել

Փաստորեն երկու հոդված կա՝ Լեսինգ (լիճ) և Քարի լիճ, որոնք կարծես թե նույնն են։ Աշխարհագրագետները կարո՞ղ են ստուգել այս հանընկումը։ Համենայն դեպս ՀՍՀ–ում Լեսինգ (լիճ) հոդվածի տվյալները տարբերվում են Քարի լիճ հոդվածի, որում այն նաև կոչվում է Լեսինգի լիճ, տվյալներից։ Որ գոյություն է ունեցել Լեսինգի լիճ, ես նոր եմ իմացել՝ Ֆեյսբուքյան դիտողությունից հետո։ Մինչ այդ գիտեի միայն Ալիխանյանի կողմից Քարի լճին նաև Լեսինգի լիճ անվանելու մասին։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 17:27, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]

Արդեն ճշտեցի և համապատասխան հոդվածներում փափխությունները արեցի։ Տարբեր անվանումներով բոլոր լճերն էլ տարբեր են։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18:46, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]

http://wikimapia.org/#lang=en&lat=40.518693&lon=44.266663&z=13&m=b

Ֆիլմից կադրեր խմբագրել

Ողջույն, մի հարց ունեմ։ Ֆիլմից կադրեր կարո՞ղ ենք բեռնել որպես ոչ ազատ պատկեր՝ ըստ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի բ և ե կետերի։ Մեր ոչ ազատ պատկերի կանոնակարգը 22-րդ հոդվածի վրա է հիմնված։--Լիլիթ (քննարկում) 17:56, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]

Եթե ընդամենը մի նկար լինի ոչ ազատ, ապա կարելի է: Անգլերն վիքում կա օգտագործման բազմաթիվ օրինակներ:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:25, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Մերսի շատ, Արման ջան, անգլերենում օրինակ էի փնտրում, չգտա։--Լիլիթ (քննարկում) 18:32, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Once Upon a Time ողջ սերիալի հոդվածներում կադրից նկար են օգտագործել: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:39, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Թուլատրելի է fair use պայմաններուվ (փոքր չափեր, ոչ բարձր որակ)։ - Kareyac (քննարկում) 19:35, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ամեն ինչին համաձայն եմ, միայն թե հնարավոր լինի :) --Լիլիթ (քննարկում) 19:38, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]
Մաքսիմալ չափը 600x600: Այս գործիքով հեշտությամբ կարելի է նկարը բերել այդ չափի:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:46, 3 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հիշեցում-զգուշացում խմբագրել

Հարգելիներս, ադմինիստրատորը երբ բացում է արագ ջնջման առաջարկված հոդվածը, ապա չպետք է գուշակի, թե ինչու է դա առաջարկված։ Այսուհետ եթե կաղապարը լրացված չլինի կամ սխալ լրացված լինի, ապա հոդվածից կհանվի կաղապարը։ Եթե թերություն կա, որը կարելի է շտկել, ապա կամ շտկեք կամ էլ գրեք ձեր առաջարկը հոդվածի քննարկման էջում։ Եթե վստահ չեք որ 100 տոկոսով ջնջվելու հոդված է, առաջարկեք ջնջման տեղեկամատյանում, բայց պատահական պատճառ մի նշեք արագ ջնջման կաղապարում։ --BekoՔննարկում 08:52, 4 Հունիսի 2015 (UTC)[reply]

Նոր Ընտրյալ հոդվածի քվեարկություն խմբագրել

Ողջո՜ւյն բոլորին: Կոկաին հոդվածը գնահատումից հետո ներկայացվել է քվեարկության:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:41, 4 Հունիսի 2015 (UTC)[reply]

Սա անպայման մինչև քվեարկելը պետք է մի հատ աչքի անցկացնեմ: Էստեղ գրեմ, որ պատասխանատվություն զգամ ու անեմ:--Դավիթ () 21:07, 8 Հունիսի 2015 (UTC)[reply]

Pywikibot compat will no longer be supported - Please migrate to pywikibot core խմբագրել

Sorry for English, I hope someone translates this.
Pywikibot (then "Pywikipediabot") was started back in 2002. In 2007 a new branch (formerly known as "rewrite", now called "core") was started from scratch using the MediaWiki API. The developers of Pywikibot have decided to stop supporting the compat version of Pywikibot due to bad performance and architectural errors that make it hard to update, compared to core. If you are using pywikibot compat it is likely your code will break due to upcoming MediaWiki API changes (e.g. T101524). It is highly recommended you migrate to the core framework. There is a migration guide, and please contact us if you have any problem.

There is an upcoming MediaWiki API breaking change that compat will not be updated for. If your bot's name is in this list, your bot will most likely break.

Thank you,
The Pywikibot development team, 19:30, 5 June 2015 (UTC)

Seskfabrega մասնակցի հոդվածներ խմբագրել

Ողջույն, հարգելի վիքիականներ: Ես մի քանի անգամ նկատել եմ վերոնշյալ մասնակցի կողմից պատմության թեմայով հոդվածների սխալների ներմուծում, ինչին արձագանքել եմ նախ՝ սխալների մասսայական ուղղմամբ, ապա՝ դրանց շարունակելուց հետ՝ արագ ջնջման կաղապար դնելով, ապա՝ ձեր խորհրդով ջնջման էջում ներկայացնելով [2], և այսօր նաև՝ իր մասնակցային էջում գրելով [3]: Մասնակիցը ակնհայտորեն ներմուծում է սխալ տեքստ, իսկ դրանից հետո դնում աղբյուրներ՝ պատճենելով այլ վիքիներից: Ուղղվելու ձգտում ես չեմ նկատում: Քանի որ մեր համայնքը խիստ համբերատար է, և գնահատում է յուրաքանչյուրիս ներդրումը ու չի ուզում արգելափակել, առաջարկում եմ իր գրած հոդվածներից միայն պատմության և արևելագիտության վերաբերողները ջնջենք: Այլ թեմայով հոդվածների մասին ասել չեմ կարող: Ժամանակ ունենալու դեպքում կխնդրեի արտահայտեիք ձեր կարծիքները--Հայկ (արաբագետ) 22:22, 10 Հունիսի 2015 (UTC)[reply]

Կարծում եմ այլ կերպ վարվել չենք կարող, քան հոդվածները ջնջման ներկայացնելը, գոնե կոլեկտիվ տարբերակով: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:52, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, ես քեզ խոսք եմ տալիս այլևս արևելագիտական և պատմական որևէ հոդված չգրել (Չհաշված բացառությունները): Սակայն մինչ այդ կխնդրեի աղբյուրներ ավելացնել ձեր կողմից ստեղծված մի քանի հոդվածներում.
Հարգելի Նորայր ճիշտ է, Վիքիպեդիայում հոդվածների աղբյուրները խիստ անհրաժեշտ են, բայց դա ոչինչ է ի դեմս կեղծ տեղեկություններով հոդվածների և առավել ևս սխալ, ոչ իրական և երբեմն էլ ընդհանրապես գոյություն չունեցող կայքերն ու գրականությունները որպես աղբյուր հրամցնելու դեմ: Նորայր ջան, քեզ մոտ չի ստացվում ծավալուն հոդվածներ գրելը: Գուցե փորձիցդ է: Որոշ տեղեկությունների բացթողումը հոդվածը կարող է դարձնել սխալ: Օրինակ ենթադրենք օտար լեզվի տեքստ ես թարգմանում, որտեղ գրված է.

Ջոնը բռունցքով հարվածեց Գասպարի գլխին, որից վերջինս մի քանի քայլ հետ ընդգրկեց: Գասպարը հակահարված տվեց: Տղաներին բաժանեցին հավաքվածները: ... Երեք տարի անց Ջոնն ընկավ ավտովթարի տակ և մահացավ:

Ենթադրենք մասնակիցը չի հասկանում որոշ տեսքտի թարգմանություն և բաց է թողնում դրանք և վերջնական տեսքով գրում է.

Ջոնը բռունցքով հարվածեց Գասպարի գլխին, որից վերջինս մահացավ:

Հուսամ արդեն հասկանալի է, թե կրճատման պատճառով պատմությունն ինչ սխալ տեսք ունեցավ: Այն իրականությանը արդեն չի համապատասխանուն, նախ նրա համար, որ բռունցքի հարվածից մարդ չի մահացել, իսկ ապա, մահացել էր Ջոնը, այլ ոչ թե Գասպարը: Քո հոդվածները կրճատումների պատճառով այսպիսի երանգավորումներ են մեկ-մեկ ստանում, հարգելի Նորայր, իսկ Հայկը մեր նախագծի լավագույն պատմաբաններից է և ահագին հոդվածներ է ստեղծել ու բարելավել: Վստահ եմ, որ Հայկը բոլոր հոդվածներին ըստ արժանվույն կանդրադառնա, բայց Նորայր ջան, քո կողմից ստեղված սխալ հոդվածները պետք է կամ նորմալ տեսքի բերվեն կամ էլ ջնջվեն: Վիքիպեդիայում սխալ տեղեկություններ չպետք է լինեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:32, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ճիշտ ես, Արման ջան: Ուրեմն սրանից հետո կհետևեմ քո առաջարկին և կստեղծեմ ավելի փոքր հոդվածներ: Իսկ Հայկի պատմություն գերազանցապես իմանալու պահով, ես ոչինչ չեմ կարող ասեմ, քանի որ ես ևս համամիտ եմ քեզ հետ: Ուրեմն այլևս պատմւթյան հոդվածներ չեմ գրի: --ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 10:42, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շատ ապրես, Նորայր, որ հատ-հատ բոլոր հոդվածները նայում ես: Դրա համար հիմա նույն կերպ անդրադառնամ: Ամենահին հոդվածները, որ գրել ես՝ Իսլամական իրավաբանության հիմքեր, Իսլամի հիմնասյուներ, Իբրահիմ Նագի, Ահմադ Շաուկի և այլն, ես ստեղծել եմ այն ժամանակ, երբ դեռ լավ չէի հասկանում աղբյուրի, հղման, գրականության տարբերությունը: Այս չորս հոդվածներից երեքում կարող ես տեսնել աղբյուրները, ուղղակի սխալ վերնագրի՝ օգտագորված գրականության տակ: Բացի այդ, կա նաև գրականություն, որը հենց ծանոթագրություն կամ աղբյուր չէ, բայց կարող է որպես այդպիսին ներկայանալ, և եթե հոդվածը չունի ծանոթագրություն, բայց ունի գրականություն, ապա այդտեղ անաղբյուր կաղապարը տեղին չէ: Լեհաստանն ու Ֆինլանդիան ավելացրի, իսկ Նովգորոդում արդեն կար գրականություն: Եկատերինգոֆը ու Սիրիան արդեն ունեն գրականություն ու հղումներ: Բագրատունիների մասին հոդվածներում արդեն կա գրականություն և ցանկ: Նույնն էլ՝ Բաշշար իբն Բուրդն ու Տնտեսական դիվանագիտությունը: Իսկ Հայերեն Վիքիպեդիայի գավաթը աղբյուրի կարիք չունի: Բալֆուրի հռչակագրի արտաքին հղումը արդեն իսկ աղբյուր է: Մնացածն էլ որպես արտաքին աղբյուր կարող ես նայել, իսկ այն հոդվածներում, որտեղ ես չեմ դրել հղում կամ աղբյուր, այստեղից նայելով կգրեմ: Արման, շնորհակալություն բարձր գնահատման համար--Հայկ (արաբագետ) 01:22, 12 Հունիսի 2015 (UTC)[reply]

Վիքիքաղվածքն ուշադրության կարիք ունի խմբագրել

Հարգելի ակտիվ համայնք, բոլորիդ խնդրում եմ մի պահ անդրադառնալ Վիքիքաղվածքի Քվեարկությունների_մասնակցության_կանոնակարգ քննարկմանը: Այն առաջ են քաշել հանրահայտ Վիքիպեդիա նախագխից մեզ հայտնի հարգելի 6AND5-ն ու Vadgt-ը: Մասնակիցներ, որոնք ինձ անգամ փորձեցին արգելափակել Մետայի շրջանակներում (տես Personal_insults), քանի որ ես օբյեկտից պայմաններով օբյեկտիվ պատճառներով դեմ էի քվեարկել 6AND5-ի ադմին լինելուն (Մետայի որոշում): Ներկայումս նախագծում որևէ օրենք չկա, որ ձայնը անվավեր ճանաչվի: Բայց վերոնշյալ երկու մասնակիցները ամեն կերպ ջանում են, որ այդ իրավունքը սահմնափակող իրավունք մտնցնեն: Վիքինախագծերի զարգացմամբ հետաքրքրված անձանց խնդրում եմ անտարբեր չլինել այս քննարկմանը:--Արման Մուսիկյան (քննարկում) 04:05, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]

Արման ջան, ես հասկանում եմ քո վրդովմունքի կամ անհանգստության պատճառը, բայց խնդրում եմ զերծ մնալ պիտակավորումներից, այս դեպքում՝ հանրահայտ։ --Լիլիթ (քննարկում) 04:27, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ես ի նկատի ունեի Հայտնի, Լիլիթ ջան: Շտապողականության պատճառով է ստացվել այդպես: Ըստ իս այս երկու նախագծերը լոկալ նախագծում մեծ խնդիրներ կառաջացնեն: Դա ասում եմ, ելնելով իրենց պահվածքից Հայերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներում, Մետայում և անգամ հենց նույն Վիքիքաղվածքում մասնակիցների վարված գործունեությունից (Չեմ ուզում ամեն ինչ մանրամասնեմ, քանի դեռ հարկ չկա): Գիտեմ, Վիքիքաղվածքը զարգացնելը մեր առաջնային խնդիրներից չէ, բայց այդ նախագիծը նույնպես կարևոր է, իսկ վերնշյալ հարգելի մասնակիցների առաջ քաշած քվերակությունը իրականում լավ հարթակ են ստեղծում, որ մասնակիցները քննարկումներից հանեն բոլոր այն զբաղված մարդկանց, ովքեր Վիքիպեդայի գործերով տարված լինելով շատ ուշ են աչք դարձնում Վիքիքաղվածքին: Չենք կարող բոլորս ակտիվ լինենք ամեն տեղ: Կան կարևորության աստիճաններ: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:34, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հա, Արման ջան, բայց հայտնի բառն էլ էլի նույն խնդիրն է առաջացնում :) Եթե մասնակիցներ կան, որ կցանկանան մասնակցել, թող մասնակցեն, ինչ վերաբերվում է ինձ՝ մի անգամ արդեն ասել եմ, վիքիքաղվածքն ունի իր քիչ թե շատ ակտիվ մասնակիցները, հիմա նաև իր ադմինը, թող իրենք էլ իրենց խնդիրները լուծեն։ Ես այնտեղ հազարից մեկ եմ ինչ-որ բան խմբագրում։--Լիլիթ (քննարկում) 04:43, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հայտնի բառը ինչ պիտակավորման խնդիր է առաջացնում, Լիլիթ ջան: Հայտնի, այսինքն Վիքիպեդիայում հայտնի անձինք: Էլ ինչպես դա ես կարող էի նշել: Կարեղ է ասել X_մասնակիցը, որը հայտնի է միայն Վիքիքաղվածքում, բայց երկու վերանշյալ հարգելի մասնակիցների գործունեությունը հայտնի է Վիքիպեդիա նախագծի մասնակիցներին: Ես ոչ մի երանգավորում մասնակիցներին չեմ տալիս: Եվ ամեն ինչ շարադրված է մեր մայրենի լեզվի կանոններով:--Արման Մուսիկյան (քննարկում) 04:58, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լրիվ բացված եմ գրում, որ մասնակիցների մոտ հարցեր չառաջան: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 05:02, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հիմա հասկանալի է, թե ինչ ի նկատի ունեիր, Արման ջան։ Ես հայտնի բառը բացասական իմաստով էի ընկալել։--Լիլիթ (քննարկում) 05:03, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Գիտենայի միանգամից բացված կգրեի, Լիլիթ ջան: Համենայն դեպս կարող եք համոզվել, որ ես մասնակիցների հետ հարգալից եմ վերաբերվել, անգամ երբ իրենք ինձ արգելափակել էին ուզում մետայում--Արման Մուսիկյան (քննարկում) 05:15, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, բայց նշածդ կանոնակարգը փակված է, խնդիրը ո՞րն է, ես լավ չհասկացա, ճիշտն ասած։ --Albero (քննարկում) 14:04, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Albero ջան, Վիքիքաղվածքում տիրող քաոսն ինձ չի հուզում: Այն ուղղակի ժամանակ ու նյարդեր է խլում: Լավ է կենտրոնանալ Վիքիպեդիայի վրա, որովհետև ես ինքս միշտ ինֆորմացիան առաջին հերթին Վիքիներում եմ փնտրում, այլ ոչ թե Վիքիքաղվածքներում: Ես համանայն դեպս այդ նախագծում երբևէ խմբագրելու ցանկություն չունեմ: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 14:20, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Կատեգորիա Մ․թ․ա․, թե - խմբագրել

Ժողովուրդ, մեր թվարկությունից առաջվա թվականների համար ունենք կատեգորիաներ, օրինակ [[Կատեգորիա:Մ.թ.ա. 3]]։ Այժմ երբ այդ թվականների համար կատեգորիա դրվում ավտոմատ՝ կաղապար դնելու հետո, Վիքիդատայից, ապա նա դնում է թվականը մինուս նշանով, օրինակ՝ Թալես Միլեթացի հոդվածում Կատեգորիա:-623։ Վիքիդատայում թվականի էջում նորմալ Մ.թ.ա. է գրված։ Որտե՞ղ է պետք սա ուղղել։ Կարծիքներ կա՞ն։ --BekoՔննարկում 16:50, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]

Դավիթը կամ Աշոտը կիմանան։--Լիլիթ (քննարկում) 17:10, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ես դա գիտեի ու փորձել եմ ուղղել, չեմ կարողացել: Բայց էլի կփորձեմ նայել, եթե ինչ-որ մեկը չգտնի ու չուղղի:--Դավիթ () 20:49, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
կարծես թե ստացվեց  --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:26, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, հարգելի ԱշոտՏՆՂ։ Մնաց "-ական"ների հարցը։ - Kareyac (քննարկում) 02:49, 12 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ապրես ԱշոտՏՆՂ ջան։ --BekoՔննարկում 11:07, 12 Հունիսի 2015 (UTC)[reply]

2 նոր ընտրյալ հոդվածի թեկնածու խմբագրել

ողջույն բոլորին, ունենք միանգամից 2 ընտրյալ հոդվածի քվեարկություն

  1. Վիքիպեդիա:Ընտրյալ հոդված/Հայոց ցեղասպանության ժխտում
  2. Վիքիպեդիա:Ընտրյալ հոդված/Ռուալ Ամունդսեն
ակնկալվում է ակտիվ մասնակիցների ակտիվություն։ --ERJANIK քննարկում: 07
34, 12 Հունիսի 2015 (UTC)

Ջնջման ենթակա հոդվածներ խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, Ջնջման ենթակա հոդվածների քննարկման էջում մենք ունենք որոշ քննարկումներ, որոնց արդյունքն այդքան էլ պարզ չէ, քանի որ մի քանի կարծիք է հնչել։ Հնարավորության դեպքում խնդրում եմ մի հատ աչքի անցկացնել, նշել քվեն և պատճառաբանությունը, որպեսզի կարողանանք ի վերջո փակել քննարկումը։ Շնորհակալություն ։) --Ջեօ 16:11, 13 Հունիսի 2015 (UTC)[reply]

Մեկ ամի՞ս չի ժամանակը: Հինգ-վեց քննարկում կա, որից ամենահինը երեք շաբաթ առաջ է բացվել, դեռ ժամանակ ունենք: Չնայած վերջերս այնքան ակտիվ ենք քվեարկում, որ արդեն մեկ շաբաթ հետո ենք քվեարկությունը փակում: Իհարկե, հնարավորինս կմասնակցեմ, բայց այս հարցին ցանկալի է, որ տրվի պատասխան՝ մեկ ամիսը քչացնու՞մ ենք թե մնա մեկ ամիս--Հայկ (արաբագետ) 16:15, 13 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ժամանակը մեկ ամիս է։ Կան քննարկումներ, որոնք հենց նույն օրն էլ կարելի է փակել, կան նաև այնպիսի քննարկումներ, երբ պետք է սպասել մինչև վերջին օրը․ օրինակ եթե քննարկման/քվեարկության պատկերը մոտավորապես այսպիսին է՝ 7 դեմ, 8 կողմ։ --Ջեօ 16:26, 13 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ջեօ, արդեն չորս հատ հոդվածի ջնջում կա, չես ուզում մասնակցես?--Հայկ (արաբագետ) 19:35, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]

Բարի աշխատանքային օր խմբագրել

Ողջույն, հարգելի վիքիականներ: Այս երեք օրվա ընթացքում համատեղ ջանքերով ձուլվեցին 200-ից ավելի հոդվածներ, ջնջվեցին տասնյակ պատկերներ ու էջեր: Մենք համատեղ կարող ենք հասնել շատ բարձունքների: Շնորհակալություն բոլորին՝ ակտիվության համար, բարի աշխատանքային օր ու շաբաթ բոլորիս--Հայկ (արաբագետ) 08:24, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Խնդիր որոնման հետ խմբագրել

Ողջույն, հարգելի համայքն: Հայերեն Վիքիպեդիայում կա խնդիր հոդվածների որոնման հետ: Խնդրում եմ, ով կարող է, օգնեք, այն կարգի բերենք: Նույնիսկ տարբերակներ չի առաջարկում որոնումը, եղած հոդվածներն էլ որոնլիս բերում է An error has occurred while searching: Search is currently too busy. Please try again later. : Որոնումը հիմա միայն բերում է այն հոդվածները, որոնք բացվել են վերջին 1 օրվա ընթացքում, այն էլ ճիշտ և ամբողջական հավաքելու դեպքում: Ուղղակի փորձեք որոնել տալ Գյումրի, Դիլիջան, Երևան հոդվածները, և կտեսնեք խնդիրը: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:14, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Անգելերեն Վիքիում հնարավոր տարբերակ չի առաջակում, բայց հոդվածը ճիշտ հավաքելիս միշտ բացում է: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:17, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Կա խնդիրը: Երևի՝ ընդհանուր է, ռուսերենում ու արաբերենում էլ էր այդպես, մի քիչ էլ սպասենք--Հայկ (արաբագետ) 12:37, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայում ոչ հայերեն նշաններ խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, մի հարց ինձ շատ հետաքրքրեց: Ինչո՞ւ ենք մենք Հայերեն Վիքիպեդիայում օգտագործում ? նշանը, չէ որ ունենք ահա ՞ այս նշանը: Շնորհակալություն:--GarikKh (քննարկում) 12:33, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Իհարկե պարույկը, իսկ որտեղ ես հանդիպել լատինականը--Հայկ (արաբագետ) 12:45, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լատինական ? սա՞:--GarikKh (քննարկում) 12:48, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
? նշանը շատը քեզ մոտ եմ հանդիպում Հայկ ջան:--GarikKh (քննարկում) 12:55, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հա, դե քննարկումներում ոչինչ, էտ խնդիր չի, մտածեցի՝ հոդվածում ես տեսել: Ավելի լավ է՝ նախադասության վերջում դնել այդ լատինականը, քան թե ման գալ բառը, որի վրա այդ պարույկը պետք ա դրվի  : Ապրես, որ ուշադիր ես--Հայկ (արաբագետ) 12:58, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ես մտածում է նման պատասխանի մասին, և կխնդրեի, որ այլևս ոչ մի քննարկամ էջում այդ նշանը չդնել: Ի դեպ, միայն քեզ մոտ չի Հայկ ջան, այսօր նկատեցի նաև Արմանի մոտ: Իսկ ինչ վերաբերում է նախադասության մեջ այդ բառը գտնելուն, ոչինչ, մի քիչ դժվար կլինի, բայց արդեն սովորություն կդառնա: Չե՞ս կարծում, որ ավելի գրագետ կլինի ՞ այս նշանով գրելը: --GarikKh (քննարկում) 13:02, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Կեցցես, GarikKh ջան: Փաստորեն այս քննարկումը ինձ համար էր: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:09, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Գուցե մի հատ էլ քննարկում բացես հայատառ վերջակետի և չակերտների համար: Ես դրանք էլ սխալ գրում, քննարկումներում, Գարիկ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:10, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հայերն լեզուն, հարուստ է, և կարելի է հարցական նշան դնել ցանկացած բառի վրա: Քննարկումներում դա կարող է այնքան էլ տեսանելի չլինի, որ հարց է: Դրա համար էլ ես սովորաբար վերջում օգտագործում եմ ? նշանը: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:12, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ո՞վ ասաց որ ձեր համար է: Սա բոլորին է վերաբերում, այդ թվում և ինձ:--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 13:11, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Չեմ կարծում, որ արդքան մեծ խստություն կարելի է մտցնել քննարկումների մեջ, Գարիկ Խաչատրյան ջան: Մեկ էլ Վիքիում ամեն ինչ կարելի է վերախմբագրել: Եթե սխալ ես գտնում, ապա կարող ես փոխարինել ՞ նշանով: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:18, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Իսկ ես կարծում եմ, որ պետք է խուսափել լատինատառ կետադրական նշաններից, ինչպես որ հայերենի դեպքում խուսափում ենք լատինական տառեր գրելուց անկախ նրանից՝ դա քննարկման էջում է, թե՝ ոչ։ Արման ջան, Գարիկն, իմ կարծիքով, շատ ճիշտ է ասում, մտածված հայերեն կետադրական նշանները չօգտագործելը սխալ է ու պետք չէ դա այդպես վատ ընդունել։--Դավիթ () 13:34, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիան նախ և առաջ ստեղծագործական հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք միշտ կարող է իր ներդրումները և անգամ մյուսների ներդրումները բարելավել: Վիքին զարգացնելը նախ և առաջ պետք է հաճելի լինի խմբագիրների համար: Չի կարելի ամեն տեղ ու ամեն բաժնում խիստ սահմանափակումներ մտցնել: Քննարկումներում կարևորը հայատառ գրառումն է, իսկ կետադրական նշանների վրա շատ խիստ սահմանափակումները կարծում եմ տեղին չէ: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 13:35, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Քննարկումներում ազատությունը ամեն ոք մի ձև է ընկալում, քո համար լատինական կետադրական նշաններ դնելն է ազատություն, ուրիշի համար՝ լատինական տառերով գրելը։ Քննարկումներում կարևորը ոչ թե հայատառ գրելն է, այլ հայերեն գրելը. վերջինիս մեջ է մտնում նաև հայերեն կետադրական նշաններն օգտագործելը։--Դավիթ () 13:39, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Դավիթ ջան, դա արդեն մանրունքներից կառչել է ուղղակի: Նախընտրելի և ճիշտ է օգտագործել հայերենը, հասկանում եմ: Կուզենայի այլ մարդկանց կարծիքներ ևս լսել: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:42, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Արման Մուսիկյան ջան, Վիքիպեդիայում «մանրուք» ասված չկա: Եթե ամեն մեկս մի բանին մանրուք ասեք, ո՞ւր կհասնի:--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 13:58, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Իսկ ի՞նչ կասեք կոչականը շեշտելու մասին--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:25, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

հարգելիներ, քննարկումների համար նման կարգի հարցերում նման կանոններ մտցնելը դա ինքս օրինակ չեմ համարում ճիշտ, հոդվածներում իհարկե առանց քննարկման պետք է լինի հայերեն թե կետադրական թե ուղղագրական թե հայատառ թե հայա-ուղղագրական նշան և այլն, բայց քննարկումը քննարկում է, և ընդհանրապես ըստ իս պետք չի նման քննարկման վրա թանկարժեք ժամանակ ծախսել, այդ երբ հասցրեցինք հոդվածները ուղղել, շտկել, մաքրել, թարմացնել, վիքիֆիկացնել, նյութեր ավելացնել ու վերջապես նորանոր հոդվածներ գրել և այլն և այլն, որ դեռ սկսենք հիմա էլ քննարկումները ստուգել, ինքս օրինակ օգտագործել եմ թե ? այս թե հայերեն ՞ այս նշանը քննարկումներում, պարզ է, լավ կլիներ որ միայն հայերեն լիներ, բայց դա կոնկրետ իմ համար ընդհանրապես քննարկման թեմա չի, վերջապես ոչ մի դեպքում չենք կարող թանկարժեք ժամանակ ծախսել ու սկսել քննարկումները կարդանք տեսնենք ով ինչ նշաններով է գրել, ավելի լավ է բուն քննարկումներին հետևենք ու արձագանքենք, քան թե նման բաներ գրենք, թե բութ կամ շեշտ կամ բացականչական նշաններ և այլն և այլն, չգիտեմ ով ոնց կընդունի բայց առաջարկում եմ այս ուղղությամբ չշարունակել քննարկումը ու «կպնել գործի» հոդվածների մեջ, հարգանքներով։ --ERJANIK (քննարկում) 04:41, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Фабрика звёзд և ոչ միայն խմբագրել

ողջույն բոլորին, ռուսրեն վիքիպեդիայի Фабрика звёзд հոդվածի անվան հետ քննարկումներ կան, որոշեցի փոխադրել խորհրդարան, որ հնարավոր ավելի շատ մասնակից տեսնի կարծիք արտահայտի
--ERJANIK (քննարկում) 12:42, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հոդվածի անվանումը: Հոդվածը ստեղծվել է «Աստղերի ֆաբրիկա» անվանումով, սակայն անգլերեն և ֆրանսերեն տարբերակներում այդպես չէ, ուղղակի звёзд բառը տառաձարձել են: Արդյո՞ք հայերենում պետք է թարգմանվի: Շնորհակալություն:--GarikKh (քննարկում) 10:30, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Քո կարծիքով ճիշտ կլինի օտարածին Զվյոզդ բառը, Գարիկ ջան ? Ինչու օտարածին բառ ներմուծենք, եթե մենք ունենք գեղեցիկ Աստղ բառը: Հոդվածի անվանումը ըստ իս ճիշտ է, գրագետ և հայեցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:34, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով, անգլերենն էլ ունի իր գեղեցիկ stars բառը, ապա ինչո՞ւ այդպես չեն արել:--GarikKh (քննարկում) 10:35, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան չասեմ որ համաձայն եմ Գարիկի հետ, բայց հասկանում եմ թե ինչ ի նկատի ունիք ինքը, այստեղ նուրբ պահ կա, նման դեպքերում գուցե պետք չի զուտ թարգմանել։ --ERJANIK (քննարկում) 10:36, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ըստ Գուգլի տվյալների ունենք
Բացի այդ մենք Cinema Star-ին չենք ասում Սինեմա Սթար, այլ ասում ենք Կինոսաստղ: Աստղ բառն ընդունված է հայերենում: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:42, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ի միջի այլոց, Фабрика = գործարան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:45, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Իսկ ֆաբրիկա բառը հայերե՞ն է:--GarikKh (քննարկում) 10:47, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
եկեք դնենք անվանափոխման ենթակա բաժնում, համ էլ սա կարելի է համարել գլոբալ դեպք, որ մյուսների համար էլ մտածենք ոնց պետք է լինի։ --ERJANIK (քննարկում) 10:50, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Կողմ եմ: Բայց Աշոտի հետ լիովին համաձայն եմ --GarikKh (քննարկում) 10:52, 15
Համաձայն եմ Երջանիկի հետ, շատ նուրբ պահ է։ Կատեգորիայում կան և՛ թարգմանված, և՛ տառադարձած վերնագրեր․ Սպասիր ինձ (Ժդի մենյա), Իքս-Ֆակտոր 1 (Հայաստան) (Իքս գործոն), The Voice (ԱՄՆ) և այլն։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է համընդհանուր կանոնակարգ մտցնել և ընտրել մեկը, ինչպես երգերի (չենք թարգմանում) և ֆիլմերի (թարգմանում ենք) դեպքում է։ --Ջեօ 11:19, 15 Հունիսի 2015 (UTC)Հունիսի 2015 (UTC)[reply]
Դե եկեք վերջիվերջո այս «խնդրին» մի լուծում տանք հարգելի David Saroyan, SusikMkr, beko, Lilitik22, GeoO, ERJANIK, ԱշոտՏՆՂ--GarikKh (քննարկում) 12:34, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
  • Ես կողմնակից եմ Աստղերի ֆաբրիկային: Նախ՝ աստղերի, պետք չէ գրել զվյոզդ, քանի որ նախագիծը հայերեն եթե լիներ (кто хочет стать миллионером - ով է ուզում դառնալ միլիոնատեր, և այսպիսի տասնյակ օրինակներ) չէր լինի զվյոզդ, կլիներ աստղ: Երկրորդ՝ ֆաբրիկան ծագումնաբանորեն հայկական չէ, բայց լայնորեն օգտագործվում է հենց գրական շրջանում, և եթե ավելի մանրամասն, ապա ֆաբրիկան ավելի թեթև ապրանքներով է զբաղվում, ու սննդի արտադրությամբ, իսկ գործարանը՝ ծանր, հիմնականում՝ մետալուրգիա:--Հայկ (արաբագետ) 12:51, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
  • Ես ինքս համաձայն եմ Ջեօ հետ: Մեջբերում եմ.

    Սպասիր ինձ (Ժդի մենյա), Իքս-Ֆակտոր 1 (Հայաստան) (Իքս գործոն), The Voice (ԱՄՆ) և այլն։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է համընդհանուր կանոնակարգ մտցնել և ընտրել մեկը, ինչպես երգերի (չենք թարգմանում) և ֆիլմերի (թարգմանում ենք) դեպքում է։

  • Գուցե հոդվածի անվանումը համաձայնվենք գրել "Աստղերի ֆաբրիկա", իսկ բոլոր հնարավոր տարբերակներից վերահղում տալ։--SusikMkr (քննարկում) 18:42, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Նույնանուն կատեգորիա և հոդված խմբագրել

Բարև, ունենք և՛ Հայաստան հոդված, և Հայաստան կատեգորիա: Իմ կարծիքով այս դեպքերում Հայաստան հոդվածը պետք է ունենա միայն մեկ կատեգորիա՝ Կատեգորիա:Հայաստան, իսկ մնացած տրամաբանական կատեգորիաները պետք է ավելացվեն Հայաստան կատեգորիայում:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:20, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Կարծում եմ՝ տվյալ պահի դրությամբ առկա կատեգորիաները նորմալ են։ Ավելորդ բան չեմ տեսնում։--Լիլիթ (քննարկում) 16:54, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ճիշտ ես, Աշոտ: Ես հոդվածներ գրելիս հենց այդպես էլ անում եմ: Օրինակ՝ տվյալ պարագայում Եվրոպայի ու Ասիայի երկրներինը կարելի է ջնջել, քանի որ կաղապարներում դրանք բոլորը արդեն գրված են: Դե, իսկ դեպի ծով ելք չունեցողը ու ՄԱԿ-ը՝ արդեն կարող ենք Հայաստան կատեգորիայի մեջ մտցնել: Մինիմալիզմը լավ բան է, ինչքան քիչ լինեն կատեգորիաները, այնքան լավ--Հայկ (արաբագետ) 17:27, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Եթե դեպի ծով ելք չունեցող ու ՄԱԿ-ի երկրները Հայաստան կատեգորիայի մեջ մտնեն, այդ կատեգորիայում ընգդրկված բոլոր երկրները նույնպես կմտնեն Հայաստան կատգորիայի մեջ, որքանո՞վ դա ճիշտ կլինի։ Կարծում եմ, որ ավելորդ կատեգորիա չկա հիմա Հայաստան հոդվածում։ --Albero (քննարկում) 14:08, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Եթե սա հարց էր, ուրեմն սխալ է պատկերացումը: Հայաստան կատեգորիան կունենա այդ բոլոր կատեգորիաները, որոնք կմիավորեն մնացած երկրներին էլ: Առանձին Հայաստանի համար՝ որպես հոդվածի, նոր կատեգորիաներ պետք չեն, այդ ամեն ինչը կատեգորիայի մեջ արդեն կա:--Հայկ (արաբագետ) 14:12, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հայաստանը պետք է մտնի ծով չունեցող երկրների մեջ, ոչ թե ծով չունեցող երկրները՝ Հայաստանի։--Լիլիթ (քննարկում) 14:17, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ես կողմ եմ մինիմալիզմին, բայց նաև ուզում եմ, որ 1918 թվականին ստեղծված երկրներ փնտրելուց այդ կատեգորիայում տեսնեմ երկրի հոդվածը, այլ ոչ մի այլ կատեգորիա։ Զուտ հավասարության համար, քանի որ երկրներ կլինեն, որ իրենց անունով կատեգորիա չեն ունենա և կստացվի որ կատեգորիայի մեջ մի շարք երկրներ ներկայացված կլինեն հոդվածով, իսկ մյուսները կատեգորիայով։ --BekoՔննարկում 15:16, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ոչ թե ասում եմ «Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ» կատեգորիայում ավելացնենք [[Կատեգորիա:Հայաստան]] տողը, այլ «Կատեգորիա:Հայաստան»-ում [[Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ]] տողը: Այժմ այս կատեգորայում ունենք և՛ Հայաստան հոդվածը, և՛ կատեգորիան (չհաշված այն, որ Հայաստան հոդվածը կա նաև Հայաստան կատեգորիայում): Ես առաջարկում եմ երկուսից միայն կատեգորիան թողնել, քանի որ հոդվածը արդեն առկա է Հայաստան կատեգորիայում:
Ես հենց այդպես էլ հասկացել եմ, ճիշտ ես մտածում, մի կատեգորիայի տակ համ հոդված է գնոմ, համ կատգորիա, ու անիմասսստ ծանրանում է: Նույն քո ասած տրամաբանությամբ էլ ստեղծել ու բարելավել եմ Կատեգորիա:Հայեր, Կատեգորիա:Հայոց պատմություն և շատ այլ հոդվածներ--Հայկ (արաբագետ) 15:51, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հ․Գ․ Խմբագրման ընդհարման մեջ ընկա--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:19, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Եթե հավասարության մասին է խոսքը, ապա ինչո՞ւ բոլոր երկրների համար կատեգորիա չունենք: Ես միայն երկրների մասին չէի խուսում․ օրինակ՝ իմ կարծիքով Մաքս Պլանկ հոդվածը կրկին պետք է պարունակի մեկ կատեգորիա՝ Կատեգորիա:Մաքս Պլանկ, (դե կամ էլ այս կատեգորիան պետք է ջնջենք)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:28, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ամեն մարդու համար կատեգորիա չես ստեղծի, բայց կան մարդիկ, որ դրա կարիքն ունեն, օրինակ՝ նկարիչը, որի գործերի մասին առանձին հոդվածներ կան և դրանք ի վերջո մտնելու են նկարչի կատեգորիայի մեջ։ Եվ այսպես, շատ կատեգորիաներում նյութը կբաժանվի ենթակատեգորիաների ու հոդվածների։ Ինչո՞ւ այդպես անել։ Մանավանդ, որ կատեգորիան զուտ դասակարգելու և փնտրելը հեշտացնելու համար է։ Ինչո՞ւ բարդացնել։--BekoՔննարկում 15:39, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Այստեղ կա 2 տեսակետների բախոխմ. պահել վերևի կարեգորիայում ամբողջ ենթակատեգորիա թե բավավարվել միայն հիմնական հոդվածուվ։ Երևի երկուսն էլ իրավունք ունեն ապրելու։ Եթե կատեգորիան կարևոր է ենթակատեգորիայի բոլոր կամ հոդվածների շատերի համար երևի կարելի է մցնել ենթակատեգորիան ամբողջության, եթե ոչ - կարելի է բավավարվել միայն համնական հոդվաղուվ։ - Kareyac (քննարկում) 15:50, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ախր ստացվում է՝ Մաքս Պլանկը գիտնականներ կատեգորիայում կա երկու անգամ՝ հոդվածի, կատեգորիայի տեսքով (չհաշված այն, որ Մաքս Պլանկ կատեգորիայում էլ կա)  --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:41, 18 Հունիսի 2015 (UTC)[reply]
Աշոտ ջան, ինչ վերաբերում է Մաքս Պլանկ կատեգորիային, երևի արժի քննարկել՝ գիտնականի անունով պե՞տք է լինի կատեգորիա, եթե այդ գիտնականին առնչվող որոշակի թվով հոդվածներ կան։ Բայց եթե նկարիչներին ունենք, օրինակ, գիտնականներին ինչո՞ւ չպիտի լինի։ Ի դեպ, Մաքս Պլանկ և Մայքլ Ֆարադեյ կատեգորիաները ավելի ճիշտ կլինի տանել Ֆիզիկոսներ կատեգորիայի տակ։
Կատեգորիաների ծառի վերաբերյալ իմ պատկերացումը երեք հատկանիշների վրա է հիմնվում. 1. Ավելի նեղ հասկացությունը պետք է ընդգրկվի ավելի լայն հասկացության մեջ։ 2. Կարող են լինել կատեգորիաներ, որոնք «զուգահեռ» են իրար՝ մեկը մյուսի մեջ չի ընդգրկվում, բայց երկուսն էլ բնութագրում են տվյալ հոդվածը։ 3. Պետք է խուսափել կատեգորիաների կրկնությունից։ Հիմա, սրանից ելնելով, Հայաստան հոդվածում «Հայաստան» և «Դեպի ծով ելք չունեցող երկրներ» կատեգորիաները երկուսն էլ բնութագրում են Հայաստանը։ Բայց «Դեպի ծով ելք չունեցող երկրներում» արդեն կա Հայաստանը, և ստացվում է կրկնություն, ինչպես Մաքս Պլանկի դեպքում։ Եթե ազատվենք սրանցից մեկնումեկից, պակասելու է որոնման և դասակարգման հնարավորությունը, ինչը իմ կարծիքով վիքիպեդիայի ամենաուժեղ կողմերից մեկն է։ Հարմար լուծում չեմ կարողանում գտնել, բայց առայժմ կարծում եմ, որ լրացուցիչ կատեգորիաները ավելի շատ օգնում են հոդվածին, քան՝ վնասում։ --Albero (քննարկում) 07:16, 19 Հունիսի 2015 (UTC)[reply]

Վիքիդատայի տվյալներ խմբագրել

Գրում եմ ինձ ընդհանրապես դուր չեկող մի բանի մասին, որի պատճառով արդեն չեմ ցանկանում խմբագրել Հայերեն Վիքիպեդիան։ Խոսքս վերաբերվում է անձանց տեղեկաքարտերին, որոնց տվյալները գալիս են Վիքիդատայից։ Մի շարք հոդվածների տեղեկաքարտերում ես նկատել եմ սխալներ այդ նոր փոփոխության պատճառով, բայց քանի որ ինքս չեմ կարող ուղղել դրանք, ամեն անգամ ստիպված եմ լինում Ջեօյին կամ Լիլիթին դիմել որպեսզի ուղղեն։ Օրինակ այս անձի հոդվածում միայն 4 հատ դերասան է գրված որպես նրա մասնագիտություն, չնայած նրան, որ ես լրացրել եմ Մասնագիտություն = տողը ըստ անգլերեն Վիքիպեդիայի։ Որևե լուծում տվեք սրան, քանի որ, արդեն մեկ ամսուց ավել է այս սխալները առկա են հոդվածներում։ --Եվրո$ան 16:01, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Շատ հեշտ, սեղմիր փոխել հղումները՝ լեզուների վերջում, մտնում ես Վիքիդատա [4], ու ամբողջ իննֆորմացիան այնտեղ կա:--Հայկ (արաբագետ) 16:05, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Բայց եթե այդ տողը լրացված է ճիշտ հոդվածում, ինչու մտնենք այդտեղ որպեսզի փոխենք? :/ Որոշ մասնագիտություններ էլ հնարավոր չէ ավելացնել ի դեպ :/ (հումորիստ, պրոդյուսեր․․․) --Եվրո$ան 16:18, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Տեղեկաքարտերի այժմյան խառնաշփոթն ինձ էլ չի դուր գալիս։ Մի շարք հոդվածներում սխալ կամ կիսատ-պռատ ինֆորմացիա է հայտնվում։--Լիլիթ (քննարկում) 16:22, 17 Հունիսի 20ան15 (UTC)
Եվրոֆան կարող ես նաև ավելացնել։ Ցանկի ներքևում կա add, սեղմիր և ավելացրու նոր մասնագիտություն։ --BekoՔննարկում 16:37, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ)՝ Հայերեն Վիքիպեդիայի 170 հազարերորդ հոդվածը: Շնորհավորում եմ բոլորիս, առաջին հերթին՝ հեղինակ Գարիկին: Ես էլ ասեցի՝ արագացնեմ մի հոդված գրեմ, գրեցի տեսա՝ արդեն անցել ենք: Գարիկ ջան,, ոնց ասում են՝ հայ-հայա ձեռքիցդ տանելու էի  --Հայկ (արաբագետ) 16:50, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Մերսի Հայկ ջան, նոր ես էլ էի նայում ու տեսա, բայց լավ կլիներ Մարիամ Բագրատունու մասին լիներ 170 000-րդ հոդվածը: Համենայն դեպս շա՜տ շնորհակալ եմ:--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 17:02, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Չէ, ես ոչ էտ նպատակով եմ գրել, ոչ էլ արդարը դա կլինի: Ես որ գրում էի՝ 169 990 էր, ոււ ամբողջ օրը սպասում էինք 170 -ին, ասեցի՝ մի քիչ արագացնեմ: Դու ես, ու քո անունը ամրագրվեց շատ տեղերում, այդ թվում՝ այստեղ՝ Հայերեն Վիքիպեդիա--Հայկ (արաբագետ) 17:07, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շա՜տ լավ է      , ուրախ եմ անում եմ ինչ    --Գարիկ Խաչատրյան (քննարկում) 17:11, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ի դեպ, ճիշտ միտք է, իմ կարծիքով: Երևի լավ կլինի մի քիչ արհեստական ձևով զսպել կամ արագացնել հոդվածների աճի քանաքակը, որ նման հոբելյանական հոդվածները լինեն ոչ թե ա) նման ձևի «կաղապարային» հոդվածներ, այլ ամբողջական և հետաքրքիր ու բ) լինեն Հայաստանին վերաբերվող (կամ էլ գոնե տարբեր ոլորտներից), որ հետո պատմությունը նայելիս հետաքրքիր լինի այն ուսումնասիրել:--֎ Պանդուխտ 21:54, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

New Wikipedia Library Accounts Available Now (June 2015) խմբագրել

Hello Wikimedians!

 
The TWL OWL says sign up today!

Today The Wikipedia Library announces signups for more free, full-access accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:

  • Taylor & Francis — academic publisher of journals. The pilot includes two subject collections: Arts & Humanities and Biological, Environment & Earth Sciences. (30 accounts)
  • World Bank eLibrary — digital platform containing all books, working papers, and journal articles published by the World Bank from the 1990s to the present. (100 accounts)
  • AAAS — general interest science publisher, who publishes the journal Science among other sources (50 accounts)

New French-Language Branch!

  • Érudit (en Francais) — Érudit is a French-Canadian scholarly aggregator primarily, humanities and social sciences, and contains sources in both English and French. Signups on both English and French Wikipedia (50 accounts).
  • Cairn.info (en Francais) — Cairn.info is a Switzerland based online web portal of scholarly materials in the humanities and social sciences. Most sources are in French, but some also in English. Signups on both English and French Wikipedia (100 accounts).
  • L'Harmattan — French language publisher across a wide range of non-fiction and fiction, with a strong selection of francophone African materials (1000 accounts).

Many other partnerships with accounts available are listed on our partners page, including an expansion of accounts for Royal Society journals and remaining accounts on Project MUSE, JSTOR, DeGruyter, Highbeam Newspapers.com and British Newspaper Archive. If you have suggestions for journals or databases we should seek access to make a request! Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 22:08, 15 June 2015 (UTC)

We need your help! Help coordinate Wikipedia Library's account distribution and global development! Please join our team at our new coordinator signup.
This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List

22:01, 19 Հունիսի 2015 (UTC)

Վիքիդատա խմբագրել

Ողջույն բոլորին: Ինձ հետաքրքիր է, ովքեր են հետևում Վիքիդատայի փոփոխություններին, քանի որ այնտեղի փոփոխությունները սովորաբար այստեղ չեն երևում և չեմ կարծում, որ մեր մասնակիցների մեջ կան նրանք, որվքեր իրենց հսկացանցում ակտիվացրել են նաև դատայի փոփոխությունների երևալը: Իսկ եթե կան՝ շատ քիչ: Եթե ես հիմա օրինակ որևէ հայ պատմիչի հոդվածում որևէ տարեթիվ փոխեմ, օրինակ 406-ը 408-ի, քանի օր հետո դա կնկատեն: Բերեմ որոշակի օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ գործնականում հետևելը շատ անարդյունավետ է: Նայեք Սերժ Սարգսյան հոդվածի էջը, որը նոր ուղղեցի [5]: Ինչպես նաև այս ոչ բարեհունչ բառի ուղղումը Համո Սահյան հոդվածի էջում, որը շուրջ մեկ տարի հետո է կատարվել[6]: Թեև այս դրվագները անմիջապես հոդվածներում չեն երևում, սակայն ով է ասել, որ եթե մասնակիցները տարեթվեր փոխեն, դա կնկատեն մեր մոտ կամ երբ կնկատեն: Ըստ ինձ հարկավոր է կաղապարների միջից այդ ֆունկցիան անջատել, ինչպես նախկինում էր, միայն ինտերվիքիները պահպանվեն..--6AND5 (քննարկում) 20:57, 20 Հունիսի 2015 (UTC)[reply]

  Դեմ եմ դատայից հրաժարվելուն--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:02, 20 Հունիսի 2015 (UTC)[reply]
Աշոտ, իմ քննարկման նպատակը դատայից հրաժարվելը չի, այլ փորձել լուծումներ գտնել կամ գուցե կան մարդիկ ովքեր հետևում են: Իսկ հրաժարվելու պահը ես իմ անձնական տեսակետն եմ ներկայացրել, եթե քվեարկության կարիք լիներ, ես կբացեի քվեարկություն...--6AND5 (քննարկում) 21:13, 20 Հունիսի 2015 (UTC)[reply]
6AND5, դու առաջարկում ես կաղապարներից ֆունկցիան հանել․ ես դեմ եմ: Խնդիր իրոք կա, բայց դատայի օգնությամբ ստացվում է, որ հայերեն հոդվածներում բացի մեզնից ներդրում են անում բոլոր նախագծերից: Ես կարծում եմ, որ դատայի տված ժամանակը վերցրածից ավելին է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:21, 20 Հունիսի 2015 (UTC)[reply]
սա ընդհանրապես քննարկելու բան չի, ինչպես վիքիդատա-ն այնպես էլ մնացած նախագծերում կարող են ու կլինեն թերություններ 6AND5, պետք է հետևելու ու շտկել։ --ERJANIK (քննարկում) 06:32, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ես անիմաստ քննարկումներ չեմ բացում, լոկալ նախագծերը իրենք են որոշում ինչ չափով օգտվեն գլոբալ նախագծերի հնարավորություններից և բացի այդ հայկական թեմատիկայով հոդվածներին առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնեն հենց այս համայնքը՝ վիքիդատայի կտրվածքով: Եվ հետաքրքիր հարց է, երբ ռուվիքիում քննարկում են դատային վերաբերող հարցեր, ոչ մեկի մտքով չանցավ ասի, որ սա քննարկելու բան չի...--6AND5 (քննարկում) 08:59, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]
ես այդպես եմ մտածում, եթե կլինեն էլի դեմ կարծիքներ կքննարկենք, կարծում եմ ամիսներ օգտագործելը բոլորի կամ շատերի կողմից արդեն պարզ է համաձայնության նշան է։ --ERJANIK (քննարկում) 16:47, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]
Վերևում՝ Վիքիպեդիա:Խորհրդարան#Վիքիդատայի տվյալներ բաժնում, արդեն մտահոգություններ հնչել են վիքիդատայի վերաբերյալ, բայց ես կրկնում եմ չեմ պնդում չկիրառել Վիքիդատայի հնարավորությունները, ես քննարկումը բացել եմ առաջին հերթին, որ հնարավորինս ավելի շատ մարդիկ տեղեկանան Վիքիդատայում տիրող իրավիճակից և ըստ այդմ գուցե ավելի ուշադիր լինեն կամ գոնե այսպես ասեմ կրեատիվ լուծումներ առաջարկեն...--6AND5 (քննարկում) 16:59, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]
Իհարկե վանդալության խնդիրը միշտ կա Վիքիտվյալներում, հատկապես, երբ որ խմբագրումների հոսքը այնքան արագ է ընթանում, որ նկատելը շատ դժվար է: Եթե պատմիչի տարեթիվը փոխես՝ դժվար ինչ-որ մեկը նկատի: Բայց նույն կերպ՝ շատ դեպքերում էլի աննկատ կմնա, եթե փոփոխությունը Վիքիում անես: Սրա վերջնական լուծումը, իհարկե, միայն ակտիվ համայնքի ձևավորումն է Վիքիտվյալներում, որը հիմա ցավոք չունենք: Վիքիտվյալները դեռ նոր ձևավորվող համայնք է, ինձ թվում է, շուտով իրենց մեծ համայնքում էլ է այս հարցը բարձրացվելու, որովհետև փոքր համայնք ունեցող Վիքիները շատ են: Վիքիտվյալները ապագայում կենտրոնական դեր է գրավելու բոլոր վիքինախագծերում, սա վաղ թե ուշ բոլորի մոտ լինելու է, իսկ մենք մի քիչ առաջ ընկած ենք գնում: Ես գիտեմ, որ վանդալիզմի հավանականությունը մեծ է: Բայց ես այդ վանդալության հավանականությունը ոչինչ եմ համարում հազարավոր թարմացված տվյալների համեմատ, որը մենք հիմա ունենք «Վիքիտվյալացումից» հետո, որը ձեռքով անելը շատ երկար գործընթաց կլիներ մեր համայնքի փոքրության պայմաններում: Որպես լուծում, կառաջարկեմ շատ վանդալության ենթարկվող անձանց տվյալները ուղղակի ձեռքով լրացնել, սրանով Վիքիտվյալների ավտոմատացումն անջատվում է, փոխարենը ցուցադրվում է ձեռքով լրացվածը:--Դավիթ () 18:40, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]

Պատվերի կատարու՞մ, թե՞ պատահականություն խմբագրել

Բարև: Անկեղծ ասած ես չեմ ցանկանում մասնակցել որևէ քննարկման այս հարթակում, առավել ևս՝ քննարկում բացել, բայց երբեմն հանգամանքներ կան, որ ինձ ստիպում են դա անել: Այսօր նկատեցի, որ նախկինում գոյություն ունեցող 2 կարևորագույն հոդված հավանաբար ջնջվել են, քանի որ երկար փնտրելուց հետո ես չգտա դրանք: Խոսքը վերաբերվում է 2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների և 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին հոդվածներին: Չշփոթեք այս մեկի հետ՝ +.: Նշածս 2 հոդվածը կարևոր հոդվածներ են եղել, ինքս, որքանով որ հիշում եմ, աշխատել եմ դրանց վրա, և դրանք պետք է լինեն Հայերեն Վիքիպեդիայում: Հարց. ո՞վ է ջնջել դրանք (եթե իհարկե ջնջվել են) և ի՞նչ պատճառաբանությամբ: Ես պարզապես հիմա չեմ ուզում որոշակի ենթատեքստերից խոսեմ ու երևի դրա կարիքը չկա էլ, քանի որ կարծես հասկանալի է ակնարկս, բայց այս հարցը կարևոր հարց է... Անկախ իմ հարցի պատասխանի բովանդակությունից՝ ես դրանք վերականգնելու եմ: --Գարդմանահայ (քննարկում) 11:18, 23 Հունիսի 2015 (UTC)[reply]

Խնդրում եմ հարգալից վերաբերմունք տածել համայնքի նկատմամբ, հարգելի Գարդմանահայ: Ինչ պատվե՞րի կատարման մասին է խոսքը և ի՞նչ հոդվածների: Եվ երկրորդ, միշտ կարելի է պարզել թե ով է ջնջել հոդվածը և անգամ վերականգնել ու հետ բերել այն, եթե իհարկե հոդվածը հանրագիտարանային նշանակություն ունի: Խնդրում եմ այն փնտրեք ձեր ստեղծված հոդվածների ցանկում և նշել կոնկրետ ջնջված հոդվածներին անվանումները իրենց հղումներով: Թե չէ ոչ ոք չի կարող գուշակել թե ինչ հոդվածի մասին է խոսքը, նամանավանդ եթե 9 ադմինից մեկն է ջնջել, և գուցե ջնջողը արդեն երկար ժամանակ էլ ակտիվ չէ: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:26, 23 Հունիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, ես հստակ գրել եմ, որ կա այսպիսի մի իրավիճակ ու կասկածներ ունեմ, որ նշածս հոդվածները ջնջվել են, հիմա այստեղ անհարգալից վերաբերմունքը ո՞րն է: Հատուկ նշում եմ, ես ոչ մի նպատակ չունեմ Հայերեն Վիքիպեդիայում (իսկ եթե հետաքրքիր է, ապա ընդհանրապես իմ առօրյա կյանքում) որևէ մեկի նկատմամբ անհարգալից խոսել, եթե իհարկե դրա խիստ անհրաժեշտությունը չկա: Եկեք այսուհետ «հարգալիցին» երբեք չանդրադառնանք: Նշածս երկու հոդվածները ես չեմ ստեղծել, անուններն էլ հստակ չեմ հիշում: Ասածներս հստակ ձևակերպել եմ, հետագա քայլերը իրավիճակը հասկանալու համար թողնում եմ պատասխանատուներին ու ակտիվ խմբագիրներին: Ինձ համաար դժվար չի ստեղծել այդ 2 հոդվածը Հայերեն Վիքիպեդիայի չափանիշներին համապատասխան: Հաջողություն, այլևս այս քննաարկմանը չեմ արձագանքելու, քանի որ առաջին արձագանքից ինձ համար պարզ դարձավ քննարկման հետագա ընթացքը: --Գարդմանահայ (քննարկում) 11:38, 23 Հունիսի 2015 (UTC)[reply]
Պատվերի կատարումն ինչ կապ ունի, այստեղ, Գարդմանահայ ջան: Հայերեն Վիքիպեդիան ոչ ոք ոչ մեկի պատվեր չի կատարում: Չկա այդպիսի բան: Հանրագիտարանում մնում եմ միայն հանրագիտանային հոդվածները և վերջ: Եվ եթե ինչ-որ մի հոդված սխալմամբ ջնջվել է որևէ ադմինի կողմից, դա միշտ կարելի է վերականգնել: Ահա ձեր կողմից ստեղծված հոդվածների ցանկը: Խնդրում եմ ջնջված հոդվածների անուններն ասա, տեսնեմ, ինչ կարող եմ անել: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:44, 23 Հունիսի 2015 (UTC)[reply]

Vacio-ի ադմինության ավարտ խմբագրել

Սիրելի վիքիհամայնք, օբյեկտիվ պատճառներով ես հնարավորություն չունեմ բավականաչափ ակտիվ լինելու Վիքիպեդիայում և չեմ ունենալու տևական ժամանակաշրջան։ Ափսոսում եմ, բայց առայժմ չեմ կարող փոխել դա։ Հետևաբար որոշեցի դադարացնել իմ ադմինությունը Հայերեն Վիքիպեդիայում։ «Սովորական» խմբագիրը գուցե կարող է իրեն թույլ տալ շաբաթներով կամ ամիսներով ակտիվ չլինել, բայց ադմինն ամեն դեպքում պարտավոր է ― ամենաանհարմար պահին անգամ ― անդրադառնալ Վիքիպեդիայում առկա խնդիրներին։

Ես կփորձեմ գոնե վերականգնել իմ ակտիվությունը որպես խմբագիր, հնարավորության դեպքում նաև արձագանքել ներքին խնդիրներին ու քննարկումներին։ Հուսով եմ նաև, որ ինչ֊որ ժամանակ անց, հնարավորություն կունենամ ավելի լիարժեք ներդրումներ ունենալու Վիքիպեդիայում և ձեր թույլտվությամբ գուցե նաև կրկին որպես ադմին։ Հարգանքով --vacio 23:14, 26 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի Vacio ջան, ափսոսում եմ, որ դուրս եկար ադմիններից։ Քո փորձառու և հավասարակշռված կարծիքը կարևոր էր ինձ համար։ Շնորհակալ եմ էական և կարևոր ներդրումի մեր Վիքիի որակի աճի համար։ Ուրախ եմ, որ վերադարձար «հասարակ» մասնակիցների ակումբ։ Ողջուն՛ում եմ։ - Kareyac (քննարկում) 04:24, 29 Հունիսի 2015 (UTC)[reply]

Որոշումը քոնն էր, Vacio, չեմ որակի այն ճիշտ կամ սխալ, բայց մեկ անգամ խոսել ենք, որ դրոշակից հրաժարումը կտանի առհասարակ խմբագրման ցանկության վերացմանը, սա փուլային է: Ափսոսում եմ, որ վերջին ժամանակները չես կարողացել հետևել քննարկումներին: Ինչևէ, հույս ունենամ՝ վերադարձդ կլինի--Հայկ (արաբագետ) 06:51, 2 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Վարադարձ անպայման կլնի Հայկ ջան, ժամանակի հարց է միայն։ --vacio 16:54, 5 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ռուսական իրադարձություններ խմբագրել

Բարի լո՜ւյս, հարգելի՛ վիքիհամայնք: Հոդվածներում անհրաժե՞շտ է նշել ՌԴ-ում ֆիլմի (մուլտֆիլմի, սերիալի) պրեմիերայի մասին, մանավանդ որ դա հեռուստաֆիլմ է: Հարցս բխում է այն նկատառումից, որ ՌԴ-ում կայացած ցանակացած հեռուստատեսային պրեմիերա (մանավանդ կենտրոնական հեռուստաալիքներով) ավտոմատ կերպով ցուցադրվում է ՀՀ-ում: Նախապես շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:50, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ես ամերիկյան կամ արտասահմանյան ֆիլմի շնորհանդեսի մասին է, կարծում եմ, անհրաժեշտ չէ։ --Ջեօ 07:15, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ջեօ ջան, խոսքը Ալադին մուլտսերիալի մասին է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:59, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Այդ դեպքում պետք չէ։ --Ջեօ 08:01, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լավ, Ջեօ ջան: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:03, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հարգելի Ջեօ, ինչո՞վ ամերիկյան ֆիլմը տարբերվում է արտասահմանյանից։ )
Համաձայն եմ թողնել մեր Վիքիում կաղապարում միայն առաջին պրեմիերայի և (գուցե) Հայաստանում առաջին ցուցադրման տարեթվերը։ Իսկ հոդվածում ըստ ցանկության մյուս երկրներում առաջին ցուցադրման տարեթվերը։ Ես կողմնակից եմ ցույց տալ միայն առաջին և Հայաստանում տարեթվերի նշման։ - Kareyac (քննարկում) 08:07, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Kareyac, ես հենց դա էլ նկատի ունեի․ եթե գրում ենք շնորհանդեսի մասին, ուրեմն միայն բնօրինակ/առաջինի մասին։ Մնացածն ավելորդություն է։ --Ջեօ 08:13, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Կարեյաց, Ջեօ, այս հոդվածի մասին է խոսքը: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:34, 27 Հունիսի 2015 (UTC)[reply]

Եռամսյա Վիքիհրաժեշտ խմբագրել

Հարգելի համայնք, ես ամենաքիչը երեք ամսով հեռանում եմ Հայերեն Վիքիպեդիայից և մնացյալ Վիքինախագծերից: Ինձ զայրացնում է Հայերեն Վիքիպեդիայում տիրող մթնոլորտը, ադմինների ծայրահեղ պասիվությունը, նույնիսկ այն պարագայում, որ ես հաստատ գիտեմ, որ իրենցից շատերը քաջատեղյակ են, թե ինչ է կատարվում Հայերեն Վիքիպեդիայում: Ես Հայերեն Վիքիպեդիայում աշխատել եմ զուտ մեր մայրենի լեզվով տեղեկությունները հարստացնելու համար: Հայերեն Վիքքիպեդիան միշտ համարել են ստեղծագործական մթնոլորտ, որտեղ բոլոր մասնակիցները միմյանց օգնում են մի ընհանուր գաղափարի համար` այն է ունենալ որակյալ, ինֆորմատիվ և ճշգրիտ տեղեկություններ: Այդպես է եղել, երբ ես 3.5 տարի առաջ մտա հայերեն Վիքիպեդիա և Երջանիկն ու Բեքո ինձ ամեն ձևով աջակցեցին և ուղղություն տվեցին այստեղ: Ինձ համար այս 3.5 տարին իրոք շատ հաճելի էր, շփվել եմ հիանալի անձանց հետ, լիքը նոր բան էր եմ սովորել: Ինքս միշտ աշխատել եմ խաղաղություն պահպանել նախագծում, ոգևորել ու գնահատել մասնակիցներին, ուղղություն ցույց տալ, օգնել: Ինչևէ, ես իմ մասին չպետք է արտահայտվեմ, այլ այն մարդիկ որ գիտեն ինձ:

Ներկայիս նախագծում տիրող մթնոլորտը իմ ստեղծագործական ջիղը կտրել է Վիքիում: Մի քանի օր է Վիքիում եմ և զգում եմ, որ էլ հաճույքով չեմ խմբագրում: Ես կյանքում ամեն ինչ սիրում եմ հաճույքով անել, քանի որ միայն այդ դեպքում կարելի է որակյալ արդյունք ունենալ: Զգում եմ, որ ինձ իրոք ահագին մեծ հանգիստ է պետք: Չգիտեմ էլ, ադմինն իրավունք ունի արդյոք 3 ամսով արձակուրդ վերցնել, թե ոչ, բայց ես այս մթնլորտում խմբագրել չեմ կարող: Եթե գտնում եք, որ ադմինության արժանի չեմ, ինձ հանեք ադմինությունից: Ես միայն շնորհակալ կլինեմ ազատվելով այդ ծանր լուծից:

Ներողություն եմ խնդրում այն Վիքինախագծերի մասնակիցներից, ում շքանշանները չհասցրեցի տալ: Երեխեք ջան ձեզ բոլորիդ շատ եմ սիրում և միշտ հիացել եմ ձեր աշխատանքով: Շատ որակյալ աշխատանք եք կատարում:

Հարգելի համայնք, ես երեք ամիս Վիքինախագծերում ընդհանրապես չեմ լինի ու ոչ մեկի հարցերին էլ ուստի չեմ պատասխանի, եթե անգամ քննարկումների մեջ նշվեն իմ անունները: Մաղթում եմ բոլորիդ ամենանալավն ու բարին: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:43, 29 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հաճելի հանգիստ: Հույս ունեմ երեք ամսից ջիղդ Վիքիում նորից կվերականգնվի:--Դավիթ () 20:17, 29 Հունիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, հաճելի հանգիստ և բարի վերադարձ: Անհամբերությամբ սպասում ենք:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 21:04, 29 Հունիսի 2015 (UTC)[reply]