Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2018

Վիքիպեդիան՝ գրական հարթակ

Ժողովուրդ, մի քիչ ցրվեք համագործակցության միջոցառումներից և ընթերցեք գրական այս գլուխգործոցը… Միգուցե մասնակցին ուղղորդենք միանգամից վիքիքաղվածք… — Վահե քնն. 10:08, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Վահե ջան, սևագրությունը ջնջեցի։ Քաղվածքում նման բովանդակություն չենք կարող դնել։--Լիլիթ (քննարկում) 10:31, 3 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Լիլիթ ջան, քաղվածքի պահով ընդամենը փոքրիկ հեգնանք էր: — Վահե քնն. 10:43, 3 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Պարզ է, Վահե ջան :) --Լիլիթ (քննարկում) 12:42, 3 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Գլխավոր էջ, շաբաթվա/օրվա հոդված

Հարգելի ընկերներ, արդեն որերոդ անգամ Գլխավոր էջի շաբաթվա/օրվա հոդված բաժինը դատարկ է, իսկ գլխավոր էջի դիտումներն ամենաշատն են Վիքիպեդիայում: Եթե տվյալ գործընթացը համակարգող չունենք, առաջարկում եմ մինչև տարվա վերջ բոլոր շաբաթները լրացնել, մինչև խնդիրը կկարգավորվի: Ես մի քանի անգամ փորձել եմ լրացնել, սակայն հետո համակարգողը վերադարձել է և փոխել է, դրա համար ինքս չեմ լրացնում:--Սամվելքննարկում 06:45, 16 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Սամվել ջան, կասե՞ս՝ ինչն եմ փոխել:--Սիգմա (քննարկում) 00:19, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Եվ անընդհատ զարմանում եմ, թե ինչու է հենց Օրվա/շաբաթվա հոդվածի թեման քննարկվում, երբ Գլխավոր էջի առնվազն 2 բաժին ամեն շաբաթ ես եմ թարմացնում, այն էլ վերացնելու համար Գլխավոր էջի կարմիր հղումները: Շաբաթվա հոդվածն այս մի անգամն է ուշացել, որովհետև խիստ ծանրաբեռնվածության պատճառով չեմ հասցրել ոչինչ անել, հենց կարողացել եմ, անմիջապես այդ բացը լրացվել է: Ինչևէ, եթե առաջարկներ կան, սիրով կլսեմ:--Սիգմա (քննարկում) 00:23, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Սիգմա ջան այս պահին դժվար թե հիշեմ երբ է եղել, պիտի փորփրեմ: Հարցը բարձրացրել եմ, որովհետև տհաճ է երբ Գլխավոր էջը դատարկ է մնում թեկուզ մեկ ժամով, խոսքը միայն օրվա/շաբաթվա հոդվածի մասին չէ: Խնդրի լուծում առաջարկվել էր դեռ օրվա հոդվածի ժամանակ, մի քանի շաբաթ առաջ լրացնենք, որպեսզի ամեն ինչ վերջին վայրկյանին չմնա:--Սամվելքննարկում 05:01, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
Սամվել ջան, ինչպես դու նշեցիր ամենաշատ դիտվողը Գլխավոր էջն է, ուրեմն պետք է հոդվածներն էլ լինեն նորմալ որակի: Բացի այդ, եթե չես ուզում կաղապարների հարցում խառնվել, կխնդրեմ ու հաճելի կլինի, եթե երբեմն-երբեմն աչքի անցկացնես առաջադրված հոդվածները: Քո կարծիքը և դիտողությունները շատ արժեքավոր կլինեն. բացի այդ անուղղակի օգնած կլինես նախագծին: Շնորհակալ եմ դիտողությունների համար, կաշխատեմ այսուհետ ավելի ուշադիր լինել:

Հ.Գ. Իսկ փոփոխել եմ հունվարի 7-ի Օրվա հոդվածի կաղապարը, բայց միայն ամսաթիվը՝ տեղափոխելով 17, քանի որ ամսի 7-ին դեռ Տարվա ու Ընտրյալ հոդվածներն են լինում Գլխավոր էջում: Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 13:26, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

  Միտք: առաջարկում եմ «Գիտե՞ք, որ...» բաժինն էլ դարձնել ամսական պարբերությամբ, քանի որ, ըստ էության, այս պահին չկա համակարգող:--Սիգմա (քննարկում) 13:26, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

ՎիքիԱմանոր 2019

Ողջույն, հարգելի համայնք։ Ցանկանում ենք դեկտեմբեր ամսին (1-31) անցկացնել ևս մեկ համագործակցություն, որի նախադեպն ունեցել ենք երկու տարի առաջ: Նախագիծը նվիրված կլինի ձմռան նորամուտին, սուրբծննդյան տոներին և Ամանորին, իսկ ստեղծվելիք հոդվածները՝ տվյալ թեմատիկաներին։ Համակարգողները կլինեն Omicron և Sigma'am մասնակիցները։ Կցանկանայինք լսել ձեր կարծիքները սույն կապակցությամբ։

Շնորհակալություն։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 13:16, 27 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

The Community Wishlist Survey

11:06, 30 Հոկտեմբերի 2018 (UTC)