Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2015

ՎիքիԱմանոր 2016 խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, մեկնարկեց ՎիքիԱմանոր 2016 նախագիծը: Խնդրում եմ մինչ հոդված ստեղծելը ծանոթանալ Ուղեցույց բաժնին: Բոլորիս մաղթում եմ ամանորյա բարձր տրամադրություն և առավել բարձր որակով հոդվածներ:--Արամ քննարկում 20:40, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Արա'մ ջան, հոդվածը(Հայր Սուրբ ծնունդ) հիշել տալուց հետո դարձավ արևմտահայերենով գրված։ Ի՞նչ անեմ։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 11:11, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Անահիտ ջան, գուցե էկրանի վերևում՝ մասնակցային անվան ձախ մասում, կա աւանդական կոճակ, նայիր գուցե դրա վրա ես նշել:--Արամ քննարկում 12:33, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի' մասնակիցներ, ի՞նչ է «Չափորոշչային վերահսկողությունը»։ Ո՞ր դեպքում է այդ նշվում հոդվածների ներքևի մասում։--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 12:06, 8 Հունվարի 2016 (UTC)

Այս նախագծի վերնագրերի մեջ կան սխալներ: Ոչ թե սուրբ ծննդյան, այլ սուրբծննդյան: Ու ոչ թե մեծատառ, այլ փոքրատառ՝ սուրբծննդյան: Ես բոլորն ուղղում եմ:--Շեյդի Fox 08:35, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նկատել եմ, Շեյդի ջան, թող մնան, հետո նախագծի ավարտից հետո, կփոխենք:--Արամ քննարկում 08:42, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես արդեն փոխել եմ: :/ Հետ շրջեմ Արամ ջան?:--Շեյդի Fox 08:43, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Չէ, Հայկ ջան, որ արել ես, ինչո՞ւ հետ շրջես: Ապրե՛ս:--Արամ քննարկում 08:44, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես էլ ուղղեցի արդեն։ Շնորհակալություն նկատելու համար։ --Լիլիթ (քննարկում) 08:45, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ Արամ ջան:--Շեյդի Fox 08:46, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Community Wishlist Survey խմբագրել

MediaWiki message delivery (քննարկում) 14:39, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկերի բեռնում խմբագրել

Հարգելի վիքիպեդիացիներ, հատկապես ոչ ազատ նկարներ բեռնողներ, նկարը բեռնելուց ներկայացված կաղապարի առաջարկվող բոլոր տողերը լրացրեք։ Հիմնականում չեն լրացվում Նվազագույն օգտագործում, Փոխարինում և Թույլտվություն տողերը։ Բացառությամբ Այլ տեղեկություն տողի, բոլորը պետք է լրացնել։ Եթե դրանցից մեկնումեկը չի լրացվում,ադմինիստրատորը ստիպված ինքն է լրացնում այդ տողերը։ Դա ինչ-որ տեղ ձանձրալի աշխատանք է, և հնարավոր է, որ թերի լրացված կաղապարով նկարները պարզապես ջնջվեն։ Մտեք ադմինիստրատորի դրության մեջ և ինքներդ լրացրեք կաղապարները։ Հարգանքներով --BekoՔննարկում 14:45, 2 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Beko, իսկ Փոխարինում և Թույլտվություն տողերում ի՞նչ է պետք գրել, եթե ազատ պատկեր է։ Մասնավորապես ՀՍՀ֊ից բերված պատկերների համար։ Ճիշտն ասած, չգիտեմ, այդ պատճառով չեմ լրացնում։ --Albero (քննարկում) 17:01, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Albero ջան, փոխարինման կողքը գրում ես չկա, քանի որ եթե տվայլ պատկերին փոխարինող այլ ազատ պատկեր լիներ, ոչ ազատը չէինք բեռնի, իսկ թույլտվությունն էլ պիքսելներն են, օրինակ՝ 600 x 500։--Լիլիթ (քննարկում) 17:15, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Եղավ, Լիլիթ ջան, շնորհակալություն։ ՀՍՀ֊ից բերված պատկերների դեպքում երբեմն կարող են լինել ազատ փոխարինողներ, պարզապես հոդվածներ կան, որոնց բովանդակության մեջ հատուկ նշվում է տվյալ պատկերը, այդ պատճառով եմ դրանք բերում։ --Albero (քննարկում) 17:22, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
ՀՍՀ-ի նկարները պահեստ բեռնել չէր լինո՞ւմ: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:44, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Նկարների մեծ մասը ոչ ազատ են, ուղղակի օգտագործել են հանրագիտարանում։--Լիլիթ (քննարկում) 19:47, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կամավորների միջազգային օր խմբագրել

Ողջո՜ւյն, հարգելի խմբագիրներ։ Ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ երկար տարիների բեղուն գործունեություն։ Կեցցե՛ն վիքիպեդիստները :)--Լիլիթ (քննարկում) 18:04, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հատկապես հայ կամավորները, որոնց անխոնջ աշխատանքը զարգացնում է այս նախագիծը։ --BekoՔննարկում 18:08, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհավոր, սիրելի և հարգելի խմբագիրներ։ Հաճելի է մտածելը, որ մտքի շնորհիվ (գրավոր) իրականացված կամավորական աշխատանքը պակաս կարևոր չէ ֆիզիկականից:) --Albero (քննարկում) 18:47, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեր կենացը  --Արամ քննարկում 19:23, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Անու՜շ լինի =)) --Ջեօ 19:42, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: Սա մեր աշխատանքի պտուղներն են: Ապրենք մենք, հալալա մեզ :)--Շեյդի Fox 19:43, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մի քիչ ուշացումով, բայց շնորհավորում եմ բոլորին ^_^: --Գարիկ (Խաչատրյան) 11:02, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհավոր բոլորին: --Հայկ Սևակ (քննարկում) 13:47, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

New Wikipedia Library Accounts Available Now (December 2015) խմբագրել


Hello Wikimedians!

 
The TWL OWL says sign up today!

The Wikipedia Library is announcing signups today for, free, full-access accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:

  • Gale - multidisciplinary periodicals, newspapers, and reference sources - 10 accounts
  • Brill - academic e-books and journals in English, Dutch, and other languages - 25 accounts
  • Finnish Literature Society (in Finnish)
  • Magiran (in Farsi) - scientific journal articles - 100 articles
  • Civilica (in Farsi) - Iranian journal articles, seminars, and conferences - 50 accounts

Many other partnerships with accounts available are listed on our partners page, including EBSCO, DeGruyter, and Newspaperarchive.com. Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 01:01, 11 December 2015 (UTC)

Help us a start Wikipedia Library in your language! Email us at wikipedialibrary@wikimedia.org
This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ մասնակցել ջնջման ենթակա հոդվածների էջում ծավալվող քննարկումներին։ Որոշ քննարկումներ այդպես էլ իրենց հանգուցալուծումը չեն ստանում։ Այս կամ այն տարբերակին ձայնը տալուց պետք է անպայման ներկայացնել հիմնավոր պատճառ։ Հաշվի են առնվելու միայն հիմնավորված ձայները։ Շնորհակալություն։ --Ջեօ 08:22, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նույն վիճակն է նաև Անվանափոխման ենթակա հոդվածներ բաժնում:--Արամ քննարկում 08:24, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ջեո ջան, եթե ժամանակի հետ խնդիր չունես և ցանկություն ունես, ապա կխնդրեի, որ հարկ եղած դեպքում, երբ ամեն ինչ ասված է, ամփոփես այդ քննարկումները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ արխիվացնես դրանք։--Լիլիթ (քննարկում) 08:40, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Որքան ժամանակս ների, կանեմ Լիլիթ ջան։ --Ջեօ 09:46, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի կոլեգաներ, Քևին Քոսթներ հոդվածը ներկայացրել եմ գնահատման: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:06, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, կարծում եմ ժամանակն է մտածել Տարվա հոդված ընտրելու մասին: Ուղղակի պետք է որոշենք, թե ինչ չափանիշների բավարարող հոդվածներ պետք է առաջադրել և մի հոդվածն է լինելու Տարվա հոդված, թե նախորդ տարվա պես մի քանիսը: Ինքս կարծում եմ մի հոդվածը բավարար է:--Արման Մուսիկյան (քննարկում) 08:09, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նախորդ տարվա մոտեցումը, ըստ իս, արդարացված էր: Քանի որ այս տարի ընտրյալ և լավ հոդվածներով առատ տարի է եղել, կարելի է հենց դրանք էլ առաջադրել որպես տարվա հոդվածի թեկնածուներ:--Արամ քննարկում 08:13, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

2015 թվականի ընտրյալ և լավ հոդվածները, որոնք 2014 թվականին առաջադրված չեն եղել որպես տարվա հոդված.
Ընտրյալ հոդվածներ Լավ հոդվածներ
Ռուալ Ամունդսեն Real and True
Հայոց ցեղասպանություն Ջասթին Թիմբերլեյք
Հայոց ցեղասպանության ժխտում Ադամ Լևին
Մանչեսթեր Յունայթեդ Դենիս Բերգկամպ(կարգավիճակի փոփոխության քննարկում է բացված)
Դևիդ Բեքհեմ
Էմմի Նյոթեր
Արամ Խաչատրյան
Վիրուսներ

--Արամ քննարկում 08:22, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Համաձայն եմ որ հոդվածներ ընտրենք կարգավիճակ ունեցող հոդվածներից, քանի որ տարվա հոդվածը պետք է լինիլավագույններից մեկը տարվա ընթացքում, իսկ վերոնշյալ հոդվածները բավականին երկար ճանաապարհ են անցել, որ դարձել են ընտրյալ կամ լավ: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:25, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի վիքի-մասնակիցներ, իսկ տարվա հոդված անվանակարգում մի՞թե իրավունք չունի մասնակցել ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված կամ հիմնովին մշակված/ձևափոխված հոդվածը։ — Vahe քնն. 15:02, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Նախապես ներողություն եմ խնդրում անհամեստության համար, բայց գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ հոդվածը, որը դեռևս գնահատման փուոլում է, այսուհանդերձ կարող է «տարվա հոդված» կարգավիճակի հավակնել․ գործնականում այն ՀՀ հուշադրամների ամենաավարտուն և լիարժեք կատալոգն է ողջ համացանցում։ — Vahe քնն. 15:06, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ կարելի է, եթե մրցունակ հոդված է, թող մասնակցի։ --BekoՔննարկում 15:07, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Մեկնաբանություն՝ անցյալ տարի այդ կերպ մասնակցել են Իվան Տուրգենև և Կոկաին հոդվածները. հետագայում կարգավիճակով հոդվածներ:--Արամ քննարկում 17:35, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Քանի որ անցած տարի ընտրել ենք 4 տարվա հոդված, և այս ընթացքում մեր համայնքը մեծացել է, հոդվածների քանակն էլ շատացել, առաջարկում եմ այս տարի ընտրել ոչ թե 3 (ինչպես գրված է այս տարվա քննակման էջում), այլ 5 հոդված։ --Ջեօ 19:11, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ջեօ ջան, այն, ինչ արվել է, արվել է ժամկետներից հետ չընկնելու համար, դիտողություններն ու առաջարկները սիրով ընդունվում են: Հետևաբար քանի՞ ձայնի հնարավորություն ունենք. երե՞ք, թե՞ չորս:--Արամ քննարկում 19:16, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, էլ տարվա հոդվածի իմաստը ո՞րն է, դե եկեք բոլոր 15 հոդվածներն էլ ընտրենք, վերջացնենք։--Լիլիթ (քննարկում) 19:34, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Համամիտ եմ, մրցակցությունը կորչում է: --Արամ քննարկում 19:57, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Միավորում խմբագրել

Հարգելի՛ վիքիհամայնք, առաջարկում եմ հետայսու Վիքիպեդիա:Ջնջման ենթակա պատկերներ, Վիքիպեդիա:Ջնջման ենթակա կատեգորիաներ և Վիքիպեդիա:Ջնջման ենթակա կաղապարներ էջերի քննարկումները ծավալել Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ էջում, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը հիմնականում քննարկումներին մասնակցությունը ցածր է, հետևաբար՝ գուցե ոչ օբյեկտիվ որոշում կայացնելու վտանգ կա, կամ քննարկումները երկար ժամանակ բաց են մնում: Կամ գուցե այդ էջերում քննարկում բացելուց ծանուցվի խորհրդարանում: Նախապես շնորհակալություն բոլոր կարծիքիների համար:--Արամ քննարկում 08:06, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Միանգամայն համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 14:50, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մի տեղ, որ լինի, հետևելն էլ հեշտ կլինի։--BekoՔննարկում 15:20, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Հարց Ի՞նչ պետք է արվեն այդ էջերը. ջնջվե՞ն, թե՞ հատուկ կաղապարով պիտակվեն որպես չօգտագործվող:--Արամ քննարկում 10:57, 14 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Իմ կարծիքով կարելի է մեծ տառերով հղումը տալ դեպի քննարկման հիմնական տարածք։ --Ջեօ 11:03, 14 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Այսպե՞ս, Ջեօ ջան. ՀԵՏԱԳԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԾԱՎԱԼԵԼ ԱՅՍՏԵՂ: Բայց երևի կաղապաի տեսքով:--Արամ քննարկում 11:15, 14 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Արված է--Արամ քննարկում 07:23, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ Տարվա հոդված խմբագրել

 

Հարգելի՛ վիքիհամայնք, 13 ընտրյալ և լավ հոդված առաջադրվել է քվեարկության որպես Տարվա հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ քննարկում 10:32, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Մեկնաբանություն՝ Քվեարկությունը ըստ այս քննարկման:--Արամ քննարկում 11:59, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Մրցույթ։Արվեստի աշխարհ խմբագրել

Հարգելի համայնք, վաղուց ուզում էի մի մրցույթ կազմակերպել, որտեղ կգրվեն որակյալ հոդվածներ արվեստի ու արվեստագետների մասին։ Հայերեն Վիքիպեդիայում, եթե արվեստագետների մասով քիչ թե շատ հոդվածները բարվոք վիճակում են, ապա արվեստի գործերի ու ուղղությունների մասին շատ քիչ են։ Գործը հա ետ էր ընկնում, հիմա առաջարկում եմ այն սկսել հունվարի մեկից։

Մրցույթը կլինի երկարաժամկետ (ըստ նախնական մտահղացման 3 ամիս), ստեղծված հոդվածների քանակը հաղթողներին ընտրելուց նշանակություն չի ունենալու, հոդվածները մրցույթին մասնակցելու համար պարտադիր պետք է ունենան որոշակիի նվազագույն ծավալ (5000 բայթ), պետք է արվեստի ու արվեստագետների մասին լինեն, լինեն նշանակալի նյութի մասին, պարտադիր աղբյուրներով։ Մի խոսքով պետք է ձգտեն դառնալ ամենաքիչը օրվա հոդված։ Հուսանք, որ այդպես էլ կլինի, և մրցույթի մասնակից հոդվածների մեծ մասը կդառնա օրվա հոդված։

Մրցույթին հետևելու և կազմակերպելու եմ ես, եթե ցանկացողներ կան, ապա կարող են միանալ։ Ընտրված հոդվածները ներկայացնելու եմ օրվա հոդվածի, այնպես որ, ամոթով դուրս չգալու համար, որ մասնակցային էջումս, չհայտնվեն «Ձեր ներկայացրած հոդվածը չի ընտրվել»-ները, կաշխատեմ ընտրել արժանիները, իսկ համայնքն էլ կարող է իր լուման ներդնել՝ քվեարկելով։ Արվեստից մի քիչ հասկանում եմ, ու սխալները հուսով եմ շուտ կնկատեմ ու խմբագրի հետ կաշխատենք դրանք վերացնել։

Եթե դեմ եք, ապա հիմա ու այստեղ ասեք։ Եթե հիմա չեք ասում, ապա հավերժ պահեք ձեր մեջ։ Ընդունվում են ցանկացած տեսակի կառուցողական խորհուրդներ։ --BekoՔննարկում 17:18, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ես սիրով կմասնակցեմ այդ մրցույթին, ինձ հոգեհարազատ թեմա է: Հուսամ՝ այդ ոլորտը կհամալրվի որակյալ հոդվածներով:--Մանուշ Արզումանյան (քննարկում) 17:48, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Բեքո ջան, խոսքդ հոյակապ էր, օրվա հոդվածի պահով հոգիս բերկրաց, իսկ նախագծին՝   Կողմ: Ակտիվ մասնակցություն չեմ խոստանում, բայց որակ խոստանում եմ:--Արամ քննարկում 18:21, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ընտրյալ ցանկի կարգավիճակի զրկում խմբագրել

Հարգելի՛ վիքիհամայնք, աչքովս ընկավ Չելսիի ֆուտբոլիստների ցանկ (100 և ավելի խաղեր) ցանկը, որը վաղուց սպառել է իրեն ու չի թարմացվել 2012 թվականից ցայսօր: Այն, որ գտնում եմ, որ այդ ցանկը պետք է կարգավիճակից զրկվի, հարցի մի կողմն է, բայց որ կանոնակարգում չգտա մի կետ, որը թույլ տար քննարկում բացել, հարցի մեկ այլ կողմն է: Բացի այդ Ընտրյալ ցուցակների չափանիշների մեջ գրված էր. «Ցուցակները պետք է լինեն կայուն, այսինքն ցուցակը բովանդակային տեսանկյունից չպետք է անընդմեջ էականան փոփոխությունների ենթարկվի և խմբագրական հակամարտության առարկա դառնա։»: Սա, իմ կարծիքով, կա՛մ սխալ շարադրանքի, կա՛մ թյուրըմբռնման արդյունք է: Ուստի խնդրում եմ մշակել նաև ընտրյալ ցանկերի միասնական մոտեցումներ, եթե իհարկե դրանք ևս չենք մտցնում ընտրյալ հոդվածի ընտրման և կարգավիճակի զրկման կանոնակարգ՝ որպես ածանցյալ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:--Արամ քննարկում 20:39, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ավելի հեշտ չի՞ լինի լրացնել: Սա այնպիսի ցանկ է, որ ամեն տարի պիտի պարտադիր լրացվի՝ անկախ կարգավիճակից: Ես մի մասը կլրացնեմ Ռուսերեն Վիքիպեդիայից: --Voskanyan (քննարկում) 15:16, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լրացնելը հարցի մի կողմն է, ինչպես նշել եմ, Ոսկանյան ջան: Խնդիրը կանոնակարգային բացն է, որ ունենք և ունեցածի թերիությունը:--Արամ քննարկում 15:19, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Չգիտեմ: Ուղղակի դա վերաբերում է արդեն կազմված ցանկին, ինքնին հասկանալի է, որ որոշ ցանկեր կարելի է շարունակել: --Voskanyan (քննարկում) 15:28, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ցանկը պատճառ եղավ, որպեսզի նկատեմ կանոնակարգային բացը և տեղյալ պահեմ, ցանկի լրացման հետ խնդիր չկա ու պարտադի չէ կարգավիճակից զրկելը:--Արամ քննարկում 15:29, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
 

Հարգելի՛ վիքիհամայնք, Հայաստանի Հանրապետության հուշադրամներ ցանկն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ ցանկ։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Արամ քննարկում 05:05, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Որբ հոդվածներ խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայում մենք ունենք մոտ 150 Որբ հոդվածներ: Առաջարկում եմ ջնջել որբի պիտակումները հոդվածների վրայից, որոնք հիմնականում դրվել են 2012 թվականին: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:01, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Համաձայն եմ: Իրականում մեր հոդվածների մեծ մասը որբ են: Կաղապարը ոչինչ չի տալիս--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:03, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Որբի կաղապարները դրվել են բոտերի կարգավորումների մեջ ավելորդ թռջնանիշ պատճառով։ Իրոք որ հայերենում ավելորդ են։ Կարելի է ջնջել։ --BekoՔննարկում 13:10, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես էլ այդ կաղապարի իմաստը չեմ տեսնում։ --23artashes (քննարկում) 13:53, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Արված է որբ հոդվածները ստուգվել և մաքրվել են: Վատ հոդվածները դրվել են ջնջման քննարկման, իսկ բարելավման ենթակաները տեղափոխվել է ԿԷԲ-ի ցանկ: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:54, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներ խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայում շուրջ 5000 հոդված պարունակում են Q1258-եր: Կարծում եմ սա տխուր և մտահոգիչ ցուցանիշ է: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:37, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ինչքան հիշում եմ Բեքոն մի քանի օր առաջ խոսել էր դրա մասին: Ու մի քանի հոգի աշխատում են, այդ թվում և ես:--Շեյդի 👤Fox 04:08, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Նորից եմ հիշեցնում, որ սխալ թարգմանված տարրերը երևալու են հազարավոր հոդվածներում․․․ Եվ քանի որ մի քանի շաբաթ առաջվա խնդրանքս արհամարհվել է, ապա սխալ թարգմանությունների շարանի դեպքում բոլորը ստանալու են զգուշացումներ՝ դրանից բխող երևույթներով հանդերձ։ --Լիլիթ (քննարկում) 05:47, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Այն պետք է թարգմանվի ոլորտից հասկացող մարդու կողմից, թե չէ բոլոր հոդվածներում սխալներ կհայտնվեն և դա ավտոմատ կերպով չի ուղղվի: Այնպես որ այդ պետք է մասնագետներ կամ ոլորտից հասկացողներ շտկեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:44, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Իմիջիայլոց, երեկ արդեն աչքովս ընկել է սխալ թարգմանություն վիքիդատայում, ուստի խնդրում եմ ավելի ուշադիր լինել: Իսկ ցուցանիշների առումով խնդրում եմ մի փոքր համբերատար լինել, ամեն ինչ տեղը կընկնի, Արման ջան: Կարեյացը, ես էլ ձեռքի հետ անում ենք: Չկա հոդված, որ մեջը Q լինի, ու ես անտարբեր անցնեմ:--Արամ քննարկում 06:51, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի խմբագրողներ և ադմիններ Վիքիպեդիան ունի կանոն, որը հորդորում է խմբագրողիներին առանց նեղվելու, համարձակորեն խմբագրել և ավելացնել հոդվածներ: Ցանկացած սխալ Վիքիպեդիայում կարելի է հեշտ ուղղել, և զգուշացումներ և այլ միջոցների կիրառումը այն խմբագրողների հանդեպ, ովքեր փորձում են թարգմանել այս տարրերը դեմ է Վիքիպեդիայի տրամաբանությանը (եթե իհարկե դրանք բացահայտ վանդալություն կամ միտումնավոր կեղծիքներ չեն):--Սամվել (քննարկում) 07:44, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Այո, Սամվել ջան, բոլորն էլ կարող են համարձակորեն խմբագրել, սակայն ես որպես ադմին իրավունք ունեմ կրկնվող անորակ թարգմանությունների դեպքում ցանկացած մասնակցի զգուշացում տալ։--Լիլիթ (քննարկում) 07:47, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Իհարկե Լիլիթ ջան, ոչ ոք պարտավոր չէ նրանց հետևից սխալները հատ հատ ուղղել, սակայն մեկ երկու անգամի համար զգուշացում կամ նկատողությունը տալը կարող է վանել խմբագրողին Վիքիպեդիայից:--Սամվել (քննարկում) 08:34, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Գիտեմ, Սամվել ջան, դրա համար էի վերևում գրել սխալ թարգմանությունների շարանի դեպքում։--Լիլիթ (քննարկում) 09:06, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հին Նոր տարի խմբագրել

Ողջույն, հարգելի խմբագիրներ։ Ձեզնից ո՞վ կարող է ժամանակ տրամադրել և հնարավորինս բարելավել Հին Նոր տարի հոդվածը որպեսզի այն կարողանանք արևմտահայերեն թարգմանել և ներկայացնել գլխավոր էջում որպես հունվարի 13-ի օրվա հոդված։ --Լիլիթ (քննարկում) 14:44, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

This is a message from the Wikimedia Foundation. Translations are available.

 

As many of you know, January 15 is Wikipedia’s 15th Birthday!

People around the world are getting involved in the celebration and have started adding their events on Meta Page. While we are celebrating Wikipedia's birthday, we hope that all projects and affiliates will be able to utilize this celebration to raise awareness of our community's efforts.

Haven’t started planning? Don’t worry, there’s lots of ways to get involved. Here are some ideas:

Everything is linked on the Wikipedia 15 Meta page. You’ll find a set of ten data visualization works that you can show at your events, and a list of all the Wikipedia 15 logos that community members have already designed.

If you have any questions, please contact Zachary McCune or Joe Sutherland.

Thanks and Happy nearly Wikipedia 15!
-The Wikimedia Foundation Communications team

Posted by the MediaWiki message delivery, 20:58, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)Please help translate to your languageՕգնություն[reply]

Խորհրդային, թե ԽՍՀՄ նման այլ բաներ խմբագրել

Հարգելի համայնք, ունենք խնդիրներ՝ կատեգորիաներում առաջինը՝ կան [[Կատեգորիա:ԽՍՀՄ մարզիկներ]], բայց [[Կատեգորիա:Խորհրդային գրողներ]]։ Անձանց դեպքում կարծես թե գերակշռում է «խորհրդային»-ը, այլ եզրերի համար «ԽՍՀՄ»-ն։ Սա միայն խորհրդային կատեգորիաների մասով, բայց ունենք նմանատիպ Մեծ Բրիտանիայի - Անգլիայի, անգլիացի-բրիտանացի զույգերը։ Անգլիացիների մեջ է Ֆրեդի Մերկուրին, որը հնարավոր է, որ բրիտանացի էր, բայց ծագումով հաստատ անգլիացի չէր։ Երկրորդ խնդիրը անձինք ըստ ծննդյան վայրի, եթե միանշանակ գրում ենք քաղաքի ներկա անունը, օրինակ Լենինը ծնվել է Ուլյանովսկում, այլ ոչ Սիմբիրսկում, ապա եկեք բոլորին այդպես տեղվորենք։ Գոյություն չունեցող Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվողների 157 կատեգորիա ունենք, Նոր Նախիջևանն էլ այժմ Դոնի Ռոստովի կազմի մեջ է։ Հիշեցնեմ, որ վերացած քաղաքների համար օգտագործում ենք հին անունները։ --BekoՔննարկում 16:05, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ըստ իս, խորհրդային շրջանի վարչական միավորների, պետական և քաղաքական գործիչների ու կառույցների համար պիտի լինի «ԽՍՀՄ»։ Գրողների, հրապարակախոսների, մշակութային այլ գործիչների համար՝ «խորհրդային»։ Մարզիկների համար ճիշտ կլինի ԽՍՀՄ եզրույթը, որովհետև սպորտում գոյություն ունի սպորտային քաղաքացիություն հասկացությունը։ — Vahe քնն. 16:46, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Մհեր ջան, շնորհակալություն, որ բարձրացրել ես մի քանի հարց։ 1.Խորհրդայի՞ն, թե՞ ԽՍՀՄ, իմ կարծիքով ԽՍՀՄ-ը նախընտրելի է, բացատրությունը երրորդ կետում։ 2.Բրիտանիա՞յի, թե՞ Անգլիայի, դա հեշտ է, եթե միայն Անգլիայինն է․ օրինակ՝ թագավոր կամ խխունջ - Անգլիայի, եթե ամբողջ Բրիտանիայինն է, ապա Բրիտանիայի, օրինակ՝ թագուհին կամ կուսակցություն։ 3.Ազգությո՞ւն, թե՞ քաղաքացիություն, Ֆրեդի Մերկուրին անգլիացի չի, պարս է, բայց բրիտանացի, առաջինը ազգությունն է, երկրորդը քաղաքացիություն, նույն պատճառով Ա. Սոլժենիցինը ազգությամբ ռուս գրող է, իսկ քաղաքացիությամբ՝ ԽՍՀՄ գրող։ Գուցե նոր սերունդը չի հասկանա, բայց ինձ այնքան հարմար չի անվանել հակախորհրդային հայացքներով գրողին խորհրդային գրող։ Իմ կարծիքով ավելի անհրաժշտ է հաշվի առնել նաև ստեղծարործողի լեզուն։ Եթե Վ. Սարոյանը ազգության հայ է, քաղաքացիությամբ՝ ամերիկացի, գրել է անգլերեն, ապա կատեգորիաներ նախընտրելի են ԱՄՆ-ի գրողներ և Անգլալեզու գրողներ։ Իսկ ազգությունը կաղապարում գրվելու է հայ (կամ ամերիկահայ ոնց կասեք)։ 4.Ուլյանո՞վսկ, թե՞ Սիմբիրսկ, կաղապարում տվյալներ գալիս են Տվյալներից և գրվում է միայն մեկ ձև, ժամանակակից։ Իսկ հոդվածի տեքստում կարելի է գրել անձի ծննդյան ժամանակին համապատասխան բնակավայրի անվանումը։ Այստեղ պետք է մի քիչ զգույշ օգտագործել ԱԾ կաղապարը։ 5.Նոր Նախիջևա՞ն, թե՞ Դոնի Ռոստով, երկուսն էլ մնում են, քանի որ Նախիջևանը ոչ թե վերանվանվել է, այլ դարձել է Ռոստովի մասը։ - Kareyac (քննարկում) 17:20, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Զուտ կատեգորիաների համար եմ հարցնում։ Անձի քաղաքական հայացքներով որ առաջնորդվենք, ապա լրիվ կխճճվենք։ Պետք է հստակ մի ձև լինի, այո անձանց համար կարող ենք խորհրդային ու բրիտանական եզրերը օգտագործել, իսկ մնացածի համար ԽՍՀՄ ու Մեծ Բրիտանիայի։ Բնականաբար, ով կամ ինչը որ եղել է մինչև Մեծ Բրիտանիան ուրեմն կլինեն կաղամբի նման անգլիական։ Մեկ էլ հիշեցի խորհրդային պետական մրցանակների մասին, որոնք մեր մոտ բոլորն էլ պետական են, թեև ժամանակին եղել են և Ստալինյան և Լենինյան։ Իսկ քաղաքների հարցով պետք է վերանայել բոլորը, և անվանափոխել կատեգորիաները, եթե միայն այսօրվա անուններով ենք առաջնորդվելու։Իսկ Նոր Նախիջևանը այժմ Դոնի Ռոստովի մի շրջան է, և չենք կարող անձի համար գրել Նոր Նախիջևան քաղաքում ծնված, քանի որ այդ տարածքը այժմ ուրիշ քաղաք է։ --BekoՔննարկում 20:04, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

ContentTranslation - машинный перевод խմբագրել

Здравствуйте!

Обращаюсь к вам от имени группы Языка в фонде Викимедиа. Мы разработчики Перевода содержания (ContentTranslation), и мы хотели предложить вам включить здесь машинный перевод на ваш язык с помощью технологии Яндекс.Переводчик. Это будет работать примерно также, как в Русской Википедии при переводе с английского на русский. Что вы думаете об этом?

Спасибо! --Ամիր Ե․ Ահարօնի (քննարկում) 19:02, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Здравствуйте Амир. Лично я за включения машинного перевода. Понимая что машинный перевод не будет работать так, как например при русско-английском, это, все равно, лучше чем ничего. Спасибо за Ваше предложение!--Դավիթ () 22:58, 20 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
У меня есть опасение, что некачественный механический перевод без доработки залют в статьи. Соблазн будет большой. Но попробовать стоит. --BekoՔննարկում 09:28, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Я тоже думаю что можно попробовать. --Ջեօ 18:18, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Community Wishlist Survey խմբագրել

(Apologies for posting this in English. Translations are very welcome.)

Hi everyone,

The 2015 Community Wishlist Survey is over, and now the Community Tech team's work begins on the top 10 features and fixes.

In November and December 2015, we invited contributors from all Wikimedia projects to submit proposals for what they would like the Community Tech team to work on for the purpose of improving or producing curation and moderation tools for active contributors.

634 people participated in the survey, where they proposed, discussed and voted on 107 ideas. There was a two-week period in November to submit and endorse proposals, followed by two weeks of voting. The top 10 proposals with the most support votes now become the Community Tech team's backlog of projects to evaluate and address.

You can see the whole list with links to all the proposals and Phabricator tickets on this page: 2015 Community Wishlist Survey.

For everybody who proposed, endorsed, discussed, debated and voted in the survey, as well as everyone who said nice things to us recently: thank you very much for coming out and supporting live feature development. We're excited about the work ahead of us. -- DannyH (WMF) (քննարկում) 22:11, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)՝[reply]

Ոչ ազատ պատկերները այլ վիքիներում խմբագրել

Ժողովուրդ, նորից ձեր ուշադրությունը կենտրոնացնում եմ ոչ ազատ պատկերների վրա: Ըստ ներկայիս կանոնագրքի, ոչ ազատ պատկերները կարելի է օգտագործել մեկ անգամ և մեկ հոդվածում: Առաջին տեսակետից սա շատ ճիշտ է, քանի որ մենք ազատ հանրագիտարան ենք: Ես այս հարցը չէի բարձրացնի, եթե չնկատեի անգլերեն վիքիպեդիայի հոդվածներում ոչ ազատ պատկերների կա ոչ ազատ պատկերների բազմազանություն (Օրինակ այս հոդվածում): Միանագմից նայեցի անգլերեն վիքիպեդիայի ոչ ազատ պատկերների կանոնակարգը: Ի դեպ, կարող եք նայել նաև դու[1]: Ըստ կանոնակարգի նշվում է (Minimal number of items. Multiple items of non-free content are not used if one item can convey equivalent significant information.): Սակայն նկատեցի նաև, որ նույն "սխալը" կա նաև ռուսերեն, իտալերեն, բուլղարերեն, պորտուգալերեն և այլ վիքիներում: Գնացի և գրեցի Անգլերեն վիքիպեդիայի հարցեր բաժնում: Նրանք բացատրեցին անգլերեն վիքիպեդիայում գործող հետաքրքիր տարբերակը: Քանի որ մուլտֆիլմերի և ֆիլմերի կադրերը շատ քիչ մաս են կազմում վիքիպեդիայում, դրանք կարող են ունենալ մեկից ավելի՝ մինչև 3-4 ոչ ազատ պատկեր, միայն մեկ սահմանափակմամբ: Պատկերները պետք է լինեն տարբեր (օրինակ, որ 2 պատկեր Ջերիին կամ այլ հերոսին նվիրված չլինի): Ինձ թվում է սա շատ հիանալի տարբերակ է, քանի որ այն ընթերցումը դառնում է հեշտ, պատկերավոր և հետաքրքիր: Հաշվի առնելով մեր վիքիի խստությունը ոչ ազատ պետկերների կանոնակարգի վերաբերյալ, ես գիտեմ որ մասնակիցների մեծ մասը դեմ է քվեարկելու, սական ասում են նաև անձնական հետքրքրության և ձեր կարծիքը իմանալու համար: Շատ կցանկանամ լսել բոլորի կարծիքները - Beko, Vahe, Lilitik22, GeoO, Արամ, David, Արտաշես, Աշոտ, Շեյդի, Arman Musikyan, Տիկին Սուսաննա, Voskanyan, Քրիստիան և այլն:  --Նորայր (∞) 20:46, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բնականաբար   Դեմ, ամեն ամիս նույն հարցը բարձրացնելով, կարծիքս չի փոխվի։ Ոչ ազատ պատկերը պետք է օգտագործվի միայն մեկ հոդվածում և միայն մեկ անգամ։ Եթե «խախտում ենք» հեղ․ իրավունքը, ապա գոնե մինիմալ ձևով։ Իսկ անգլերենում էլ քեզ բացատրել են, որ մի քանի ոչ ազատ նկարներ օգտագործելը հազվադեպ երևույթ է և այն դեպքերում է օգտագործվում, երբ միայն մեկ պատկերի առկայությամբ հնարավոր չէ լուսաբանել հոդդվածի թեման։ Քո նշած Թոմ ու Ջերիի հոդվածի լուսանկարները ենթակա են ջնջման, բացի առաջինից, ինչպես որ նշեց անգլերեն վիքիի մասնակիցներից մեկը ու դրեց ջնջման։ Այնպես որ խնդրում եմ այս հարցն այլևս չբարձրացնել՝ հարգելով մեր բոլորի ժամանակը։ Ինչպես նաև խնդրում եմ չնշել մի շարք մասնակիցների անուններ խորհրդարանում, քանի որ երբ գրառումն արվում է խորհրդարանում, ապա ենթադրվում է, որ համայնքը կարդում է քննարկումը և ցանկության դեպքում կարող է մասնակցել քննարկմանը։--Լիլիթ (քննարկում) 21:04, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Այս թեմայով բազմաթիվ քննարկումներ են եղել ([2], [3] ― ի դեպ, երկրորդ քննարկումը նույնպես դու ես բացել, և համաձայնել ես Դավիթի ասածին), բայց համայնքը մեծամասամբ դեմ է եղել ներկա կանոնակարգի փոփոխությանը։ Ինչ վերաբերում է ինձ, և իմ դիրքորոշումը չեմ փոխել՝   Դեմ եմ փոփոխություն մտցնելուն և թույլատրելի ոչ ազատ պատկերների թվաքանակի ավելացմանը։ Նույնիսկ ներկա՝ նվազագույն պահանջները չեն բավարավում, անհրաժեշտ տողերը չեն լրացվում և պատկերը ավտոմատաբար հայտնվում է արագ ջնջման ենթական պատկերների կատեգորիայում։ Ներկա կանոնակարգը լիովին բավարար է մեզ։ PS. Իսկ ինչ վերաբերում է այլ վիքիներում ընդունված պրակտիկային, թող իրենք դա որոշեն։ Ի դեպ, կան նաև այնպիսի վիքիպեդիաներ, որտեղ ոչ ազատ պատկեր առհասարակ արգելվում է ներբեռնել (Նիդերլանդերեն, Շվեդերեն, Լեհերեն, Նորվեգերեն (բուքմոլ), Չեխերեն և այլն)։ --Ջեօ 21:05, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Կատեգորիկ   Դեմ եմ ոչ ազատ պատկերների շատացմանը, որովհետև նախ՝ մեկ պատկերն էլ բավական է ու լիուլի բավարարում է մեր հոդվածագրության պահանջները, մյուս տարբերակը բխում է Դաթոյի ասածից կաղապարները լրացնելու հարցում: Մեկ պատկերի ջնջման ծանուցումը հազիվ է բարեհաջող ընթանում, հիմա էլ մի կույտի մասին մտածվի ու բեռնողին հազար անգամ ասելուց հետո չկարողանաս հասկացնել, որ լիքը գործընթացներ կան այդ ճանապարհին, ու պատկերը...: Սուբյեկտիվ տեսանկյունից հարմարվողականությունը ներկա գործող կարգին իդեալական է:--Արամ քննարկում 00:37, 23 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
  Դեմ, զարմանում եմ, թե քանի անգամ կարելի է միևնույն հարցին անդրադառնել: Վիքիներ կան, որ ընդհանրապես ոչ ազատ պատկերներ չունեն: Պետք է ուրախ լինել, որ Հայերեն Վիքիպեդիայում գոնե մեկ հոդվածում մեկ պատկեր կարելի է օգտագործել: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:14, 23 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
  Ձեռնպահ: Այդքան լավ տեղեկացված չեմ և հստակ այո չեմ կարող ասել, բայց ինձ թվում է եթե մենք նայենք մեծամասնությանը կարելի փոխել: Կրկնում եմ հստակ չեմ կողմնորոշվում:--Շեյդի 👤Fox 09:26, 23 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հիշեցոում խմբագրել

Համայնք ջան, հիշեցման կարգով՝ դեկտեմբերի 26-ին փակվելու է Կարճ հոդվածների վերաբերյալ հարցումը։ Եթե ասելիք կա, դեռ ժամանակ էլ կա։ Դեկտեմբերի 26-ին նույնպես կարելի է արտահայտվել/քվեարկել։ --BekoՔննարկում 21:25, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նոր քննարկում խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, ցանկալի կլիներ իմանալ ձեր կարծիքն այս քննարկման մեջ: --Արամ քննարկում 22:15, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Մեդալակիրների նշանակալիությունը խմբագրել

Ողջույն, հարգելի համայնք: Հայերեն Վիքիպեդիայում գտել եմ մի ահռելի հոդվածների շարք, որոնք ոչ նշանակալից են: Այդ հոդծները պատկանում են Կարեն Վարդանյան մասնակցի գրչին: Մասնակիցը հիմք է ընդունել, որ ամեն մի մեդալ ստացած անձ նշանակալից է և հերթով հոդվածներ է ստեղծում նրանց համար: Արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ են ավելացվում անգամ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և նրանց տեղակալների մասին: Ինչքան կարելի է մեր Վիքիպեդիան ծանրաբեռնել նման հոդվածներով ? --Արման Մուսիկյան (քննարկում) 12:36, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նշեմ, որ մասնակցի ոչ մի հոդված տեղեկաքարտ չունի ու իրենցից հիշեցնում է ռեզյումեներ: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:39, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դե քարտերն էլ դուք ստեղծեք։ Կոլեկտիվ ստեղծագործության գաղափարը բա ինչի՞ համար է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 12:45, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Կարեն, նախ ասեմ, որ ես որպես ադմին այդ անձնաց համարում եմ ոչ նշանակալի, իսկ ապա ամեն մի տեղեկաքարտ ստեղծելը տևում է մոտ 30 րոպե, և բացի այդ ես լիքը այլ անելիքներ ունեմ Վիքիպեդիայում: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:59, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դուք կարող եք համարել որքան կամենաք։ Բայց դա չի նշանակում, որ դա այդպես է։ Իսկ 30 րոպե, թե 40՝ դա կարևոր չէ։ Եթե մի բան անհրաժեշտ է անել, ուրեմն գոնե նվաստս դա, եթե ձևը գիտե, անում է ինքնուրույն։ Կարեն Վարդանյան (քննարկում) 13:02, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նշանակալիությունը մի կողմ թողնենք, ես գտնում եմ, որ մեդալը նշանակալիություն չի հաղորդում անձին, այլ բան է, որ մեդալակիրը կարող է նաև այլ պարամետրերով նշանակալի լինել։ Օրինակ՝ մանկավարժական ինստիտուտի 50-ամյակի առթիվ դասախոսական կազմի մի մասին Լենինի մեդալներ են տվել, կամ պատերազմից հետո շատերին, անգամ չծառայածներին, տվել են За оборону Кавказа մեդալը, սրանցից մեր տանն էլ կային, ու այսպես շատ օրինակներ կարելի է բերել։ Նույնը հետխորհրդային տարիներին։ Հաջորդը պետք է ճշտենք, թե պետական ապարատի մինչև ո՞ր աստիճանի պաշտոնյան է նշանակալի։ Ամենակարևորը՝ Կարեն Վարդանյանի հոդվածների մեծ մասում բացակայում է տեքստի մեծ մասի աղբյուրը։ Գրված է անձի մասին, բայց միակ աղբյուրը նրան պաշտոնին նշանակելու կամ պաշտոնանկ անելու հրամանն է։ Պարզ է, որ Կարենը այդ նյութը իչ-որ աղբյուրներից է վերցրել, թե ինչո՞ւ է համառում և, չի տեղադրում աղբյուրները, չեմ հասկանում։ Արդեն առանց աղբյուրի լինելը, այդ հոդվածները դնում են ջնջման նշվող պոտենցիալ հոդվածների շարքում։ --BekoՔննարկում 13:58, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ընկ. Բեքարյան ջան, համամիտ եմ՝ Ձեր ասած կամ Ձեր տանը եղած մեդալներն առանձնապես նշանակալիություն չեն հաղորդում, քանզի դրանք գերատեսչական պարգևներ են։ Սակայն մեր պարագայումխոսքը ՊԵՏԱԿԱՆ պարգևներով պարգևատրվածների մասին է։ Այսինքն՝ այդ մարդիկ գնահատվում են երկրում առկա ամենաբարձր մակարդակով՝ պետության կողմից (ի դեմս Հանրապետության նախագահի)։ Դա հաստատ մարդուն նշանակալի դարձնում է։ Նույնը վերաբերում է կոչումներին և դասային աստիճաններին՝ դրվում են նրանք, ովքեր ունեն բարձրագույն զինվորական և հատուկ կոչումներ ու դասային աստիճաններ, որոնք ևս շնորհվում են երկրում առկա ամենաբարձր մակարդակով։ Պաշտոնների հետ կապված՝ նկատել եք, որ նվաստս տեղադրում է հոդվածներ բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնց ցանկը սահմանված է օրենքով, և ոչ որևէ մեկի ցանկությամբ։ Իսկ աղբյուրների մասով՝ ամե՞ն նախադասության վրա աղբյուր դնենք։ Ի դեպ, նախկինում առհասարակ չէի անում, բայց Ձեր ու ընկ. Թադևոսյանի խնդրանքներից հետո սկսեցի դնել։ Իսկ ջնջման ընթացակարգոերից պետք է հրաժարվել առհասարակ։ Ավելի լավ է աջակցել, բարելավել, նպաստել, խթանել, իսկ եթե դա հնարավոր չէ՝ գոնե չխանգարել։ Հուսամ՝ պատասխանս սպառիչ էր։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:00, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նախագահի շնորհած պարգևն ու կոչումը ինչ է կարևոր դառնում, իսկ մյուսները ոչ, հարգելի Կարեն Վարդանյան: Ոչ մի մեդալ և կոչում մարդուն նշանակալից չի դարձնում: Նշանակալից է անձը դառնում, եթե նրա մասին խոսվում է լուրջ ԶԼՄ-ներում, այլ ոչ թե Բլոգներում կամ անձի սեփական կայքերում: Ձեր գրված ռեզյումեատիպ հոդվածները ոչ հանրագիտարանային են և առավել ևս ոչ Վիքիական: Հոդվածները չունեն ոչ մի տեքստ: Իսկ դա գալիս է նրանից, որ այդ անձի մասին այևս գրելու ոչինչ չկա և ըստ երևույթին անձի մասին ոչ մի ԶԼՄ-ում անդրադարձ չկա: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:22, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի ընկ. Մուսիկյան, բավական է Ձեր կարծիքը փաթաթեք բոլորի վզին։ Ձեր տրամաբանությամբ՝ ավելի լավ է անընդհատ սկանդալների մեջ լինել, քան մեդալ ունենալ։ Իսկ ինձ համար ավելի կարևոր է մեդալ կամ կոչում ունեցողը, քան անընդհատ լուսաբանվողը։ Մարդ կա՝ խոսում է, մարդ էլ կա՝ աշխատում ու գնահատվում կամ ոչ։ Իսկ նախագահինը կարևոր է այնքանով, որ նա դա անում է ոչ թե իր, այլ մի ամբողջ պետության անունից։ Շեշտեմ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:26, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարելի Կարեն Վարդանյան Ձեր կարծիքը փաթաթեք բոլորի վզին արտահայտության համար դուք արժանի եք լուրջ զգուշացման: Ամեն մարդ իրավունք ունի իր տեսակետն արտահայտելու: Մեկը ես հոգ եմ տանում, որ ոչ հանրագիտարանային բոլոր հոդվածները հեռացվեն Վիքիից և եթե հարկ լինի, ձեր բոլոր ոչ հանրագիտարանային հոդվածները հատ-հատ կդնեմ ջնջման, իսկ եթե դուք շարունակեք նման ոճի հոդվածներ ստեղծել, ապա կզգուշացվեք, իսկ զգուշացումն էլ անտեսելուց հետո կարգելափակվեք: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:34, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դե, երբ չկա ասելիք ըստ էության, մնում են սպառնալիքները։ Իսկ ձեզ ոչ ոք իմ նկատմամբ սանկցիաներ կիրառելու իրավասություն չի շնորհել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:40, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ձեզ ոչ ոք չի սպառնում, հարգելի Կարեն Վարդանյան: Դուք եք ձեզ իրավունք տալիս, իմ խոսքերը որակավորել որպես իմ կարծիքը բոլորի վզին փաթաթել : Խնդրում եմ ծանոթացեք Վիքիպեդիա:Վարվելակարգ նյութի հետ, որպեսզի իմանաք, որ ձեր խոսքերը էթիկետից դուրս են: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:47, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հիշեցում. Տարվա հոդվածի քվեարկություն խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, կրկին հիշեցնում ենք, որ սկսվել է Տարվա հոդվածի քվեարկությունը, որտեղ Դուք կարող եք քվեարկել մինչև 2016 թվականի հունվարի 15-ը առաջադրված հոդվածներից երկու հոդվածի օգտին, որի արդյունքում կընտրվեն Հայերեն Վիքիպեդիայի տարվա 4 հոդվածները: Քվեարկությունն ընթանում է այստեղ:--Արամ քննարկում 13:55, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

  Մեկնաբանություն՝ Պետք է քվեարկել երկու հոդվածի օգտին: Խնդրում ենք ուշադիր լինել:--Արամ քննարկում 23:16, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի համայնք, գնահատման եմ ներկայացնում Արթուր Բորուց հոդվածը: --taha (քննարկում) 08:41, 26 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

 

Հարգելի՛ վիքիհամայնք, Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդվածի կարգավիճակից զրկվող հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ քննարկում 23:04, 26 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Խմբագրման էջերի ուղղորդումներ խմբագրել

Հարգելի համայնք, Աշոտի բացած քննարկումը զարգացնելով, եկանք այն եզրակացության, որ տարբեր անվանատարածքի էջեր (հոդված, կաղապար, կատեգորիա և այլն) ու նրանց քննարկումներ խմբագրելուց նույն ծանուցում/ուղղորդումը դնել ճիշտ չէ։ Մինչև այսօր այդ բոլորի համար (դրանք տասն են և իրենց քննարկման էջերը) օգտագործվել է մի տեքստ, որը օգտակար և համընկնում է միայն հոդված ստեղծելուն։ Այս պատճառով ստեղծելոււ ենք բազմաթիվ փոքր տեքստեր, որոնք կօգտագործվեն խմբագրումների ժամանակ։ Նմանօրինակ տեքստ կատեգորիայի համար Աշոտը ստեղծել է, մնում է աշխատել մնացածի վրա։ Սրանք, որ ավելացնենք հները տակից կհանենք։ Բացել եմ աշխատանքային էջ, որտեղ կարող ենք քննարկել ու խմբագրել տեքստերը ու նոր տեղադրել կաղապարներում։ --BekoՔննարկում 12:19, 27 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի կոլեգաներ, Լիվ Թայլեր հոդվածը ներկայացրել եմ գնահատման: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:28, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կարճ հոդված խմբագրել

Հարգելի համայնք, ես իմ բողոքի ձայն եմ բարձրանցում Վարդան Մովսիսյան կարճ և ոչ բովանդակալից հոդվածի համար: Նոր կանոնակարգը ունի դեֆեկտներ, որի պատճառով ԱշոտՏՆՂ մասնակիցը, պնդում է, որ իր հոդվածը բավարար է, և հետ է շրջել իմ կարճ էջի պիտակը --Արման Մուսիկյան (քննարկում) 18:04, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Աշոտը, ինչքան հասկացա, սրանով ուզում է մեր նոր ընտրած կանոնակարգի թերությունը մեզ ցույց տալ։ Քննարկման արդյունքները իմ կարծիքով սխալ են ամփոփվել։ Նոր, նվազագույն ծավալի հետ, պետք էր նշել, որ այն չապահովող հոդվածները պետք է գոնե առաջվա 3 նախադասության կանոնին համապատասխանեն, եթե այլ Վիքիներում ավելին չի գրած։ --BekoՔննարկում 18:11, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ցանկացած նոր, ոչ ինֆորմատիվ հոդված ես միշտ պիտակելու եմ ջնման: Մենք հայտարարել ենք որակի տարի, այլ ոչ թե կարճ և ոչ ինֆորմատիվ հոդվածներով Հայերեն Վիքիպեդիայում հոդվածաքանակի խաբուսիկ աճ: Ոչ մեկի աչքին չի շոյի 200 000 կամ 1 000 000 թիվը, եթե կան Ռասսել Քրոու հոդվածի նման բազմաթիվ հոդվածներ: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:15, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Համայնք ջան, քննարկման ամփոփման մեջ սխալ կա, որը հավանաբար գալիս է քննարկման մեջ այդ կետը չնշելուց։ Եթե խոսում ենք որակը բարձրացնոելու մասին, ու նվազագույն ծավալի շեմը 3000 բայթ դարձնելու մասին, ապա բնականաբար կարճ հոդվածներին սողանցք չպետք է թողնենք։ Երբ խոսվել է, որ 3000 բայթից քիչ կարող են լինել, եթե այլ լեզվով վիքիներում երկար հոդված չկա, ապա բոլորս էլ մտածել ենք, որ այդ կարճը մեր նախկին երեք նախադասությունով կարճ հոդվածն է, այլ ոչ երկու բառանոց։ Ինչքան էլ որ այլ վիքիներում այդպիսի կարճագույն հոդվածներ լինեն, մեր կարճի կարճ (արդարացումով) հոդվածը պետք է հին կանոնակարգի երեք նախադասությանը հետևի։ Որ կասկածներ չլինեն այս կետի շուրջ, առաջարկում եմ կոնկրետ այս կետը քննարկել նախկին քննարկման տակ։ --BekoՔննարկում 18:39, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

«Օրվա հոդված» նախագիծ. ամփոփ խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, ինչպես ընդունված է, ամեն տարվա վերջում ամփոփվում են անցնող տարվա արդյունքները: Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք Օրվա հոդված բաժնի 2015 թվականի գործունեությունը: 2015 թվականի ընթացքում Օրվա հոդված բաժնում հաստատվեցին Օրվա հոդվածի ընտրության չափանիշները, ինչպես նաև եղան կանոնակարգային փոփոխություններ. մասնավորապես՝ ծանուցումների առաքման մասով: Այսպես՝ Օրվա հոդված ընտրվելու դեպքում ծանուցումները սկսեցին առաքվել ոչ թե առաջադրող մասնակցին, այլ հոդվածում մեծածավալ ներդրում ունեցող խմբագրին, իսկ չընտրված թեկնածուների դեպքում՝ առաջադրող մասնակցին: Փոփոխվեցին նաև հոդվածի՝ թեկնածուների շարքում մնալու ժամկետները: Համայնքի քննարկման արդյունքում ընդունվեց 7 օրը, այսինքն՝ հոդվածում նկատված վրիպակներն ի ցույց դնելուց մեկ շաբաթվա ընթացքում առաջադրող կամ ներդրում ունեցող մասնակիցը պետք է արձագանքի դրանց: 2015 թվականի ընթացքում որպես բարի ավանդույթ ձևավորվեց շաբաթական մեկ անգամ որպես Օրվա հոդված ներկայացնել Հայերեն Վիքիպեդիայի արևմտահայերեն բաժնից մեկ հոդված: Այս մասով իր գործուն աջակցությունն ունեցավ արևմտահայերեն բաժնի նորընտիր ադմին Ազնիվ Ստեփանյանը: «Օրվա հոդված» նախագծի թվային պատկերն այսպիսին է.

Առաջադրված Օրվա հոդված Մերժված
արևելահայերեն արևմտահայերեն
549
352
13
184

2016 թվականին «Օրվա հոդված» նախագիծը ևս կշարունակի իր գործունեությունը: 2016 թվականի առաջին քսանօրյակում կներկայացվեն 2015 թվականի բոլոր ընտրյալ և լավ կարգավիճակ ունեցող հոդվածները՝ չանտեսելով Ամանորը, Սուրբ ծնունդը և Հին Նոր տարին. այդ օրերին կներկայացվեն հատուկ հոդվածներ: Իսկ Տարվա հոդվածի քվեարկության ավարտից հետո 4 օր կհատկացվի Տարվա հոդված ընտրված 4 հոդվածները Գլխավոր էջում ներկայացնելու համար: Ավարտելով կցանկանայինք Հայերեն Վիքիպեդիայի համայնքին հաջորդ տարում մաղթել մեծագույն ավյուն, ջանասիրություն՝ ի նպաստ այս հրաշալի երևույթի, որը կոչվում է Վիքիպեդիա: Թող եկող տարում քննարկումները լինեն կառուցողական, վեճերը՝ արգասաբեր՝ այս ամենն ուղեկցվելով ձեր անձնական հաջողություններով և առաջխաղացումներով: Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Լավագույնի ակնկալիքներով՝--Արամ քննարկում 11:38, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն առաջին հերթին քեզ Արամ ջան նախագծին նոր ուժ հաղորդելու համար: Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին:--Սամվել (քննարկում) 13:48, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն քեզ, Արամ ջան: --Գարիկ (Խաչատրյան) 18:29, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ Դենիս Բերգկամպ խմբագրել

 

Հարգելի՛ վիքիհամայնք, Դենիս Բերգկամպ հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ քննարկում 21:27, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]