Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր, 2010

Հոդվածների արագությունը խմբագրել

Առաջարկում եմ ավելացնել հոդվածների արագության ցուցիչը նրանց, ովքեր ունեն նման իրավունքներ, դա շատ օգտակար կլինի այն դեպքի համար որ կայք մտնող կտեսնի թե ինչ նոր արագություն է ստացել տեքստերի մուտքագրումը վիքիպեդիայում։ Որպես արագության ցուցիչ կարող ենք սահմանել

  1. հոդվածների քանակը բաժանած մեկ շաբաթվա կամ օրվա վրա
  2. տառերի կամ բառերի քանակը բաժանած մեկ ժամի կամ րոպեի վրա

Սա ավելի ճշգրիտ ինֆորմացիա կտա վիքիպեդիայի ընթացքի մասին, իսկ հետագայում էլ եթե ավելի առաջ գնանք կարող ենք գրաֆիկորեն պատկերել արագության փոփոխությունը և հասկանալ կայքի ընթացքի միտումները որը մեզ հնարավորություն կտա ավելի ճշգրիտ իրականացնել կայքի կառավարումը տարվա տվյալ ժամանակաշրջանի համար։

Ի՞նչ կասեք այս առաջարկին, ովքեր համաձայն են խնդրում եմ գրառում կատարել գրածի ներքո Կանխավ շնորհակալություն Verjin-huis 16։25, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԹՆՈԼՈՐՏ Է ԱՅՍՏԵՂ ՏԻՐՈՒՄ ԿԱՐԾԵՍ, ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ Է ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳԻ ՍՊԱՅԿԱ ԵՆ ԵՂԵԼ, ՈՒ ԻՆՉ ԷԼ ԳՐԵՍ ՄԻևՆՈՒՅՆ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ԼԻՆԻ, ԵՍ ՇԱՏ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ և ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՈՐ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՈՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍՏԵՂ ԴՐՎԱԾ ԼԻՆԵՐ ՄԵԶ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է: քԱՆԻ ՈՐ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ ԵՍ ԱՐԴԵՆ 4 ՕՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԱԿԱՆ ՈՉ ԱՅՈ ԵՄ ԼՍԵԼ ՈՉ ԷԼ ՈՉ:

ՆՄԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԴՈՒ ԿՀԱՍՆԵՔ ՄԻԱՅՆ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ։ Verjin-huis 10։21, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)

Մեր վիքիում նմանատիպ դեպքեր շատ են լինում, այնպես որ մի վիրավորվեք։Ժամանակի հետ այս անտարբերության խնդիրը կլուծվի՝ հույսով եմ։6AND5 10։53, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)

Շնորհակալություն արձագանքելու համար, հարգելի 6AND5, իմ կարծիքով այս խնդիրը կարելի է լուծել այստեղ սովորական հերթապահություն սահմանելով. Verjin-huis 19:11, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Որտեղ եք առաջարկում ավելացնել և ինչ կտա այդ ցուցիչը Վիքիպեդիայի սովորական այցելուին, որը մտել է կայք հանրագիտարանային տեղեկատվության համար: Նաև խնդրանք` մեծատառերով մի գրեք, դա գոռալուն համարժեք է: Ձեր գրառումից հետո խորհրդարանում եղել են նոր հարցադրումներ, որոնց դուք չեք անդրադարձել` բայց դրա համար ոչ մեկը չի վրդովվում և չի մեղադրում ինչ որ սպայկայի մեջ:--beko 12:17, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Մեծատառերի մասին տեղյակ եմ, դրանք գրվեցին փոքրատառեր գրելուց 4 օր անց. ավելի շուտ լսելի լինելու համար էր, քանի ինչ որ մեկին վիրավորելու: ինչ վերաբերում է մյուս գրառումներին իմ չանդրադառնալուն, ապա դրան մեկ բացատրություն կա. ես նորեկ եմ,և այստեղ պաշտոն չունեմ, հետևաբար, չունեմ և պարտականություն դրանց պատասխանելու, այնինչ որոշ մասնակիցներ այստեղ ադմինատիպ որոշակի լիազորություններից են օգտվում, հետևաբար նաև ունեն որոշ պարտականություններ, գոնե խորհրդարանում բացված հարցերի վերյալ գոնե տող բան գրեն, խնդիրը սրանում է: Ինչ է տալու մեզ այդ ցուցիչը-> շատ բան է տալու օպերատիվ կառավարման կազմակերպման համար, ավելի պարզ ասած այն ինչ մեքենայի սպիդոմետրն է տալիս վարորդին՝ տվյալ դեպքում վարորդը մենք ենք, իսկ ոսվորական այցելուների կարող է ավելի շատ օգուտ տալ քան «պատահական էջ» լինկը: Verjin-huis 19:41, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Գրենք այն մասին, ինչի մասին մարդիկ ուզում են կարդալ խմբագրել

Հարգելի վիքի մասնակիցներ։ Ես հենց նոր նայում էի իմ սկսած հոդվածների հաճախելիության վիճակագրությունը և մի միտք ծագեց։ Եթե հնարավոր լիներ պարզել, թե հայախոս մարդիկ հիմնական որոնողական ծրագրերով ինչն են ամենից շատ որոնում, անձամբ ես շահգրգռված կլինեի գրել այնպիսի հոդվածներ, որոնք ներկայումս ավելի շատ պահանջարկ ունեն, ավելի շատ այցելվեն։ Դա իհարկե պարտադիր չէ, սակայն 1. ավելի մոտիվացնող է և 2. կտրուկ կնպաստի վիքիպեդիայի այցելությունների քանակին և նոր մարդիկ կներգրավվեն։ Այլ կերպ ասած վիքին մասամբ կսպասարկի եղած պահանջներին։ մնում է պարզել թե հայ ինտերնետից օգտվողին ի՞նչ թեմաներ են հետաքրիր։ Ո՞վ ինձ կօգնի այդ հարցու և ընդանրապես ի՞նչ կարծիքի եք։ Սա նախնական առաջարկ է։ --Alex_alex 22։58, 1 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ինտերնետում ինֆորմացիոա որոնողները հիմնականում օգտվում են Գուգլից: Գիտեմ, որ գոգւլը ունի վիճակագրություն դրանց հետ կապնված: Որևէ մեկը կարող է կպնվել Գուգլի հետ և խնդրել ինֆորմացիա տրամադրել, թե ինչ թեմաներն են վարկանիշի վերևում: Առանց հարցնելու պարզ է, որ շատ կարևոր են ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի բնակավայրերի մասին հոդվածները:--Պանդուխտ 12:51, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Կարելի է նաև սեռական դաստիրակության թեմաների մասին գրել, եթե համապատասխան գրքեր կան։6AND5 17։21, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)

Կրկին փորձիր խմբագրել

Քննարկումը տեղափոխված է Վիքիպեդիա:Ադմինիստրատորների ակտիվության կանոնակարգ/Առաջարկ 2010 հոկտեմբեր#Կրկին փորձիր էջ։6AND5 19։24, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)

Տեքստերի և պատկերների պատճենում խմբագրել

Հարգելի Վիքիկիցներ, վերջերս կարծես շատացել են տարբեր հանրագիտարաններից, բառարաններից և այլ գրքերից տեքստի պատճենման դեպքերը։ Հիշեցնեմ, որ Վիքիպեդիայում կարելի է տեղադրել միայն և միայն ազատ նյութեր։ Դա հիմնականում ձեր ընթերցած մտքերի վերաշարադրումը կամ ամենևին նորից գրելն են՝ հղում տալով աղբյուրներին (ընդ որի, աղբյուրները լինում են երեք տեսակ, իսկ հանրագիտարանները և բառարանները երրորդական աղբյուրներ են, որոնք Վիքիպեդիայում այդքան էլ նախընտրելի չեն, քանի որ մասնագիտացված աղբյուրներ չեն)։ Իսկ քանի սույն հանրագիտարանները և այլ տեքստերը հեղինակային իրավունքով պաշտպանված են և ազատ լիցենզիայի ներքո չեն դրված, խնդրում եմ զերծ մնալ որևէ տեքստ նրանցից պատճենելուց։ Այստեղ «քանի որ»-ը այն պատճառով է նշվել, որ ըստ վերևում նշված քննարկումների, կա հավանականություն «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հրատարակությունները ներկա ապագայում ազատ լիցենզիայի ներքո դնելու։ Սակայն սա ընդհանրապես չի վերաբերում որևէ այլ հրատարակչության (և նաև ՀՀՀ-ի պարագայում պետք չէ ընթացքից առաջ անցնել)։ Եթե որևէ հոդվածի տեքստ ուղղակի պատճենել եք՝ խնդրում են այն պիտակեք անմիջապես ջնջման։ Որևէ բացահայտված պատճենված դեպք նաև ենթակա կլինի անմիջապես ջնջման։

Պատկերների վերաբերյալ՝ խնդրում եմ զգույշ լինել պատկերների բեռնման մեջ։ Խնդրեմ ազատ զգացեք բեռնել ձեր նկարած/ստեղծած պատկերները (որոնք ևս կարելի է և ավելի նախընտրելի է բեռնել commons:Վիքիպահեստում)։ Որոշ հազվադեպ դեպքերում, ինչպիսին են որոշ անձի պատկերի ոչ մի ազատ տարբերակի գոյությունը, մեկ պատկերի ցածր լուծելիությամբ տարբերակը թուլատրվում է «արդար օգտագործման» (fair use) ներքո, սակայն սրա մասին դեռ հստակ հայերեն Վիքիպեդիայի կանոններ չունենք, և այդ պատճառով էլ ուշի ուշով չի հետևվում դա։ Սակայն շուտով պետք կլինի մշակենք նաև այդ կանոնները, և խնդրում եմ նկատի ունեցեք, որ առանց հեղինակի թուլատրման շատ պատկերներ կարող են այդ պարագայում ջնջման ենթակա լինել։ Շնորհակալություն ուշադրության համար, Chaojoker 13։39, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)

Գուգլ պատկերները, որոնք ես բեռնել եմ, պետք է, որ հեղինակային խնդիրներ չառաջա, ճիշտ եմ կարծում?, դրանք Գուգլ ծրագրով ես եմ ստեղծել` կարելի է նաև այսպես արտահայտվել:6AND5 14:09, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ըստ այս բաժնի կարծում եմ, որ ազատ չեն (իսկ անձնական ոչ առևտրային օգտագործումը թուլատրելի է, որը Վիքիին չի վերաբերում՝ դա անձնական չէ): Բայց ավելի հեշտ իմանալու ձևը կլինի նայել այն էջին, որտեղից վերցրել ես: Եթե այդ էջում կամ կայքի որևէ տեղում չի նշվում, որ պատկերները ազատ լիցենզիայի ներքո են՝ ապա դրանք ազատ չեն: Ոչ ազատ գործերի փոփոխությունից ստացած գործերը նաև ազատ չեն լինում (և որովհետև աղբյուրը ազատ չէ, դա թուլատրված չէ): Նույն բաժնում բացատրվում է, որ ՆԱՍԱ-յի պատկերները, ի տարբերություն, ազատ են: Սակայն երբ հաստատ գիտեք, որ պատկերները ազատ լիցենզիայի ներքո են, շատ ավելի գերադասելի է նրանց բեռնել Վիքիպահեստում, որպեսզի ցանկացած Վիքի նախագիծ կարողանա օգտվել դրանցից: Chaojoker 15:18, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ռուսական վիքիպեդիայում հայ արդի հասարակական-քաղաքական գործիչների կենսագրականները պատճենված են հայկական կայքերի ռուսերեն բաժիններից, բայց ոչ ոքի մտքով չի անցնում դրանք պիտակավորել: Պատճառն այն է, որ ոչ ոք չի կարող հեղինակային սեփականություն համարել մարդու պաշտոնական կենսագրությունը: Նույն ձևով, երբ մեկը տալիս է որևէ երևույթի ընդհանուր բնութագիրը, որը կարող է համապատասխանել նաև որևէ հանրագիտարանի նյութին, չի նշանակում, որ հեղինակային իրավունքի խախտում է եղել: Օրինակ, Ատլանտիդա-ըստ Պլատոնի, մի ժամանակ այդպես է կոչվել Ատլանդյան օվկիանոսում գտնված վիթխարի կղզին նախադասությունը պատճենված է 1985-ի «Դիցբանական բառարանից», բայց այս նախադասության նկատմամբ ոչ ոք չի կարող հեղինակային իրավունքներ պահանջել: Եթե պահանջելու էլ լինի նրան չի խանգարի այն, որ դու նախադասությունը հանկարծ փոխես այսպես. Ատլանտիդա-համաձայն Պլատոնի, այսպես կոչվել է Ատլանդյան օվկիանոսում գտնված հսկա կղզին: Բանից դուրս է գալիս, որ կարելի է նախադասությունը վերափոխել և ամեն ինչ նորմալ է: Փաստորեն դուրս է գալիս, որ նոր գրագողության տեսակ է դուրս եկել, որը հանրագիտարանային էպիգոնությունն է: Chaojoker-ը նշում է, որ հանրագիտարանները երրորդական աղբյուրներ են, բայց մոռանում է ավելացնել, որ Վիքիպեդիան ևս երրորդական աղբյուր է: Եվս մի հանգամանք, եթե գտնում ենք, որ մեկ մարդը կամ մի քանիսը առանց հանրագիտարանային հոդվածներից պատճենելու պետք է ստեղծի կարգին հոդված (երբ գործ ունենք պատմական կենսագրությունների և տարբեր գիտությունների հիմնաքարային հոդվածների հետ), ապա սխալվում եք: Դա լուրջ գիտական ու ժամանակատար գործ է, որը կարծում եմ ստեղծողը չի տեղադրի Վիքիպեդիայում, այլ կտպագրի առանձին գրքով: Եվ ներող եղեք, որ մեծ հոգս պատճառեցի ձեզ, կարող եք պիտակավորել իմ բոլոր հոդվածները և հեռացնել դրանք, քանի որ չնչին բացառություններով իմ հոդվածներում անպայման կգտնեք պատճենումներ: Բարի երթ: Ashot Gabrielyan 15:50, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Chaojoker կարծում եմ անձնական օգտագործելը միանշանակ մեկնաբանել հնարավոր չի։ Բացի այդ այս պատկերները կարելի է օգտագործել արդար օգտագործման ներքո։ Ռուսական վիքիում անարդար է համարվում Google Earth-ի սքրինշոտային պատկերները, իսկ տվյալ պարագայում դրանք սքրինշոտային չեն, այլ հենց ծրագիրն է ստեղծում պատկերը, իսկ հետո այն անձնական օգտագործվում է՝ վերածվելով այլ պատկերի, և նոր տեղադրվում է։ Իսկ եթե մասնակիցը ցանկանում է տեղադրել իր պատկերը մասնակցային էջում, և չի ցանկանում, որ դրանք հարևան վիքիում տարածվեն, ապա ինչ լիցենզիա է տվյալ դեպքում կիրառվում։6AND5 16։20, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)

Աշոտ ես շատ եմ գնահատում ՁԵր ներդրումները մեր վիքիում և դրանք չեն հակասում մեր վիքիի կանոններին, եթե տեքստում օգտագործվում են վիքիին հատուկ նշաննները՝ երկար գծիկ, ներքին հղում, կաղապար և բազմաթիվ այլ դիզայնին վերաբերող տարրեր, ապա դա արդեն պատճենում չի համարվում և նաև համաձայն եմ Ձեր փաստարկումներին։6AND5 16։37, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ողջույն, Ashot Gabrielyan: Այդյո՞ք «ոչ ոք չի կարող հեղինակային սեփականություն համարել մարդու պաշտոնական կենսագրությունը» ասածվածքի համար աղբյուր կա, օրենքի որևէ տեղում այն նշված է, թե՞ զուտ կարծիք է արտահայտում: Որովհետև այստեղ ոչ թե անհատի կյանքն է հեղինակային իրավունքով պաշտպանված, այլ այն հեղինակի աշխատանքը, որ հետազոտել և գրի է առել այդ կենսագրությունը: Ես չեմ հիշում տեսած լինեմ որևէ տեղ, որ նշված լինի հեղինակային իրավունքով պաշտպանված են բոլոր ստեղծված աշխատանքները բացի կենսագրությունները: Եթե սխալվում եմ, խնդրեմ նշեք, և ես շնորհակալ կլինեմ: «Բանից դուրս է գալիս, որ կարելի է նախադասությունը վերափոխել և ամեն ինչ նորմալ է:» Ոչ, դա այդպես չէ: Նախ պարզ լինելու համար, բացատրությամբ ներկայացնեմ երկու արտահայտություն՝
Հեղինակային իրավունքի խախտում -- սա պատահում է երբ հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունը առանց թուլատրելիության է օգտագործվում, այնպես որ հեղինակային իրավունքի իրավատիրոջ բացառիկ իրավունքը խախտվում է: Սա պատահում եթե աղբյուրը նույնիսկ պարզորեն նշված լինի:
Գրագողություն -- սա այն դեպքն է, երբ աղբյուրը պարզապես չի նշվում: Սա կարող է պատահել նույնիսկ ազատ նյութի հետ, երբ հեղինակային իրավունքի խախտման խնդիր չկա:
Նախադասությունը մոտիկ ձևով վերափոխելը, մեծ մասշտաբով կարող է դարձյալ հեղինակային իրավունքների խախտում լինել, և դրանք հեղինակային իրավունքների օրենքից են գալիս. ոչ ազատ աղբյուրի մոտիկ ձևափոխումը նաև հավանական է, որ խախտի այդ օրենքը: Ըստ անգլերեն Վիքիի օրինակի, ԱՄՆ-ի մի դատարան գտավ, որ ոմն տնտեսության պրոֆեսորի դասարանային ծանոթագրությունները, որոնք շատ անգամ մի ոչ-ազատ աղբյուրի մոտիկ ձևափոխումից էին պատրաստվել, հեղինակային իրավունքների խախտում էր: Կրկնեմ՝ սա ոչ-ազատ աղբյուրների դեպքն է: Ի՞նչ է մոտիկ ձևափոխումը: Բացատրեմ օգտվելով անգլերեն Վիքիպեդիայի օրինակից՝
Հետևյալ նյութը ոչ-ազատ աղբյուրից է վերցված՝
  Կատուն (Felis catus), նաև հայտնի որպես ընտանի կատու կամ տնական կատու նրան մյուս կատվազգիներից տարբերելու համար, գիշերային կաթնասունների փոքր մսակեր գիշատչի տեսակ է, որ մարդկանց կողմից գնահատվում է իր ընկերակցության և վնասատուների, օձերի և կարիճների որսալու ունակության համար: Նա մարդկանց հետ կապված է արդեն առնվազն 9,500 տարի:  
Հիմա երևակայեք, որ տեքստի պատճենման նկատելը դժվարացնելու համար, մի հնարամիտ ներդրող այն մի քիչ փոփոխում է այսպես՝
  Ընտանի կատում կամ տնական կատուն, գիտական անվամբ Felis catus, գիշերային կաթնասունների փոքր միս-ուտող գիշատչի տեսակ է: Կատուները մարդկանց կողմից գնահատվում են իրենց կարիճներ, օձեր, մկներ որսալու ունակության և ընտանի ընկերակցության համար: Կատուները և մարդիկ կապված են արդեն առնվազն 9,500 տարի:  
Մակերեսում կարելի է սա տարբեր երևա, բայց բավական չի տարբերվում սկզբնաղբյուրից. շատ արտահայտություններ պատճենվել են, հիմնական նախադասության կառուցվածքը, բառապաշարը, և տոնը պահվել է, և նույն փաստերը մոտավորապես նույն հերթականությամբ են պահպանվել: Այս աղբյուրի օգտվելու ամենալավ ձևը այն է, որ կարդացվի, կատուների մասին նաև այլ աղբյուրներ կարդացվի, տեղեկությունները ըմբռնվի (ի ներքուստ վերցվի - internalize), և հետո օրիգինալ բովանդակություն գրվի առանց աղբյուրների կառուցվածքին նայելու՝
  Կատուն (Felis catus) ընտանի կենդանի է, որ պահվում է մարդկանց կողմից: Կատուները փոքր որսացող գիշատիչներ են, որ հիմնականում մթնշաղում են ակտիվ: Նրանք մի շարք կենդանիներ են որսում, որոնցից են օձերը, միջատները, և փոքր կրծողները: Ամենավաղ գիտեցված կատուն ավելի քան 9,500 տարի առաջ է ապրել, և Կիպրոսի կղզում է գտնվել: Երբեմն կատուները ընտանի կատու են կոչվում, որպեսզի առյուծների և վագրերի նման այլ կատվազգիների հետ չշփոթվեն:  
Այստեղ նաև, աղբյուրները պիտի պարզ նշվեն:
«Chaojoker-ը նշում է, որ հանրագիտարանները երրորդական աղբյուրներ են, բայց մոռանում է ավելացնել, որ Վիքիպեդիան ևս երրորդական աղբյուր է:» Իհարկե երրորդական է, որովհետև Վիքիպեդիան ևս հանրագիտարան է: Դրա համար էլ Վիքիպեդիան որևէ մասնագետի մասնագիտության ճյուղում լավ աղբյուր չի կարող համարվել: Դրա համար էլ Վիքիպեդիայի ուժը իր աղբյուրների նշման մեջ է՝ Վիքիի հոդվածները կարող են ընդհանուր նկարագրություն տալ որևէ երևույթի մասին, սակայն մի բանի խորը հասկանալու և հստակ տեղեկություններ ունենալու համար պետք է կարդալ մասնագիտական աղբյուրներ ինչպիսին են հոդվածում նշված աղբյուրները և այլ մասնագիտական տեքստեր: Երրորդական աղբյուրները այլ երրորդական աղբյուր գրելու մեջ միայն սահմանափակ օգտագործում կարող են ունենալ՝ հոդվածի փոքր կամ ընդհանրական մասը կազմեն, իսկ հոդվածի հիմնական և մեծ մասի կառույցը (այդքան ամբողջական հոդվածներ ցավոք այդքան էլ Վիքիում չունենք) գերադասելի է, որ հիմնված լինի երկրորդական աղբյուրների վրա (մասնագիտական գրքերի, հոդվածների, և այլն): Իսկ սկզբնական աղբյուրները ընդհանրապես չպիտի օգտագործվեն բացի հազվադեպ դեպքերում, օր.՝ քաղվածք ներկայացնելուց կամ առանց մեկնաբանության ամփոփելուց:
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Հեղինակային իրավունքների խախտման խնդիրը իրոք լուրջ հարց է, որովհետև կարող է իրավական խնդիրների առաջ կանգնեցնել ցանկացած Վիքի նախագծի (և Վիքիմեդիային): Այն, որ ես այս խնդիրը առաջ եմ քաշում, ոչ թե նրանից է, որ ուզում է դժվարացնել ներդրողների կյանքը, կամ որ չեմ ուզում տեսնել Վիքիպեդիայի տեքստային աճը, իհարկե կարծում եմ հակառակ իմ ցանկության կյանքերի դժվարացնելու որոշ ազդեցություն ունեննում է: Կամ ոչ թե նրանից է, որ ես չափազանց չեմ գնահատում ձեր ներդրումները կամ ջանքերը հայերեն Վիքիպեդիայի համար: Այս խնդիրը քննարկում եմ նրա համար, որ չեմ ուզում մեր Վիքիպեդիան վաղը իրավական խնդիրների առաջ կանգնի, և լինի հավանականություն, որ ընդհանրապես ջնջվի նախագիծը՝ պատճենված և ոչ պատճենված հոդվածները միասին: Քանի տարի առաջ ամբողջովին ջնջվեց ֆրանսերեն Վիքիքաղվածքը, որովհետև իր քաղվածքների մեծ մասի աղբյուրները նշված չէին, ու հետո պարտավորվեց ամբողջովին զրոյից սկսել: Չեմ ուզում, որ մենք երկրորդ ֆրանսերեն Վիքիքաղվածք լինենք: Իսկ ռուսերեն Վիքիպեդիան ինչքան հասկանում եմ ինքը խնդիրներով լի է: Ուրիշ խնդիրավոր Վիքիներին համեմատության համար ներկայացնելը կարծում եմ մեզ այդքան էլ չի օգնի: Բուն պատճենած հոդվածների մասին՝ կարծում եմ քանի որ այս դեպքում մեծ մասը ինչքան հասկանում եմ ՀՀՀ-ից են, կարելի է սպասել, և հուսալ, որ դրանց իրավականորեն ազատ լիցենզիայի ներքո կդնեն, իսկ ըստ դրա առաջնորդվել: Հենց ձեր ջանքերի չվատնելու համար էլ կարծում եմ քանի դա 100%-ով չի կատարվել, կարելի է հոդվածները օրիգինալ բովանդակությամբ (բայց ոչ օրիգինալ հետազոտությամբ - այսինքն օգտագործվեն հրատարակված աղբյուրներ) ստեղծել:
6AND5, Գուգլի պատկերների դեպքում անձնական վերաբերում է անձնական բլոգի կամ ցանցակայքի, և ոչ Վիքիպեդիային: Եթե կարծում ես այդպես չէ, խնդրեմ նշիր այն կայքէջի անունը, որտեղից Գուգլի արբանյակային պատկերը վերցրել ես, և այդտեղ կնայենք թուլատրելիության համար: Ցանկացած ոչ-ազատ պատկերի crop անելը կամ մեծացնելը/փոքրացնելը և այլ ձևափոխումները այն հեղինակային իրավունքներից չեն ազատում: Հաջողություններ, Chaojoker 06:53, 4 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջուն Chaojoker, կամա թե ակամա մեծամասամբ ասում եք այն, ինչ ես եմ ասում: Ինձ համար գրագողություն և հեղինակային իրավունքների խախտում է, երբ աղբյուրը չի նշվում, իսկ երրորդական աղբյուրներից ազատորեն օգտվելը, կարծում եմ` շուտով կհամոզվեք, երբ հանդիպենք պ-ն Այվազյանի հետ, ոչ մի հեղինակայի իրավունքի խախտում չի կարող լինել: Քանզի երրորդական աղբյուրը արդեն ընդամենը հանրությանը հայտի ինֆորմացիայի հավաքագրումն է: Հեղինակային իրավունքների խախտում կլինի այն, եթե չնշենք, թե ով է դա հավաքագրել: Բերեմ մի օրինակ ևս. Հովհաննես Թումանյանի հատորների ամբողջ ծանոթագրություններն ու մեկնաբանությունները կատարել է ՀՀ ԳԱԱ-ի գիտաշխատողները, սակայն մենք Թումանյանի հատորների ծանոթագրությունները Վիքիդարանում տեղադրելու համար ոչ մեկից իրավունք չենք խնդրել: Հաշվի առեք, որ ակադեմիական ամողջացումները մեծամասամբ հանրության սեփականությունն են: Մի կարևոր հանգամանք ևս. երրորդական աղբյուրները չեն կարող որևէ մեկի մտավոր սեփականությունը համարվել, քանի որ դրանք քաղվածքներ են, իսկ, կարծում եմ, որ հեղինակային իրավունքի խախտում է մեկ ուրիշի մտավոր սեփականությունը յուրացնելը: Մեր վիքիպեդիայում այդպիսի դեպքեր եղել են, և ես երբեմն հանդիպելով դրանց` փոխել և դարձրել եմ երրորդական աղբյուր: Կարող եք դիտել Ակսել Բակունց հոդվածի պատմությունը: Շնորհակալություն: Ashot Gabrielyan 07:22, 4 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կարծում եմ այո, ընդհանուր առմամբ համաձայն ենք, միայն մի երկու պարզաբանումներ՝ Հայաստանից եկող նյութերի վերաբերյալ գործում է ՀՀ հեղինակային իրավունքների օրենքը, որը նաև վերաբերում է «հրատարակիչների՝ իրենց հրատարակությունների հրատարակչական ձևավորումների, տվյալների բազաներ պատրաստողների՝ իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ իրավունքների»-ն. օրենքի տեսակետից չի նշվում և տարբերություն չի դրվում սկզբնական, երկրորդական և երրորդական աղբյուրների մեջ՝ իրենց հեղինակային իրավունքների օրենքով պաշտպանված լինելու տեսակետից: Խորհրդային միությունում հրատարակված հանրագիտարանների հեղինակային իրավունքը այժմ պատկանում է հենց հրատարակչությանը (դրա մասին շատ օգտակար քննարկում կա այստեղ): Ինչպես և նշված է այդ քննարկման մեջ, Հովհաննես Թումանյանի գործերը Վիքիդարանում տեղադրելը թույլատրելի է, քանի որ նա վախճանվել է 1923 թվականին (հեղինակի մահից անցել է ավելի քան 70 տարի): Իսկ թե երբ են տպագրվել ծանոթությունները կամ մեկնաբանությունները, և արդյոք դրանց ներառելը հեղինակային իրավունքների խախտում է, ես չգիտեմ: Եթե կասկածում եք, որ այդպես լինի, կարող եք այն քննարկել Վիքիդարանի խորհրդարանում: Ինչքան գիտեմ Վիքիդարանի համայնքը բավականին լուրջ և զգոնորեն է մոտեցել այս հարցին, որի պատճառով էլ այնտեղ հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութի լինելը կարծում եմ այնքան էլ հավանական չի լինի: «Ակադեմիական ամողջացումները մեծամասամբ հանրության սեփականությունն են», ցավոք, այդպես չէ: Ցանկացած գիտական (ակադեմիական) կոնֆերանսի հոդվածների հավաքածոն ընդհանտապես ոչ-ազատ բնույթ է կրում: Նաև աղբյուրների պակասը լրացնելը և ուրիշի գրվածքների յուրացման առաջն առնելը շատ օգտակար և գնահատելի աշխատանք է, և անձամբ դրա հետ զբածվելը բարձր եմ գնահատում: ՀՀՀ-ի հրատարությունների ազատ հրապարակման հարցը կարծում եմ այժմ կարող ենք թողնել մինչ վերաբերող անձանց հետ հանդիպելը: Կփորձեմ նաև հեղինակային իրավունքներին վերաբերող որոշ նյութեր թարգմանել այս քանի օրը, որովհետև կարծում եմ ընդհանուր առմամբ դրանց ընթերցելու կարիքը հաճախ է լինում: Chaojoker 11:25, 4 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

lang-... կաղապարներ խմբագրել

Նման կաղապարներում արժի ավելացնել «`» նշանը, ինչպես, օրինակ, {{lang-la}} կաղապարում է?--Պանդուխտ 20։25, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)


Լավ նորություն խմբագրել

Չգիտեմ ինչքան ճիշտ կհամարեն որոշ մասնակիցները այս հաղորդագրության իմաստը, բայց կարծում եմ որոշ մարդիկ կուրախանան լսելով այն, որ մի քանի օր առաջ հոդվածների քանակով (որակի մասին նույնիսկ չեմ խոսում=))) մենք անցել ենք Չուվաշերեն և Իռլանդերեն Վիքիպեդիաները։ Այժմ պետք է հասնել ու հետևում թողնել Walloon (11,825 հոդված), Samogitian (12,586), Neapolitan (13,14), Asturian (13,969) Վիքիները։ Հիմա մենք զբաղեցնում ենք այդ վարկանիշով 93-րդ տեղը։--Պանդուխտ 20։32, 3 Դեկտեմբերի 2010 (UTC)

Մենք արդեն նաև վալոներեն վիքիփեդիայից էլ ենք առաջ անցել, ճիշտ է չնչին տարբերությամբ։6AND5 18։43, 5 Դեկտեմբերի 2010 (UTC)

ՀՀ կառավարության էջի մասին խմբագրել

Հարգելի հայ վիքիպեդիստներ։ ՀՀ կառավարության էջում բավականին մեծ թվով հանրագիտարանային հոդվածներ կան։ Դրանց օգտագործման համար քիչ առաջ խոսեցի ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանի հետ։ Մեջբերում եմ մեր վիրտուալ խոսակցությունը բառացի՝

  • -ՀՀ կառավարության կայքում բավականին մեծ թվով կենսագրականներ ու հանրագիտարանային նյութեր կան։ Կարող են մեզ իրավունք տալ դրանք կոփիփեստով տեղադրել Վիքիպեդիայում։
  • -lriv, inch uzum eq areq
  • -Մեզ փաստաթուղթ է պետք իրավունքի համար, որպեսզի, ասենք՝ ադրբեջանի վիքից, ԱՄՆ-ի կենտրոն չբողոքեն և ասեն, որ հայկական վիքին կատարում է հեղինակային իրավունքների խախտում և փակել տան մեր Վիքիպեդիան։
  • -Karavarutyan ej@ open source a

Կարծում եմ, որ այս երկու օրը կարող ենք մեծաքանակ հոդվածներ ստեղծել՝ քիչ ջանքերով։ Ashot Gabrielyan 11։39, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)

Եթե նայենք կառավարության կայքէջի ներքևի հատվածը, ապա պաշտպանված են միայն լուսանկարները, բնականաբար փաստաթուղթ պետք չի:6AND5 11:49, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ոչ միայն կառավարության էջը, այլ նաև ՀՀ պաշտոնական կառույցների բոլոր կայքերը, ինչպես ես գիտեմ:--Պանդուխտ 14:47, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջույն: Ո՞ր էջի մասին է խոսքը: Եթե gov.am կայքի մասին, ապա ներքևում «© 2004 - 2010, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:» արտահայտությունն է տեղադրված: president.am կայքը լրիվ տարբեր է, և իր բովանդակությունը (ինչպես նշել էր Xelgen-ը) Creative Commons ազատ լիցենզիայի ներքո է, ինչպես նշվում է կայքում: Սակայն որևէ կայքի բովանդակությունից օգտվելուց, խնդրում եմ նկատի առնել՝
1. Վստահ այն նշել: Եվ եթե տեքստի պատճենում կա, ոչ միայն նշել որպես աղբյուր, այլ հենց նշել թե «հետևյալ հոդվածը ներառում է պատճենված տեքստ այսինչ աղբյուրից», կամ նման մի արտահայտություն: Կարծում եմ թուլատրված պատճենված տեքստի համար կարելի է նաև հատուկ կաղապար ստեղծել մոտ ապագայում, ինչպես օրինակ անգլերեն Վիքիպեդիայում օգտագործում են 1911 թվականի Բրիտանիկայից պատճենած որևէ տեքստի համար:
2. Որևէ թուլատրելի կայքից պատճենելուց վստահ ուշադրություն դարձնել ոճի հանրագիտարանացման, և նաև չեզոք տեսակետի պահպանման: Այդ պատճառով էլ, նման դեպքերում, մինչև բազմաթիվ տարբեր աղբյուրներ չօգտագործվեն, չեզոքության հավանականությունը կարող է քիչ լինել:
Եթե gov.am կայքը նաև ցանկանում է բովանդակությունը ազատ դարձնել, կարող է հետևել president.am-ին և այն որևէ Creative Commons լիցենզիայի ներքո հրապարակել, և այդ նշել կայքում: Բայց քանի կա «© 2004 - 2010, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:» արտահայտությունը, շատ բան չենք կարող անել: Chaojoker 15:39, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե նշվում է, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են, ապա չի նշնակում, որ դրանցից օգտվել չի կարելի: Պարզապես պետք է հղում տալ: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ տպագիր պարբերականների վերջում գրված է, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են, բայց արտատպության դեպքում հղումը (թերթի անունը) պարտադիր է: Այս ընդգծված արտահայտությունը կարող եք տեսնել այսօր Հայաստանում տպագրվող ցանկացած պարբերականի վերջում։ Ashot Gabrielyan 16:00, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
2004 - 2010, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը: - Իմ կարծիքով սա նշանակում է, որ խոսքը վերաբերում է լուսանկարներին, այլ ոչ թե տեքստային հատվածներին կամ նկարներին, որոնք լուսանկարի կարգավիճակ չունեն:6AND5 16:07, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Օգտվել, հղում տալով՝ կարելի է, առանց գրավոր իրավունքի պատճենելը՝ ոչ (իսկ եթե պատճենման իրավունքը միայն Վիքիպեդիային է տրվում, դա նույնն է ուղղակի դրան ազատ լիցենզիայի ներքո դնելու հետ, որովհետև Վիքիպեդիայի ընդհանուր բովանդակություն ազատ լիցենզիայի ներքո է): Դա է նշանակում հեղինակային իրավունքներով պաշտպանված լինելը կամ © սիմվոլը: Եթե դրանք իրավական իմաստով չեն օգտագործվում հայերեն պարբերականներում, չգիտեմ, բայց դա մեզ որևէ դատարանում չի արդարացնի: Այդ պատճառով էլ ես լրիվ կողմ եմ օգտվելուն, բայց մինչև կա © սիմվոլը, միանշանակ դեմ եմ պատճենելուն: Chaojoker 16:14, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես պարզ պատճենելու մասին եմ խոսում, որը հոմանիշ է արտատպելուն: Նշեցի, որ պարբերականներում © սիմվոլը կա, բայց գրված է արտատպության (կամ պատճենելու) դեպքում հղումը (թերթի անունը) պարտադիր է: Խնդրում եմ բացեք ՀՀ-ում տպագրվող ցանկացած պարբերական և ոչ միայն ՀՀ-ում: Ashot Gabrielyan 16:24, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
«Արտատպման եղանակով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը:» --ՀՀ հեղինակային իրավունքի օրենք, Հոդված 24 Chaojoker 16:44, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Մեկ այլ բան չնշեցի՝ ազատ բովանդակությունը, որ տեղադրվում է որևէ հեղինակային իրավունքներով պաշտպանված կայքում դարձյալ ազատ է մնում, օրինակ՝ կառավարական որոշումներ, օրենքներ, և այլն (որոնք պատճենված ձևով ավելի շուտ Վիքիդարանի նյութեր են): Ըստ Xelgen-ի նաև որոշ նորություններ են ազատ, բայց կարծում եմ ինքը ավելի լավ կբացատրի դրանց մասին: Chaojoker 17:12, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես համաձայն եմ 24-րդ հոդվածին, բայց դրանք կիրառվում են այն դեպքում, երբ մենք գործ ունենք բնօրինակի հետ: Բնօրինակը դա առաջնային մակարդակի աղբյուրներն են: Իսկ մենք խոսում ենք երրորդական մակարդակի աղբյուրների մասին: Եթե սթափ մոտենանք այն ինչ պահանջում եք, ապա հստակ կարելի է ասել, որ ոչ մի կերպ Վիքիպեդիայում հոդված դնել հնարավոր չէ: Եթե պետք է ասեք, որ ամեն ինչ պետք է շարադրել մեր բառերով, ապա երեկ խոսեցինք Խորհրդարանի <Տեքստերի և պատկերների պատճենում> բաժնում և ինքներդ գրեցիք «Նախադասությունը մոտիկ ձևով վերափոխելը, մեծ մասշտաբով կարող է դարձյալ հեղինակային իրավունքների խախտում լինել, և դրանք հեղինակային իրավունքների օրենքից են գալիս. ոչ ազատ աղբյուրի մոտիկ ձևափոխումը նաև հավանական է, որ խախտի այդ օրենքը:»: Մնացած դեպքերից մեկը պատճենումն է երրորդական աղբյուրներից, որին դեմ եք խիստ, իսկ մյուսը, որ հոդվածը ինքներս հորինենք, ինչը բնականաբար հավաստի չի լինի: Բանից դուրս է գալիս, որ մենք ամեն հոդվածի համար պետք է վազենք և գտնենք, թե ով է այդ երրորդական աղբյուրի հեղինակը և նրանից գրավոր համաձայնություն առնենք: Ես արդեն բանակցել եմ չորս այդպիսի գրքերի համար և շուտով այդ փաստաթուղթը ինձ մոտ կլինեն, բայց չորս դեպքում էլ ինձ զարմանքով ընդունեցին և իմ խնդրանքը նույնիսկ անհեթեթ համարեցին, ասելով, որ նմանատիպ հանրագիտակները կարող են ազատորեն օգտագործվել, բավական է հղում տալը: Մի բան էլ, երբ այդ համաձայնագրերը ինձ մոտ լինեն, իրենց թվային տարբերակներով հանդերձ, կարող եք ասել, որ արտատպելը գերադասելի չէ, կարելի մի այլ կերպով այդ հոդվածները շարադրել: Բայց միշտ չէ, որ ցանկալինեն կարող է իրականություն դառնալ: մեր ուժերը քիչ են, մենք օրենք չենք խախտում, երբ, ասենք, Եղիշե Չարենցի կենսագրությունը արտատպում ենք ինչ-որ հանրագիտարանից: Այդ մասին մտածելն անգամ անիմաստ է: Ashot Gabrielyan 17:31, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Նայեցեք Ռուսական վիքիպեդիայում Վազգեն Մանուկյան հոդվածը Манукян, Вазген Микаэлович, ինչպես նաև Հայաստանի բոլոր վարչապետների ռուսական էջերը, դրանք բոլորը պատճենված են աղբյուրներից։ Բայց ոչ ոքի մտքով չի անցել դրանք պիտակավորել կամ ներկայացնել հեռացման։ Երևի մենք ավելի խստապահանջ ենք, դրա համար էլ այսքան լավ էջեր ունենք։ Ashot Gabrielyan 17։49, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)

Չգիտեմ այսքան խճճվածությունը ինչից է: Վիքիպեդիայի հոդվածները պետք չէ կամ պատճենված լինեն կամ հորինված, բավական է հիմնված լինեն հավաստի աղբյուրների վրա, բայց անձնական բառերով գրված լինեն: Ինչպես օրինակ ռեֆերատները պիտի գրվեն: Ռեֆերատներում սկզբնական հետազոտություն չկա, սակայն պատճենված էլ չպիտի լինեն: Իհարկե երբ հայախոսների մոտ ռեֆերատների մեծ մասը հենց պատճենումներ են, հասկանալի է, որ բացի այդ կերպ գրելը պատկերացնելը գնալով դժվարանում է: Ինչով է անձնական բառերով գրելը տարբերվում որևէ աղբյուրից մոտիկ վերապատմելով՝ պարզ բացատրվում է «Տեքստերի և պատկերների պատճենում» մասի «Կատու» օրինակով: Երրորդ կատվի նկարագրությունում պատճենում կամ մոտիկ վերաշարադրում կամ սկզբնական հետազոտություն տեղի չի ունեցել: Ուղղակի գրվել է անձնական ոճով՝ հիմնվելով աղբյուրնեին: Եվ իհարկե տարբեր աղբյուրներից օգտվելով, բայց նոր բովանդակությամբ հոդվածը շատ ավելի գերադասելի է: Ինչու՞: Ասենք, հայերեն հանրագիտարանները հայտնվում են ազատ լիցենզիայի ներքո: Դրա մյուս քայլը այն թվայնացնելն է, և իհարկե Վիքիդարանում շատ լավ տեղ կգտնի ազատ լիցենզիայի ներքո հանրագիտարանի պարունակությունը (հենց ճիշտ պատճենը): Հիմա երևակայեք նույնը Վիքիդարանից պատճենենք Վիքիպեդիա: Դա մեզ ի՞նչ է տալիս, բացի հոդվածների քանակի ավելացում: Եթե որևէ հայախոս ուզենա կարդա, ասենք, կատվի մասին, նա կարող է դա անել Վիքիդարանում, ուղիղ պատճենված բովանդակության մեջ, նրան ի՞նչ է տալիս նույն բանը ևս մի տեղ ընթերցելը: Սակայն եթե մենք ունենանք տարբեր աղբյուրների օգնությամբ գրված հոդված, և աղբյուրներից կամ հղումներից մեկը լինի հենց Վիքիդարանում եղած այլ ազատ հանրագիտարանի հոդվածը, ընթերցողը լավագույն դեպքում կարող է երկու անգամ ավելի փաստեր ձեռք բերել նույն բանի մասին: Այդ ամենը ասած, իրավականորեն վատ բան չկա ազատ աղբյուրից Վիքիպեդիա պատճենելու մեջ (այն նշելով): Սակայն հեղինակային իրավունքների պաշտպանման օրենքի մեջ չի ասված, որ սա «երրորդական աղբյուրներին չի վերաբերում»:
Հ.Գ. «Ռուսական Վիքիպեդիա» գոյություն չունի: Կա ռուսերեն Վիքիպեդիա: Եվ ինչպես նշել եմ վերևում, եթե նրանք որոշում են չհետևել հեղինակային իրավունքների պաշտպանմանը, չեմ տեսնում նրանց նշելու մեջ ինչ օրինակելի բան կա մեզ համար: Chaojoker 18:28, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ինչ ասում եք պարզապես ցանկալին է: Դրա համար եմ նշում ուժերի քիչ լինելու մասին: Անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և այլ մեծ Վիքիպեդիաներում մեկ հոդվածի վրա աշխատում է մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ, որոնք,բնականաբար, օգտվում են տարբեր աղբյուրներից: Արդյունքում` հոդվածը լինում է բազմաբովանդակ և տարբեր աղբյուրների փոխներթափանցմամբ: Մեզ մոտ դա հնարավոր չէ: Տարբեր աղբյուրների փոխներթափանցումով հոդված ունենալու համար հարկավոր է ունենալ մեկ հիմք հոդված, որի վրա ժամանակի ընթացքում կավելանան նոր ինֆորմացիաներ նոր աղբյուրներից: Որոնողը, որը չի գտել հայերենում իր ցանկացած հոդվածը, բնականաբար ոչինչ չի կարող ավելացնել: Սակայն հենց որոնողն է, այդ երևույթով հետաքրքրվողն է, որ կարող է մի ինչ-որ հավելում անել հոդվածին: Չէ որ նա հետաքրքրված է, որովետև ունի նաև որոշ ինֆորմացիա: Մնացած բոլոր դեպքերը ես դիտում եմ Վիքիպեդիայի աշխատանքների խոչընդոտում: Եթե ես համաձայնվեմ Ձեզ հետ, ապա նշանակում է համաձայն լինել Վիքիպեդիայի գրեթե բոլոր հոդվածները հեռացնելու: Եթե ես եմ սխալվում, ապա գրեթե բոլոր հոդվածները հեռացնելու են ենթակա: Ashot Gabrielyan 18:46, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Միգուցե այո, դա օգնի հոդվածների հետագա զարգացման, և որպես հիմք լավ ծառայի: Կփորձեմ շատ հոռետես չլինել: Իսկ հայերեն Վիքիպեդիայում կարծում եմ դեռ շատ հոդվածներ կան, որ պատճենման արդյունք չեն: Chaojoker 19:03, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ցավում եմ, բայց եթե կան իրոք պատճենված էջեր, հեղինակայի ոճի ամբողջական պահպանությամբ (փաստացի տեղեկությեննրի շարդրման մեջ, հենց ոճն է ստեղծագործություն համարվում և պաշտպավում հեղինակային իրավունքներով, այդ թվում հանրագիտարաններում) ապա նրանք ենթակա են անմիաջապես ջնջման։ Դա ՎՓ–ի էությունն է, նորություն չպետք է որ լինին, որևէ մեկիկ համար, և քննարկելու բան այստեղ չկա, քանի որ ֆորմատը դա է։ Լուրջ խնդիրներից խուսափելու համար (ինչպես օրինակ ժամանակին ամբողջությամբ ջնջվել էր ֆրանսերեն վիքիդարանը) դա պետք է անել անհապաղ, երբ հայտնաբերվում է։ Համոզված եմ սակայն, դրանք այդքան շատ չեն։
Ինչ վերաբերվում է կառավարության կայքերին, ԱՄՆ–ում և որոշ արևմտյան երկրներում, կա օրենք, որով պետական բյուջեից արվող բոլոր աշխատանքները «հանրության սեփականություն» են (public domain)։ Այդ պատճառով օրինակ NASA–ի միլլիարդավոր դոլարներ արժեցող լուսնակերնրեը, ազատ են։ Մեր մոտ, ցավող նման օրենք/որոշում դեռ չկա։ Առհասարակ որքան լսել եմ, ոչ մասնագետից՝ տեղական օրենքները, չափից շատ են «պահպանում իրավունքը», կարծեմ այն աստիճան, որ կարող ես միայն ինչ–որ ժամանակով փոխանցել օգտագործման իրավունքը, և ասենք թե օրհենրգ եթե գրվի, փոխցնվի պետությանոը, ապա մի քանի տարի անց, նրանք կրկին կարող են պահանջել, յուրաքանչուր կատարման համար, իրոնց վճարել։ Այն որ վարչապետի օգնականը ասում է, որ կայքէջը «օպեն սօրս» է, նշանակում է, որ այն այդքան էլ չի պատկերացնում էությունը, քանի որ տեքստը կամ լուսնակերը չի կարող լինի open source, քանի որ ի տարբերություն համկարգչային ծրագրի ծրագրային կոդ (source) որպես այդպիսին չունի, և այն չի կարող լինել, բաց կամ փակ։ Նման նյութերը կարող նե լինել ազատ լիցենզիայի տակ, կամ ոչ ազատ։ Բայց Վիքիմեդիայի նախագծերում ազատ օգտագործելու համար անհրաժեշտ է որ այն հնարավոր լինի
  1. ազատ տարածել
  2. ազատ ձևափոխել և տարածել նույն պայմաններով
  3. ազատ օգտագործել ցանկցած նպատակով, այդ թվում առևտրական։
Փոխարենը, ըստ այստեղ կիրարվող արտնոգարի, մենք պարտավորվում ենք, և պարտավորում ենք ՎՓ–ից բոլոր օգտվողներին
  1. Տարածել նույն ազատ պայմաններով
  2. Նշվել հեղինակին
Հիմա, նախագհական կայքը ճիշտ է մասամբ ազատ արտոնագրի տակ է, բայց նույնիսկ այն, չի թույլատրում աշախտանքների ձևափոխումը, և բավարար չափով ազատ չի, օրինակ պատկերները Վիքիպահեստ քցելու համար։ Հիմա քանի, որ չկա նման օրենք, մեզ անհրաժեշտ է հեղինկայաին իրավունքների տերերից ստանալ գրավոր գրություն առ այն, որ նրանք իրենց ստեղծագործությունը հրատարակում են ազատ արտոնագրի տակ և հրաժարվում են մի շարք իրավունքներից։ Զուտ «Վիքիպեդիա կարող եք դնել» բավարար պատախսնա չէ, քանի որ եթե կարելի է քցել ՎՓ, կարելի է քցել և օգտագործել ցանկցացած ակյլ տեղ և ձև, քանի դեռ վերը նշված պայմանները կատարվում են, և գոնե բարոայպես պատրավոր ենք դա իրենց բացատրել։
Եվ ևս մեկ, ոչ պակա կարևոր հարց, ենթադրենք մենք ստացանք իրոք լիազոր մարդկանցից գրություն առ այն որ բոլոր պետական կայքերի տեղեկությունները, մեզ անհրաժեշտ ազատությւոնը ունեն, արդյոք մենք դա անմիջապես, մեկը–մեկի քցելու ենք այստեղ։ Կարծում եմ, ոչ մեկ է վերամշակման կարիք կա, և պրոտոկլային/CV–ական ոճով գրված կենսագրությունները, հանրագիտարաննային ոճի հետ չեն բռնում, և վերաշարդրման խնդիր մեկ է մնալու է։ Նույնը վերաբերվում է Հանրագիրտաններին, կարծում եմ, եթե ստանանք թույլտվություն պետք է նախ բնօրինակ տեսքը մեկ յալ տեղ տեղադրենք, օրինակ Վիքիդարանը, եթե անհրաժեշտ ազատույթւոնը տրվի, կամ այլ տեղ, եթե չտրվի, և արդեն օգտագործենք դա որպես հիմք/աղբյուր։ Դուք ի՞նչ եք կարծում։ Իմիջայլոց, Beko կարո՞ղ ենք հանդիպել քո ծանոթ իրավաբանի հետ։ Եթե այո, ապա երբ է իրեն հարմար։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:09, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Հիմա այո թե՞ ոչ: :) Verjin-huis 00:22, 15 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ոչ, քանի դեռ չունենք գրավոր հիմք։ Օրենքները, որոշումները, ճառերը և այլն, ՀԻ առարկա չեն, բայց ոչ էլ հանրագիրտանայաին նյութ են և այստեղ պատճենելու մասին կարող ենք խոսել։ Այ Վիքիդարանում դա կարելի է դնել, եթե իհարկե այնտեղ հայտնվելով, նա ինչ–որ բանով կտարբերվի սկբանակն կայքում տեղադրված նյութից (խոսքը ձևի, տեխնիակակն որակի մասին է, պարզ է պարունակությւոնը նման դեպքերում փոփոխման ենթակա չէ)։ Այլապես անիմաստ է։ :) --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:07, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Պարզ է շնորհակալություն :)Verjin-huis 20:17, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Կաղապար խմբագրել

Որտե՞ղ կարող եմ գտնել այս բոլոր կաղապարները, որ երբևէ ստեղծվել են։ Verjin-huis 12։31, 7 Դեկտեմբերի 2010 (UTC)

Այստեղ.[1]:6AND5 13:06, 7 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Շնորհակալություն Verjin-huis 00:18, 15 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Աստղիկներ խմբագրել

Ջեքսոն հոդվածում նայեցի ինտերվիքիները, ոչ մի աստղիկ չերեվաց, խոսքը դեղին կամ կապույտ աստղիկների մասին, ինչով է դա պայմանավորված?, բացի այդ այլ վիքիներում մեր ընտրյալ 2 հոդվածների ինտերվիքիների մոտ չկան աստղիկներ դա ինչից է? Հարկավոր է նաև սկսել լավ հոդվածների ընտրություն, որը ավելի հեշտ կլինի, քան ընտրյալ հոդվածի ընտրելը։ Անհրաժեշտ է յուրաքանչյուր բնագավառի կամ ոլորտի համար մեկ լավ ընտրել, եթե իհարկե կան, թե չէ մեր վիքիում ընդամենը 2 ընտրյալ հոդված կա, ու մի քանի թեկնածու հոդվածներ, որոնց հեղինակները մի քանի տարի է ցանկանում են դրանք ընտրյալ դարձնել, բայց չի ստացվում, փոխարենը կարելի է դրանք որակել որպես լավ հոդված։6AND5 18։18, 7 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ուրիշ լեզուների վիքիներում հայերեն հոդվածի համար աստղ տեղադրելու համար, բավական է այդ վիքնիների միջլեզվային հղումների վերևում նշել {{link FA|hy}} (hy-ի փոխարեն ցանկացած լեզվի միջլեզվային հղման տառերը նշելով աստղը կհայտնվի այդ լեզվի հոդվածի կողքին: Ընդհանուր առմամբա կարծում ենք ընտրյալ հոդվածների քանակը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար կաճի, և բացի դրանց համայնքի կողմից քննարկելով այլ ճանապարհ չեմ տեսնում: Ընտրված հոդվածների կամաց ընտրվելու ընթացքը կարծում եմ մտահոգման տեղ չունի, և հանրագիտարանի առաջնային խնդիր չէ: Chaojoker 10:08, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:6AND5 14:24, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Չիշտ ասած ինձ մոտ չստածվեծ Վանա կատվի համար կապուիյտ աստղ ավելածնել ռուսերենով հոդվածի համար: Եթե հնարավոր է, հնդրում եմ ավելածնեք, -- Zara-arush (talk) 19:27, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես նոր նկատեցի, որ այդ գործառույթը մեր վիքիում չի աշխատում, բայց դա մենակ մեր մոտ չի, այլ փոքր վիքիներում նույնպես այդ գործառույթը չի աշխատում:Chaojoker կարող է իմանաս ինչ է խնդիրը?6AND5 19:43, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Շատ հետաքրքիր դիտարկում էր, չէի նկատել. շնորհակալություն տեղեկացնելու համար: Ու ոնց որ Վիքիպեդիայի նոր տարբերակին անցնելուց հետո (ժամանակին բետան էր, չեմ հիշում երբ հաստատվեց) էլ դեռ էջերի վերևի աջ կողմի համար նախատեսված կաղապարները չեն աշխատում (օրինակ՝ արևմտահայերէն կաղապարում: Պատճառը առ այժմ չգիտեմ: Xelgen-ը ընդհանրապես տեխնիկական հարցերում ավելի օգտակար է լինում: Chaojoker 20:10, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե խոսքը Հայաստան հոդվածի մասին է, ապա այստեղ բոտը եւ դարձրել էր և, դրա համար էլ չէր հղվում, կամ էլ դու նկատի ունեիր անցածում եղած խնդրի մասին?6AND5 21:32, 8 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Խնդիրը դա չէ: Նորմալ գործունեության ժամանակ, այդ կաղապարը տեքստը ոչ թե հոդվածի տեքստի վերևում պիտի ցույց տա, այլ ընդհանուր հոդվածից վերև, աջ կողմում (ինչպես օրինակ անգլերեն վիքիում ընտրված հոդվածների դեպքում վերևի աջում աստղ է ցուցադրվում): Դա վերբերում է թե արևմտահայերէն և արևելահայերեն կաղապարներին, այլ նաև վերանշանին: Կարծում եմ class="metadata topicon" ընտանիքի արտահայտությունները մեր վիքիում չեն իմաստավորվում/գործադրվում: Chaojoker 07:28, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Տեխնիկական խնդիր նոր էջերի ցանկում խմբագրել

Ադմիններից կամ տեխնիկական հարցերով զբաղվող մասնակիցներից որևէ մեկը կարող է նայել, թե ինչո՞ւ են պորտալները և պորտալների ենթաէջերը ներառվում նոր էջերի ցանկում և, ըստ երևույթին, հաշվարկվում հոդվածների ընդհանուր քանակի մեջ։ Այս խնդիրը վաղուց էի նկատել... Շնորհակալություն։ --vacio 15։07, 13 Դեկտեմբերի 2010 (UTC)

Կարողա սխալվում եմ, բայց ոնցվոր թե այլ վիքիներում էլ նույնպես է: Ուրեմն դախնդիր չե:--Պանդուխտ 16:09, 13 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Պատճառը նրանում է, որ «Պորտալ»–ը տեխնիկական տեսանկյունից անվանատարածք չի, և սովորական էջից/հոդվածից ոչոնով չի տարբերվում։ Այլ ՎՓ–ներում դա ինչպես է չգիտեմ, եթե կարող եք ճշտել, օգտակար կլիներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:03, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ցանկանում եմ կրկնել իմ մտահոգությունը։ Նման երևույթ այլ վիքիփեդիաներում չկարողացա գտնել՝ հավանաբար չկա։ Անկախ պատճառից, սա էական սխալ է, քանի որ որպես հոդված են հաշվառվում ոչ միայն պորտալները, այլ նաև դրա բաղկացուցիչ մաս կազմող ենթաէջերը; Տեսե՛ք բեռնածս պատկերը։ --Vacio 22:02, 25 Հունվարի 2011 (UTC)
Վաչագան, անհրաժեշտ է դիմել ծրագրավորողներին և խնդրել ստեղծել Պորտալ անվանատարածքը մեր Վիքիի համար։ Թե կոնկրետ որտեղ և ոնց անել դժվարանում եմ ասել, Մետայում թեթև նայելուց դա չգտա։ Պետք է կամ գրել մեյլին–լիստինգին, կամ IRC–ում հարց ու փորձ անել։ Հասկացա միայն որ առնվազն Անգլերենում, Գերմաներենում և Լեհերենում դա առանձին անվանտարածք է, տես այս քննարկումը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:49, 25 Հունվարի 2011 (UTC)

Արևմտահայերեն Վիքիպեդիա խմբագրել

Կարղում եմ եկել է ժամանակ, երբ պետք է բաժանել Հայերեն Վիքիպեդիան երկու մասի՝

  • Արևելահայերեն Վիքիպեդիա (ընթացիքը) և
  • Արևմտահայերեն Վիքիպեդիա (նորաստեղծ)

Երկուսն էլ գրական լեզու են, երկուսն էլ ճանաչված են նույնքան և արևմտահայերեն լեզուն ունի համապատասխան չափով խոսող ուստի չեմ կարծում, որ խնդիր կառաջանա նախագծի բացման հետ։ Մտածում եմ պետք չե բացատրել, թե ինչքան անհարմար է տեղադրել մեկ հանրագիտարանում երկու գրական լեզու։ Շատ մասնակիցներ, որոնք գրում էին արևմտահայերեն լքել են այս նախագիծը, քանի որ իրենց համար դժվար է, կարծում եմ, աշխատել արևելահայերեն հանրագիտարանային «ճնշման» տակ։ Կարծում եմ, եթե որոշ քանակով մասնակիցներ հայտնեն իրենց ցանկությունը, որ կմասնակցեն Արևմտահայերեն Վիքիոեդիայում, հնարավոր կլինի դիմել ընդհանուր վիքիհամայնքին տվյալ խնդրանքով։ Սակայն մինչև այդ կարծում եմ պետք լուծել Վիքիպեդիայի անվանման արցը։Պանդուխտ 22։31, 16 Դեկտեմբերի 2010 (UTC)

Մոռացա ասեմ, այդպես են արե բելառուսները, նորվեգացիները, շուտով կանեն օսեր (դիգորյան և իրոնյան բառբարներով, որոնց վրա կա համապատասխան գրականություն), վրացիներն են բացում լազերեն վիքին, շուտով կբացեն մեգրելերենը և այլն:--Պանդուխտ 22:33, 16 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Պանդուխտ, ի՞նչն է փոխվել այս քննարկումից հետո։ Եթե լինեն գոնե 3 արևմտահայերն գրող մասնակիցներ, որոնք կհայտնեն որ պատրաստ են լուրջ աշխատանք սկսել, նոր ՎՓ–ի վրա իմաստ ունի մտածել։ Նման ինիցիատիվան պետք է գա հենց արևմտահայերենով ներդրում անելու պատրաստ մասնակիցներից։ Մենք էլ կօգնենք թե փորձով, թե պատրուլով, թե պատկերներով, և այլն։ Այժմ երբ վաղուց չի եղել արևմտահայերենով շարունակ գրող մասնակից, մենք էլ ունենք–չունենք մի երկու տասնյակ հոդված ունենք արևմտահայերենով։ Այնպես որ, կարծում եմ լինելու է, ամայի մի 30 հոդվածով ՎՓ–ն, որտեղ գրելը շատ ավելի քիչ գրավիչ է լինելու, քան այստեղ։ Տենց նայենք, կարող է, ոչ պակաս իմաստ ունենա օրինակ դասկան ուղղագրությամբ հայերենով ՎՓ–ն։ Այժմ իմ խորհին համոզմամբ անիմաստ է տրոհել առանց դրան փոքրիկ համայնքը։ Եկեք, դեռ մեկը «դորդ–ու–բեշ» անենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:01, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Համաձայն եմ Ալեքսեյի հետ որ արևմտահայերեն վիքիպեդիա ստեղծելը անիմաստ է։ Իմ կարծիքով հիմնական պատճառը նա է որ երիտասարդ սերնդի մեջ գրական արևմտահայերեն շատ քիչ մարդ գիտի։ Նաև համաձայն եմ Պանդուխտի հետ որ պետք է վերանվանել Վիքիպեդիան։ Միանշանակ «պեդիա» արմատը հայերենում գրվում է «պ» տառով։ -Սահակ 04:23, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կարծում եմ ուժերը մեկ Վիքիպեդիայում հավաքելը և միասնական աշխատելը շատ ավելի ձեռնտու է, քան եղած սակավ ուժերի բաժանելը: Եթե կարծում ես ճնշում կա արևմտահայերեն գրողների դեմ, ապա պետք է փորձել գտնել պատճառները և մեղմացնել այն, ոչ թե ավելի ձգտել նրանց լքելուն, օրինակ՝ ազատվել այս անիմաստ կաղապարից: Վիքիպեդիայի անվան շուրջ քննարկում ունեցել ենք, և քանի որ (և մինչև) այն թե՛ արևմտահայերեն և թե՛ արևելահայերեն գրողներին է պատկանում, կարծում եմ նախագծի անունը պիտի այնպես լինի, որ երկու արտասանություններին էլ համապատասխանի: Այստեղ միայն Վիքիփեդիա բառն է, որ ճիշտ է հնչում թե՛ արևելահայերենում և թե՛ արևմտահայերենում (պ-ով տարբերակը ոչ միայն տառադարձված է, այլ նաև հնչյունադարձված, երկու հայերենների համար էլ): Իսկ եթե զուտ արևելահայերեն արդի տառադարձման կանոններով առաջնորդվելիս լինեինք, այն ոչ թե Վիքիպեդիա կտառադարձվեր, այլ՝ Ուիկիպեդիա: Chaojoker 11:23, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե ստեղծվի նոր Արևմտահայերեն Վիքիպեդիա, ապա ուժերը չեն բաժանվի: Այդ նոր վիքիպեդիան, կարծում եմ, կայցելեն և կխմբագրեն հիմնականում արևմտահայերենով խոսող Սփյուռքահայերը (ավելի քան 1 միլիոն մարդ): Այդ 1 միլիոն մարդից ավելի շատ մարդ ելք ունի դեպի Ինտերնետ, քան Հայաստանցի 3.2 միլիոնը: Մտածում եմ նրանք ավելի կարճ ժամանակում կկարողանան զարգացնել այդ վիքին, քան «զարգանում» էր որոշ պահից այս մեկը, քանի որ կան շատ նման մասնակիցներ Անգլերեն Վիիքպեդիայի հայ մասնակիցների խմբում: Այնտեղ հայության մասին հիմնական հոդվածները գրված են և մնում է հիմնականում քննարկումներում մասնակցել: Հայերեն Վիքիպեդիան այցելում են շատ արևմտահայերենով խոսող մասնակիցներ, որոնք կատարում են խմբագրումներ, բայց եթե տեսնեք նրանց ակտիվության պատմությունը, ապա կհասկանաք, որ նրանք ակտիվ էին սկզբնական շրջանում, իսկ հետո ակտիվությունը իջնում է: Օրինակի համար վերցնենք Zoravarandranik մասնակցին, որը նույնպես արևմտահայերենով է ներդրում կատարում: Մեր ընթացիկ վիքիխմբում արևմտահայերենով խոսում է միայն Ֆետային, բայց չեմ կարծում, որ եթե նա տեղափոխվի Արևմտահայերեն Արևելահայերենը կտուժի, քանի որ անակտիվ է նույնիսկ առանց դրա: Կարելի է հարցնել Անգլերեն Վիքիի արևմտահայերենով խոսող մասնակիցներին և տեսնել, թե ով կմասնակցի նախածին: Ժամանակի ընթացքում այդ նոր վիքին խմբագրողների ավելի մեծ խումբ կունենա, քան Արևելահայերենը, որը հիմնականում խմբագրում է Հայաստանից,ո րտեղ պայմանները այդքան թույլ չեն տալի զարգացնել Ինտերնետրի և Համակարգիչների հետ կապված ծրագրերը:--Պանդուխտ 17:04, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե սխալվում եմ, թող ադմիններն ինձ ուղղեն, բայց արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու համար արևելահայերենի Վիքիի մասնակիցների համաձայնությունն անհրաժեշտ չէ: Այսինքն տեսականորեն արևմտահայերենին տիրապետող ցանկացած հայ կարող է դիմել մետավիքի և խնդրել բացելու առանձին վիքի արևմտահայերենի համար` հիմնավորելով իր խնդրանքը: Այսպես որ, եթե "1 մլն-ոց" արևմտահայ սփյուռքը ցանկություն ունենար նման նախագիծ բացել, այն վաղուց բացված կլիներ: --Rob 19:06, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Rob ջան, դու ճիշտ ես, արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու համար միայն այդ լեզվով գրել ցանկացող էնտուզիաստների կարիք կա։ Սկզբի համար արևելահայերենից գոյություն ունեցող որոշ քանակի արևմտահայերեն հոդվածները կարիք կլինի տեղափոխել։ Կարծում եմ, ոչ մի ճնշում էլ չկա, եթե հոդվածը ամբողջովին արևմտահայերենով է գրված ես աշխատում եմ ընդհանրապես լեզվական հարցերին չխառնվել, իսկ եթե արևելահայերեն հոդվածի մեջ արևմտահայերենով ավելացումներ են անում , դա ոչ մի բանի նման չէ։ Հոդվածը կարծում եմ մի լեզվով պետք է լինի։--beko 19:24, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես համոզված եմ, որ շատ արևմտահյեր կուզենային ունենալ համապատասխան վիքիպեդիա, բայց դա մեծ գլխացավանք է և ամիսներով պետք է հետևել դրա բացման ընթացքին: Իսկ մենք արդեն փորձ ունենք, մենք կարող ենք ամենը պատրաստել և մարդիկ կգան և կմասնակցեն: Մեր վիքին զարգանում է և ապագայում կարող են մեծ խնդիրներ առաջանալ այս սինթեզի պատճառով:
Կարծում եմ պետք է իմանալ ԱնգլաՎիքիի արևմտահայերենով խոսող հայերի կարծիքը:Պանդուխտ 19:32, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, կարծում եմ, և ոչ անհիմն, որ արևմտահայերեն Վիքիպեդիան կարելի է ձախողված համարել, եթե անգամ ունենա բավական թվով մասնակիցներ: Պատճառները շատ են, բայց թվեմ դրանցից մի քանիսը, որոնք այս պահին կհիշեմ: Ինձ ավելի լավ կհսկանան այն մասնակիցները, որոնք քիչ թե շատ ծանոթ են սփյուռքահայ արդի գրականությանը և դրա լեզվին: Կրկնում եմ` սփյուտքահայ գրականության, որը արևմտահայ գրականությունը չէ: Եթե արևմտահայ գրականության (մինչև 1920-ը) շրջանում մենք ունեինք որոշակի միասնական արևմտահայ գրական լեզու, ապա սփյուռքյան շրջանում այդ լեզուն շատ ազդեցություններ կրեց: Սփյուռքի արևմտահայերենը նախ և առաջ կրեց դոմինանտ լեզվի ազդեցությունը` սկսած հնչյունաբանությունից: Ֆրանսահայի, ամերիկահայի կամ լիբանանահայի լեզվի վրա մեծ ազդեցություն սկսեցին գործել տվյալ երկրի պետական լեզուն այնքան, որ նույնիսկ մեկի ընդունած քերականական որոշ նորմեր օտար դարձան այլ գաղթօջախի հայի համար: Բացի այս, որքան էլ փորձվում են արտերկրի հայերը հայկական դպրոցներով պահպանել արևմտահայերնի միասնությունը, սակայն ընդունենք, որ դրսում հայալեզու ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չկա, որն ինչ որ չափով կփորձի նորմավորել լեզուն: Բոլորս էլ ընդունում ենք, որ 20-րդ դարը և 21-րդ դարի սկիզբը գիտության մեծ նվաճումների ժամանակաշրջան է, իսկ դա ենթադրում է նոր երևույթներ ու նոր երևույթների անուններ, որը արևմտահայ գրականության կասեցումից հետո կամայական բնույթ է կրում: Նույնիսկ եթե նոր երևույթները փորձենք փոխառել օտարներից նույնությամբ, ապա հնչյունաբանական, ուղղագրական և ուղղախոսական առումով մեծ ու անլուծելի խնդիրների առաջ ենք կանգնելու, քանի որ տարբեր են ֆրանսահայի և ամերիկահայի արտասանությունն ու հնչունաբանությունը: Եթե հարկ լինի այս մասին կարելի է խոսել հստակ օրինակներով: Բայց համոզված եմ, որ սփյուռքի մեր բարեկամները չեն ընդդիմանա այն բանին, որ այլ գաղթօջախում արդեն ընդունված է լեզվական այլ կանոններ, ինչը մեծ խոչընդոտներ է հարուցելու: Ashot Gabrielyan 20:24, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Պանդուխտի նշածի պատճառը, թե մեգրելները և օսերը ունեն առանձին վիքիպեդիա, այն է, որ վերոհիշյալ լեզուները իրենցից ներկայացնում են ոչ թե վրացերենի բարբառ,այլ ինքնուրույն լեզուներ են։ Աշոտի նշած պատճառները շատ հիմնավոր են։ Ի վերջ եթե չկա արևմտահայերեն վիքիպեդիա, ուրեմն մեր սփյուռքահայ բարեկամները լրջորեն չեն ցանկացել այն ստեղծել։ Ինչ վերաբերվում է, օրինակ Բելոռուսերեն վիքիին, ապա այդ լեզուն, ճիշտ է, շատ նման է ռուսերենին, բայց այլ երկրի պետական լեզու է։ Ազգային ինքնագիտակցության խնդիր կա։ Մեր դեպքում թե՛ արևմտահայերենը թե՛ արևելահայերենը նույն ժողովրդի տարբեր հատվածների խոսած նույն լեզուն են։ Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած հոդված (Եվ սա պետք է հստակ գրվի վիքիի առաջին էջում, որպեսզի նոր մասնակիցները ծանոթանան դրան) ցանկացած հոդված հայերեն վիքիիում պիտի գրվի արևելահայերենով ԿԱՄ արևմտահայերենով։ Հայաստանցի գրողը, եթե չի տիրապետում Արևելահայերենին, թող չուղղի այդ տարբերակը, այլ ստեղծի նորը` արևելահայերնը, եթե այն չկա (և հակառակը)։ Պետք է տալ հնարավորություն ստեղծել նույն հոդվածի երկու տարատեսակներ, և եթե երկուսն էլ կան, հղել իրար «սույն հոդվածը առկա է նաև արևելահայերենով (կամ հակառակը)»։ կարճ ասած` մեր վիքին բաժանել երկու մասի, բայց սահմանը լինի, ոչ թե ՊԵՏԱԿԱՆ, այլ ՄԱՐԶԱՅԻՆ։ Ըստ այդմ առաջին էջը, գլխավոր էջերը փոխադրել արևմտահայերենի, որպեսզի սփյուռքահայ մասնակիցը միանգամից իրեն յուրային զգա։--Alex_alex 20:49, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Սկզբից նշեմ, որ Սփյուռքում գոյություն ունի հայկական Հայգազյան համալսրանը (Լիբանան) և կարծում եմ ոչ միայն դա կլինի: Եթե սփյուռքահայի արևմտահայերենը գտնվում է տեղի ազդեցության տակ, դա չի նշանակում որ այդ լեզուն չի կարող ունենա իր Հանրագիտարանը: Արևելահայերենը նույնպես գտնվում է մեծ ազդեցության տակ, օրինակ ԱՊՀ-ում: Պետք չե նույնիսկ ասել, թե ռուսերենի ինչ ազդեցության տակ է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն, երբ որ հեռուստացույցով սովորական հայերեն ֆիլմ նայելիս ամեն վարկյան լսում ես ռուսերեն բառ: Ինչա, այդ պետճառով պետք է փակենք այս Արևելահայերեն Վիքիպեդիան? Որեմն Արևմտահյերենը իչով է պակաս? Գոյություն ունեն բազմաթիվ արևմտահայերեն կայքեր, դրանք նույնպես փակման են ենթակա? Փակենք արևմտահայերեն թերթերը? դպրոցները? Արևմտահյերենը գտնվում է տեղի լեզվի ազդեցության տակ այնքան, ինչքան որ Արևելահայերենը, ոչ թե միայն նախկին ԽՍՀՄ-ի տարածքին, այլ հենց կոնկրետ Հայաստանում:
Աշոտ, իսկ արդյոք այդ տեղի լեզոների ազդեցությունը պաշտոնապես է ազդել արևմտահայերենին? Արդյոք արդեն տարբերվում է Ֆրանսիայի արևմտահայերենը և Լիբանանի արևմտահայերենը այնքան, որ մեկը մյուսի չեն հասկանա: Չեմ հասկանում թե Լիբանանի արաբերենը ինչպես կարող է ազդել արևմտահայերենի ուղղագրությանը:
Alex_alex, որ լեզուն ունենա իր Վիքիպեդիան, պետք չե որ դրա կրող ազգը անպայման ունենա պետականություն: Քեզ վառը օրինակը քրեդերեն, նույն օսերեն, լազերեն, բասկերեն, վալոներեն, կատալաներեն Վիքիները, Հնդկաստանի, Գերմանիայի, Իսպանիայի ազգերի համապատասխան Վիքիները: Գոյություն ունի նույնիսկ Պարզեցված Անգլերենով Վիքիպեդիա, Հին սլավոներեն լեզվով Վիքիպեդիա, Լատիներեն Վիքիպեդիա:Պանդուխտ 12:36, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Հարգելի Պանդուխտ, նախ և առաջ կխնդրեի ճիշտ հասկանալ իմ հարցադրումները: Նախ սկսեմ նրանից, որ ասում եք. «Արդյոք արդեն տարբերվում է Ֆրանսիայի արևմտահայերենը և Լիբանանի արևմտահայերենը այնքան, որ մեկը մյուսի չեն հասկանա»: Ֆրանսահայն ու լիբանանահայը իրար լավ կհասկանան` համաձայն եմ: Բայց եթե խնդիրը ընդամենը իրար հասկանալն է, ապա արևմտահայերենով խոսողն ու արևելահայերենով խոսողն էլ մշտապես իրար հասկացել են: Ուրեմն` իրար հասկանալը չէ խնդիրը: Եթե դա է խնդիրը, ապա իզուր եք պահանջում երկու Վիքիպեդիայի առկայություն: Սա ձեր պահանջին արդեն հակասում է: Երկրորդ` Հայկազյան համալսարանի մասին: Այո, Հայկազյան համալսարան գոյություն ունի և որպես այդպիսին բացառություն է: Հայկազյանը համալսարան է կոչվել ընդամենը 1996-ից, բայց սա չէ խնդիրը: հայկազյան համալսարանում ուսումնառությունը անգլերեն լեզվով է, միայն հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաններն են անցնում հայերենով և արաբերենով: Այսինքն` որպես հայկական համալսարան իր բոլոր ատրիբուտներով գոյություն չունի: Երրորդ` ազդեցությունների մասին: Աշխարհում, այո, չկա մի լեզու, որը ազդեցություններ չկրի: Նույն վկայակոչված ռուսերենը ավելի մեծ ազդեցություններ է կրել ռոմանական լեզուներից, քան հայերենը, եթե հայերը ազդվել էլ են, ապա ռուսերենի միջոցով: Բայց մոռանում եք նաև, որ բառերի փոխառությունները ընդհանուր լեզվական համակարգում ընդամենը մի բաժնի (բառագիտության) բաժինն են և լեզվի մյուս հարցերը իսպառ մոռացության եք տալիս: Քիչ հետո ես կրկին կմիանամ և այս անգամ կխոսեմ օրինակներով: Ashot Gabrielyan 16:41, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես ոչինչ չեմ պահանջում, այլ միայն քննարկում եմ: Միգուցե իմ ոճը մի քիչ կոպիտ է, բայց ես որևէ մեկի դեմ բան չունեմ: Պարտադիր չե, որ որևէ լեզուն ունենա այդ լեզվով գործող համալսարանա: Չեմ կարծում, որ օրինակ գոյություն ունեն լազերեն, քրդերեն կամ բասկերեն համալսարաններ: Չի երևում կոնկրետ փաստարկներ նրա դեմ, որ չի կարող գոյություն ունենալ Արևմտահայերեն Վիքիպեդիա:--Պանդուխտ 17:22, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Քանի որ ավելի շատ խոսք գնաց տարբեր գաղթօջախներում գտնվող հայերի արտասանական տարբերությունների մասին, ուզում եմ օրինակները բերել լեզվի այս ոլորտից: Այժմ սփյուռքյան գրականությունում մշտապես իրացվում է մի բառի տարբեր գրություններ` կապված դոմինանտ երկրում գործող պետական լեզվից: Այս ազդեցության շնորհիվ արևմտահայերենը այժմ չունի ընդհանուր ուղղագրական կանոն, որը հատուկ կլինի բոլորին: Բերում է բառերի մի շարք և թող մեր արևմտահայ բարեկամները որոշեն, թե դրանցից որն է ճիշտ և եթե դրանցից մեկն է ճիշտ, ապա ինչու են տարբեր գաղթօջախներում (երբեմն նաև միևնույն) օգտագործվում տարբեր ուղղագրական ձևեր: Այստեղ համաձայնության գալը շատ դժվար է, գրեթե անհնար, որովհետև մարդիկ ունեն տարբեր արտասանական ու հնչութաբանական համակարգ, իսկ դրանց գրությունը կարգավորող ոչ մի մարմին չկա, եթե լինի էլ, ապա ընդունած կանոնը դժվար թե դառնա բոլորի համար ընդունելի: Եթե այս ուղղագրական հարցը կարող եք միասնաբար լուծել, ես կառաջադրեմ հաջորդ հարցը: Ահա բառերը` անհեթեթ-անհեդեդ, առէչ-առէջ, աքցան-ակծան, աւաչ-աւաջ, բամպակ-բամբակ, բանտ-բանդ, գամփռ-գամբռ, գինտ-գինդ, գմբեթ-գմբէթ, գոչել-կոչել, գունտ-գունդ, գտակ-գդակ, զգացում-զգածում, զերթ-զերդ, ընտանի-ընդանի, թակարթ-թակարդ, թաղանթ-թաղանդ, թանկ-թանգ, թաքուն-թագուն, թէկն-թեկն, թօշակ-թոշակ, ժանգ-ժանկ, խենդ-խենթ, խնճոյք-խնջոյք, ծղրիթ-ծղրիդ. կաթսայ-կատսայ, կարկաջել-կարկաչել, կետադրութիւն-էտադրութիւն, հեքիաթ-հեքեաթ, հէքիաթ, հեգ-հեք, հունտ-հունդ, ձգտում-ձկտում, ճիշտ-ճիշդ, մողէզ-մողես, յոգնակի-յոքնակի և այլն, և այլն: Հիշեցնում եմ այս բառերը այսպես տարբեր գրություններով օգտագործվում են այժմյան սփյուռքահայ գրականության, մամուլի էջերում: Եվ գնալով այսպիսի տարբերությունները ավելի են խորանում` կապված արտասանական փոփոխությունների հետ: Ashot Gabrielyan 17:26, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Վիքիպեդիայում վաղուց է կիռարվում լոկալ հանրագիտարանի համար կանոնների գրման պրակտիկան: Այսինքն այդ նորաստեղծ հանրագիտարանում մասնակիցները կարող են գալ ընդհանուր որոշման և օգտագործել մեկ, օրինակ թվաքանակով ավելի շատ հետևորդ ունեցող, տարբերակ: Այդ խնդիրը ունի ոչ միայն արևմտահյերենը: Գերմաներենը նման պրոբլեմներ ավելի շատ ունի, քանի որ գերմանացիները որպես ազգ կազմավորումից ի վեր (չնայած որ ունենեն ենթախմբեր) բաժանված են եղել բոլոր իմաստներով ուստի այսօր նրանք ունեն նույն խնդիրները, բայց գերմանական կանոնը, ինչին հայը սովոր չե, լուծումը է դա: Նույնը պետք է անենք մենք, այժմ Վիքիպեդիայում, ինչպես արևմտահայերեն, այդպես էլ արևելահայերեն:Պանդուխտ 18:45, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Իսկ ի՞նչն է խանգարում, որ արևմտահայերեն վիքի բացելու փոխարեն մեր վիքին բաժանենք երկու մասի վերևում նշածս ձևով։ Տեխնիկապես հնարավոր չէ՞։ Պանդուխտի մտահոգությունը ես բնականաբար հասկանում եմ և լրիվ կողմ եմ, որ արևմտահայերենի պոտենցիալը օգտագործվի։ Բայց կողմ եմ մի ընդհանուր վիքիի շրջանակներում։ Ի՞նչ կասեք--Alex_alex 18:56, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Alex_alex-ին: Ես կարծում եմ դա անընդունելի է: Պատկերացնենք Հայերեն Վիքիպեդիան 5 տարիանց՝ ունենք մոտ 50-60 հազար հոդված (ըստ ընթացիկ տեմպերի) ինչպես արևելահայերեն, այդպես էլ արևելահայերեն: Այդ դեպքում կատեգորիաները կխառնվեն, քանի որ որևէ տեղերում արևմտա- և արևեալահայերի որոշ բառերը նույնպես է գրվում, և ինչ, պըեք աեմն տեղ նշել Կատեգորիա:Էսինչ բան (արևմտահայերեն) կամ Կատեգորիա:Էսինչ բան (արևելահայերեն): Նույնը բանը վերաբերվում է բազմաիմաստության էջերի՝ Էսինչ էջ (բազմաիմաստություն) (արևմտահյերեն) և Էսինչ էջ (բազմաիմաստություն) (արևելահայերեն): Դրանցով չի վերջանում այս ցանկը, կան բազմաթիվ օրինակներ, կարևորն է իմաստը հասկանալ, թե ինչ եմ ասում: Եթե այդ սինթեզը լավ բան էր եղել բոլոր նորմալ վիքիներն էլ այդպես կանեին, բայց անում են միայն ադրբեջանցիները: Եվ այդ պատճառով դրանց Վիքին անհնար է հանգիստ կարդալ:
Պատկերացնենք որ որոշված է երկու գրական լեզուն մեկ վիքիում շարունակել օգտագործել: Գրվում են հոդվածներ և այլն: Իսկ ինչ կասեք նավարկման վահանակի, ինտերֆեյսի մասին? Դրանք ամենը արևելահայերեն են: Դա ճնշում չե? Արևմտահայերենը չի կարող լիարժեք Վիքիպեդիա ունենալ այդ դեպքում և միայն կխանգարի արևելահայերենին, արդյունքում հայերը ունեն երկու կիսատ-պռատ պետություն հանրագիտարան: Հանրությունը վաղուց լուծել այս հարցը նման դեպքերի համար, էլ չեմ բերում այլ լեզուների օրինակները:--Պանդուխտ 19:28, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ոչ միայն գերմանացիները, այլ բոլոր լեզուններում, այդ թվում նաև արևելահայերենում լինում են կրկնակ գրություններ, մենք էլ գերմանացիների նման կանոնակարգել ենք մեր լեզվի ուղղագրությունը, այս հարցում մենք գերմանացիներին չենք զիջում, չենք զիջում նաև մեր լեզվաբանական նվաճումներում: Վկայակոչելով այլ լեզուների, որոնք պետություն չունեն, բայց ունեն Վիքիպեդիա, պետք է նաև նկատեք, որ այդ լեզուները երկատված չեն երկու գրական լեզվի և բնակվում են տիրիտորիալ առումով մի հատվածում, իսկ արևմտահայերենով խոսողները ցրված են բոլոր աշխարհամասերում: Արևմտահայերեն վիքիպեդիա ունենալը գեղեցիկ ցանկություն է, ես էլ կուզենայի այն լիներ, բայց խնդրեմ, հրավիրեք մի քանի տարբեր գաղթօջախների ներկայացուցիչների, թող պարզեն վերը նշված բառերի հստակ ուղղագրությունը, բայց որը ունենա հստակ կանոններ, ոչ թե այս բառը այսպես գրենք, այն բառը այնպես, այլ լինի հստակ լեզվական կանոն, որպեսզի չխեղաթյուրվի լեզվական համակարգը: Ես սիրով կմասնակցեմ այդ քննարկմանը: Ashot Gabrielyan 19:18, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այս դեպքում ինչ կասեք աշխարհով ցրված հրեաների երկու վիքիներից մեկի մասին՝ Իդիշով: Այդ լեզուն կրողները, ի տարբերություն իվրիթից, ապրում են հիմնականում մեկ երկրում? Ինչա, դա խանգարում ունենալ Վիքիպեդիա? Ոչ, դրանք արևմտահեյերնին 90 տոկոսով համապատասխանող օրինակ է:Պանդուխտ 19:37, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես գլխավորապես խոսում եմ լեզվական իրողություններից, քո ասած լեզուների մասին գաղափար չունեմ, եթե ունենամ էլ, ապա դա ինձ չի խանգարի իմ ասածները պնդել: Այսօր ավելի հեշտ է Գորիսի խոսվածքով Վիքիպեդիա ստեղծել, քան արևմտահայերենով: Սա կարծիք չէ: Սա ես պնդում եմ: Արևմտահայերենի լավագույն մասնագետները, որոնք գիտական աշխատանքներ են գրել, արևելահայերն են եղել: Կարող եմ կազմակերպել այսօրվա լավագույն մասնագետների հետ հանդիպում և նրանք ավելի կոնկրետ կմատնանշեն դժվարությունները: Պետք չէ լեզվի հետ կամայականորեն խաղալ: Ստեղծում ենք, շատ բարի, եկեք, լսենք մասնագետներին: Ասեմ, որ այսօր անգամ մասնագետները սաստիկ դժվարության առաջ են կանգնում արևմտահայերենի դասագրքեր ստեղծելիս, իսկ ասում եք, որ քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք մի քանի հոգով, որոնց մեծ մասը համոզված եմ, լեզվի մասնագետներ չեն: Կներեք, բայց սա անլուրջ է: Ինչ ուզում եք արեք, ֆրանսահայը «ցեմենտին» ասելու «սըմեն», իտալահայը «չեմենտո»: Ես առաջարկում եմ` հանդիպել արևմտահայերենի լավագույն մասնագետների հետ, ինքս կարող եմ կազմակերպել: Ashot Gabrielyan 20:32, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ի դեպ՝ դասագրքերում արևմտահայերենի ներկայիս վիճակի մասին խոսելիս, շատ ու շատ լեզվական իրողությունների վերաբերյալ ընդհանուր կանոններ չկան գրված, այլ մատնանշված է, որ այս գաղթօջախում այսպես է, իսկ մյուսում՝ այսպես։ Եթե կարող եք օգնեք մասնագետներին այդ անորոշությունից ելնելու։ Ashot Gabrielyan 20։38, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)

Մասնակիցներ, կարծում եմ անիմաստ էներգիա ենք վատնում։ Քանի դեռ չկան մի քանի հոգի, որոնք պատրաստ են աշխատել արևմտահայերեն ՎՓ–ի վրա, մենք ոչ պետք է, ետ եղած 30 հոդվածը «աքսորենք», ոչ էլ կարող ենք մենք որևէ բան սկսել։ Պանդուխտ, ոնց ես դու պատկերացնում Արևմահայերեն ՎՓ–ի ստեղծումը, առանց արևմտահայերի մասնակցության։ Արդյոք այստեղ ներկաներից որևէ մկեը բավարար չափով տիրապետում է արևմտահայերենի, քո ասած «մենք սկսենք, պատրաստենք, նրանք կգան» վիճակի արևմտաայերեն ՎՓ–ը ստեղծել-հասցնելու համար։ Եվ եթե կա, արդյոք նա պատրաստ է դա անել։ Այս պահին, ոչ այնտեղ ապագայում գրելու ցանկություն ունեցողներ կան, ոչ էլ նույնիսկ ամենը մի կողմի եթե դնենք, մենք կարող ենք դա անել։ Եթե ճանաչում ես մարդկանց, որոնք դա ուզում են, կամ կարում ես գիտես, ոնց նրանց գնտել, ոգեշնչել, թող գան, մտածենք, եթե իրական է՝ կօգնենք։ Իսկ մինչ դա շատ հիփոթեթիկ խոսակցություն է։ Բացի դրանից, ամեն դեպքում կարելի է այստեղ նախ սկսել, գոնե 500 հոդված հավաքել արևմտահայերենով, նոր արդեն հիմք ունենալով, առանձին ճյուղ բացել, և հեչ պարտադիր չէ, բոլոր կատեգորիաները կրկնապատկել, կարելի է այդ ժամանկահատվածում եղած արևելահայերեն կատեգորիաներից օգտվել։ Նշվածդ zoravarandranik մասնակիցը, որքան ես եմ տեսնում արևմտահայերեն չի գրում, գրում է արևելահայերեն, բայց հին ուղղագրությամբ։ Դա պետք չի խառնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:06, 19 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես կարծում եմ Աշոտի առաջարկած իր հանդիպումը մասնագետների հետ շատ լավ միտք է: ԱնգլաՎիքիում կան մասնակիցներ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, որոնք խոսում են, ինչպես ես տեղեկացված եմ, արևմտահայերեն: Ես կհարցնեմ նրանց և կտեսնեմ նրանք կմասնակցեն թե ոչ: Մինչև բաժնի ստեղծումը, բոլոր պատրաստ հոդվածները տեղադրվում են Ինկուբատորում (պետք չէ այստեղ հավաքել այդ 500 հոդվածը), որտեղ սովորական Վիքիի նման կարելի է հոդվածները ավելացնել: Ժամանակի հետ նոր մասնակիցներ կգան և ես համոզված եմ, որ շատ կլինեն, ավելի շատ քան արևելահայերեն Վիքիպեդիայում: Չենք կարող սկզբից բոլորի սոտրագրությունները հավաքել ու նոր բացել: Մեր այս ընթացիկ խմբի մեծամասնությունը ուրեմն մինչև Վիքիի ստեղծումն էր պատրաստ գրել? Ոչ, մենք նույնպես հետո են հավաքել: Այդպիսով ես առաջարկում եմ հետևյալ պլանը՝
  1. Ես դիմում եմ ԱնգլաՎիքիի այդ մասնակիցներին և եթե նրանք համաձայն են, անցնում են հաջորդ փուլին
  2. Աշոտը հանդիպում է մասնագետների հետ և որոշում Վիքիպեդիայի ապագա լեզվային կառուցվածքը
  3. Եթ ըստ մասնագետների ստեղծումը հնարավոր է, դիմում ենք համապատասխան մարմինՊանդուխտ 07։48, 19 Դեկտեմբերի 2010 (UTC)
Xelgen-ին հետ համաձայն կ´ըլլամ, որ հոս հիփոթեթիկ իրավիճակին վրայ աւելնորդ էներգիայ կը ծախսվի: Նաև կ´ուզեմ աւելացնել, որ եթէ նոյնիսկ բաւականին արևմտահայերէն ներդրում կատարող անձինք ըլլան (որը շատ ուրախալի պիտի ըլլայ), անձամբ դարձեալ խիստ դէմ պիտի ըլլամ առանձին Վիքիպեդիայի կազմելուն: Որովհետև եթէ օրինակ տաս արևելահայերէն և տաս արևմտահայերէն ներդրում կատարող մասնակից ժամանակին ընթացքում ստեղծեն 100,000 յօդւած, ապա կը գերադասեմ ունենալ ադանք աւելի ընդհանուր հանրագիտարան, քան 100,000-ը բաժանել 50,000 և 50,000 յօդւած պարունակող կիսատ հանրագիտարաններին մէջ: Նաև, ցանկացած հայախօս կ´րնայ շատ փոքր ջանքով վարժուիլ միւս հայերէնին, և մեծ խնդիր չ´պիտի ըլլայ նէ նոյն հանրագիտարանում կարդալ միւս հայերէնով յօդվածը: Հոս կարծում եմ արդէն «եթէ ուրիշ լեզւով երկու հանրագիտարան կըլլայ, հայերէնն ալ երկուքը պիտի ունենայ» խնդիր կայ, առանց առանձնապէս հիմնաւորւելու կամ պատճառներ ունենալու: Chaojoker 15:43, 19 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ձեր փաստարկը նա է, որ ավելի լավ է ունենալ 100 հազար հոդված մեկ հանրագիտրանում, քան 50 հազար առանձին: Իսկ արդյոք թվաքանակն է կարևոր? Կարևորը որակը չե? Դրանք երկու առանձին գրական լեզուներ են և երկուսն էլ իրավունք ունեն նույն չափով ունենալ սեփական հանրագիտարանը: Իմ կարծիքով դա դա համոզիչ հանգամանք չե:Պանդուխտ 18:01, 19 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ուրեմն դուք էլ ե՞ք համաձայն, որ որակը քանակից ավելի կարևոր է: Այդ պարագայում, բացի «երկու հանրագիտարանը մեկից ավելի լավ է» քանակային պատճառից, էլ ի՞նչ պատճառ եք տեսնում առանձին հանրագիտարան ունենալու համար: Արևելահայերենը և արևմտահայերենը առանձին լեզու չեն: Երկուսն էլ հայերենի ճյուղ են, և նույն հանրագիտարանում իրար կողքի տեղ գտնելով ոչ մեկի «իրավունքը» չի խախտվում: Chaojoker 09:46, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Արևմտահայերենը և Արևելահայերենը երկու լեզուներ են, իրեն յուրահատուկ ուղղագրությամբ և ամեն ինչով:--Պանդուխտ 10:50, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Որևէ լեզվի տարբեր ճյուղ լինելը տարբեր իմաստ է, քան տարբեր լեզու լինելը: Chaojoker 13:15, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Արևմտահայերենը ոչ թե բարբառ է, այլ լեզվի առանձին ճյուղ։ Կարծում եմ ճիշտ չէ համեմատել Գյումրու, Մարտունու կամ Գորիսի բարբառները արևմտահայերենի հետ, որովհետև հիշյալ քաղաքներում և Հայաստանում ամենուր դպրոցում դասավանդվում է գրական հայերեն` արևելահայերեն, նմանապես չկան գորիսի բարբառով գրքեր, Մարտունու, ևն... Գրողները կարող են օգտագործել ցանկացած բարբառ կամ ժարգոն նույնիսկ, բայց դա լրիվ ուրիշ նպատակ է հետապնդում։ Պանդուխտ մասնակցի մտահոգությունը շատ պարզ է։ Կան ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ երկու հայերեններ, իսկ հայերեն վիքիպեդիան չի ապահովվում այդ իրավահավասարությունը։ Արևմտահայերենի կրողը իրեն հարմար չի զգում այս վիքիում այնպես, ինչպես մենք։ Եվ այս հարցը վաղ թե ուշ լուծում է պահանջելու։ Իմ պատկերացրած լուծումը շարադրել եմ վերևում։ Եթե համաձայն չեք դրա հետ, պիտի ընդունենք պանդուխտի առաջարկը։ Եթե երկուսն էլ չենք ընդունում, նշանակում է, որ հրաժարվում ենք ընդունել արևմտահայերենի գոյությունը, կամ դրան տալիս ենք ավելի քիչ գործածական և քաղաքակրթական նշանակություն, քան վիքիպեդիայի եղած լեզուները։ --Alex_alex 16:23, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ինչի՞ մասին է խոսքը:
1) Ո՞վ է բարբառից խոսել:
2) Ո՞րն է քո պատկերացրած լուծումը: Սա՞. «Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած հոդված (Եվ սա պետք է հստակ գրվի վիքիի առաջին էջում, որպեսզի նոր մասնակիցները ծանոթանան դրան) ցանկացած հոդված հայերեն վիքիիում պիտի գրվի արևելահայերենով ԿԱՄ արևմտահայերենով։ Հայաստանցի գրողը, եթե չի տիրապետում Արևելահայերենին, թող չուղղի այդ տարբերակը, այլ ստեղծի նորը` արևելահայերնը, եթե այն չկա (և հակառակը)։ Պետք է տալ հնարավորություն ստեղծել նույն հոդվածի երկու տարատեսակներ, և եթե երկուսն էլ կան, հղել իրար «սույն հոդվածը առկա է նաև արևելահայերենով (կամ հակառակը)»։» Գլխավոր էջում կարող ես ինքդ նշել դրա մասին: Մնացածը երկար ժամանակ եղել է այս Վիքիում: Chaojoker 16:29, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ես դէմ եմ Արևմտահայերէն Վիքիպեդիայի ստեղծման գաղաբարին հանդէպ։ Նախ, չեմ հասկնար թէ ինչ է հարցը մեր միացեալ Վիքիպեդիային status quo-ի պահպանման հետ։ Մինչև հիմա ոչ մէկ մեծ հարց չենք ունեցած։ Ընդհակարակը, լուծում գտած ենք ինչպես զգուշացնելու կարդացողին թէ որ բարբառով (dialect) գրուած է հոդուածը և ուղղելով կարդացողներուն միւս տարբերակին, օգտագործելով կաղապար:Արևմտահայերէն և կաղապար:Արևելահայերեն կաղապարները։ Կաղապարի նիւթին վրայ մնալով, Chaojoker հետ համաձայն եմ որ պէտք է ջնջենք այս անիմաստ կաղապարը... «ուշադրութի՞ւն» - միթէ վտանք կա՞յ ։-)) ։ Երկրորդ պատճառը բաւական կրկնուած է և այն է որ (ինծմէ զատ) դժբախտաբար արևմտահայ խմբագրող չկայ հայերէն Վիքի-ում և վստահ չէ եթէ նոր Վիքիպեդիայի ստեղծումը պիտի հրապուրէ նոր մասնակիցներու գրանցումը։ Անգլերեն Վիքիպեդիային մէջ միայն Սէրուժը կայ որ արևմտահայ է և ակտիվ է բայց նոյնիսկ ինքն զբաղուած կ'երևի վէրջերս։ Դատարկ Վիքիպեդիա մը պիտի ստեղծենք եթէ արևմտահայերէնը բաժնենք հայերէն Վիքիպեդիայէն։ Չմօրնանք որ ասիկայ ՀԱՅԵՐէՆ Վիքիպեդիա է և ոչ Արևելահայերէն կամ Արևմտահայերէն։ Երկու բարբառներն ալ վերջավորութեան հայերէն են։ Եթէ մեր սիրելի ադրբեջաներէն Վիքիպեդիան երկու տարբեր այբուբեն կ'օգագործէ մէկ Վիքիպեդիայի մէջ առանց հարց ունենալու, կարծեմ մենք լաւ վիճակի մէջ ենք։

Նաև կ'ուզեմ զգուշացնել թէ միայն արևմտահայերէնը չէ որ դասական ուղղագրութիւն կ'օգտագործէ։ Էջմիածնի մէջ և աւելի նշանակալիությամբ, պարսկահայ գաղութը նոյնպէս դասական ուղղագրութիւն կ'օգտագործեն։ Բայց տարբերութիւնը այն է որ անոնք արևելահայերէնով կը գրեն։ Zoravarandranik մասնակիցը այս ձևով կը գրէ իր խմբագրած հոդուածները։ - Ֆետայի 00։50, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)

Դա անիմաստ կաղապար չի, եթե մեր վիքիի հոդվածների բացարձակ մեծամասնությունը գրված են այսպես կոչված արևելահայերենով, և չկա այդ հոդվածների արևմտհայերեն տարբերակը, ապա ինչով պետք է զգուշացնենք, որ դա արևմտահայերեն է, կամ հոդվածի մի մասը գրված է մի տարբերակով, մյուսը մեկ այլ, ապա ինչ պիտի անենք, նաև պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն են հասկանում, որ սա արևմտհ. է կամ այլ , հետևաբար անհրաժեշտ է զգուշացնել ..........--6AND5 17:19, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Թէեւ մեծամասնությունը արեւելահայերէնով գրուած է, ասիկայ Վիքիպեդիայի կանոնի երեսէն չէ այլ քանի որ մեծամասնութիւնը մեր խմբագրողներու արեւելահայերէնով կը գրեն։ կաղապար:Արևմտահայերէն/կաղապար:Արևելահայերեն <---- ասոնք բաւարար են տեղեկացնելու թէ որ բարբառով գրուած են հոդուածները։ - Ֆետայի 17:41, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Նույն վանքը երկու անուններով խմբագրել

Քարակոփ և խոտակերաց անունները նույն վանքի անունն են սակայն խոտակերաց գրելիս առաջարկում է նոր էջ բացել, ինքս փորձեցի չի ստացվում ձևը գտնել խնդրում եմ վերահղում կատարեք «Խոտակերաց վանք» անվանումը «Քարակոփ» հոդվածին։ Շնորհակալություն Verjin-huis 20։08, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ողջույն, վերահղում կատարելու համար բավական է Խոտակերաց վանք հոդված ստեղծելիս այնտեղ տեղադրել #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Քարակոփ]] արտահայտությունը: Chaojoker 20:11, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջույն, ողջույն, այդ դեպքում ավելի ճիշտ կլինի Քարակոփ անունը վերահղել Խոտակերաց Վանք անվանմանը և միջի պարունակությունն էլ հետը տեղափոխել մյուս էջ: սակայն այդ էջի թերությունների մասին ասող կաղապարներն էլ հետը կգան, դրա՞նք էլ տանեմ:Verjin-huis 20:30, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այո: Էջը տեղափոխելիս, կարևոր է նաև դրա պատմությունը տեղափոխելը, որպեսզի ապագայում պարզ լինի ով ինչ ներդրում է արել և այլն: Որպեսզի էջը և իր պատմությունը միասին տեղափոխվեն, պատճենել-փակցնելը չի օգտագործվում, այլ օգտագործվում է «տեղափոխել» հրամանը: Տեղափոխել հրամանը կգտնեք էջի, քննարկման, և մյուս կոճակների շարքում՝ էջի վերևում (հնարավոր է, որ պետք լինի ընդլայնել փոքրիկ ցածը ցույց տվող կոճակը այն տեսնելու համար): Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել: Chaojoker 06:05, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Արդեն copy/paste եմ արել, :) հիմա փորձում եմ ետ շրջել իմ կատարած փոփոխությունները, որպեսզի կատարեմ այնպես ինչպես ասել ես: Շնորհակալություն օգնության համար :) Verjin-huis 17:00, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Մ. թ. ա. կատեգորիաների ջնջում և հոդվածների անվանափոխում խմբագրել

Քննարկում խմբագրել

Ողջույն, թվարկությունների հարցը վերջնականորեն լուծելու համար մնացել է հետևյալ աշխատանքը.

  • տեղափոխել 587 հոդվածանուն
  • ջնջել 321 կատեգորիա

Ինքնին հասկանալի է, որ սա մեկ մասնակցի գործ չէ, ուստի ստորև բերում եմ փոփոխման ենթակա բոլոր էջերի ցանկը։ Խնդրում եմ տեղափոխումից հետո, հոդվածի անունը ջնջել այս ցանկից, որպեսզի մյուս մասնակիցները տեսնեն, թե որքան աշխատանք է մնացել։ Ջնջված կատեգորիաները հոդվածներից հեռացնելը կամ նոր կատեգորիայով փոխարինելը կարելի է կատարել բոտով։ --vacio 23։14, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)

Հոդվածներում թվականների հարցը կարգավորեցի, բայց վերնագրերը բոտով չեմ կարողանում փոխել: Եթե ձևը գիտես Vacio ջան, ապա տեղյակ պահիր:--beko 11:52, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հոդվածների անվանափոխումը, որքան տեղյակ եմ, AWB-ով կարելի չէ։ Այս ծրագրով կարելի է միայն հոդվածի տեկստային բովանդակություն փոփոխել։ Այլ բոտային ծրագրերով պետք է որ դա հնարավոր լինի, բայց ես դրանց չեմ տիրապետում։ Մնում է ձեռքով անել։ Նույնը և վերաբերում է կատեգորիաներին։ Դրանք ադմինները պետք է հատ առ հատ ջնջեն։ --vacio 16։43, 23 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ողջույն, կատեգորիաների անվանափոխումը հասկանալի է, և շատ լավ է: Այն որ չեմ հասկանում, սխալ անվանումով կատեգորիաների ջնջելն է, երբ կարելի է ավելի հեշտորեն (օրինակ ԷյԴաբլյուԲի բոտերի օգնությամբ) նրանց վերահղել: Պատճառն այն է, որ դա շատ սովոր սխալ է, իսկ հաճախ սխալներից դեպի ճիշտ անուն վերահղելն էլ Վիքիպեդիայում լավ բան է, որովհետև ապագա սխալ անվամբ որոնողներին թույլ է տալիս հեշտ գտնել ճիշտ անվամբ կատեգորիան (և այդպիսով նաև ճիշտ ուղղագրությունը սովորել): Այնպես որ, չջնջելով և միայն վերահղելով սխալ անվամբ կատեգորիաները թե՛ ժամանակի մեջ է խնայողություն արվում, թե՛ որոնման տեսակետից արդյունավետ է: Եթե դեմ չեք, ջնջելու փոխարեն դրանց վերահղենք: Chaojoker 15:57, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Վատ գաղափար չէ, և դա իրոք կարելի է բոտով անել։ Սակայն կարո՞ղ ես մեկ օրինակ բերել վերահղող կատեգորիայի, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ նկատի ունես։ --vacio 19:04, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կատեգորիաների վերահղումը կատարվում է ճիշտ նույն ձև, ինչպես հոդվածներինը: Օրինակ ԿատԱ-ից ԿատԲ վերահղելու համար, ԿատԱ-ում տեղադրվում է՝ #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[:Կատեգորիա:ԿատԲ]]: Այստեղ եթե մեկը որոնի ԿատԱ-ն, կվերահղվի ԿատԲ, սակայն եթե որևէ հոդված տեղադրվի ԿատԱ-ում, դա ավտոմատ չի տեղադրվի ԿատԲ-ում, այլ կերևա ԿատԱ-ում, սակայն հոդվածի ներքևում ԿատԱ-ի վրա կտտացնելիս, օգտագործողը կվերահղվի ԿատԲ: Հուսով եմ շատ խուճուճ չբացատրեցի: Chaojoker 22:18, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Հստակ է, թե ինչ նկատի ունես։ Սակայն դրա համար նախ պետք է վերստին ստեղծել մի քանի հարյուր կատեգորիա - իսկ դա ահռելի ժամանակ պահանջող աշխատանք է - և միայն դրանից հետո կարելի է բոտով հին կատեգորիաներում տեղադրել վերահղում։ Բացի այդ, միթե՞ մեզ այդքան անհրաժեշտ է ունենալ ամեն մի թվականի վերաբերյալ առանձին կատեգորիա՞։ Չէ՞ որ ներկա պահին թվականների հին կատեոգրիաներում կա միայն մեկ, շատ-շատ երկու-երեք հոդված։ Ես կարծում եմ, որ առնվազն առաջիկա 4-5 տարիների ընթացքում նման նոր կատեգորիաների կարիք չի զգացվի, հետևաբար ավելի նպատակահարմար է առայժմ թվականները ներառել դարերի մեջ մտնող ենթակատեգորիաներում (օրինակ, Մ.թ.ա. 1-ին դարն ըստ տարիների մեջ մ.թ.ա. 1-ից մինչև մ.թ.ա. 99) և միայն հետագայում, անհրաժեշտություն զգացելուն պես, աստիճանաբար ստեղծել թվականների համար առանձին կատեգորիաներ։ Այդ դեպքում, կպահանջվի միայն ձեռքով ջնջել հին կատեգորիաները, ստեղծել ընդամենը երկու երկու-երեք տասնյակ նոր կատեգորիաներ, իսկ մնացած աշխատանքը կարելի է բոտով վերջացնել։ --vacio 17:47, 27 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հոդվածացանկ խմբագրել

Կատեգորիաների ցանկ խմբագրել

Չթարգմանված և կիսատ կաղապարներ խմբագրել

Մեր Վիքիպեդիայի 12086 հոդվածների զգալի մասը կաղապարներն են։ Սրանց զգալի մասը չօգտագործվող, չթարգմանված և տեխնիկապես աղավաղված են։ Մի մասը կաղապարին սպասարկող էջեր ունեն, որոնց տեքստային մասերի և կատեգորիաների մի մասը անգլերեն են, չեն թարգմանված և ամենայն հավանականությամբ, չեն էլ թարգմանվի։ Օրինակ վերջերս ստեղծված Կաղապար:Եղանակի աղյուսակը, այս տարվա հոկտեմբերին ստեղծված՝ Կաղապար:Թովուզի շրջանը և ավելի վաղ՝ Կաղապար:Օլիմպիական մարզաձևերը։ Որոշ նախազգուշացման կաղապարներից բան չես հասկանում՝ անորոշ վերնագրի, կիսատ թարգմանված տեքստի պատճառով։ Մի ժամանակ աշխատող Կաղապար:Նշանակալիությունը այժմ այսպես՝ (այս տողերը գրելուց այլ կերպ էր երևում այժմ ուղղվեց--beko 18։13, 22 Դեկտեմբերի 2010 (UTC))

է երևում։ Ի՞նչ եք մտածում, ի՞նչ միջոցներ կիրառենք, որ համեմատաբար կարճ ժամանակում մաքրենք մեր վիքիի այս թույլ (իմ կարծիքով) կողմը։ Եթե սխալվում եմ, ուղղեք։--beko 17։48, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)

ուզում եմ կախվել O__O--Պանդուխտ 17:53, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կախվել պետք չի« ստեղծածդ կաղապարների մեջ բազմաթիվ լավերն էլ կան։ Պարզապես պիտի աշխատենք աղբից ու կրկնօրինակ կաղապարներից ազատվել, կարգավորել՝ կատեգորիաներով, որ այդ բոլորից օգտվել լինի։ Հետո ինչի մասին, որ խոսում եմ, միայն քո ստեղծածները չեն։--beko 18:05, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Որոշ թարգմանության կարիք ունեցող կաղապարների էջերում նշել եմ։ Չեն աշխատում Կաղապար:Տեղեկաքարտ Կամուրջը և Կաղապար:Տեղեկաքարտ Փառատոնը։--beko 19:11, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Լավ նախաձեռնություն է, սակայն սա պետք է լինի առաջին փուլը, որից հետո արդեն պետք է որոշվի թե կասկածելի և ակնհայտ վիքիֆիկացման ենթակա հոդվածները ինչ պիտի անենք: Ինչ վերաբերում է հարցին, ապա կարելի է կամ Վիքիպեդիա:Կաղապարներ/Քննարկումներ բաժնում կամ խորհրդարանում հերթով ներկայացնենք կաղապարները, և եթե կաղապարները որոշակի ժամանակում չուղղվեն և միաժամանակ չեն օգտագործվում, ապա` ջնջել: Նաև հարկավոր է քննարկել չօգտագործվող կատեգորիաները` սպասարկող էջեր բաժնում, որից հետո ավելորդ կատեգորիաները ջնջել, տվյալ պարագայում նոր կատեգորիա ստեղծելը դժվար բան չէ:6AND5 20:15, 22 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Բոլոր կաղապարները, բացի այն կաղապարներից, որոնք հիմնված են mbox-ի վրա արդեն աշխատում են: Ինչքան փորձեցի, չկարողացա գտնել mbox-ի թերությունենրը:Պանդուխտ 14:23, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ահա mbox-ն ուղղված է: Բայց այն, որ հարյուր տոկոսով ճիշտ է աշխատում, ժամանակի ընթացքում կերևա: Մյուս կաղապարները դեռ չեմ ստուգել: Գնահատելի է, որ զբաղվեցիր այս գործով: Նման պարագաներից խուսափելու ամենալավ ճանապարհը կաղապարներ ստեղծելիս զգույշ լինելը, և մինչև մեկի աշխատելուց վստահանալը մյուսը չստեղծելն է: Chaojoker 15:37, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եվս մեկ կաղապար՝ Կաղապար:Վանք կաղապարի կոորդինատների խնդիրն է, որը և կարծում եմ կապված է Կաղապար:Տեսարժանություն կաղապարի խնդրին: Նաև շատ պարագաներում կաղապարներն ունեն օտարալեզու բացատրություն, որը գերադասելի է թարգմանել, իսկ եթե ոչ, կարծում եմ ավելի լավ է այն ջնջել և միայն թողնել միջլեզվային հղումները այլ Վիքիների նույն կաղապարին (այնտեղ էլ կարելի է կարդալ օտարալեզու բացատրությունը): Chaojoker 16:07, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կաղապար:Bio-stub-ից հեռացրի անձի մասին կատեգորիան, հայտնվում էր բոլոր Bio-stub-ով նշված հոդվածներում։ Ունենք անձինք կատեգորիան, որը կարծում եմ չպետք է դրվի կոնկրետ անձի հոդվածում, այլ նրան պետք է հղվեն՝ անձինք ըստ դավանանքի, ըստ մասնագիտության, ըստ լեզվի և այլ կատեգորիաները։ Որոնք էլ պետք է դրվեն անձի մասին հոդվածում։ Անձինք կատեգորիայով նշված 11 հոդված ունենք, որոնցից կարծում եմ այն պետք է հեռացվի։--beko 18:48, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Նույն բանն էի մտածում: Շնորհակալություն, Chaojoker 22:30, 24 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Տեսարժանություն, Վանք և Տաճարկաղապարները պետք է ջնջել, քանի որ ես դրանք ստեղծել էի իմ ՀայՎիքի նոր երակծժամանակ և պատճենել էի դրանք Ռուսերենից, հետո տեսա որ Անգլերեն տարբերակը ավելի լավն է, այ պատճառով էլ դրանք մնացել են (այո, պետք էր շուտ ասել):--Պանդուխտ 07:34, 25 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եվս մի քանի կաղապար, որ ուղղելու կարիք ունեն՝ Կաղապար:ambox (պատկերները չեն ցուցադրում) (09:40, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)), Կաղապար:Պատճենված (տե՛ս օրինակ): Chaojoker 09:17, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Կաղապար:Տեղեկաքարտ երաժիշտը թերի է աշխատում։ Որոշ չլրացրած տողերի դիմաց կաղապարի հուշումներն են երևում։--beko 18:36, 10 Հունվարի 2011 (UTC)

«Գուուգլ երկիր» խմբագրել

Google Earth ծրագրի լուսանկարները կարելի՞ է օգտագործել վիքիում։ Դրանք ազատ լիցենզիայի տա՞կ են։ --Alex_alex 23։23, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)

Չգիտեմ ինչ լիցենզիայի տակ են, սակայն նպատակահարմար չեմ գտնում դրանք այստեղ օգտագործելը։ Մարդկանց վրա, ընդհանրապես, լավ տպավորություն չի գործում, երբ տեսնում են Վիքիում այլ նախագծերից պատճենված նյութեր։ Դրանով հայերեն Վիքիպեդիան միայն կկորցնի իր դեմքը։ --vacio 17:59, 27 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ոչ, դրանք ազատ լիցենզիայի ներքո չեն, տե՛ս Գուգլ Ըրթը անգլերեն Վիքիպեդիայում: Chaojoker 09:22, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Դա նշանակում է, որ 6AND5-ի բեռնած մի քանի տասնյակ պատկերներ պետք է ջնջել։ --vacio 10:04, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այո, դա քննարկվել էր դեռևս Վիքիպեդիա:Խորհրդարան#Տեքստերի և պատկերների պատճենում բաժնում: Սակայն դրանք միակ ջնջվելու ենթակա պատկերները չեն: Առ այժմ հայերեն Վիքիպեդիան պարունակում է մեծ քանակով ոչ ազատ պատկերներ, և օրեցօր ավելանում է այդ քանակը: Ես սպասում եմ Beko-ի ծանոթ փաստաբանի հետ արդար օգտագործման (fair use) օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո գործի անցնել: Chaojoker 10:10, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հարց այլ լեզվային բաժիններում առկա պատկերների մասին խմբագրել

Արտասահմանյան բաժիններում եղած պատկերները հնարավո՞ր է օգտագործել (interlanguage file links)։ Խոսքը նրանց մասին է, որոնք Commons-ում չկան։ Օրինակ այս պատկերը պատկերասրահի մեջ օգտագործել ոչ մի ձև չեմ հաջողացնում։ Ֆայլի անգլիական բաժնում ասված է, որ այն զրկվել է հեղինակային իրավունքներից դրանց ամերիկյան ըմբռնմամբ, բայց այն դեռ կարող է որոշակի կախվածություններ ունենալ այլ երկրներում։ Դա կարո՞ղ է Commons-ում նրա բացակայության պատճառ հանդիսանալ։ Եվ նաև՝ նման հին պատկերները Commons-ում չլինելու դեպքում այնտեղ upload անել կարելի է, թե ոչ։ Մի խոսքով, խնդրում եմ կիսվեք այս հարցի լուծման շուրջ ձեր ունեցած փորձով։ --DaemonDice 11։23, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ողջույն, DaemonDice: Տվյալ պատկերի դեպքում, կարծում եմ կարելի է այն բեռնել հենց Վիքիպահեստում, և այդպիսով հեշտությամբ օգտագործել բոլոր Վիքի նախագծերում (ինչպես օրինակ այս պատկերը, երբ հեղինակային իրավունքով պաշտպանման ժամանակահատվածը վերջանում է, կարելի է այն բեռնել այնտեղ:) Նաև, Վիքիպեդիայից Վիքիպահեստ տեղափոխելու համար, կարելի է վարվել այս պատկերի նման: Chaojoker 11:33, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Շատ լավ: Ուղակի միաժամանակ մի քանի ընտրածս աշխատանքների միաժամանակ բացակայությունը պահեստից մի ձև կասկածելի թվաց, ասեցի ճշտեմ:
>Վիքիպեդիայից Վիքիպահեստ տեղափոխելու համար, կարելի է վարվել այս պատկերի նման:
Ի նկատի ունես ինչ-որ հատուկ պատկերի միգրացիայի ձև, թե՞ ուղակի այն, երբ ստեղծողը քոփիլեֆթ է տրամադրում հանրությանը:--DaemonDice 11:42, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հայաստանի Ազգային Պատկերասրահի կայք խմբագրել

Հայաստանի Ազգային Պատկերասրահի կայքը այս պահին վերափոխման ընթացքում է։ Կարող ենք հեռացնել կայքին հղվող բոլոր հղումները։ Բայց կարելի է նաև սպասել, հնարավոր է, որ հղումները հետո աշխատեն։ Կարող ենք գործել Հայերեն Վիքիպեդիայի հանրության զգալի մասի կարծիքով և որոշմամբ։--beko 15։45, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)

Առաջարկում եմ սպասել: Ashot Gabrielyan 15:55, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Փորձնական տարբերակը այստեղ է http://test.gallery.am/ -Սահակ 16:27, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Նայեցի, որոշ էջեր կիսատ են։ Վերջում կարելի է էջերի հղումները փոխել։--beko 17:01, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

С новым годом! Happy New Year! խմբագրել

  • От имени Грузинского раздела,
  • From the name of Georgian Wikipedians,
Happy new year,
Happy new year,
May we all have a vision now and then,
Of a world where every neighbour is a friend,
Happy new year,
Happy new year...

(с) АВВА.

--Գևորգ 20։48, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)

Грузинская Википедия поздравляет Вас!!!! Շնորհավոր Նոր Տարի!!!! надеюсь правильно =))--Թեմուրի 22։36, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)

или наверное так Շնորհավոր ամանոր?--Թեմուրի 22:37, 31 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Спасибо, и вас с Новым Годом! Всего наилучшего, доброго и чистого.
>или наверное так
По разному можно. Распространен еще вариант «Ձեր (ваш) Նոր (новый) Տարին (год) Շնորհավոր (поздравленный/нет точного перевода)»--DaemonDice 00:02, 1 Հունվարի 2011 (UTC)
Спасибо! Счастья, здоровья и благополучия в Новом году! გილოცავთ ახალ წელს! :) --Rob 17:19, 1 Հունվարի 2011 (UTC)