Գլխավոր էջ / Ներածություն 1

Ողջույն, հարգելի համայնք։ Ուզում եմ {{Կաղապար:Գլխավոր էջ/Ներածություն1}} կաղապարի չօգտագործվող պորտալներից մեկը հանեմ ու տեղը դնեմ Պորտալ:Բժշկություն պորտալը։ Քանի որ այն օգտագործվում է գլխավորում էջում, տեղեկացնում եմ ու սպասում կարծիքների։--Ավետիսյան91 (քննարկում) 14:37, 30 Մարտի 2020 (UTC)[reply]

Համաձայն եմ փոփոխության հետ։ Բժշկության մասին պորտալի հղումը պետք է տեղադրել Գլխավոր էջում։--Գարդմանահայ (քննարկում) 11:05, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Կարծում եմ այո, ես էլ էի դա ուզում անել։ Առանձնապես ակտիվ պորտալներ չունենք, այնպես, որ պետք է այժմ ակտիվ պորտալը դնել գլխավոր էջում։ Պորտալ:Համաշխարհային ժառանգությունը թարմացվել է 2016 մարտին, կարելի է դրա տեղը դնել բժշկականը։--BekoՔննարկում 12:11, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն կարծիքների համար։ Beko-ի առաջարկով պորտալը տեղադրել եմ «Համաշխարհային ժառանգության» փոխարեն։--Ավետիսյան91 (քննարկում) 17:09, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հատուկ նորություն

Տեղեկացնեմ նաև {{Կաղապար:ԸԻ/Հատուկ}} կաղապարի մասին, որը պայմանավորված է COVID-19 պանդեմիայով։ Այն նույնպես երևում է առաջին էջում, «Նորություններ» բաժնում։--Ավետիսյան91 (քննարկում) 17:40, 30 Մարտի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն կաղապարն ավելացնելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 11:05, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Մահերը կարելի է գրել, որ աշխարհում է, ու լավ կլիներ բուժվածների քանակն էլ նշվեր, թե չէ շատ տխուր և վհատեղնող կաղապար է ստացվում։--BekoՔննարկում 12:13, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն կարծիքների համար։ @Beko-ի առաջարկով փոփոխություններն արել եմ։ Մերսի։--Ավետիսյան91 (քննարկում) 17:01, 1 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Քարտեզներ․ Արցախ և Ադրբեջան

Հարգելի՛ համայնք, առաջարկում եմ կա՛մ չօգտագործել այնպիսի քարտեզներ, որտեղ Արցախը ներկայացված է Ադրբեջանի կազմում, կամ դրանք ենթարկել համապատասխան փոփոխությունների։ Այդպիսի օրինակների դեպքում, ենթադրաբար, պետք է հեռացնել քարտեզները հոդվածից։--Օmıcrօn 22:12, 6 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Ողջույն, այս ոլորտում այնքան էլ մեծ գիտելիքներ չունեմ, բայց արդյո՞ք ավելի հարմար չէ ստեղծել փոփխված սահմաններով բլանկ քարտեզ, ու արդեն դա օգտագործելով միայն՝ ստեղծել մեզ անհրաժեշտ քարտեզները։ --Nooberella💬 07:31, 7 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Օրինակ սրա պես մի բան։ --Nooberella💬 07:44, 7 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Editing news 2020 #1 – Discussion tools

19:24, 8 Ապրիլի 2020 (UTC)

Նոր նախագիծ «Ճանապարհորդություն դեպի Նախիջևան»

Մրցույթ 1+3

Վիքիմեդիա Հայաստանը վիքիմարզիչների, փորձառու խմբագիրների միջոցով նոր մասնակիցների ներգրավելու, փորձառու խմբագիրների ակտիվությունը բարձրացնելու, նոր որակյալ հոդվածներ ստեղծելու համար, նախաձեռնել է «1+3» խմբագրական մրցույթը։ Առաջարկվելու է փորձառու խմբագիրներին երեք նորեկների կամ փորձառուների ներգրավել, չորս հոգով միավորվել և միասին հոդվածներ ստեղծել։ Դառնալ նրանց թիմի ավագ, կազմակերպել թիմի աշխատանքը, սովորեցնել խմբի մասնակիցներին հոդվածներ ստեղծել, հետևել հոդվածների որակին։ Տարիքային սահմանափակում չի լինի։ Մրցույթի ավարտին ընտրվելու է լավագույն խումբը, լավագույն խմբագիրը, լավագույն հոդվածը և լավագույն թիմի ավագը։ Մրցույթի տևողությունը երեք շաբաթ է։ Հաղթողները Վիքիմեդիա Հայաստանի կողմից կստանան մրցանակներ։

Ցանկալի է լսել/կարդալ համայնքի կարծիքներն ու խորհուրդները։--BekoՔննարկում 09:02, 18 Ապրիլի 2020 (UTC)[reply]

  Կողմ եմ, կարծում եմ՝ մեծ նպաստ կբերի ակտիվության բարձրացման գործում։ --Nooberella💬 10:20, 18 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  Կողմ եմ, հիանալի գաղափար է։ ArmSirius (քննարկում) 11:40, 18 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Միանշանակ   Կողմ եմ: --Արեն (քննարկում) 17:15, 18 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  Կողմ, օգտակար բան է մտածված:--∑ίγμα (քնն.) 23:18, 18 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  Կողմ եմ--Գոգի (քննարկում) 04:12, 19 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  Կողմ եմ, հետաքրքիր գաղափար է --TheBabushka (քննարկում) 01:30, 19 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  Կողմ, հավես բան է, ինքս կփորձեմ մասնակցել։ Միշտ երազել եմ ընտանիքիս անդամներին սովորեցնել խմբագրել ։Ճ --SilViePink (քննարկում) 18:41, 19 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Բովանդակության թարգմանչի լռելյայն ակտիվացում

Հարգելի համայնք, Ամիր Ե․ Ահարոնին առաջարկում է Հայերեն Վիքիպեդիայում լռելյայն ակտիվացնել բովանդակության թարգմանիչը։ Ես շատ եմ օգտվում այդ գործիքից, շատ հարմար բան է, բավականաչափ օգնում է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստեղծողներին։ Սակայն որպես ակտիվ օգտվող գիտեմ դրա թերությունները, որոնց պատճառով մեր վիքիում կշատանան վատ թարգմանված և տեխնիկական թերություններով հոդվածները։ Կարծում եմ` այս գործիքով սկսնակ խմբագիրները չեն կարողանա որակյալ հոդվածներ ստեղծել։ Համաձայն վիճակագրության` այդ գործիքով այս պահին Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 3452 հոդված, որոնցից 373-ը, այսինքն` մոտ 11 տոկոսը, ջնջվել է։ Սա, համաձայնեք, շատ է։ Այդ իսկ պատճառով լռելյայն ակտիվացմանը   Դեմ եմ։ Խնդրում եմ ձեզ նույնպես արտահայտվել այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:06, 8 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Hi 23artashes, Valen1988, TonJ!

Thank you for your replies.

I cannot read Armenian, but I used machine translation to read what you have written here, and if I understand correctly, you are concerned that making the feature enabled by default may get more badly translated articles created, which would have to be deleted.

Your concern over quality is valid. First, I want to let you know that the Content Translation software controls the amount of machine translation. The threshold for allowed machine translations can be changed according to the needs of your language, so that publishing too much machine translation will be prevented This was successfully done in several languages: Indonesian, Telugu, and Assamese.

In addition, I've checked how did the enabling of the Content Translation option by default impact the number of deleted articles in Wikipedias in 26 other languages where this was done since September 2019 (jv, bcl, tl, ml, bn, mn, sq, af, is, lv, ne, te, kn, gu, mr, pa, bs, mk, eu, sw, ta, ms, az, et, lt, sl). In all of these languages, the average number of articles deleted every week didn't go up. At the same time, in some of them, the average number of articles that were created every week did go up.

If this feature is enabled by default, and you see that it causes issues, we can change the threshold for machine translation or make the feature non-default again.

(Я умею читать и писать по-русски, если вам так удобнее.)

Thanks! --Ամիր Ե․ Ահարօնի (WMF) (քննարկում) 11:05, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Ամիր Ե․ Ահարօնի (WMF) I no speak english. I speak Russian. --Valen1988 (քննարկում) 11:12, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ամիր Ե․ Ահարօնի (WMF) Clear. But I again   Դեմ: --Valen1988 (քննարկում) 13:57, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, մասնակիցը թարգմանեց հայերեն տեքստը համակարգչային ծրագրով, և հիմնակամում հասկացավ ծեր գրածը: Երևի դու էլ կարաս փորցես։ Անհասկանալի մասերը հարցրա ինձ։ Վիքիողջույնով։ - Kareyac (քննարկում) 12:35, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]

То же самое по-русски:

Спасибо за ваши ответы.

Я не умею читать по-армянски, но я использовал машинный перевод, чтобы прочитать то, что вы написали здесь, и если я правильно понимаю, вы обеспокоены тем, что при включении этой функции по умолчанию может быть создано больше плохо переведенных статей, которые необходимо будет удалить.

Ваша забота о качестве мне понятна. Во-первых, я хочу сообщить вам, что программное обеспечение Content Translation контролирует объём машинного перевода. Порог для разрешённых машинных переводов может быть изменён в соответствии с потребностями вашего языка, так что публикация слишком большого количества машинного перевода будет предотвращена. Это было успешно сделано на нескольких языках: индонезийском, телугу и ассамском.

Кроме того, я проверил, как включение опции Content Translation по умолчанию влияет на количество удалённых статей в Википедии на 26-и других языках, где это было сделано с сентября 2019 г. (mn, sq, af, is, lv, ne, te, kn, gu, mr, pa, bs, mk, eu, sw, ta, ms, az, et, lt, sl). На всех этих языках среднее количество статей, удаляемых каждую неделю, не увеличивалось. В то же время в некоторых из них увеличилось среднее число созданных статей.

Если эта функция будет включена по умолчанию, и вы увидите, что она причиняет проблемы, мы можем изменить порог для машинного перевода или снова сделать эту функцию выключенной по умолчанию.

Спасибо! --Ամիր Ե․ Ահարօնի (WMF) (քննարկում) 18:50, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Մելիքգյուղ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Մելիքգյուղ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Nooberella💬 16:32, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Նոր տեղեկաքարտ

Վիքիխմբագիրներ ջան, ով կարող է հետևյալ պարամետրերով տեղեկաքարտ ստեղծել.

{{Տեղեկաքարտ Խաչքար
| անվանում =
| պատկեր =
| նկարագրություն =
| երկիր =
| կոորդինատ =
| lat_dir = |lat_deg = |lat_min = |lat_sec =0
| lon_dir = |lon_deg = |lon_min = |lon_sec =0
| CoordAddon =
| CoordScale
| տարածաշրջան =
| սկզբնական տեղադրություն =
| վերջնական տեղադրություն =
| ներկա վիճակ =
| ժառանգության կարգավիճակ =
| նվիրված =
| վարպետ =
| պատվիրող =
| ճարտարապետական ոճ =
| ստեղծման տարեթիվ =
| երկարություն =
| լայնություն =
| բարձրություն =
| զարդաքանդակի նկարագրություն =
| քարի տեսակ =
| մակերես =
| արձանագրություն =
| վիքիպահեստ =
}}

Կանխավ շնորհակալություն:--Soghomon Matevosyan (քննարկում) 14:39, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

{{Տեղեկաքարտ խաչքար}}։ - Kareyac (քննարկում) 03:44, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Տեղեկաքարտը վաղուց կա։--BekoՔննարկում 09:45, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Beko ջան պարամետրերը պետք է փոխվի--Soghomon Matevosyan (քննարկում) 09:49, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan ջան, ո՞ր տողը չկա։ Հնում մի բան էլ ավել է։ Կոնկրետ տողերը կգրե՞ս, թե որն է պետք։--BekoՔննարկում 14:46, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Beko ջան արդեն փոխել են տեղեկաքարտ Kareyac-ն ու ԱշոտՏՆՂ--Soghomon Matevosyan (քննարկում) 16:17, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Վիքին սիրում է Երկիր 2020

Հարգելի համայնք, այս տարի կարող ենք մասնակցել Վիքին սիրում է Երկիր 2020 միջազգային լուսանկարչական մրցույթին։ Հայկական կողմը մեկ անգամ՝ 2014 թվականին մասնակցել է այս մրցույթին, որի նպատակն է Վիքիպահեստ բեռնել Հայաստանի Հանրապետության և Արցախի բնական հուշարձանների, պահպանվող տարածքների, վայրի բնության և կենդանական աշխարհի լուսանկարներ։ Մեր մրցույթում ընտրված լավագույն լուսանկարները փոխանցվելու են միջազգային մրցույթի։ Լուսանկարելու համար կարող եք օգտվել բնության հուշարձանների և արգելոցների ցանկերից, որ տեղադրելու ենք մրցույթի էջերում։ Բնականաբար բեռնված լուսանկարներից շատերը կօգտագործվեն Վիքի նախագծերում։ Մրցույթի անցկացման ժամկետը մայիսի 1-ից 31-ն է։ Կարող եք բեռնել ցանկացած ժամկետում արված լուսանկար, պայմանով, որ դա լինի ձեր նկարածը, և մինչ մրցույթը բեռնված չի լինի Վիքիպահեստում։ Ցանկալի է լսել ձեր կարծիքները և առաջարկները։--BekoՔննարկում 16:25, 11 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հրաշալի գաղափար է: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 10:36, 22 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարգելի Beko, ողջունում եմ լուսանկարչական մրցույթի անցկացման առաջարկը։ Ինքս հաճույքով կմասնակցեմ։ Մի քանի առաջարկ ունեմ

Ա. Անպայման նշել մրցույթի չափանիշները։ Հաշվի առնելով նմանատիպ նախկին մրցույթները՝ կարելի է սահմանել հետևյալը

  1. Լուսանկարները կարող են ենթարկված լինել միայն նվազագույն մշակման (crop, թեթև լուսային, կոնտրաստային մշակում)
  2. Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680x1320 չափի և .jpg ձևաչափի:
  3. Լուսանկարում կոմպոզիցիայում պետք է գերիշխի բնությունը:
  4. Լուսանկարները պետք է արված լինեն Հայաստանում, վերնագրում կամ նկարագրություն դաշտում անպայման հստակ պետք է նշվի թե որտեղ է կատարվել լուսանկարը՝ մարզ, գյուղ, եթե հնարավոր է նաև կոորդինատները։
  5. Հանդիսանում են լուսանկարների հեղինակային իրավունքի միակ սեփականատերը և ստեղծողը։

Բ. Մի քանի ցանկերի կազմում (նախագծում բազմազանություն ապահովելու համար)

  1. Անտառներ
  2. Լեռներ
  3. Գետեր, լճեր, ջրամբարներ, աղբյուրներ
  4. Այլ բնության հրաշալիքներ

Գ. Ներբեռնված բոլոր նկարները ներկայացվեն ժյուրիին: Հաղթական նկարները որոշվել ա, բ, գ բաժնիններից երեքական, և դ կետից մեկ լուսանկար: Իսկ վերջնական հերթականությունը որոշվի վիքիխմբագիրների կողմից: Նկարները տեղադրել Խորհրդարանում կամ այլ հարթակում քննարկման և գնահատման համար, որպեսզի վիքիհամայնքը նույնպես իր դերն ունենա այս նախագծում: Յուրաքանչյուր խմբագիր կունենա 1 ձայնի հնարավորություն, բայց այն խմբագիրները որոնք չեն ունենա վիքիխմբագրման 3 ամսվա ժամանակահատված իրավունք չեն ունենա քվեարկելու։ Դա հնարավորություն կտա զերծ մնալու մասնակիցների կողմից ֆեյք էջեր բացելու և իրենց նկարների օգտին քվեարկելու համար։

  1. Ժյուրին կազմված չեզոք մասնագետներից (ժյուրիի անդամներից ոչ մեկը մասնակցած չլինի նախագծին և կապ չունենա վիքիպեդիայի հետ, ունենա մի քանի տարվա լուսանկարչի փորձ):--Soghomon Matevosyan (քննարկում) 06:59, 23 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ես   Դեմ եմ, որ վիքիհամայնքը ընտրի լուսանկարներ՝ անաչառությունից ելնելով. եթե որոշում կայացվի, որ վիքիհամայնքի ներկայացուցիչները քվեարկելու են, ապա չեմ մասնակցի Beko ջան: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 11:41, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Իսկ մնացած առաջարկների հետ համամի՞տ ես Valen1988։ Beko դու ինչ կասես։--Soghomon Matevosyan (քննարկում) 12:10, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ որ պրոֆեսիոնալ ժյուրին ընտրի 10 լուսանկար, դրանից հետո նոր վիքիհամայնքի կողմից որոշվի այդ 10 լուսանկարների հաղթական հերթականությունը Valen1988 ջան։--Soghomon Matevosyan (քննարկում) 12:17, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Անդրադառնամ Սողոմոնի առաջարկներին։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հերթով անդրադառնամ դրանց։
  • Լուսանկարների տեխնիկական պահանջները միջազգային մրցույթի կազմակերպիչների կողմից հաստատված են, ինչն էլ մենք նախկինում կիրառել ենք, ու այժմ էլ հետևելու ենք։ Նվազագույն մշակում է կարելի, դրանից ավելին անողն էլ կարող է բեռնել՝ օրինակ ֆիլտրեր օգտագործել, իրականում մինիմալի սահմանը մի քիչ լղոզված է՝ կարելի է ամեն ինչ չափի սահմաններում անել և կարևորը արդյունքն է (նայե՛ք անցյալ տարվա ֆինալիստ նկարները
  • Նկարների նվազագույն չափը որոշված է 2ՄՊ, ինչը ապահովում է տարբեր կողմերի հարաբերություն, այսինքն մեկ կողմը կարող է փոքր լինել ու մյուսը մեծ (օրինակ համայնապատկերների ժամանակ), բայց կողմերի պիքսելների բազմապատկելուց պետք է 2,000,000-ին հավասար կամ մեծ թիվ ստանանք։ Ի դեպ արհեստական մեծացրած նկարները միանգամից աչքի են ընկնում։
  • Լուսանկարները կարող են բեռնել վիքիպահեստում թույլատրվող լուսանկարի բոլոր ձևաչափերով։ Պահանջել միայն .jpg ձևաչափ չենք կարող պահանջել։ Շատերը լուսանկարում են RAW ձևաչափով ու հետո կարող են փոխարկել ասենք PNG-ի։
  • Լուսանկարվելիք պահպանվող տարածքների, բնության հուշարձանների ցանկերը տրվելու են (արդեն դրված են ցուցակներով), հնարավոր կլինի լուսանկարել նաև կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին։ Պայմանը միշտ լինելու է, որ պարտադիր նկարագիր լինի և նշված, թե որտեղ է նկարված։ Այս բոլորի մասին այս երկու օրը էջեր կսարքվեն։ Բնականաբար մեր մրցույթին մասնակցում են միայն ՀՀ և Արցախի լուսանկարները։ Մյուս լուսանկարներով հնարավոր է մասնակցել այն երկրների մրցույթին, որտեղ լուսանկարված են, եթե այդ երկիրը մասնակցում է մրցույթին։
Շարունակելի․․․--BekoՔննարկում 13:05, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
  • Մրցույթի կանոնները պահանջում են, որ նկարների հեղինակը բեռնողը պետք է լինի, հեղինակային իրավունքը փոխանցելու տարբերակ լինել չի կարող։
  • Քանի որ մրցույթի թեման երկիր մոլորակն է՝ բնությունը, ապա թեմաները առանձնացնելու իմաստ չկա։ Հավատացեք, որ մասնակիցները չեն զլանա ու մի բան էլ ավելին կբեռնեն։ Եթե Վիքիմեդիա Հայաստանը կորոշի իր կողմից անվանակարգեր մտցնել, դա ուրիշ հարց է։
  • Ժյուրին իհարկե անկախ է լինելու։ Վիքիպեդիայի հետ կապ չունենալը մի քիչ դժվար է։ Օրինակ՝ ժյուրիի մեկ անդամ հրավիրում ենք այլ երկրի վիքի ակտիվիստներից, ինչպես նաև նրանք մեզնից են հրավիրում։ Վիքիպեդիստներ են, ինչպես վարվենք։ Կամ էլ լուսանկարչի ենք հրավիրում, որը նաև խմբագրել է վիքիպեդիայում։ Այլ բան է, որ ակտիվ վԻքիպեդիստ չլինի և Վիքիմեդիա Հայասատանի աշխատակից։ Դա այդպես էլ լինելու է։
  • Վերը գրածից բխելով, նախ Եթե ժյուրին ընտրում է երկու էտապով, ապա նկարների ընտրությունը տալ նաև լավ խմբագրող, բայց ընդունենք, թե լուսանկարչությունից բան չհասկացող ակտիվ վիքիպեդիստին, սրա իմաստը ո՞րն է, մանավանդ ըստ այն պահանջի, որ ժյուրին կապ չպետք է ունենա Վիքիպեդիայի հետ, դա էլ է խախտվում։ Այստեղ հնարավոր է աշխատեն անձնական վերաբերմունքը՝ կապերն ու համակրանք/հակակրանքը։
  • Եվ վերջապես բոլոր նկարները ժյուրիին ներկայացնելը իրատեսական չէ, մանավանդ մեծ թվի դեպքում։ Ժյուրիին ամենաշատը կարող ենք առաջարկել 300 լուսանկար։ Միշտ էլ նախնական ակտիվիստ կամավորների խումբ է պետք, որը կջոկի նկարները խոտանից, ու նախնական ընտրություն անի։ Եվ կապ չունենա մրցույթի հետ։ Նախնական ընտրությանը մասնակցող կամավորների ներգրավելը և առաջարկելը ողջունվում է։
Առայժմ այսքանը։--BekoՔննարկում 14:32, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Beko ջան, հենց այդ 300 նկարի ընտրությունը խնդիր է առաջացնում, որովհետև ինչպես նշեցիր լուսանկարչությունից բան չհասկացող ակտիվ վիքիպեդիստին հնարավորություն տալ 300 նկար ընտրի անթույլատրելի է, քանի որ ծանոթ, ընկեր ինչու չէ նաև անձի նկատմամբ հակակրանքով կարող են առաջնորդվել։ --Soghomon Matevosyan (քննարկում) 15:33, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Soghomon Matevosyan, հարց ծագեց մոտս, ո՞նց է լինում, որ Խորհրդարանում լավագույն նկարներ ընտրելիս չի առաջանա լուսանկարչությունից բան չհասկացող, ծանոթ, ընկեր, թշնամի, նույն ինքը ԽԾԲ համակարգը, իսկ 300 ընտրելու ժամանակ կլինի։--A.arpi.a (քննարկում) 15:43, 27 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Հարգելի' A.arpi.a, ես առաջարկում եմ որ ժյուրիի կողմից ընտրված 10 նկարները խորհրդարան դրվի։ Այսինքն թող պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացվի բոլոր ստանդարտներին համապատասխանող լուսանկարները և ժյուրին ընտրի լավագույն 10 լուսանկարները, ոչ թե ժյուրիին ներկայացվի 300 լուսանկար։ Իմ մոտ էլ հարց առաջանում թե ով պետք է ընտրի այդ 300 լուսանկարը։--Soghomon Matevosyan (քննարկում) 15:59, 27 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Soghomon Matevosyan, էլի նույն հարցը. իսկ տարբեր ոլորտների հոդվածներ գրող խմբագիրները կարողունա՞կ են անաչառ, ճիշտ և մասնագիտական ընտրություն կատարել տասնյակից։ Դեռ մրցույթը, նկարները չեղած, հենց հիմա էլ ես պատրաստ եմ վիճարկելու նման ընտրության հնարավորինս օբյեկտիվությունը։--A.arpi.a (քննարկում) 19:47, 27 Ապրիլի 2020 (UTC)[reply]

A.arpi.a նույն պատասխանը տամ, եթե ժյուրիին ներկայացվելու է 300 լուսանկար, ո՞վ է ընտրելու այդ լուսանկարները` մեկ այլ ժյուրի։ Եվ այդ մեկ այլ ժյուրիի անդամները արդյոք վիքիպեդիայի հետ կապ չեն ունենա։ Եթե ունենան արդյոք ԽԾԲ տարբերակը չի գործի։ Եթե վիքիպեդիայի հետ կապ չեն ունենա, արդյո՞ք իմաստ կա երկու ժյուրի ունենալը, միանգամից թող բոլոր լուսանկարները ժյուրիին ներկայացվի, ոչ թե 300 լուսանկար։ Եթե 300 լուսանկար ներկայացվի, ուրեմն արդեն հավանական է ԽԾԲ տարբերակը, հետևաբար 10 լուսանկարների հերթականությունը արդեն կարող են վիքիխմբագիրները ընտրեն։

Հ.Գ. Սա իմ կողմից առաջարկ է, ոչ թե պարտադրանք։ Եթե ավելի լավ տարբերակ կա ԽԾԲ համակարգի դեմ պայքարելու, մենակ ուրախ կլինեմ։ Ես մեծ սիրով առանց որևէ պայմանների պարտադրանքի մասնակցելու եմ։--Soghomon Matevosyan (քննարկում) 20:23, 27 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Soghomon Matevosyan, Ձեր 2 ասածների միջև կա անտրամաբանական փոս։ Դեմ եք, որ 300 լուսանկարն ընտրի համայնքը, որ բացառեք սուբյեկտիվությունը, բայց չգիտես ինչու համաձայն եք, որ լավագույն տասնյակից ընտրի այդ նույն համայնքը։ Այ այս հարցն եմ հենց հղել սկզբում ու սպասում եմ պատասխանի։

Այնուամենայնիվ, ասեմ, որ բավականին մեծ տարբերություն կա հազարավոր անորակ նկարներից անզեն աչքով ջոկելու լավն ու վատը (թեք, խավար, կիսատ, փոքր, կանոններին չհամապատասխանող նկարներ), որի համար անհրաժեշտ չէ ունենալ մասնագիտական կրթություն կամ փորձ, և շատ անիմաստ՝ դրա համար պրոֆեսիոնալ ժյուրիի զբաղեցնել։--A.arpi.a (քննարկում) 21:48, 27 Ապրիլի 2020 (UTC)[reply]

A.arpi.a նախորդ գրածումս ես հստակ պատասխանել եմ, որ եթե 300 լուսանկարը ընտրությանը մասնակցի համայնքից թեկուզ մեկ անդամ ուրեմն թող 10 լուսանկարի հերթականությունն էլ ընտրի համայնքը։ Ինչ վերաբերվում է անորակ լուսանկարներին, ասեմ որ հնարավոր է միտումնավոր որևէ մասնակցի բոլոր լուսանկարները համարվի անորակ և չներկայացվի ժյուրիին, իսկ պատճառը այդ մասնակցի նկատմամբ հակակրանքը լինի։ Նույնն էլ նաև հակառակը, կարող է որևէ մասնակցի բոլոր լուսանկարները անորակ լինեն, բայց ԽԾԲ համակարգի շնորհիվ նրա բոլոր լուսանկարները ներկայացվեն ժյուրիին և ժյուրին ստիպված լինի ընտրել այդ անորակ լուսանկարներից։ Հնարավոր է նաև որ այդ 300 լուսանկարներ ընտրողները ԽԾԲ տարբերակով ընտրեն 10 լուսանկար, իսկ մնացած 290 լուսանկար ընտրեն շատ անորակ և ժյուրին ստիպված ընտրի այդ 10 լուսանկարները հաղթական։ Ես էլի կրկնում եմ, որ պետք է բոլոր ստանդարտներին համապատասխանող լուսանկարները ներկայացվեն ժյուրիին։--Soghomon Matevosyan (քննարկում) 02:49, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Հուսով եմ, որ վերջին գրածս հստակ հասկանալի է և մանրամասնելու կարիք էլ չկա: Եթե կան լավ առաջարկներ ԽԾԲ համակարգի դեմն առնելու միայն ուրախ կլինեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:24, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, որևէ հիմնավորում ունե՞ք որ սա եք գրել. Ինչ վերաբերվում է անորակ լուսանկարներին, ասեմ որ հնարավոր է միտումնավոր որևէ մասնակցի բոլոր լուսանկարները համարվի անորակ և չներկայացվի ժյուրիին, իսկ պատճառը այդ մասնակցի նկատմամբ հակակրանքը լինի։ Նույնն էլ նաև հակառակը, կարող է որևէ մասնակցի բոլոր լուսանկարները անորակ լինեն, բայց ԽԾԲ համակարգի շնորհիվ նրա բոլոր լուսանկարները ներկայացվեն ժյուրիին և ժյուրին ստիպված լինի ընտրել այդ անորակ լուսանկարներից։ Նախկին բոլոր մրցույթներին ժյուրին ընտրել է շատ որակյալ նկարներ, ի՞նչ է նշանակում ձեր գրված այս հատվածը՝ «միտումնավոր որևէ մասնակցի բոլոր լուսանկարները համարվի անորակ»: Եթե փաստեր ունեք՝ հիմնավորեք: Բոլոր նկարները պիտի միայն ժյուրին ընտրի՝ նաև տասը հաղթող լուսանկարները, իսկ վիքիում քվեարկելու ձեր առաջարկը տրամաբանական չէ, քանի որ հոդվածագիրը պրոֆեսիոնալ լուսանկար չէ: Օրինակ իմ ակումբից ակտիվ խմբագիրներ կան, որոնք լուսանկարչությունից բան չեն հասկանում, ըստ ինչի՞ են քվեարկելու՝ ճաշակի՞: Ու խնդրում եմ, խոսեք փաստերով, ոչ թե ենթադրություններով, որ բոլորին պարզ լինի: --Valen1988 (քննարկում) 12:22, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 ես արդեն որերորդ անգամ ստիպված եմ նույն բանը գրել ինչ նախկինում՝ բոլոր ստանդարտին համապատասխանող լուսանկարները տրամադրվեն ժյուրիի և ժյուրին ընտրի այդ նկարներից 10 լուսանկար: Խնդրում եմ նախորդ գրածները նորից կարդալ: Ինչ վերաբերվում է մնացած գրածներին դա օրինակ է, թե ինչ հնարավոր, նորից կրկնեմ ՀՆԱՐԱՎՈՐ, ռիսկեր կարող է առաջանալ երբ ժյուրիին ներկայացվի 300 լուսանկար:--Soghomon Matevosyan (քննարկում) 12:32, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan Ես լրիվ այլ հարց էի տվել՝ ինչը շրջանցեցիք: Հնարավորով չեն խոսում, փաստերով են խոսում: Ի գիտություն՝ ձեր կողմից ներկայացված ՀՆԱՐԱՎՈՐ գրելաոճը հակասում է Վիքիի կանոնակարգին և անթույլատրելի է: --Valen1988 (քննարկում) 12:39, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 նախորդ գրածներումս մանրակրկիթ ամեն ինչ ներկայացրել եմ: Ներկայացրել եմ նաև թե ինչ առաջարկներ ունեմ: Ներկայացրել եմ թե ինչի հետ համամիտ չեմ և ինչու: Եվ այս հարթակը հատուկ է ստեղծվել առաջարկների քննարկման համար: Ամենասկզբում գրել էիր որ չես մասնակցի եթե վիքիհամայնքը քվեարկի, բայց կողմ ես որ այդ համայնքից կազմված խումբը 300 լուսանկար ընտրի և ներկայացնի ժյուրիին:--Soghomon Matevosyan (քննարկում) 12:54, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, իսկ դու որտեղի՞ց գիտեք որ 300 նկար ընտրելու է համայնքից ընտրված ժյուրին, դուք ժյուրիի մասնակիցների ով լինելը որտեղի՞ց գիտեք: --Valen1988 (քննարկում) 12:57, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 նախարոդ գրածներս կարդա: Իմ առաջարկներից մեկին, այն է ժյուրիին ներկայացնել բոլոր ստանդարտին համապատասխան լուսանկարները, ինձ Beko-ն պատասխանեցին որ. «Ժյուրիին ամենաշատը կարող ենք առաջարկել 300 լուսանկար։ Միշտ էլ նախնական ակտիվիստ կամավորների խումբ է պետք, որը կջոկի նկարները խոտանից, ու նախնական ընտրություն անի։ Եվ կապ չունենա մրցույթի հետ։ Նախնական ընտրությանը մասնակցող կամավորների ներգրավելը և առաջարկելը ողջունվում է։»: Մնացած 300 լուսանկարի հետ կապված նախորդ գրառումներումս մանրամասն հարցադրումների ու ռիսկերի մասին գրվել է, էլ չեմ մանրամասնի:
Ինչ վերաբերվում է քո հարցերից մյուսին դուք ժյուրիի մասնակիցների ով լինելը որտեղի՞ց գիտեք պատասխանեմ: Ինչպես դու ես ասում առանց փաստերի չխոսել: Ես չեմ ասել, որ գիտեմ կամ իմացել եմ ժյուրիի անդամների մասին, ինչից դա ենթադրեցիր: Բացի այդ շրջանցեցիր իմ տված հարցին քո չմասնակցելու վերաբերյալ:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:14, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Այո՛, Բեքոն շատ ճշգրիտ ու հիմնավոր պատասխանել է: Ու համաձայն եմ բոլոր գրվածների հետ: Իսկ ինչ վերաբերում է չպատասխանելուն՝ ակն ընդ ական: Եթե այլ մտահոգվող լինի՝ հարցերս ու հիմնավորումներս լրացուցիչ կներկայացնեմ: Հաջողություն բոլորին: --Valen1988 (քննարկում) 13:20, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, ողջույն։ Ասում ես՝ «ՀՆԱՐԱՎՈՐ գրելաոճը հակասում է Վիքիի կանոնակարգին և անթույլատրելի է:»։ Ցույց կտա՞ս այդ կանոնակարգը, որը արգելում է մասնակցին հետագայում հնարավոր առաջանալիք խնդրի մասին բարձրաձայնել։ Այսինքն ըստ այդ կանոնակարգի՝ այդ խնդիրը պետք է առաջանա, նոր մենք մտածենք այն լուծելու մասին, որ «հնարավոր» բառն օգտագործելով չնշենք այն, այլ փաստերով։ Եթե թեկուզ կա էլ այդպիսի կանոնակարգ (ինչի վերաբերյալ կասկածում եմ), առաջարկում եմ այն փոխել։ --Նուբեռելլա 💬 16:07, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ներողություն եմ խնդրում «մեջ ընկնելու» համար։ @Nooberella ջան, թվային էթիկետ է։ Բառի բոլոր տառերը մեծատառով գրելը «թվային աշխարհում» համարվում է գոռալով խոսել։ Չեմ կարծում, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկը ցանկանում է այդպիսի տպավորություն թողնել ։) --ջեօ (✡) 16:20, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, կարծում եմ` մասնակիցը բառը մեծատառերով է գրել միայն ուշադրությունը այդ բառի վրա կենտրոնացնելու համար։--Նուբեռելլա 💬 16:29, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, բառի վրա ուշադրութուն գրավելու համար պետք է օգտագործել այս կամ այս տարբերակը։ Եթե ցանկություն լինի ուշադրություն դարձնել նախադասության վրա, բոլոր բառերը հո մեծատառ չենք գրելու ։) --ջեօ (✡) 16:41, 28 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ողջույն @Nooberella ջան, ինչպես տեսանք Ջեոն պատասխանել է: Այո՛, թվային տիրույթում ուշադրություն գրավելու համար այլ ձևեր կան: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 08:40, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, չգիտեմ՝ արդյո՞ք դու կարծում ես, թե դա գոռալու նշան էր, թե ուշադրություն հրավիրելու։ Ըստ իս՝ վերջինը, սակայն չեմ կարծում, թե դա ավելի կարևոր քննարկում է, քան այն հնարավոր ռիսկերը, որոնք առաջ է քաշել մասնակիցը։ Շնորհակալություն, ես այլևս չեմ շարունակի այս քննարկումը։--Նուբեռելլա 💬 08:50, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]
@Nooberella, իմ կարծիքը թող ինձ մնա, իսկ մասնակցի առաջ քաշած հնարավոր ռիսկերի մասին լռել և ոչ մի տեղ չես արտահայտվել: Ուստի, եթե հետաքրքրում է թեման, կարծիք կարող ես հայտնել, իսկ այլ մասնակցի հետ իմ հարաբերությունները թող չվերաբերեն ոչ մեկին: Հաջողություն: --Valen1988 (քննարկում) 08:53, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, ընտրության և գնահատման հարցը վերջնականապես լուծելու համար առաջարկում եմ վաղը՝ մայիսի 1-ին ժամը 13:00-ին միանալ ZOOM հարթակում և քննարկել։ Կոչ եմ անում բոլոր հետաքրքրվածներին միանալ խոսակցությանը։ Կազմակերպչական ցանկացած գործողություն պետք է թափանցիկ լինի, ոչ մեկը կասկած չպետք է ունենա գնահատման գործընթացի վերաբերյալ։ Դրա համար հաշվի կառնվի ցանկացածի կարծիքը։ Ցանկացողները՝ կարող են գրանցվել այստեղ։--BekoՔննարկում 10:45, 30 Ապրիլի 2020 (UTC)[reply]