Վիքինախագծերի կանոնակարգ

Հարգելի խմբագիրներ, Վիքիպեդիայում լիքը նախագծեր ենք անում, առաջարկում, ժամկետներ առաջարկում և այլն, բայց եղած կանոնակարգը միայն երկու կետ է նշում՝ բացելու հայտ ներկայացնելու և գործող նախագիծը դադարեցնելու պայմանները։ Մեր հին քննարկումներն էլ այս երկու կետի շուրջն են եղել։ Անգլերենից ու ռուսերենից թարգմանեցի կանոնակարգի այն հատվածը, որ համընկնում է մեր աշխատելաոճին։ Խնդրում եմ նայեք, կարծիք արտահայտեք, որ տեղափոխենք նախագծի էջ։ Անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներում, ի տարբերություն մեզ նախագիծ սկսկելու համար պրոցեդուրաներ պետք չեն և միաժամանակ կարող են գործել բազմաթիվ նախագծեր, դա երևի իսկապես ակտիվ խմբագիրների քանակից է գալիս։ Այս հատվածները չեմ թարգմանել։ Թարգմանությունը այստեղ է։ --BekoՔննարկում 05:54, 10 Մարտի 2019 (UTC)[reply]

Beko ջան կներես ուշ պատասխանելու համար, կանոնակարգի նախագծի հետ կապված ունեմ հետևյալ դիտողությունները.
  • «այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ», նախ նշեմ որ, դեմ եմ Վիքիպեդիայում քվեարկություններին բացառությամբ որոշ դեպքերի (ադմինի ընտրություն, լավ, ընտրյալ կարգավիճակ տալուն), այստեղ կարելի է գրել որ համաձայնեցվում է համայնքի հետ ըստ այս կանոնի:
  • «Նախագծի դադարեցումը իրականացվում է Խորհրդարանում կամ Ադմինիստրատորի տեղեկատախտակում բացված հայտի հիման վրա՝ համայնքի ընդհանուր որոշմամբ։» համայնքի ընդհանուր որոշում չի հասկացվում, կարելի է գրել համայնքի համաձայնությամբ: Չեմ հասկանում նաև ինչի ադմինիստրատորի տեղեկատախտակում, ադմինի պարտականությունների մեջ չի մտնում սույն գործընթացը:
  • «Վիքինախագծի հաջողությունը կախված է այնտեղ համատեղ աշխատող խմբագիրների ընդհանուր նպատակին հասնելու ձգտումից և հաջող գործելաոճից։» սա ավելի շատ բարի ցանկություն է քան կանոնակարգի կետ:--Սամվելքննարկում 10:59, 1 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Read-only mode for up to 30 minutes on 11 April

10:56, 8 Ապրիլի 2019 (UTC)

Հոդվածներ Երևանի դրամատիկական թատրոնի տրամադրած նյութերով

Հարգելի մասնակիցներ, Երևանի դրամատիկական թատրոնը դերասաններին, թատրոնին և ներկայացումներին վերաբերող նյութեր է տրամադրում։ Անցյալ ամսվա տրամադրած ներկայացումների պաստառները բեռնվել են։ Նյութերը դանդաղ են տրամադրվում, և քանի որ նոր նյութեր են հայտնվել, ապա տեսածրելուց հետո կտեղադրենք, առանձին հարթակում և կարելի է այնտեղից օգտվելով բարելավել կամ ստեղծել հոդվածներ։ Հետաքրքրված մասնակիցները կարող են մասնակցել համագործակցությանը։--BekoՔննարկում 08:21, 9 Մարտի 2019 (UTC)[reply]

Միանշանակ   Կողմ եմ նմանատիպ ցանկացած համագործակցության։--Armen (քննարկում) 11:52, 8 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Հիանալի նախագիծ է, ես սիրով կմիանամ ու հոդվածներ կգրեմ համագործակցության շրջանակներում:--Tamara Karvajar (քննարկում) 15:41, 8 Ապրիլի 2019 (UTC)[reply]
  Կողմ, հետաքրքիր և տարբերվող համագործակցություն է։ --ջեօ (✡) 13:04, 9 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Wikimedia Foundation Medium-Term Plan feedback request

Please help translate to your language

The Wikimedia Foundation has published a Medium-Term Plan proposal covering the next 3–5 years. We want your feedback! Please leave all comments and questions, in any language, on the talk page, by April 20. Շնորհակալություն Quiddity (WMF) (talk) 17:35, 12 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Sidebar պատշաճ աշխատելու համար

առաջարկում եմ MediaWiki:Sidebar-ում փոխարինել

portal-url|portal

դեպի

forum-url|forum

- Kareyac (քննարկում) 13:18, 12 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Kareyac, նախ, ինչպես բանավոր հորդորեցի, խնդրում եմ մանրամասն նշել պատճառը. «Sidebar պատշաճ աշխատելու համար»-ից ոչինչ հասկանալի չէ։ Եվ երկրորդ, քո ասած տարբերակը չաշխատող է, ինձ թվում է պետք է փոխարինվի portal-url|Խորհրդարան֊ով։--Emptyfear (քննարկում) 12:48, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Emptyfear ջան, մենք ունենք ինտերֆեյսի ադմիններ, օրինակ՝ դու ես։ Վստահում եմ քեզ տեխնիկական պահի հարցով։ Գուցե ճիշտես՝ "portal-url|Խորհրդարան", գուցե "Վիքիպեդիա:Խորհրդարան|Խորհրդարան", գուցե "Վիքիպեդիա:Խորհրդարան|Village pump", գուցե "Վիքիպեդիա:Խորհրդարան|tavern", ցուցե "Վիքիպեդիա:Խորհրդարան|wikipedia-villagepump"։ Տարբեր վիքիներում տարբեր ոճով է աշխատում։

Պատճառը

portal-url|portal հղումը հիմա բերում է "Վիքիպեդիա:Համայնքային պորտալ" վերահղման էջը, փոփոխություններեց հետո բերելու է անմիջապես Վիքիպեդիա:Խորհրդարան։ - Kareyac (քննարկում) 13:23, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Kareyac ջան, արեցի։ Ինտերֆեյսի ադմին լինելը կապ չունի այս անվանատարածքում կատարվող փոփոխությունների հետ։ Ցանկացած ադմինիստրատոր կարող է փոփոխել MediaWiki:Sidebar էջը։--Emptyfear (քննարկում) 12:54, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն, Emptyfear ջան։ Ցանկացած ադմինիստրատոր պարտադիր չի իմանալ ոնց աշխատում է Սայդբարը։ - Kareyac (քննարկում) 20:04, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]

«Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում» նախագիծ

Սիրելի խմբագիրներ, այսօր Հայերեն Վիքիպեդիայում մեկնարկել է «Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում» նախագիծը, որը նպատակ ունի և՛ բովանդակային, և՛ լուսանկարների առումով բարելավել Հայաստանի գյուղերի մասին հոդվածները։

Հոդվածների համար առանձնացվել են հայերեն աղբյուրներ, որոնք թվայնացված գրքեր են։ Եթե ունեք լրացուցիչ աղբյուրներ, ազատորեն օգտվե՜ք այդ աղբյուրներից նույնպես։ Հաշվի առեք, որ աղբյուրների մեծամասնությունը հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր են և պետք է վերաշարադրվեն, բերվեն հանրագիտարանային ոճի։ Ոչ բոլոր հոդվածների համար կան առանձնացված աղբյուրներ։ Ժամանակի ընթացքում դրանք ևս կավելացվեն։

Եթե պատրաստվում եք հոդվածները բարելավել լուսանկարներով կամ այլ տեսակի մեդիաֆայլերով (լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ), օգտվեք հատուկ ուղեցույցից։

Հաճելի խմբագրումներ :) --Dato (WMAM) (քննարկում) 11:53, 8 Ապրիլի 2019 (UTC)[reply]

 
Հարգելի՛ վիքիհամայնք; Պատրաստվում եմ գյուղատեղիի (այժմ՝ անբնակ) մասին հոդված խմբագրել, ի՞նչ տեղեկաքարտ օգտագործեմ, որ ճիշտ լինի:--Aleta Harutyunyan (քննարկում) 13:13, 24 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Հարգելի Aleta Harutyunyan, փորցեք {{Տեղեկաքարտ Աշխքարտ}}։ - Kareyac (քննարկում) 18:33, 24 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Հոդվածի ստեղծման օգնական

Հարգելի համայնք, վերջապես ավարտեցինք «Հոդվածների ստեղծման օգնականի» թարգմանությունը։ Այն էջերի հաջորդականություն է, որը քայլ առ քայլ բացատրում ու ուղղորդում է, թե ինչ և ինչի մասին կարելի է գրել Վիքիպեդիայում, ինչ կանոններ են գործում և այլն։ Խնդրում եմ ծանոթացեք այդ օգնականի հետ այստեղ։ Նաև առաջարկում եմ այս հղումը (կոճակի տեսքով) տեղադրել գլխավոր էջի երևացող հատվածում։--Emptyfear (քննարկում) 12:51, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Emptyfear ջան, կարդացի ուղեցույցը և որոշ լեզվական ուղղումներ արեցի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են ուղեցույցի վրա։ Կարծում եմ սրանով բավականին կհեշտանա նորեկների՝ Վիքիպեդիան հասկանալու պրոցեսը։--Լիլիթ (քննարկում) 13:19, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Emptyfear ջան, ես էլ եմ միանշանակ կողմ այս օգնականի կիրառմանը։ Քայլ առ քայլ փորձեցի, բավականին հեշտ և հասկանալի գործընթաց է նորեկների համար։ Շնորհակալություն։--Armen (քննարկում) 15:01, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Համաձայն քննարկման՝ կոճակն ավելացնում եմ գլխավոր էջի վրա։ --Emptyfear (քննարկում) 08:09, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]

ԲՆ կաղապար

Կարող եք օգտագործել {{ԲՆ}} կաղապարը՝ անձանց բնօրինակ անվանումն ու անվանման լեզուն Վիքիդատայից կանչելու համար (օրինակ): Այն նախատեսված է {{ԱԾ}}-ի պես օգտագործման համար, այսինքն, անձանց դեպքում հոդվածի անվանումից հետո կարելի է գրել՝ ({{ԲՆ}}, {{ԱԾ}})։--Emptyfear (քննարկում) 10:37, 25 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Շատ հարմար է։--Գևորգ💬 16:32, 25 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Առաջարկում եմ տրամադրել ասյս կաղապարի գործունեությունը նաև {{ԱԾ}}-ին։ Գրելու ենք ընդամենը մեկ կաղապար։ - Kareyac (քննարկում) 18:03, 25 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Իմաստ չունի միավորել ԱԾ-ի հետ, քանի որ հնարավոր է բնօրինակ անունը օգտագործել տեքստի այլ հատվածներում։--BekoՔննարկում 18:14, 25 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Ես չեմ գրել միավորման մասին, Մհեր ջան։ Այլ նպատակների համար կարելի է ստեղծել ԱԾ1 ներկա վիճակի պահով, կամ կարելի է գնալ ուրիշ ճանապարհով, ստեղծել նոր կաղապար ԲՆ և ԱԾ միացնող, դեպքերի մեծամասնությամբ օգտագործվելու են միասին։ Կաղապար ԱԾ1 ստեղծելու ճանապարհը ավելի հեշտ է։ Կաղապար ԲՆԱԾ ավելի երկար, կարելի է քշել բոտով։ - Kareyac (քննարկում) 04:53, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Գնահատում

 

Հարգելի՛ համայնք, գնահատման եմ ներկայացնում «Առյուծ» հոդվածը։ Խնդրում եմ, հայտնեք ձեր կարծիքը քննարկման էջում։ Շնորհակալություն--Օmıcrօn 21:22, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]