Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2017

MediaWiki:Gadget-Highlightredirects.css

Բարի օր։ Այս գադջեթը շատ օգտակար է, այն հոդվածում ընդգծում է վերահղումները։ Հայերեն Վիքիպեդիայում նմանատիպ գադջեթ արդեն կա բազմիմաստության փարատման էջերի համար։ Առաջարկում եմ ավելացնել այն գադջեթների ցանկում։ --Artificial123 (քննարկում) 17:45, 10 Ապրիլի 2017 (UTC)

Այս բովանդակությամբ ;)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:57, 10 Ապրիլի 2017 (UTC)
Փաստորեն, ինչպես հասկանում եմ (եթե սխալ եմ հասկանում, խնդրում եմ ուղղել), ընգծված բառերը տեսանելի կլինեն միայն խմբագիրների համար, այո՞։ Ընթերցողներն այդ տարանջատումը հասանելի չի լինի։ --@ջեօ 17:59, 10 Ապրիլի 2017 (UTC)
Ոչ։ Ընթերցողներն այդ տարանջատումը հասանելի լինի։ --Artificial123 (քննարկում) 18:12, 10 Ապրիլի 2017 (UTC)
Ջեո ջան, եթե գադջեթը լռելյայն միացրած չթողնես, միայն հասանելի կլինի նախընտրություններում ակտիվացրած մասնակիցների մոտ։ Այլ դեպքում՝ բոլորի մոտ էլ հասանելի կլինի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:19, 10 Ապրիլի 2017 (UTC)
Միացնել կարելի է, թեև գտնում եմ, որ անիմաստ է։ բազմիմաստությանը հղում տալը սխալ է, և գունավորելը արդարացված է նրանով, որ ուշադրություն է գրավում սխալի վրա, իսկ այս դեպքում կարող են հազարավոր վերահղումներ լինել, որոնք իրականում սխալ չեն։ Թեև դա գաջեթը միացնողի գլխացավն է լինելու։ --BekoՔննարկում 18:25, 10 Ապրիլի 2017 (UTC)
Не вижу проблемы в подключении, у большинства опытных участников он есть. Да и пересылки из нав. шаблонов следует убрать, чем я и собираюсь заниматься. --Artificial123 (քննարկում) 18:34, 10 Ապրիլի 2017 (UTC)
Ես նույնպես խնդիր չեմ տեսնում, եթե այդ գործիքն ավելացվելու է որպես գադջեթ։ Համենայն դեպս վնաս չի պատճառի։ --@ջեօ 09:44, 11 Ապրիլի 2017 (UTC)

Read-only mode for 20 to 30 minutes on 19 April and 3 May

MediaWiki message delivery (քննարկում) 17:33, 11 Ապրիլի 2017 (UTC)

Wikidata description editing in the Wikipedia Android app

Wikidata description editing is a new experiment being rolled out on the Wikipedia app for Android. While this primarily impacts Wikidata, the changes are also addressing a concern about the mobile versions of Wikipedia, so that mobile users will be able to edit directly the descriptions shown under the title of the page and in the search results.

We began by rolling out this feature several weeks ago to a pilot group of Wikipedias (Russian, Hebrew, and Catalan), and have seen very positive results including numerous quality contributions in the form of new and updated descriptions, and a low rate of vandalism.

We are now ready for the next phase of rolling out this feature, which is to enable it in a few days for all Wikipedias except the top ten by usage within the app (i.e. except English, German, Italian, French, Spanish, Japanese, Dutch, Portuguese, Turkish, and Chinese). We will enable the feature for those languages instead at some point in the future, as we closely monitor user engagement with our expanded set of pilot communities. As always, if have any concerns, please reach out to us on wiki at the talk page for this project or by email at reading@wikimedia.org. Thanks!

-DBrant (WMF) 08:41, 14 Ապրիլի 2017 (UTC)

Աշուղ Ղարիբ

Հարգելի մասնակիցներ, «Աշուղ Ղարիբ» թեման զարգացնելուց հետո չեմ կարողանում այն ընդգրկել մնացած լեզուներով գրված հոդվածների ցանկի մեջ: Խնդրում եմ օգնել:--Որոտ (քննարկում) 10:01, 15 Ապրիլի 2017 (UTC)

Ողջույն։ Աշուղ Ղարիբ հոդվածը ցանկանո՞ւմ եք կապել Վիքիտվյալներին։ Այլ լեզուներով կա՞ հոդված։ Եթե այո, հղումը տեղադրեք, փորձեմ կապել։ --Ավետիսյան91 (քննարկում) 10:18, 15 Ապրիլի 2017 (UTC)

Հենց հիմա փորձում եմ, չի լինում: Այն անգլերեն Ashiq Qarib վերնագիրն ունի, իսկ ռուսերեն Ашик-Гариб:--Որոտ (քննարկում) 10:27, 15 Ապրիլի 2017 (UTC)

Կապեցի։ Նաև ավելացրել եմ տեղեկաքարտ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:29, 15 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի Ավետիսյան91, անչափ շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 10:34, 15 Ապրիլի 2017 (UTC)

Ադրբեջանի մշակույթ

Բարև հարգելի վիքիհամայնք: Ստեղծում եմ Ադրբեջանի մշակույթ հոդվածը, սակայն մի խնդիր կա, որի վերաբերյալ ցանկանում եմ լսել ձեր կարծիքը: Ադրբեջանի մշակույթ ասելով ի՞նչ պետք է հասկանանք: Ես երկու տարբերակ եմ առանձնացրել անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաների համապատասխան հոդվածներից, այն է՝ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ժողովուրդների մշակույթ և նույնը + ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում նախկինում գոյություն ունեցած պետությունների մշակույթ: Եթե տարբերակներ ունեք, ներկայացրեք: Լավ կլիներ տարբերակներ ընտրելիս կամ ներկայացնելիս նշել բացատրություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:37, 15 Ապրիլի 2017 (UTC)

Ռու-Վիքիում շատ լավ է ձևակերպված՝
Ադրբեջանի մշակույթը ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակված և բնակվող ժողովուրդների և ազգությունների, ինչպես նաև` ժամանակակից Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցած պետական կազմավորումների մշակույթը։
Ինձ թվում է, Հայ-Վիքիի համար ավելի ընդունելի տարբերակ, քան Ռու-Վիքիում շարադրված հոդվածն է, չկա։ — Vahe քնն. 20:40, 15 Ապրիլի 2017 (UTC)

Վերադարձ

Հարգելի՛ վիքիհամայնք, մի քանի ամիս առաջ զբաղվածության պատճառով ստիպված էի հրաժարվել Օրվա հոդվածի աշխատանքների համակարգումից, և այդ գործն իր վրա վերցրեց և մեծագույն պատասխանատվությամբ կատարեց (և հույս ունեմ՝ հետայսու ևս կլինի Օրվա հոդվածի կողքին իր արժեքավոր դիտարկումներով) Voskanyan մասնակիցը, որին անչափ երախտապարտ եմ այս ամիսներին իր նվիրվածության և մեծագույն աշխատանքի համար: Վստահ եմ, որ Ոսկանյան մասնակցի աշխատանքի շնորհիվ Օրվա հոդվածը մի քայլ առաջ արեց՝ արձանագրելով նոր հաջողություններ:

Այժմ իմ զբաղվածությունն աստիճանաբար նվազում է, և հաշվի առնելով նաև «+մի քանի օր» բանաձևը՝ ես որոշել եմ մայիսի 1-ից վերադառնալ նախագիծ և զբաղվել դրա համակարգմամբ: Հուսով եմ՝ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ ի նպաստ և ի պատիվ մեր Հայերեն Վիքիպեդիայի:--Arsog (1985) 06:44, 18 Ապրիլի 2017 (UTC)

Բարի վերադարձ, Arsog ջան։ --@ջեօ 06:46, 18 Ապրիլի 2017 (UTC)
Ընտիր է:--Voskanyan (քննարկում) 07:57, 18 Ապրիլի 2017 (UTC)

Թարգմանության համար (уезд)

Ժողովուրդ ջան, ինչպես կարելի է թարգմանել уезд բառը: Ղարիբյանի բառարանում նշված է գավառ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 19:06, 18 Ապրիլի 2017 (UTC)

Այսքան ժամանակ «գավառ» եմ թարգմանել, Աշոտ ջան։ --@ջեօ 19:30, 18 Ապրիլի 2017 (UTC)
Միանշանակ «գավառ»։ — Vahe քնն. 04:32, 19 Ապրիլի 2017 (UTC)

New Page previews feature

«Անորսալի վրիժառուները» հոդված

Հարգելի մասնակիցներ, անչափ շնորհակալ եմ իմ կողմից խմբագրված «Անորսալի վրիժառուները» հոդվածում` ինչպես ասում եք պիտակ կամ տեղեկաքարտ տեղադրելու համար: Ես աշխատում եմ իմ հոդվածներում տառասխալներ թույլ չտալ և անհարմար եմ զգում, որ այդ տեղեկաքարտում` օրինակ, գրված է երկու օպերատորի մասին, երկուսն էլ Ֆյոդոր Դոբրոնրավովն է (ի դեպ, հայերենում գրվում է ոչ թե Ֆյոդոր, այլ Ֆեոդոր): Հաջորդը, կոմպոզիտորը ոչ թե Բորի Մոկռուսով, այլ Բորիս Մոկրոուսով: Ֆիլմը թողարկվել է 1966 թվականին, իսկ 1967 թվականին կայացել է առաջին ցուցադրությունը, ուստի ավելորդ եմ համարում այնտեղ` «... և 1967» գրառումը: Խնդրում եմ ներողամիտ լինել և օգնել հեռացնելու նշված թերությունները, քանի որ խմբագրման մեջ առկա է Կաղապար:Տեղեկաքարտ ֆիլմ գրառումը և ես չեմ կարողանում այն ուղղել:--Որոտ (քննարկում) 13:22, 20 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի Որոտ, երկու նույն օպերատորներից մեկը հեռացվեց, ի դեպ Ֆյոդոր և Ֆեոդոր անձնանուններից երկրորդի հետ այնքան էլ համամիտ չեմ, ուստի թողել եմ Ֆյոդոր տարբերակը, կոմպոզիտորի անունը ուղղվեց, թվականն էլ 1966 է: Շնորհակալություն:--Arsog (1985) 14:25, 20 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի Arsog, շնորհակալ եմ թերություններն ուղղելու համար: Ինչ վերաբերվում է Ֆյոդոր կամ Ֆեոդոր անձնանուններին, ապա նշեմ, որ ես նոր ուղղագրություն չեմ հորինում: Կարող եք բացել ցանկացած տպագիր գիրք և համոզվել. օրինակ` ասենք բացում եք հանրագիտարանը և կարդում, թե ինչպես է գրված Դոստոևսկու անունը և նույն հանրագիտարանում կարող եք ստուգել նույն անձնանունն ունեցող անձանց վերաբերող հոդվածները: Դրանք հաստատ` ես չեմ գրել: Ի դեպ, Վիքիպեդիան լի է նշված անվան սխալ խմբագրումներով: Կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը:--Որոտ (քննարկում) 15:04, 20 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի Որոտ, Վիքիպեդիան իդեալական երբեք չի եղել և չի լինի, եթե տեսնում եք սխալներ, ապա հանգիստ կարող եք ուղղել, քանզի Վիքիպեդիայում կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք և սխալները անխուսափելի են:--Սամվելքննարկում 04:53, 21 Ապրիլի 2017 (UTC)

Կներեք միջամտելու համար, բայց Ֆյոդորի համար ես էլ համամիտ չեմ, ես էլ եմ դպրոցում սովորել Ֆեոդոր ուղղագրությունը (չհաշված մի շարք գրքերը), թեև վերջերս շատ եմ հանդիպել Ֆյոդոր ձևին, որն ինձ համար խորթ է։--Լիլիթ (քննարկում) 04:08, 25 Ապրիլի 2017 (UTC)

Վիքիդարանում տեսածրման համար

Ժողովուրդ ջան, ով կարող է օգնել՝ ինչպես են Վիքիդարանում տեսածրած ու դրանց համապատասխան թվային նյութերը դնում: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 19:42, 23 Ապրիլի 2017 (UTC)

Աշոտ ջան, նյութերը պետք է լինեն ազատ ու բեռնվեն Վիքիպահեստ, որի հիման վրա Վիքիդարանում ստեղծվում է ինդեքսը։ Եթե հեղինակը մահացել է 70 տարի առաջ, ապա գրքերը միայն բեռնում ենք Վիքիպահեստ ու պատրաստում ինդեքսը։ Եթե հեղինակի մահից դեռ չի անցել 70 տարի, և նրա ժառանգները ցանկանում եմ նրա գործերը ազատ արտոնագրով թողարկել կամ եթե հեղինակն ինքն է ցանկանում իր գրքերն ազատ արտոնագրով տրամադրել, ապա Վիքիպահեստ բեռնելուց հետո գրողն իր անձնական էլ․ փոստից OTRS նամակ է ուղարկում համապատասխան թիմին՝ հաստատելով, որ ինքն ազատ արտոնագրով է տրամադրում իր գրքերը։ Նամակի ձևը կա իմ նշած հղման մեջ։ Այնուհետև Վիքիդարանում ստեղծվում է համապատասխան ստեղծագործության ինդեքսը։ Տեխնիկական հարցերի դեպքում (ինդեքս ստեղծել և այլն) Ջեոն ավելի հմտացած է, կարող ես իրեն դիմել։--Լիլիթ (քննարկում) 04:03, 25 Ապրիլի 2017 (UTC)
Եղավ, շնորհակալ եմ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 07:50, 25 Ապրիլի 2017 (UTC)

Բոտերի հեռացման դիմումներ

Բարև ձեզ։ Վիքիում ունենք երկու բոտ, որոնք գրեթե չորս տարի չեն աշխատում (CarsracBot և BotMultichill)։ Դրոշակի զրկման քննարկում/քվեարկություն եմ բացել։ Ցանկության դեպքում կարող եք մասնակցել այս էջերում՝ CarsracBot և BotMultichill։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:07, 25 Ապրիլի 2017 (UTC)

Start of the 2017 Wikimedia Foundation Board of Trustees elections

Please accept our apologies for cross-posting this message. This message is available for translation on Meta-Wiki.

On behalf of the Wikimedia Foundation Elections Committee, I am pleased to announce that self-nominations are being accepted for the 2017 Wikimedia Foundation Board of Trustees Elections.

The Board of Trustees (Board) is the decision-making body that is ultimately responsible for the long-term sustainability of the Wikimedia Foundation, so we value wide input into its selection. More information about this role can be found on Meta-Wiki. Please read the letter from the Board of Trustees calling for candidates.

The candidacy submission phase will last from April 7 (00:00 UTC) to April 20 (23:59 UTC).

We will also be accepting questions to ask the candidates from April 7 to April 20. You can submit your questions on Meta-Wiki.

Once the questions submission period has ended on April 20, the Elections Committee will then collate the questions for the candidates to respond to beginning on April 21.

The goal of this process is to fill the three community-selected seats on the Wikimedia Foundation Board of Trustees. The election results will be used by the Board itself to select its new members.

The full schedule for the Board elections is as follows. All dates are inclusive, that is, from the beginning of the first day (UTC) to the end of the last.

  • April 7 (00:00 UTC) – April 20 (23:59 UTC) – Board nominations
  • April 7 – April 20 – Board candidates questions submission period
  • April 21 – April 30 – Board candidates answer questions
  • May 1 – May 14 – Board voting period
  • May 15–19 – Board vote checking
  • May 20 – Board result announcement goal

In addition to the Board elections, we will also soon be holding elections for the following roles:

  • Funds Dissemination Committee (FDC)
    • There are five positions being filled. More information about this election will be available on Meta-Wiki.
  • Funds Dissemination Committee Ombudsperson (Ombuds)
    • One position is being filled. More information about this election will be available on Meta-Wiki.

Please note that this year the Board of Trustees elections will be held before the FDC and Ombuds elections. Candidates who are not elected to the Board are explicitly permitted and encouraged to submit themselves as candidates to the FDC or Ombuds positions after the results of the Board elections are announced.

More information on this year's elections can be found on Meta-Wiki. Any questions related to the election can be posted on the election talk page on Meta-Wiki, or sent to the election committee's mailing list, board-elections wikimedia.org.

On behalf of the Election Committee,
Katie Chan, Chair, Wikimedia Foundation Elections Committee
Joe Sutherland, Community Advocate, Wikimedia Foundation

Posted by MediaWiki message delivery on behalf of the Wikimedia Foundation Elections Committee, 03:37, 7 Ապրիլի 2017 (UTC) • Please help translate to your languageGet help

Ընտրյալ ցանկ

Առաջարկում եմ «Չելսիի ֆուտբոլիստների ցանկ (100 և ավելի խաղեր)» հոդվածը հեռացնենք ընտրյալ ցանկերի շարքից:--Շեյդի ~ 10:34, 29 Ապրիլի 2017 (UTC)

  Միտք: Մեկ անգամ արդեն քննարկում ունեցել ենք:--Arsog (1985) 11:07, 29 Ապրիլի 2017 (UTC)
Իմ կարծիքով այդ հարցում միանգամայն ճիշտ ես եղել Արամ ջան: Ցավոք չէի տեսել, որ քննարկում է եղել, բայց գուցե ավել կարծիքեր հնչեն: Ավելացնել ասվածը հարաբերական բնույթ ունի:--Շեյդի ~ 18:40, 29 Ապրիլի 2017 (UTC)