Վիքիպեդիա:Գնահատում/Ջորջ Բեսթ
Ջորջ Բեսթ խմբագրել
Գնահատումը համարվում է դրական անցած, ներկայացվում է քվեարկության որպես լավ հոդված:--Արամ (քննարկում) 20:11, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ջորջ Բեսթ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման եմ ներկայացնում Ջորջ Բեսթ հոդվածը որպես լավ հոդված։ Ամբողջովին թարգմանել եմ ռուսերեն վիքիպեդիայից, որոշակի մասեր էլ անգլերեն վիքիպեդիայից։ Սիրով կլսեմ բոլոր դիտողություններն և կուղղեմ դրանք։ --Վենդետտա 19:45, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Համար 13-րդ ծանոթագրությունը ուղղման կարիք ունի և կարելի է ծանոթագությունները թարգմանել: Վերջին մի քանիսը թարգմանել ես: --Գարիկ (Խաչատրյան) 07:23, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Գարիկ, ծանոթագրությունները թարգմանելը պարտադիր չէ։ Իսկ այդ վերջին թարգմանվածները ոչ թե ծանոթագրություններ են, այլ նշումներ, որոնք պետք է տեղափոխվեն առանձին բաժին։ --Jeo W. 07:31, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Համար 13-րդ ծանոթագրությունը ուղղված է Գարիկ ջան:--Վենդետտա 07:33, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Գարիկ, ծանոթագրությունները թարգմանելը պարտադիր չէ։ Իսկ այդ վերջին թարգմանվածները ոչ թե ծանոթագրություններ են, այլ նշումներ, որոնք պետք է տեղափոխվեն առանձին բաժին։ --Jeo W. 07:31, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի ERJANIK, Vahe, Nune Nadiryan, Voskanyan, Eurofan, Jeo W. ժամանակ գտնելու դեպքում խնդրում եմ ձեզ այս հոդվածը նայել և ձեր կարծիքներն ու դիտողությունները հայտնել։ :) --Վենդետտա 19:34, 7 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Ողջույն։ Մոտակա օրերս կնայեմ և կարծիքս կհայտնեմ։ --Jëo 19:53, 7 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Առաջին անգամ էի կարդում Ջորջ Բեսթի մասին, բայց հոդվածը համապարփակ ինֆորմացիա է տալիս մարդու ու ֆուտբոլիստի մասին: Հոդվածը լավ է գրված , առանձնակի թերություններ չեմ նկատել: Շնորհակալություն: --Voskanyan (քննարկում) 07:54, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Շատ շնորհակալություն հոդվածի վերաբերյալ ձեր կարծիքի համար, այն ինձ համար շատ կարևոր է: Ուղղումների համար նույնպես Voskanyan ջան :)))--Վենդետտա 12:16, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- կներես հարգելի Վենդետտա, կներես, ցավոք ժամանակս չի ներում, վերջի շաբաթներին գրետե ակտիվ չեմ։ --ERJANIK (քննարկում) 10:18, 9 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Շատ շնորհակալություն հոդվածի վերաբերյալ ձեր կարծիքի համար, այն ինձ համար շատ կարևոր է: Ուղղումների համար նույնպես Voskanyan ջան :)))--Վենդետտա 12:16, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Ոչ մի խնդիր ERJANIK ջան: :))--Վենդետտա 15:27, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություններ Եվրոֆանից խմբագրել
Ահա նկատածս թերությունները։ Հնարավոր է ընթացքում էլի բաներ ավելացնել, բայց առայժմ այսքանը`
- «հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, շատերի կողմից ճանաչված է որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը», այնքան էլ լավ ձև չէ այս կերպ սկսել հոդվածի ամենաառաջին նախադասությունը։ «հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ» ու վերջակետ։ Արված է
- Տեղեկաքարտի «Ազգությունը» տողի առջև գրված է Հյուսիսային Իռլանդիա, մինդեռ պետք է փոխել Հյուսիսիռլանդացի։ Արված է
- «Վաղ տարիները» բաժնից պետք է հեռացնել նրա մահվան մասին նախադասությունը։ Այդ մասին առանձին բաժին կա։ - մահացել է հայրը, ոչ թե ինքը --Voskanyan (քննարկում) 09:09, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- 50 ամենաոճավոր մարդկանց → 50 ամենաոճային մարդկանց - բառարանում стильный - ոճավոր, դա ավելի հարմար է գործածել մարդու վերաբերյալ--Voskanyan (քննարկում) 09:22, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- ծխախոտի ֆաբրիկա → ծխախոտի գործարան Արված է
- «Մասնագիտությամբ խառատ Դիկի Բեսթի», խառատը հայերեն է? - իհարկե, հայերեն է --Voskanyan (քննարկում) 09:09, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Բաժինները անվանումներ; Վաղ տարիները → Վաղ կյանք, Ակումբային կարիերան → Ակումբային կարիերա, Անձնական կյանքը → Անձնական կյանք, Արված է
- X տարեկան Բեսթը/Բեսթին → X-ամյա Բեսթը/Բեսթին - դա նույնպես հայերեն է, բայց Արված է
- Այս նկարի չափսերը փոքրացրեք, շատ մեծ է երևում։ Արված է
- «2000 թվականին նկարահանվեց «Best» կենսագրական ֆիլմը, որում ներկայացվում է Ջորջի անձնական կյանքը։ Ֆիլմում Ջորջ Բեսթի դերը կատարում է Ջոն Լինչը։» ինչպես է նկարահանվել այդ ֆիլմում, եթե նրան դերասան է մարմնավորել? - այդպես էլ գրված է. ֆիլմը նկարահանվեց, դերասանը մարմնավորեց --Voskanyan (քննարկում) 09:09, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- «Բեսթի անունը բազմիցս հիշատակվել է տարբեր... ինտերնետ-ֆորումներում։» ինտերնետ-ֆորումները նշանակալի չեն։ Արված է
- «2005 թվականին «Men At Work» խմբի նախկին առաջատար (այժմ՝ մենակատար) Քոլին Հեյը Հիզեր Միլլսի հետ համատեղ վերաթողարկեցին իրենց «My Brillian Feet» երգը, որը նվիրված էր Բեսթի հիշատակին։», պետք է գրել խմբի գլխավոր վոկալիստ։ Բացի այդ երաժշտական խմբերի անունները գրվում են առանց չակերտների:
- «I love the Lone Ranger, and I love that Dennis Small. Him and George Best could show you how to kick a ball», պետք է թարգմանել, եթե չէ ուրեմն հեռացնել։
- «2004 թվականի նոյեմբերին 58 տարեկան Բեսթը համաձայնեց դառնալ «Պորտսմութի» երիտասարդական ակումբի գլխավոր մարզիչը, ինչից երևում էր Բեսթի՝ «մեծ ֆուտբոլ» վերադառնալու ձգտումը։», փորձեցի ճշտել թե արդյոք «ինչից երևում էր Բեսթի՝ «մեծ ֆուտբոլ» վերադառնալու ձգտումը» պնդումը հաստատում է դրված հղումը, սակայն հղումը չի աշխատում։ - Արված է, ուրիշ հղում էր
- Հեռուստաալիքների անունները չակրետների մեջ պետք չէ գրել։ Բացի այդ` Բի-բի-սի → BBC։ --Voskanyan (քննարկում) 10:54, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- «․․․ամբողջ հասույթը տրամադրվեց Ջորջ Բեսթի անվան հիմնադրամին», հղումը սխալ է դրված, ու կոնկրետ հղում չէ, այլ նրա կայքի գլխավոր էջի հղումն է։ Արված է
- Մի քանի տեղ գրված է «Ջորջը», պետք է փոխել Բեսթը (բացի մեջբերումներից, որտեղ հեղինակը ասել է նրա անունը, այլ ոչ թե ազգանունը)։ Արված է, թեև անունն էլ սխալ չէ
- «X %-ը» → X%-ը, պրոբայլ պետք չէ։ Արված է
- Գրքերի անվանումները շեղատառ չեն գրվում, այլ չակերտների մեջ։ - շեղատառը նույնպես ընդգծման միջոց է լեզվում, իսկ ցանկում երկուսն էլ ավելորդ են --Voskanyan (քննարկում) 09:09, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Արտաքին հղումներից պետք է հանել սա` [1] (այդքան էլ կարևոր հղում չէ), իսկ «պրոֆիլ» բառը փոխել էջ-ով։ - Արված է
--Եվրոֆան (Քննարկում) 08:52, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Voskanyan ջան, ուշադիր կարդա, մի քանի բան չես արել, բայց գրել ես «Արված է»։ --Եվրոֆան (Քննարկում) 09:46, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Եթե խոսքը առաջինի մասին է, ավելացրել եմ հարաբերական դերանուն, դրա համար էի գրել՝ արված է: Թեև կարող ենք հանել: Մյուսները կարծես արված են:--Voskanyan (քննարկում) 09:57, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- «2004 թվականի նոյեմբերին 58 տարեկան Բեսթը համաձայնեց դառնալ «Պորտսմութի» երիտասարդական ակումբի գլխավոր մարզիչը, ինչից երևում էր Բեսթի՝ «մեծ ֆուտբոլ» վերադառնալու ձգտումը։», փորձեցի ճշտել թե արդյոք «ինչից երևում էր Բեսթի՝ «մեծ ֆուտբոլ» վերադառնալու ձգտումը» պնդումը հաստատում է դրված հղումը, սակայն հղումը չի աշխատում։ — սա արված չէ, բայց գրել ես արված է։
- «․․․ամբողջ հասույթը տրամադրվեց Ջորջ Բեսթի անվան հիմնադրամին», հղումը սխալ է դրված, ու կոնկրետ հղում չէ, այլ նրա կայքի գլխավոր էջի հղումն է։ — արված չէ
- Տեղեկաքարտի «Ազգությունը» տողի առջև գրված է Հյուսիսային Իռլանդիա, մինդեռ պետք է փոխել Հյուսիսիռլանդացի։ — փոխել ես իռլանդացի, իսկ նախաբանում դեռ գրված է հյուսիսիռլանդացի։ --Եվրոֆան (Քննարկում) 10:02, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Առաջին երկուսում հղումները հանված են, որովհետև առաջինում դրված էր այն հղումը, որ Անգլերեն Վիքիպեդիայում դրված էր Բեսթի առաջին ամուսնության մասին պատմող նախադասության մեջ. ամուսնությունների գրանցման կայք էր: Իսկ երկրորդինը հանված է, դարձել է սովորական նախադասություն: Այլ հարց է, որ կարող եք կասկածի տակ առնել ու դնել {{փաստ}} կաղապար, բայց դրա կարիքը, կարծում եմ, չկա, որ ասում է փոխանցել է, հավանաբար փոխանցած կլինեն:
- Երրորդը - իռլանդացի ազգությունն է, իսկ հյուսիսիռլանդացի՝ նա Հյուսիսային Իռլանդիա երկրից է: --Voskanyan (քննարկում) 10:09, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հյուսիսիռլանդացին բնավ սխալ չէր, և տեղեկաքարտի հետ ճիշտ էր՝ Հյուսիսային Իռլանիդա - հյուսիսիռլանդացի: Բոլոր Վիքիպեդիաներում էլ այդպես է գրված: Մանավանդ որ ածանցը հենց վայրի իմաստ ունի: Իսկ պնդումն իսկապես շատ օրիգինալ էր, այն նույնիսկ կարելի է ջնջել: --Voskanyan (քննարկում) 10:32, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Կապված ազգության հետ իմ ասածը սա էր․ Նախաբանում սկզբում գրված էր հյուսիսիռլանդացի, ես առաջարկեցի տեղեկաքարտի «Ազգությունը» տողում նույպես գրել հյուսիսիռլանդացի, դու տեղեկաքարտում փոխեցիր ուղղակի իռլանդացի, ես էլ նախաբանի հյուսիսիռլանդացին փոխեցի ուղղակի իռլանդացի, որ տեղեկաքարտի հետ համապատասխանի գոնե։ --Եվրոֆան (Քննարկում) 10:51, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հյուսիսիռլանդացին բնավ սխալ չէր, և տեղեկաքարտի հետ ճիշտ էր՝ Հյուսիսային Իռլանիդա - հյուսիսիռլանդացի: Բոլոր Վիքիպեդիաներում էլ այդպես է գրված: Մանավանդ որ ածանցը հենց վայրի իմաստ ունի: Իսկ պնդումն իսկապես շատ օրիգինալ էր, այն նույնիսկ կարելի է ջնջել: --Voskanyan (քննարկում) 10:32, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հարգելի Եվրոֆան շնորհակալություն, որ ստուգեցիք և ներկայացրեցիք ձեր դիտողությունները:--Վենդետտա 12:24, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Նորից ուզում եմ անդրադառնալ «ամենաոճավոր» բառին։ Գուլգլը ցույց է տալիս, որ «ամենաոճային» բառը ավելի լայն տարածում ունի հայերեն մամուլում [2], քան «ամենաոճավորը», որի համար ընդամենը 6 արդյունք է բերում, ընդ որում` 2-ը վիքիում են օգտագործվել [3]։ --Եվրոֆան (Քննարկում) 17:10, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Բառարանում թարգմանված է ոճավոր: Հայերենում ոճավոր բառն ունի յուրահատուկ ոճ՝ ձևավորում ունեցող, իրեն հատուկ ոճն ունեցող, իսկ ոճային նշանակում է ոճին հատուկ: Անգլերենից stylish թարգմանված է ոճավոր: Որպես լեզվակիր՝ ավելի հարմար եմ համարում ոճավոր բառը: Հարցնենք 23artashesին (ներողություն այսքան անհանգստացնելու համար): Ի դեպ, Արտաշեսը նույնպես չի դնում վերջակետեր պատկերի նկարագրության վերջում: --Voskanyan (քննարկում) 17:24, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Արմենուհի ջան, անհանգստացնելու խնդիր չկա։ Իմ կարծիքով էլ է տվյալ դեպքում ճիշտ ոճավոր-ը։ Նախ` իմաստային առումով բառի սահմանումը համապատասխանում է մեր նախադասությունում կիրառվածին (իրեն հատուկ ոճն ունեցող), հետո, կարելի է ասել, որ ոճային բառը ըստ բառարանների սխալ է (Աղայանում առհասարակ չկա, իսկ ԺՀԼԲԲ-ում տե՛ս-ով, որը համարվում է սխալ ձև և չի հանձնարարվում)։ Ի դեպ, լեզվական հարցերում պետք է առաջնորդվել ոչ թե Գուգլի որոնման արդյունքներով, այլ մասնագետների գրած բառարաններով և հայոց լեզվի դասագրքերով ու ձեռնարկներով։ --23artashes (քննարկում) 20:07, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Բառարանում թարգմանված է ոճավոր: Հայերենում ոճավոր բառն ունի յուրահատուկ ոճ՝ ձևավորում ունեցող, իրեն հատուկ ոճն ունեցող, իսկ ոճային նշանակում է ոճին հատուկ: Անգլերենից stylish թարգմանված է ոճավոր: Որպես լեզվակիր՝ ավելի հարմար եմ համարում ոճավոր բառը: Հարցնենք 23artashesին (ներողություն այսքան անհանգստացնելու համար): Ի դեպ, Արտաշեսը նույնպես չի դնում վերջակետեր պատկերի նկարագրության վերջում: --Voskanyan (քննարկում) 17:24, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Մի քանի մեկնաբանություն էլ իմ կողմից.
- -Բեսթը երկար ժամանակ հանդես է եկել նաև Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, սակայն թիմի թույլ խաղը Եվրոպայի առաջնության և Աշխարհի առաջնության ընտրական փուլերում թույլ չի տվել նրան ցուցադրել իր տաղանդը միջազգային հարթակում, այստեղ հարց է առաջանում ինչպես թիմի թույլ խաղը թույլ չտվեց, թիմը չանցավ եզրափակիչ փուլ թե փոխանցումներ չէին կատարում Բեսթին, փակագծերը պետք է բացել,
- -1999 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքում Բեսթն զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մարկո վան Բաստենից հետո), նախ չկա աղբյուր այս քվեարկության վերաբերյալ, երկրորդ չի գրված ինչի վերաբերյալ էր քվեարկությունը:
- -Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական գոյություն չի ունեցել, Բեսթը հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի երիտասարդական հավաքականում:
- -Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին մասնակցել է իր ծննդյան օրվանից ընդամենը մի քանի օր հետո, ոչ թե ծննդյան օրվանից, այլ ծննդյան օրվա տարելիցից:
- -1967 թվականի հոկտեմբերի 21-ին գործնականորեն միայանակ հաղթեց Շոտլանդիայի հավաքականի դեմ տնային խաղը:, ոչ հանրագիտարանային էմոցիոնալ նախադասություն, մեկ ֆուտբոլիստը միայն ֆանտաստիկ կինոներում է միայնակ խաղ հաղթում: Կարելի է գրել հսկայական ավանդ ունեցավ թիմի հաղթանակում:
- Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվել (քննարկում) 12:22, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն արձագանքելու համար: Նկատառումները ուղղված են կխնդրեմ նորից ստուգել Սամվել ջան: Միայն չեմ ուղղել վերջինը, քանի որ ավելի հարմար թարգմանություն չեմ գտել: Փաստորեն ռուսերենում ֆանտաստիկ կինոյի պես է: (21 октября 1967 года Бест практически в одиночку выиграл матч против сборной Шотландии на домашнем стадионе «Уиндзор Парк»):--Վենդետտա 15:26, 10 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հարգելիներս խնդրում եմ արձագանքեք և տվեք հոդվածի վերաբերյալ ձեր վերջնական կարծիքը գնահատման փուլի ավարտին մի քանի օր է մնացել ERJANIK, Vahe, Voskanyan, Eurofan, Jeo W.:--Վենդետտա 12:42, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ՝ համապատասխանում է լավ հոդվածի չափանիշներին: --Voskanyan (քննարկում) 13:49, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Լավ, շնորհակալություն:))--Վենդետտա 14:09, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Ողջույն։ Գնահատումն ինձ համար դրական է անցել։ Շնորհակալություն հոդվածի համար, Վենդետտա ջան։ --Jëo 18:03, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ Jëo ջան:--Վենդետտա 12:33, 23 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Ողջույն։ Գնահատումն ինձ համար դրական է անցել։ Շնորհակալություն հոդվածի համար, Վենդետտա ջան։ --Jëo 18:03, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։